Գլխավոր տեղեկություն
Номер
N 1277-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.10.01/22(170) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.08.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.08.2007
Дата вступления в силу
11.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 օգոստոսի 2007 թվականի N 1277-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՊԱԳԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի նոյեմբերի 12-ին «Ապագայի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000375 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) «Ապագայի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան