Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Тип
Исходный акт (17.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
17.10.2006
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
17.10.2006

 

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՕԿԱԼԻՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ

 

2006թ. հոկտեմբերի 17-ի վճիռը

 

CASE OF OKKALI v. TURKEY

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

9. Դիմողը` պրն Հալիլ Իբրահիմ Օկալին («Հալիլ»), ծնված 1983 թվականին, ապրել է Իզմիր քաղաքում: Գործի համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակաընթացքում նա 12 տարեկան էր և աշխատում էր ավտոսպասարկման կետում որպես աշակերտ:

 

1.Հալիլի ձերբակալումը, հարցաքննությունը և հոսպիտալացումը

 

10. 1995 թվականի նոյեմբերի 27-ին` մոտ ժամը 17:30-ին, դիմողն իր գործատուի` Ի.Ջ.-ի կողմից տարվել է Իզմիրի Քինարլի ոստիկանության բաժանմունք: Գործատուն նրան մեղադրել է 15000000 թուրքական լիրայի (մոտավորապես 275 ԱՄՆ դոլար) գողության մեջ, որը նա խնդրել էր դիմողին տանել բանկ: Գործատուն նշել է, որ ավտոսպասարկման կետ վերադառնալուց հետո տղան ասել է, որ իրեն կողոպտել են: Ոստիկանությունում կազմված արձանագրության համաձայն` գործատուն բողոքը ստորագրել է ժամը 18:00-ին և լրացրել Հալիլի դեմ բողոքի ձևաթուղթը:

11. Ոստիկանության բաժնում դիմողը հարցաքննվել է ոստիկանապետ Ի.Դ.-ի և ոստիկան Մ.Ու.-ի կողմից: 18:30-ին ոստիկանը տեղի ունեցածի մասին հայտնել է բողոք դիմողի հորը` պրն Մեհմեդ Օկալիին («Մեհմեդ»), և վերջինս անմիջապես գնացել է ոստիկանության բաժին:

12. 19:00-ին տղայի հայրը և գործատուն համաձայնության են եկել: Ի.Ջ.-ն ոստիկանությունից հետ է վերցրել իր բողոքը, և Մեհմեդն ստորագրել է հետևյալ հայտարարությունը` «Ի.Ջ.-ն հետ է ստացել իր գումարը և հրաժարվել է իր բողոքից: Ուստի, ես տանում եմ իմ տղային ոստիկանատնից: Ես որևէ պահանջ կամ բողոք չունեմ իմ որդու հետ կապված: Ես չեմ ուզում բժշկական ստուգման ենթարկել նրան, իմ որդին լավ վերաբերմունքի է արժանացել ոստիկանատանը և չի ծեծվել կամ խոշտանգվելնա ինձ է հանձնվել լավ տեսքով և լավ առողջական վիճակում»:

13. Ինչևէ, ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Մեհմեդը տեսել է, թե ինչպես իր որդին երկու անգամ երերաց, գլխապտույտ ունեցավ և փսխեց: Տուն վերադառնալուց հետո, երբ Հալիլը հանել է իր հագուստը, նրա ծնողները և ներկա գտնվող հարևանները նրա մարմնի վրա տեսել են բազմաթիվ վնասվածքներ և կապտուկներ: Հալիլը հետո ասել է իր հորը, որ հարցաքննողները ծեծի են ենթարկել իրեն: Մեհմեդը Հալիլին տարել է Տեպեսիկի հիվանդանոց:

14. Հիվանդանոցի հսկիչ ոստիկան Ի.Ա.-ն նրան ուղարկել է դժբախտ պատահարների բաժանմունք: Տրված բժշկական եզրակացության մեջ Հալիլին հետազոտած բժիշկը ներկայացրել է հետևյալը. «Հետազոտված անձը գիտակից էՈւնի 10x10սմ կապտուկներ ձեռքերին և ոտքերին և մեծ կապտուկ` (30x17սմ) երկու ազդրերին»: Հալիլի նկատմամբ նշանակվել է բժշկական հսկողություն:

 

2.Հալիլի հարցաքննության գործով նախաքննությունը

 

15. 1995 թվականի նոյեմբերի 28-ին Մեհմեդը եկել է ոստիկանության բաժանմունք` իր որդուն դաժանաբար ծեծի ենթարկելու փաստը քննարկելու և իր որդուն հարցաքննողին գտնելու նպատակով: Նրան հայտնել են ոստիկանապետ Ի.Դ.-ի անունը:

16. Նույն օրը Մեհմեդը Իզմիրի պետական մեղադրողին (դատախազ) բողոք է ներկայացրել Ի.Դ.-ի և նրան ենթակա ոստիկանների դեմ: Նա խնդրել է, որպեսզի Հալիլը հետազոտվի դատական բժշկի կողմից:

17. 1995 թվականի նոյեմբերի 30-ին դատախազը հարցաքննել է բողոքաբերին, որը նախորդ երեկո հիվանդանոցից դուրս էր գրվել: Ահա տղայի խոսքերը. «ոստիկանության բաժանմունքի զուգարանում ինձ ծեծում էին երկու ոստիկաններ, նրանցից մեկն ակնոցներ ուներ, իսկ մյուսն ուներ կանաչ աչքեր: Նրանցից մեկն ավագ ոստիկանն էր, և վերջում նրանք ասացին ինձ, որ ես չեմ տարբերի իրենց: Ես կճանաչեմ այն ոստիկանին, ով ծեծում էր ինձԱվելի ուշհայրս և քեռիս պարզեցին հարաբերությունները գործատուիս հետ և եկան ինձ ոստիկանության բաժանմունքից վերցնելու: Տուն վերադառնալու ճանապարհին ես վատ էի զգում: Հետո, երբ մենք գնացինք տուն, նրանք հանեցին իմ հագուստը և տեսան մահակի հետքեր և տարան ինձ Տեպեսիկի հիվանդանոց»:

Քանի որ Հալիլի ձեռքը վնասված էր, նա ստիպված էր հարցաքննությունն «ստորագրել» իր մատնահետքով:

18. Նույն օրը, դատախազի հարցմամբ, Հալիլը հետազոտվել է Դատաբժշկության ինստիտուտի բժշկի կողմից: Նախնական եզրակացության մեջ բժիշկը նշել է. «Հետազոտվել է Հալիլ Իբրահիմ Օկալին: Հետազոտման ժամանակ նրա նախաբազուկը գիպսի մեջ էր: Նրա ձախ ձեռքի վերին կողմում` կենտրոնում, կային բաց մանուշակագույն, իսկ եզրերին` բաց կանաչ երանգ ունեցող կապտուկներ, ձախ արմունկին` բաց կանաչ երանգ ունեցող կապտուկ, մեծ կապտուկներ` երկու ազդրերի վրա, որոնք կենտրոնում` բաց մանուշակագույն, իսկ եզրերին բաց կանաչ երանգ ունեին, ձախ ազդրի եզրամասում կար բաց կանաչ երանգ ունեցող կապտուկ: Նշվում է, որ հետազոտվողը գտնվում է բժշկական հսկողության ներքո Տեպեսիկի հիվանդանոցում, ուր նա արմունկի կոտրվածքով տարվել է շտապօգնության կողմից…: Վերջնական եզրակացությունը կտրվի միայն ախտաբանական և բուժման եզրակացությունը, ինչպես նաև ԻՔՍ-ռէյներն ու ռադիոլոգիական եզրակացությունն ստանալուց հետո»:

19. 1995 թվականի դեկտեմբերի 1-ին դիմողը կրկին հետազոտվել է Դատաբժշկության մեկ այլ ինստիտուտի բժշկի կողմից, ով, ուսումնասիրելով նախորդ եզրակացության մեջ առկա տվյալները, նշել է. «Հետազոտելով ձախ ազդրին գտնվող 20x12սմ, և աջ ազդրին գտնվող 35x25սմ չափի, ինչպես նաև ձախ ազդրի հետնամասում գտնվող 12x6սմ չափի և ձախ բազկի վրա գտնվող 8x7սմ չափի դեղին երանգ ունեցող կապտուկները, և (կամ) ձախ նախաբազկի վրա գտնվող մկանային վնասվածքը (որի վրա շինա (ամրակ) է դրված)` մենք եզրակացնում ենք, որ նշված վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն, և հետազոտվողը կարող է աշխատանքի անցնել 10 օր հետո»:

20. 1995 թվականի դեկտեմբերի 6-ին դատախազը հարցաքննել է ոստիկանապետ Ի.Դ.-ին, ով, ժխտելով մեղադրանքը, ասել է. «Ես չեմ ընդունում մեղադրանքը: Բացի դրանից, հազիվ մեկ ժամ էր անցել գործատուի կողմից նրան բաժին բերելու և նրան ազատ արձակելու միջևԵս դիմողի նկատմամբ որևէ բռնություն չեմ գործադրել: Այո, ես կրում եմ ակնոցներ, և ես զրուցել եմ տղայի հետ»:

21. Ավագ ոստիկանապետ Ա.Կ.-ն հետագայում ցուցում է տվել հետաքննող ոստիկանին, որպեսզի վերջինս օժանդակի դատախազին գործի քննության հարցում: 1995 թվականի դեկտեմբերի 11-ին Ի.Դ.-ն ճանաչման է ներկայացվել, և Հալիլը ճանաչել է նրան: Հետաքննող ոստիկանը ճանաչման ներկայացնելուց հետո հարցաքննել է Հալիլին, և վերջինս կրկնել է այն, ինչ արդեն ասել էր, և ասվածին հավելել է նաև այն, որ Ի.Դ.-ն և Մ.Ու.-ն հարվածել են իր ձեռքերին, «հետույքին» և ոտքերին, և երբ նա այդ հարվածներից ուժասպառ է եղել, նրանք իրեն խուց են տարել և սպառնացել «վերադառնալ», եթե չասի որտեղ է պահել փողը:

Հետաքննող ոստիկանը հարցաքննել է Ի.Դ.-ին, և նա տվել է հետևյալ բացատրությունը.

«ժամը 19:00-ին տղան հանձնվել է իր հորը: Դիմողի ցուցմունքի համաձայն` տղան վատ է զգացել ժամը 21:00-ին և տարվել է հիվանդանոց, որտեղ և կազմվել է արձանագրություն: Նշված պատահարի մասին հայտնվել է Kanal 6 հեռուստատեսային ալիքով: Հեռուստատեսությամբ արված հայտարարության հիման վրա ես գործով որպես կասկածյալ ներգրավվել եմ 1995 թվականի դեկտեմբերի 8-ին: Հակառակ տղայի և նրա հոր ցուցմունքների` ոչ ոստիկան Մ.Ու.-ն, ոչ ես մահակներով չենք հարվածել տղայի ձեռքերին, հետույքին կամ ոտքերինՆա ոստիկանություն է բերվել ժամը 18:00-ին, և ես նրա հետ եմ եղել մինչև նրա գնալը` ժամը 19:00-ն: Երբ տղան բերվել է ոստիկանություն նրա դեմքը կեղտոտ էրՈստիկան Մ.Ու.-ն նրան տարել է զուգարան, որպեսզի նա լվանա դեմքըպնդումները սուտ ենմեզ առաջադրված մեղադրանքը սխալ է»:

