«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
16 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մայիսի 2008 թ. |
N 43-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1 կետով՝
«20.1 Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում քրեակատարողական ծառայողը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական։»։
2. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝
1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 50 տոկոսը կամ ավելին.
2) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական գնահատական:»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Նախարար` |
Գ. Դանիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|