Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2007-19.04.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.374
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
17.09.2007
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
17.09.2007
Дата вступления в силу
11.11.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11207370

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

17 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան

թիվ 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշման 2-րդ կետի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին՝ ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերի տպագրությունը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետին՝ ոստիկանության ստորաբաժանումներին ապահովել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված արձանագրության և գրավոր ծանուցման ձևաթղթերով:

 

Ոստիկանության

գեներալ-գնդապետ՝

Հ. Հարությունյան

 

 

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2007 թ. սեպտեմբերի 17-ի
թիվ 3-Ն հրամանի

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

________ ________________ 200  թ.   _____________________
 

արձանագրությունը կազմելու վայրը

 

____________________________________________________________

ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը

 

ս/թ _________________ _______ -ին, ժամը _______ ին, ________________

  վայրը

 

սահմանափակել է ______________________________________ ազատությունը

անունը, ազգանունը

 

___________________________________________________________

ազատության սահմանափակման պատճառը, այն իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը,

___________________________________________________________

որի հիման վրա ազատությունը սահմանափակվել է

___________________________________________________________

 

Այդ կապակցությամբ ___________________ին բանավոր ծանուցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818 որոշմամբ սահմանված իրավունքները, և պարզաբանվել է իրավունքների իրականացման կարգը:

 

_________ը ______________ ստանալ գրավոր ծանուցում _________________

ազգանունը

ցանկացել է/չի ցանկացել ծանուցվողի ստորագրությունը

 

Ծանոթացա արձանագրությանը, ստացա մեկ օրինակ _________________________

  (ծանուցվողի ստորագրությունը, ազգանունը)

________________ը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը _____________

____________________________________ _____________________

(հրաժարվելու պատճառը)

ստորագրությունը

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵՑ ___________________________________

  (ստորագրությունը, պաշտոնը, կոչումը, ազգանունը)

 

  __________________________________

 

___ _____________ 200  թ.

 

 

Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2007 թ. սեպտեմբերի 17-ի
թիվ 3-Ն հրամանի

 

Գ Ր Ա Վ Ո Ր  Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

____________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

Ձեր ազատությունները սահմանափակվել են _____________________________

  (նշել ինչ պատճառով,

_________________________________________________________

այն իրավական ակտի անվանումը և համապատասխան հոդվածը, մասը,

_________________________________________________________

որի հիման վրա մարդու ազատությունը սահմանափակվել է,

_____________________________________________________ կողմից:

ազատությունը սահամանափակող ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

Դուք իրավունք ունեք՝

1. ստանալու իրավաբանական օգնություն.

2. բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

3. ծանոթանալու Ձեր ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

4. պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկացվի Ձեր կողմից ընտրված անձը.

5. անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

6. պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Ձեր ազատության սահմանափակման կապակցությամբ Ձեր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև Ձեր տիրապետման տակ գտնվող՝ առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

7. ծանոթանալու Ձեր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

8. պահանջելու, որպեսզի Ձեզ թույլ տան օգտվելու Ձեր իրավունքներից՝ այդ մասին գրավոր դիմելով Ձեր ազատությունը սահամափակած ոստիկանության ծառայողին:

 

ԾԱՆՈՒՑՈՂ    ________________________________________

(ստորագրությունը, պաշտոնը, կոչումը և ազգանունը)

 

___ _____________ 200  թ.