22. 1995 թվականի դեկտեմբերի 11-ին հետաքննող ոստիկանը հարցաքննել է նաև Հալիլի գործատու Ի.Գ.-ին և Կինարլի ոստիկանության բաժանմունքի երեք ոստիկանների, ովքեր ցուցմունք են տվել մեղադրյալների օգտին և ասել, որ դեպքի օրը ժամը 18:00-ից մինչև 19:00-ն նրանք եղել են Ի.Դ.-ի հետ, և ոչ Ի.Դ.-ն, ոչ Մ.Ու.-ն այդ ժամանակահատվածում Հալիլին չեն կպել: Երկու ոստիկաններին հարցաքննելիս պարզվել է, որ երեխան անվնաս հանձնվել է հորը, իսկ երրորդ ոստիկանն ասել է, որ ինքը չի տեսել, որ որևէ մեկը վնասի տղային:

23. 1995 թվականի դեկտեմբերի 28-ին դատախազը Հալիլին ցույց է տվել Կինարլիի ոստիկանության բաժանմունքում հերթապահող ոստիկանների լուսանկարները: Տղան ճանաչել է Ի.Դ.-ին և Մ.Ու.-ին:

24. 1996 թվականի հունվարի 4-ին դատախազը հարցաքննել է Մ. Ու.-ին, որը պարզապես ժխտել է իրեն առաջադրված մեղադրանքը: Հաջորդ օրը հետաքննող ոստիկանը Մ.Ու.-ին տարել է Հալիլի մոտ, որը նրան ճանաչել է: Ապա, զեկուցող ոստիկանը հարցաքննել է Մ.Ու.-ին, որը ասել է. «Ես ոստիկանապետ Ա.Դ.-ի հետ էի այդ ժամանակ, տղան հակասական բաներ էր խոսում, նրա դեմքը փոշոտ ու կեղտոտ էր, նա իր գործատուի հետ էր: Ոստիկանապետի պահանջով ես տղային զուգարան տարա նրա դեմքը լվանալու համար, այնուհետև նրան տարա հիմնական սենյակ: Մոտավորապես ժամը 19:00-ին զանգահարեց նրա հայրը, որն էլ եկավ նրան տանելուՈչ ոք չի ծեծել տղային, իսկ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, նրա հայրըկամ մեկ այլ անձ բարկացել է նրա վրա 15000000 լիրա գողանալու համար և նրան լավ դաս տվել»:

25. 1996 թվականի հունվարի 8-ին հետաքննող ոստիկանը դատախազին է ներկայացրել իր կողմից կատարված քննության ընթացքում կազմված արձանագրությունների պատճենները, որոնք ներառվել են թիվ 1995/50365 գործում:

26. 1996 թվականի հունվարի 30-ին` Տեպեսիկի հիվանդանոցից պահանջված բժշկական փաստաթուղթն ստանալուց հետո, 1995 թվականի նոյեմբերի 30-ի նախնական բժշկական եզրակացությունը վերջնական տեսք էր ստացել: Վերջնական եզրակացությունը հաստատել էր մինչ այդ տրված բժշկական հետազոտությունների արդյունքները: Բացի դրանից, դրանում նշված էր նաև Հալիլի մարմնի վրա առկա այլ տեսանելի նշանների մասին` որովայնի վերին և ստորին մասերում առկա կապտուկ, 4x6սմ չափի կապտուկ ձախ սրունքի վրա, կապտուկ ձախ ծնկի հետնամասում, մեծ կապտուկներ ծնկների և աջ սրունքի վրա, կապտուկ ձախ դաստակի վրա, աջ արմունկի վրա, աջ ձեռքի հետնամասում և ոտքերի արանքում: Եզրակացության համաձայն` Հալիլին անհրաժեշտ կլինի 25 օր կազդուրվելու համար:

 

3.Քրեական գործ Ի.Դ.-ի և Մ.Ու-ի նկատմամբ

 

27. 1996 թվականի փետրվարի 5-ին դատախազը ոստիկանապետ Ի.Դ.-ի և ոստիկան Մ.Ու.-ի գործը մեղադրական եզրակացությամբ ներկայացրել էր Իզմիրի Ասիզների դատարան («Ասիզների դատարան»)` Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (պետական իշխանության ներկայացուցչի կողմից բռնություն գործադրելը) խախտման հիմքով:

28. Ասիզների դատարանում գործի լսումը սկսվել էր 1996 թվականի փետրվարի 12-ին: Կողմերը ներկա էին գտնվել դատական լսմանը 1996 թվականի մարտի 20-ին: Կողմերի ցուցմունքներն ամփոփ ձևով ներկայացնել են հետևյալ կերպ.

Ոստիկանապետ Ի.Դ.`

«Այդ ամբողջ ժամանակաընթացքում ես իմ սենյակից դուրս չեմ եկել: Ես չեմ հարվածել կամ չեմ հրամայել այլ ոստիկանի հարվածել տուժողին կամ նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել նրան ստիպելու համար ասել ճշմարտությունը …: Ես միայն ասել եմ Ոստիկան Մ.Ու.-ին` տանել նրան լվացարանի մոտ և օգնել լվանալու իր երեսը. իմ սխալը կայացել է միայն նրանում, որ բժշկական ստուգման չեմ ենթարկել տղային մինչև հորը հանձնելը. եթե ես դա անեի, նրանք չէին կարող նման գործ հարուցել իմ դեմ…. դիմողը` Հալիլը, ասել է, որ փողը նրանից վերցվել է նրա նկատմամբ ուժ գործադրելով, այնպես որ, նա կարող է վնասվածքներ ստացած լիներ հենց այդ ժամանակՀալիլը հանձնվել է իր հորը ժամը 19:00-ին, բայց բժշկական հետազոտությունը կատարվել է ժամը 21:00-ին, ես նույնիսկ կարծում եմ, որ նրա ծնողներն են իրականում պատասխանատու Հալիլի նման առողջական վիճակի համար. եթենա ցույց տված լիներ իր վնասվածքները, մենք չէինք թույլ տա, որ նա նման վիճակում լքեր ոստիկանության բաժինը»:

Ոստիկան Մ.Ու.`

«Ես պնդում եմ այն, ինչ ասել եմ մինչ այժմ (հետաքննող ոստիկանին և դատախազին…; Ես չգիտեմ, թե ինչու են դիմողը և տուժողը մեզ մեղադրում»:

Մեհմեդ` դիմող.

