Գլխավոր տեղեկություն
Номер
N 481-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (10.06.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
09.06.2008
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
09.06.2008
Дата вступления в силу
10.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հունիսի 2008 թ.

N 481-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 120 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան