ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 սեպտեմբերի 2007 թ. |
N 205-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵՐԴԱՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԱԶԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 30-ի N 9 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Բերդավանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը և Նազիկ Համբարձումյան անհատ ձեռնարկատիրոջը տալ բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Ց Ա Ն Կ
Բույսերի պաշտպանության քիմիական ԵՎ կենսաբանական միջոցների վաճառքի բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ | Ֆիզի- կական անձ (անուն, ազգանուն), իրավա- բանական անձ (անվա- նումը) |
Հարկ վճարողի հաշ- վառման համարը (ՀՎՀՀ) |
Գտնվելու վայրը | Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիա տալու ամսա- թիվը |
Գործո- ղության տեսակը |
Գործո- ղության ժամկետը |
Գրանց- ման հա- մարը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Բնակու- թյան վայրը |
Գործո- ղու- թյան ժամ- կետ- ների երկա- րա- ձգում- ները |
Տեղեկու- թյուններ գրանցա- մատյանում լիցեն- զիայի վերաձևա- կերպման, նրա գործո- ղության կասեցման, լիցեն- զիայի գործո- ղության դադա- րեցման մասին |
Այլ տե- ղե- կու- թյուն- ներ |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
Նոր տրամադրվող լիցենզիաներ | |||||||||||||
1 | «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ | 7403584 | ՀՀ Տավուշի մարզ, գ. Բերդա- վան |
N 000027 | 06.09.2007 թ. | Բույսերի պաշտպա- նության քիմիական և կենսա- բանական միջոցների վաճառք |
Ան- ժամ- կետ |
ՀՀ Տավուշի մարզ, գ. Բերդավան | ---- | --- | --- | --- | |
2 | Ա/Ձ Նազիկ Համբար- ձումյան |
52116209 | ---- | N 000028 | 06.09.2007 թ. | Բույսերի պաշտպա- նության քիմիական և կենսա- բանական միջոցների վաճառք |
Ան- ժամ- կետ |
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղար- շապատ, Թումանյան 17 |
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղար- շապատ, Թումանյան 17 |
--- | --- | --- |