«Երբ ես եկա ոստիկանության բաժանմունք` նրանք արդեն հարցաքննել էին Ի.Գ.-ինև իմ տղային:…Հետո նրանք իմ տղային հանձնեցին ինձ…, որը Ի.Գ.-ին հարցրեց «Սա՞ էր Ձեր ուզածը». այդ պահին ես չհասկացա, թե նա ինչ նկատի ուներ…. ես դա չընկալեցի` մինչև տուն հասնելը և նրա մարմնի վրա վնասվածքներ տեսնելը…. հետո նրանք իմ տղային տարան խուց, երբ ես գնացի զուգարան, ես տեսա իմ տղային խցի գետնին ընկած և ասացի նրան, որ փորձի նստել, սակայն նա ասաց, որ չի կարողԻմ տղային հարկ եղավ երեք օր գտնվել Տեպեսիկի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում…. նրանք ինձ ասացին, որ տղայիս ինը սրվակ շիճուկ են ներարկել»:

                  Դիմող Հալիլ` տուժող.

«Ոստիկանության բաժանմունքում այս մարդը (մատնացույց անելով ոստիկանապետ Ի.Դ.-ին) ինձ ասաց. «Լավ մտածիր, դու պետք է ինձ ասես, թե որտեղ է փողը», հետո նատարավ ինձ զուգարան և մահակով հարվածեց իմ ձեռքերին: Այդ պահին ես ուշագնաց եղա և ընկա, և աղբամանն ընկավ իմ գլխին: Քանի դեռ ես ընկած էի (Ի.Դ.-ն շարունակում էր հարվածել ինձ). որպեսզի ես դադարեցնեմ գոռալը, նա իր երկարաճիտ կոշիկով փակեց բերանս. հետո նա հեռացավ` ասելով «Լավ մտածիր, ես դեռ կվերադառնամ». բայց նա հետ չեկավՀետո իմ հայրը և քեռին եկան. … (իմ հայրը) տեսավ ինձ խցում և ասաց, որ նստեմ, բայց ես չկարողացա, շատ վատ էի զգումՈստիկանապետը ծեծում էր ինձ, որպեսզի պարզեր, թե որտեղ է փողը…: Մ.Ու.-ն բռնել էր ինձ, որ ես չշարժվեմ, բայց նա ինձ չէր հարվածում…: Ո՜չ իմ գործատուն, ո՜չ իմ հայրը կամ իմ ընտանիքի անդամներն ինձ չեն ծեծել փողը կորցնելու համար»:

29. Դիմողի պաշտպանը` հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածը, միջնորդել էր քրեական գործով վարույթի ընթացքում քաղաքացիական հայց հարուցել, որի միջոցով կապահովվեր դիմողի փոխհատուցում ստանալու իրավունքը: Փաստաբանը նաև լրացրել էր դատարան հրավիրվող վկաների ցուցակը, որոնց նա ցանկանում էր դատարան կանչել: Ցուցակում ընդգրկված էր հարևանը, որը ներկա էր գտնվել Հալիլի` ոստիկանությունից տուն վերադառնալուն և նրա ընտանիքի կողմից նրան հիվանդանոց տեղափոխելուն: Դատարանը բավարարել էր նշված միջնորդությունը:

30. Դատարանը լսել էր նաև Ի.Գ.-ի ցուցմունքը, ով հաստատել էր ոստիկանապետ Ի.Դ.-ի` գործի հանգամանքների վերաբերյալ վարկածը: Ի լրումն նրան, ինչ ասել էր նախաքննության մարմիններին, ոստիկանապետն ասել է, որ դեպքի օրը ոստիկանության բաժանմունքի իր գործընկերներն իրեն զանգահարել են մոտավորապես ժամը 23:00-ին և ասել, որ Հալիլին տեղափոխել են հիվանդանոց: Ինքը ոստիկանապետի և ոստիկանության այլ աշխատակիցների հետ գնացել է հիվանդանոց, որտեղ իր վրա անգամ փորձել էին հարձակվել Հալիլի ընտանիքի անդամները և ընկերները: Նա ասել էր, որ չի տեսել, թե ինչպես է դիմողն իր հոր հեր լքում ոստիկանության բաժինը, և պատկերացում չունի, թե ինչն է նրանց դրդել մեղադրանք առաջադրել ոստիկանության աշխատակիցներին այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրեն և պրն Օկալիին:

Պրն Օկալին տվել է ցուցմունք հետևյալի մասին.

