Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-341-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հատուկ բաժին
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
18.12.2007
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
18.12.2007
Дата вступления в силу
19.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

18 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 07-341-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լեցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 18.12.2007թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝

 

1. «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0233 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Լեդրա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0659 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(18.12.2007 թ. հր. N 07-341-L)

ՀՀ Ֆիզիկա-
կան անձ (անուն, ազգանուն) իրավա-
բանական անձ
(անվանումը և գործու-
նեության իրակա-
նացման վայրը)
Բնակության վայրը, Գտնվելու վայրը Լիցեն-
զիայի համարը

Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-
նեության տեսակը

Գործու-
նեության իրակա-
նացման
վայրը

Գործո-
ղության ժամկետը
Տեղեկու-
թյուններ գրանցա-
մատյանում լիցենզիայի վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության կասեցման, դադա-
րեցման
մասին
Այլ տեղե-
կություն-
ներ
1. «Պ.Ա.Գ.
էսթեյթ» ՍՊԸ
Ք. Գյումրի Խաղաղության օղակ, 6 շ. բն 1 ԱԳN0233 30.09.02 թ. 05526714 233 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով  
2. «Լեդրա» ՍՊԸ Ք. Երևան
Մարգարյան 2-րդ
նրբ. 12ա շ. բն. 3
ԱԳN0659 22.03.07 թ. 01240042 657 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն