«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11808109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
4 փետրվարի 2008 թ. |
|
N 79-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 324-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները՝ ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N 324-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 15-ի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները` ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները և այդ ցուցանիշների կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.»։
2. Հրամանի 2-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«4) Սույն հրամանի իմաստով հաշվետու պետական մարմիններ են համարվում այն պետական մարմինները, որոնց գծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշներ։»։
3. Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված N 1-ի` Օրինակելի ձև ԱԿ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները՝ դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում`«Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող՝ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող՝ պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ՝ ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում- ` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում- ` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել ««Ե»» տառով, իսկ ««Ը»» տառը` ««Զ»» տառով:
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես՝
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռք բերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում՝ «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
4. Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված N 2-ի` Օրինակելի ձև ԱԿՓ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները՝ դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում` «Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող՝ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող՝ պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ՝ ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել ««Ե»» տառով, իսկ ««Ը»» տառը` ««Զ»» տառով:
5) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես՝
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում՝ «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
5. Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված N 3-ի` Օրինակելի ձև ԱՀ-1-ի լրացման պահանջներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
1) 2-րդ կետում «(ԸԾԾ կոդավորում ունեցող)» բառերը փոխարինել «(«Ը» կոդավորում ունեցող)» բառերով:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««Գ», «Դ», «Ե», «Զ», «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակներում լրացվում է համապատասխան ծրագրի կամ քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչը` յուրաքանչյուր սյունակում մեկ նիշ կամ մեկ տառ: «Գ», «Դ», «Ե», «Զ» սյունակները նախատեսված են համապատասխան ծրագրի ծրագրային դասիչի համար, իսկ «Է», «Ը», «Թ» և «Ժ» սյունակները` քաղաքականության միջոցառման ծրագրային դասիչի համար: Ընդ որում, «Գ», «Է», «Ը» սյունակները նախատեսված են դասիչի տառերով արտահայտված մասի համար, իսկ «Դ», «Ե», «Զ», «Թ» և «ժ» սյունակները՝ դասիչի թվային մասի համար: Ծրագրի ծրագրային դասիչի «Գ» սյունակում լրացվում են հետևյալ կոդերը.
1) ընթացիկ ծրագրերի դեպքում` «Ը»,
2) պետական կազմակերպությունների կարողությունների զարգացման դեպքում` «Ս»,
3) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների դեպքում` «Կ»,
4) ֆինանսավորման դեպքում` «Ֆ»:
«Է» և «Ը» սյունակներում լրացվում են տարբեր քաղաքականության միջոցառումները բնորոշող հետևյալ կոդերը`
1) ծառայությունների դեպքում` «ԱԾ»,
2) տրանսֆերտների դեպքում` «ԾՏ»,
3) ֆինանսավորման ծախսերի դեպքում` «ՖԾ»,
4) պետական կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող և այդ հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԿՀ»,
5) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` «ԱՏ»,
6) պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ պետական կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող՝ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող՝ պետական մասնակցությամբ կազմակերպության համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (օրինակ՝ ՊՈԱԿ-ների համար և հաշվառվում են տվյալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում) դեպքում` «ԵԿ»,
7) այլ կառավարչական հիմնարկների կողմից ուղղակիորեն օգտագործվող և վերջիններիս հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման գծով ծախսերի դեպքում` «ԿՊ»,
8) այլ կառավարչական հիմնարկների հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման ծախսերի դեպքում` «ԱՊ»,
9) այլ կառավարչական հիմնարկի ընդհանուր կառավարման լիազորության ներքո գտնվող կազմակերպությունների համար պետական բյուջեի միջոցների հաշվին, տվյալ կազմակերպության հաշվեկշռում հաշվառվող ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման և հիմնանորոգման (ներդրումների) դեպքում` «ԵՊ»,
10) հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերի դեպքում` «ԱՁ»,
11) վարկերի տրամադրման դեպքում` «ՎՏ»,
12) վարկերի մարման դեպքում` «ՎՄ»,
13) բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում` «ԲՏ»,
14) փոխառությունների մարման և այլ ելքերի (ներքին) դեպքում` «ՄՆ»,
15) փոխառությունների մարման և այլ ելքերի (արտաքին) դեպքում` «ՄԱ»,
16) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և այդ հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԿԻ»,
17) պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող և պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից օգտագործվող կապիտալ ակտիվների վաճառքի կամ դուրսգրման դեպքում՝ «ԵԻ»:»:
3) 4-րդ կետում և 7-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետում «կապիտալ ակտիվների» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների» բառերով:
4) 8-րդ կետի նախավերջին նախադասության մեջ ««Է»» տառը փոխարինել ««Ե»» տառով, իսկ ««Ը»» տառը` ««Զ»» տառով:
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««ԺԵ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշիչի տեսակի անվանումը, մասնավորապես՝
1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «որակական» կամ «ժամկետայնության»,
2) «Տրանսֆերտներ» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «շահառուների քանակը», «տրանսֆերտի վճարման հաճախականությունը», «շահառուների ընտրության չափանիշները»,
3) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռք բերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
4) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների վաճառք կամ դուրս գրում)» քաղաքականության միջոցառումների դեպքում՝ «քանակական», «ակտիվի տարիքը», «վաճառքի արդյունքում կարողությունների վրա հնարավոր ազդեցությունը»,
5) «Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «կազմակերպություն, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
6) «Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
7) «Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»,
8) «Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «որակական»,
9) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող փոխատվությունների կամ բաժնետոմսերի ձեռք բերման դեպքում՝ «կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը», «ներդրման հիմնավորումը»,
10) կազմակերպություններին կամ անհատներին տրամադրվող վարկերի դեպքում` «քանակական», «ընտրության չափանիշները»:»:
6. Հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված եռամսյակային կանխատեսումները որպես ի գիտություն հաշվետու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում «Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում»:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|