«Նոր տարուց անմիջապես առաջ կամ հետո ոմն Բակի անունով նախարարի թիկնապահըինձ առաջարկեց հանդիպել, հանդիպմանը նա եկավ ոստիկանապետ Ի.Դ.-ի հետ…, նա ասաց, որ ոստիկանապետի կինը հղի է, և եթե մենք դատարանում «ճիշտ բաներ ասենք»` նրա պատիժը չի գերազանցի մեկ տարին, և նա ազատ կարձակվի մինչև իր երեխայի ծնվելը: Ես մերժեցի նրան` ասելով, որ եթե նա (Ի.Դ.-ն) այդքան անհանգստացած է իր դեռևս չծնված երեխայի համար, ինչպե՞ս կարող է ակնկալել, որ ես չեմ անհանգստանա իմ որդու համար»:

31. 1996 թվականի մայիսի 27-ի լսման ժամանակ դատարանում ցուցմունք են տվել Կինարլիի ոստիկանության բաժանմունքի երեք ոստիկաններ և մեղադրանքի կողմի յոթ վկաներ: Ոստիկանները ցուցմունք են տվել այն մասին, որ այն ժամանակ, երբ Մեհմեդ Օկալին գնացել է ոստիկանություն Հալիլին այնտեղից վերցնելու, նրան հարց է տրվել, թե արդյոք ցանկանում է, որ տղան բժշկական հետազոտության ենթարկվի, բայց, ինչպես փաստում է նրա գրավոր հայտարարությունը, նա դրա կարիքը չի զգացել:

Մեհմեդ Օկալին պատասխանել է, որ նման առաջարկ չի եղել, և ինքը հայտարարությունն ստորագրել է առանց մտածելու, քանի որ անհանգստացած էր իր որդու առողջական վիճակով:

32. Մեղադրանքի կողմի վկաներն իրենց ցուցմունքներով հաստատել են դեպքի վերաբերյալ դիմողի պատմած տարբերակը, և դիմողի քեռին հավելել է. «Ես գնացի ոստիկանության բաժանմունք Մեհմեդի հետՀալիլի վրա բռնության հետքեր չկային, սակայն նա այնպիսի տեսք ուներ, կարծես իրեն թափահարել էին, ոչ ոք մեզ չառաջարկեց նրան բժշկական հետազոտման ենթարկել ոստիկանության բաժնից դուրս գալուց առաջՄենք բաժնից գնացինք մոտավորապես ժամը 20:00-ին…, մեքենան նստելիս զարմիկս սկսեց փսխել, ես վերադարձա ոստիկանություն և դռան մոտ խոսեցի ոստիկանի հետ, նա ասաց, որ մենք կարող ենք Հալիլին տանել բժշկիՆույնիսկ ոստիկանության բաժնում ես նկատեցի փոքր հետքեր Հալիլի ձեռքերի վրա, բայց ես դրան լուրջ չվերաբերվեցի. ես գիտեմ, որ ոստիկանության բաժանմունքներում երբեմն «դժբախտ պատահարներ» լինում են, բայց ես իրոք չէի սպասում տեսնել այն, ինչ մենք տեսանք տուն հասնելուց հետոՆույն օրը երեկոյան ավագ ոստիկանապետ Օ.Կ.-ն կանչեց իմ փեսային ոստիկանության բաժին, ես գնացի նրա հետ: Ավագ Ոստիկանապետ Օ.Կ.-ն կանչեց Ի.Դ.-ին և ասաց նրան. «Դու չե՞ս ամաչում, դաժանորեն ծեծում ես փոքր տղայի». Ի.Դ.-ն ասաց. «Ես երկար տարիներ աշխատել եմ որպես ոստիկան և կատարել եմ իմ աշխատանքը: Ի՞նչ խնդիր կա նրանում, որ ես մեկ-երկու անգամ հարվածել եմ տղային»: Հետո ավագ ոստիկանապետն ասաց. «Դե, արի գնանք հիվանդանոց և տեսնենք այն տղային, ում, ինչպես դու ես ասում, խփել ես մեկ-երկու անգամ»: Հետո մենք միասին գնացինք հիվանդանոց, և նրանք տեսան տուժողին` նա ամբողջությամբ արյան և վիրակապերի մեջ էր և նրան կաթիլային խողովակներ էին միացված»:

33. Պատասխանողներ Ի.Դ.-ն և Մ.Ու.-ն ժխտել էին իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները: 1996 թվականի հուլիսի 1-ի դատական լսման ժամանակ նրանց ոստիկանապետ Օ.Կ.-ն դատարանին ասել է. «Ես դեպքի մասին լսել եմ մոտավորապես ժամը 21:00-ին, երբ տղայի ընտանիքը կապվեց ինձ հետԵս առերեսում կատարեցի…, բայց երբ մեղադրյալներն սկսեցին տղայի ընտանիքի ներկայությամբ ժխտել մեղադրանքը, ես ստիպված էի նրանց հեռացնել իմ աշխատասենյակից` նախքան որևէ անախորժություն տեղի կունենար.…տեղի ունեցածի վերաբերյալ քննություն կատարելու և ընտանիքի խնդրանքը հաշվի առնելով, ես գնացի հիվանդանոց, սակայն առանց բժշկի թույլտվության, տղային այցելելն անհնարին էր, քանի որ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքումՎերադառնալով ոստիկանության բաժին` ես հարցաքննեցի հերթապահ բոլոր ոստիկաններին, ովքեր միասնաբար պնդում էին, որ ոչինչ չեն տեսել և ոչինչ չգիտենՄեկ անգամ ես այցելել եմ տուժողին իր տանը:… (Բացի դրանից) ամբաստանյալը` Ի.Դ.-ն, երբեք ինձ հետ հիվանդանոց չի եկել: Երբ ես առերեսում արեցի, միակ բանը, որ Ի.Դ.-ն ասաց, դա այն էր, որ ինքն իր պարտականությունն է կատարել»

