«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
21 մարտի 2008 թ. |
|
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը ու նպատակ ունենալով կանոնակարգել և միասնականացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված` ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքների տրամադրումը`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Վ. Բարսեղյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 3 ապրիլի 2008 թ. N 241-Ա |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 21 մատի 2008 թ. N 03-Ն հրամանի |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին
Certificate on taxes paid by non-resident in the Repսblic of Armenia
1. ՀՀ ԿԱ ՀՊԾ ____________________________________ հարկային տեսչությունը`
The Tax Inspectorate of the State Tax Service of Armenia
հաստատում է _________________________________________________________
certifies that
________________________________________________________________ կողմից. (իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը և ազգանունը, որի շահույթից (եկամտից) վճարվել է հարկը / name of corporate person or name and surname of natural person, whose income was taxed)
1.1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի (եկամտահարկի) վճարման փաստը Has paid the income (profit) tax in the Republic of Armenia for the period of ______________________________________________ ժամանակահատվածի համար, գումարով` _________________________________________________________ , որից (գումարը թվերով և տառերով / in figսres ang letters)
կնքված Հայաստանի Հանրապետության և _______________________________ միջև, (պետության անվանումը/name of the country) between the Republic of Armenia and
1.2. Օգտվելով ________________________________________________________ (արտոնությունների տեսակը / type of incentives) By using the tax incentives
արտոնություններից _________________________________ ժամանակահատվածում for the period of
չի վճարել շահութահարկ (եկամտահարկ) գումարով _______________________ դրամ: the following tax amout was not paid: _______________________________________________________ 2. Առկայության դեպքում` ոչ ռեզիդենտ (իրավաբանական, ֆիզիկական) անձի իդենտիֆիկացման կոդը (համարը) ռեզիդենտության երկրում` ____________________________ : If available, the identification code of non-resident (both corporate or natսral person) in the country of its(his) tax residency. _______________________________________________________ 3. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի գրասենյակի գտնվելու վայրը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի բնակվելու վայրը ռեզիդենտության երկրում` ______________ _______________________________________________________________ :
Location of the foreign corporate person , s office or natսral person , s domicile within the country of its(his) tax residency __________________________________________________________ 4. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական ներկայացուցչության լրիվ անվանումը` _________________ _______________________________________________________________ : Full name of Armenian tax resident which withheld the tax (tax agent), or of permanent establishment of the non-resident. __________________________________________________________ 5. Հարկը պահած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի (հարկային գործակալի) կամ ոչ ռեզիդենտի մշտական ներկայացուցչության ՀՎՀՀ-ն և գրանցման հասցեն _______________________________________________________________ _______________________________________________________________:
Taxpayer , s ID and legal address of Armenian resident which withheld the tax (tax agent), or of permanent establishment of the non-resident. __________________________________________________________ Կ. Տ. (Seal) ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային (տարածքային) տեսչության պետ՝ Head of Tax Inspectorate of the State Tax Service / / / ____________ ____ _______________ 20___ թ. |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ, ԵԿԱՄՏԱՀԱՐԿ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) ստանալու համար հարկ վճարած ոչ ռեզիդենտը կամ նրա կողմից լիազորված անձը գրավոր դիմում է հարկը պահած հարկային գործակալի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Հարկային գործակալի բացակայության դեպքում, երբ հարկը ոչ ռեզիդենտը վճարել է ինքնուրույն, հայտարարագրի հիման վրա, դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
2. Դիմումը ամրագրվում է դիմողի (պաշտոնատար անձի) ստորագրությամբ և առկայության դեպքում կնիքով՝ նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:
3. Դիմումում նշվում են դիմող ոչ ռեզիդենտի`
- լրիվ անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,
- ռեզիդենտության պետությունը, առկայության դեպքում իդենտիֆիկացման կոդը (համարը) ռեզիդենտության երկրում,
- եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը (անունը), հասցեն,
- ժամանակահատվածը, որի համար տրվում է տեղեկանքը:
4. Դիմումին կցվում են նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են ոչ ռեզիդենտին հաշվարկված և վճարած եկամտի, ոչ ռեզիդենտից պահված հարկի և Հայսատանի Հանրապետության պետական բյուջե վճարված լինելու հանգամանքը, մասնավորապես`
ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, գնման ակտեր, կատարողական ակտեր, աշխատավարձի հաշվարկային տեղեկագրեր և այլն).
բ) ոչ ռեզիդենտի եկամուտների ստացումը (բանկային փոխանցում, կանխիկ վճարում, հաշվանցում կամ այլ եղանակով վճարում) հաստատող փաստաթղթերը (վճարային հանձնարարագրեր, դրամարկղի ելքի օրդերներ, փոխադարձ ակտեր և այլն).
գ) ոչ ռեզիդենտի եկամուտներից հաշվարկված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը (հարկի գումարը ոչ ռեզիդենտի կողմից ինքնուրույն հաշվարկելու և վճարելու դեպքում).
դ) հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված հարկի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը հաստատող փաստաթղթերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (կամ հարկային տեսչությունը), ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դիմումն ստանալուց 10 օրվա ընթացքում դիմողին տրամադրում է տեղեկանքը կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:
Տեղեկանքի տրամադրումը կարող է մերժվել, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացրած փաստաթղթերից հնարավոր չէ եզրակացնել, որ`
ա) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (այդ թվում` հարկային գործակալի միջոցով), ընդ որում` սույն կարգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղեկանքի տրամադրումը մերժելու համար, եթե ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված այլ փաստաթղթերը բավարար են եզրակացնելու, որ կատարվել է հարկի պահում եկամտի վճարման աղբյուրի մոտ.
բ) ոչ ռեզիդենտի ստացած եկամուտներից կատարվել է հարկի պահում (գանձում) հարկային գործակալների կողմից (այսինքն` երբ հարկը պահվել (գանձվել) է ոչ թե անմիջականորեն ոչ ռեզիդենտին վճարվող եկամտից, այլ հարկային գործակալի ֆինանսական միջոցներից):