34. Հաջորդ լսման ժամանակ` 1996 թվականի հոկտեմբերի 30-ին, Ասիզների դատարանը հրապարակել է գործով դատավճիռը: Այն սկսվում էր դատարանի հետևյալ պատճառաբանությամբ. «հետազոտելով բոլոր ապացույցները, ներառյալ գործում առկա արձանագրությունները, տուժողի հայտարարությունը և բողոքին վերաբերող արձանագրությունները, դատարանը գտավ, որ մեղադրյալը ծեծել է տուժողին իր պարտականությունների կատարման ժամանակ` առաջացնելով բժշկական եզրակացության մեջ նշված հետևանքները, որպեսզի հարկադրի նրան ասելու, թե որտեղ է պահել փողը»:

35. Ինչևէ, Ասիզների դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում էր կայացրել արարքը վերաորակել որպես Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածով նախատեսված` «հարձակում և առողջությանը ծանր վնաս պատճառել»` հակառակ դատախազի առաջադրած մեղադրանքի: Դատարանի որոշումը հիմնված էր այն հանգամանքի վրա, որ Հալիլի գործատուն հետ էր վերցրել իր բողոքը, տղան այլևս չէր մեղադրվում որևէ հանցանքի կատարման մեջ և, հետևաբար այլևս պատասխանողը նպատակ չէր հետապնդում Հոդված 243-ի իմաստով «մեղքն ընդունելուն» հասնել, նրա նպատակն էր ընդամենը «պարզել, թե ինչ է պատահել իրեն հանձնված փողի հետ»:

36. Ասիզների դատարանը որոշել էր նշանակել նվազագույն պատժաչափը և Ի.Դ.-ին ու Մ.Ու.-ին դատապարտել երեք ամիս ժամկետով ազատազրկման և պարտականությունների կատարումից հեռացման` երեք ամիս ժամկետով: Հաշվի առնելով պատասխանողների դրական վարքագիծը դատավարության ընթացքում և հաշվի առնելով այն, որ նրանք, թեկուզ դժկամորեն, ընդունել են իրենց մեղքը, Ասիզների դատարանը պատժաչափը նվազեցրել էր մինչև երկու ամիս և երկու շաբաթ ժամկետով ազատազրկման` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետը: Այնուհետև թիվ 647 օրենք 4 (1) բաժնի և 6 բաժնի ուժով դատարանն ազատազրկման ձևով պատիժը փոխարինել է տուգանքի նշանակմամբ` 750.000 թուրքական լիրա (մոտավորապես 8 ԱՄՆ դոլար), դատարանը նաև որոշել էր հետաձգել պատժի կատարումը, քանի որ պատասխանողները նախկինում հանցագործություն չէին կատարել և առկա չէր ապագայում հանցանք կատարելու վտանգ:

37. Դիմողի փաստաբանն օրենքի տարբեր հոդվածներով, ներառյալ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, բողոքարկել էր կայացված դատավճիռը:

38. 1997 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բավարարել էր բերված բողոքը և բեկանել բողոքարկված դատական ակտը` արարքի սխալ որակման հիմքով, որը բարձրագույն դատական ատյանը դիտել էր որպես Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված ինքնախոստովանական ցուցմունքի կորզում: Գործը վերադարձվել էր Ասիզների դատարան:

1998 թվականի փետրվարի 25-ի` դատարանին ուղղված իր դիմումում Ի.Դ.-ն նշել էր. «Ես շարունակում եմ պնդել Ասիզների դատարանում իմ ասածը և հայտարարում, որ չեմ կատարել ինձ մեղսագրվող արարքը: Ես դիմողին ոչ մի վնասվածք չեմ պատճառել: Ես պահանջում եմ, որ դատարանն ինձ անմեղ ճանաչի: Որպես այլընտրանք և չընդունելով ինձ առաջադրված մեղադրանքը, ես խնդրում եմ դատարանին ինձ առաջադրել սկզբնական մեղադրանքը, եթե որոշում կկայացնի ինձ մեղադրելու մասին, քանի որ իմ արարքում Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշների առկայությունն այս դատական քննությամբ չի հաստատվել»:

39. 1998 թվականի փետրվարի 26-ին գործի վերաքննությունից հետո Ասիզների դատարանը, հիմք ընդունելով բարձրագույն ատյանի որոշումը, Ի.Դ.-ին և Մ.Ու.-ին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված արարքի համար և մեկ անգամ ևս նրանց նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ` մեկ տարի ժամկետով ազատազրկում, որը ենթակա էր անհապաղ կատարման, և պարտականությունների կատարումից հեռացում` երեք ամիս ժամկետով:

Նշված պատժատեսակների չափերը կրճատվել էին մինչև տասը ամիս ժամկետով ազատազրկման և պարտականությունների կատարումից հեռացում` երկուսուկես ամիս ժամկետով` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կետ 2-ը: Այնուհետև, հիմք ընդունելով 1996 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռում նշված հանգամանքները` պատժի կատարումը հետաձգվել էր թիվ 647 օրենքի 6-րդ բաժնի ուժով:

40. Դիմողի փաստաբանը Վճռաբեկ դատարան կրկին բողոք էր ներկայացրել` կայացված դատավճիռը բեկանելու խնդրանքով: Բողոքելով, որ պատասխանողների նկատմամբ անհիմն կերպով կիրառվել են Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կետ 2-ը և թիվ 647 օրենքի 6-րդ բաժինը, նա մասնավորապես նշել էր. «Նվազագույն պատժի կիրառման հետ կապված. … 1995 թվականի նոյեմբերի 27-ին, կասկածվելով գողության և յուրացման մեջ, տուժողըտարվել է ոստիկանության բաժանմունք, որտեղ ոստիկանի կողմից մահակներով և բռունցքներով ծեծի է ենթարկվել …` ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակովՏուժողը տասներկու տարեկան էր, երբ ենթարկվել էր նման խոշտանգման: Երբ նման տարիքի երեխան խոշտանգման է ենթարկվում, նրան ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան լուրջ վնաս է պատճառվում, որը կարող է ազդել նրա հետագա ճակատագրի վրաՊատասխանող Ի.Դ.-ն, ով նշված ժամանակահատվածում եղել է ոստիկանապետ, իսկ այժմ ավագ ոստիկանապետի պաշտոնն է զբաղեցնում, լինելով հերթապահ ոստիկան` հանդես է եկել որպես պաշտոնատար անձ: Նրա պարտականությունն էր ոչ միայն գործել օրենքին համապատասխան, այլև հետևել, որ իր ենթակայության տակ գտնվող անձինք ևս նման կերպ վարվենՊատասխանողների նկատմամբ նշանակված պատիժները հակասում են Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածում ընդգծվող հասարակական շահին: Դրանք ավելի շուտ խարխլում են օրենքի և կարգի նկատմամբ հասարակության վստահության հիմքերը

Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման կապակցությամբ.ինչպես նշվել է վերևում, այս դեպքի հետ կապված մեղադրանքն իսկապես լուրջ է: Դատարանի հետևություններն այն մասին, որ պատասխանողները զղջացել են կատարածի համար, անհիմն են: Դատավարության ընթացքում նրանք չեն ընդունել մեղադրանքը, նրանք նույնիսկ պնդել են, որ տուժողը ծեծի է ենթարկվել իր ծնողների կողմից: Անհնարին է, որ որևէ մեկը, ով ժխտել է մեղադրանքը, զղջա իր կատարածի համար…:

Պատժի կատարման հետաձգման մասին. թերթի հոդվածում նշվել է, որ պատասխանող Ի.Դ.-ի նկատմամբ գործ է հարուցվել երկու մարդու վրա հարձակվելու և իր լիազորությունները չարաշահելու համարԵթե նույնիսկ նա ազատ է արձակվել ապացույցների անբավարարության պատճառով, դա դեռևս չի նշանակում, որ նա ունակ չէ նման հանցագործություններ կատարել... »

41. 1999 թվականի մարտի 24-ին Վճռաբեկ դատարանը վերանայել է 1998 թվականի փետրվարի 26-ի որոշումը` առանց օրենքի նշված հոդվածներին անդրադառնալու: Նշված դատավարության մասին ծանուցված չլինելու պատճառով դիմողի փաստաբանը կայացված որոշման մասին չի տեղեկացվել մինչև 1999 թվականի սեպտեմբերի 6-ը:

4. Վնասների հատուցում ստանալուն ուղղված գործողություններ

 

42. 1999 թվականի սեպտեմբերի 10-ին դիմողի փաստաբանը 3.000.000.000 թուրքական լիրա է պահանջել Ներքին գործերի նախարարությունից` որպես պատճառված ոչ գույքային վնասի հատուցում: Երբ նախարարությունը մերժել էր բավարարել հայցը, ընտանիքը նախարարության մերժումը բողոքարկել էր Իզմիրի Վարչական դատարան («դատարան») 1999 թվականի նոյեմբերի 22-ին:

43. 2000 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ դատարանը մերժել է բողոքը` թիվ 2577 օրենքի 13-րդ բաժնի ուժով ժամկետանց լինելու հիմքով (տե՜ս սույն որոշման կետ 51): Բողոք բերելու համար նախատեսված մեկամյա ժամկետի սկիզբ դատարանը համարել է բողոք բերող անձի կողմից բժշկական եզրակացություն ստանալու օրը, այսինքն` 1996 թվականի հունվարի 30-ը` դա բացատրելով նրանով, որ ոստիկաններին ավելի ուշ առաջադրված մեղադրանքը ժամկետային սահմանափակում չունի:

44. Դիմողի փաստաբանը բողոք էր ներկայացրել Բարձրագույն վարչական դատարան: 2001 թվականի դեկտեմբերի 12-ին Բարձրագույն վարչական դատարանը մերժել էր ներկայացված բողոքը` ուժի մեջ թողնելով 2000 թվականի ապրիլի 11 -ի դատական ակտը:

45. Փաստաբանը հետագայում բողոք է ներկայացրել դատավճռում առկա սխալների ուղղման նպատակով` դրա հետ մեկտեղ վիճարկելով այն, որ վարչական ակտի նկատմամբ ժամկետային սահմանափակում կիրառելու վերաբերյալ կանոնը մեկնաբանվել և բողոքարկվել է անձին ծեծի ենթարկելը կանխելուն ուղղված վարչական և միջազգային օրենսդրության ենթատեքստում, քանի որ այն վերաբերմունքը, որին արժանացել էր դիմողը, ոչ այլ ինչ էր, քան խոշտանգում: Նա նշել էր, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում իր վստահորդին վնասվածքներ են պատճառվել, սկսվել է այն պահից, երբ նա տեղեկացվել է վերջնական դատական որոշման մասին, այն է` 1999 թվականի սեպտեմբերի 6-ից, այսինքն` այն պահից, երբ բողոքարկվող որոշման ապօրինի լինելը հաստատվել էր դատական կարգով:

46. 2005 թվականի մարտի 7-ի վերջնական որոշման մեջ Բարձրագույն վարչական դատարանը 2001 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատել էր պարզ մեծամասնությամբ` երեք ձայնն ընդդեմ երկուսի:

 

II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւՆ.

 

I.     Քրեական օրենսգիրք

 

47. Քրեական օրենսգրքի դրույթները հետևյալն են.

 

243-րդ հոդվածի կետ 1

 

«Յուրաքանչյուր պաշտոնատար անձով խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորել մեղադրյալի նկատմամբ` վերջինիս իր մեղքն ընդունել հարկադրելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամկետով և ժամանակավորապես կամ մշտապես պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակմամբ»:

 

Հոդված 13 կետ 2

 

«Ազատազրկում.

Ցմահ ազատազրկում նշանակում է ազատազրկում մինչև մահ: Ազատազրկման այլ ժամկետները տատանվում են մեկից մինչև տասներկու տարի»:

 

Հոդված 245

 

«Յուրաքանչյուր ուժային կառույցի ծառայողով, պարտականության կատարման պատրվակովկամ օրենքով նախատեսված հանգամանքներից բացի այլ հանգամանքներում…, դաժանորեն ծեծում, վնասում կամ հարվածում է որևէ անձի կամ նրան մարմնական վնասվածք է պատճառում, ենթակա է ազատազրկման երեք ամսից մինչև երեք տարի ժամկետով և մշտապես պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահամանափակման»:

 

Հոդված 29 կետ 8

 

«Դատավորը կարող է կոնկրետ պատժաչափ ընտրել օրենքով նախատեսված պատժաչափերի նվազագույն և առավելագույն սահմանների միջև` հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, հանցանքի կատարման շարժառիթները, հանցանքի կարևորությունը և լրջությունը, հանցանքի կատարման վայրն ու ժամանակը, հանցանքի կատարման հանգամանքները, պատճառված վնասի լրջությունը, դրանից բխող ռիսկը, հանցանքի նախապատրաստվածության աստիճանըհանցանքի կատարման շարժառիթներն ու պատճառները, նպատակը, նախկինում հանցանք կատարելըհանցագործի անձնական և սոցիալական կարգավիճակը, նրա վարքագիծը հանցանքի կատարումից հետո: Եթե նույնիսկ նշանակվել է նվազագույն պատժաչափ, դրա պատճառները պետք է նշված լինեն դատական ակտի մեջ»:

 

Հոդված 59

 

«Եթե դատարանը գտնում է, որ կան օրենքով նախատեսվածից բացի այլ բացառիկ հանգամանքներ…, կարող է մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, իսկ ցմահ ազատազրկումը` երեսուն տարի ժամկետով ազատազրկմամբ:

Այլ պատժաչափեր կարող են կրճատվել ոչ ավելի, քան մեկ վեցերորդով»:

 

48. Թիվ 2253 օրենքի 19-րդ և 41-րդ բաժինները, նախատեսելով անչափահասների գործերով դատարաններ և կարգավորելով դրանց իրավասությունը և դրանցով իրականացվող դատավարության ընթացակարգը, ներառում են անչափահասների հանցավորության նախնական քննությունը:

 

Բաժին 41

 

«Անչափահաս եզրույթի ներքո, այս օրենքի իմաստով, պետք է հասկանալ հանցանքը կատարելու պահին 15 տարին չլրացած անձանց»:

 

Բաժին 19 (1)

 

«Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախնական քննությունը պետք է կատարվի պետական մեղադրողի կողմից անձամբ կամ նրա կողմից` նշանակված տեղակալի կողմից»:

 

Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով, ինչպես որ նշված է տվյալ գործում, նախատեսվել է, որ իրենց ձերբակալման պահից անչափահասները պետք է օգնություն ստանան պաշտոնապես նշանակված պաշտպանի կողմից` անկախ այդ մասին միջնորդությունից:

49. Դատավճիռների կատարմանը վերաբերող թիվ 647 օրենքի 4-րդ բաժնի 1-ին կետը և 6-րդ բաժինը նախատեսում են հետևյալը`

 

Կետ 4 (i)

 

«Կարճաժամկետ կալանքի վերաբերյալ որոշումները, որոնք ենթակա չեն անմիջապես կատարման, կախված մեղադրյալի անձից, իրավիճակից և հանցագործության հանգամանքներից` կարող են դատարանի կողմից փոխվել.

(1) … 5000-ից 10000 թուրքական լիրայի չափով տուգանքով` մեկ օրվա համար»:

 

Բաժին 6

 

«Դատարանը կարող է որոշել վերացնել տուգանքը և/կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկումըեթե, հաշվի առնելով հանցագործի քրեական անցյալը և հանցանք կատարելու հավանականությունը, հաստատված է, որ հետագայում հանցանք գործելու հավանականությունը փոքր է, և եթե հանցագործը, բացի տուգանքից, այլ պատժի չի ենթարկվել: Որոշումը վերացնելու պատճառները պետք է նշվեն որոշման մեջ»:

50. Անվտանգության մարմինների կարգապահական կանոնների 8-րդ կանոնի 39-րդ մասի համաձայն`

«Հետևյալ արարքները, գործողությունները և վարքագիծը պետք է պատժվեն պետական պաշտոնից զրկելու միջոցով.

39. Ոստիկանության շենքերում ցանկացած անձի տանջանքի ենթարկելը»:

 

2. Վարչական և քաղաքացիական միջոցներ

 

51. Թիվ 2577 օրենքի 13-րդ կետի համաձայն`

«Վարչական վարույթ հարուցելուց առաջ այն անձինք, որոնց իրավունքները ոտնահարված են վարչական ակտի արդյունքում, պետք է գրավոր ձևով կամ այլ կերպ վնասների հատուցման պահանջ ներկայացնեն վարչական մարմիններին` վիճարկվող ակտը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, սակայն ցանկացած դեպքում` ոչ ուշ, քան վիճարկվող ակտը կայացնելուց հինգ տարի հետո: Վարչական հայց կարող է հարուցվել այդ բողոքը վարչական մարմնի կողմից ամբողջությամբ կամ մասնակի մերժվելու դեպքում: Նման վարչական հայցի համար վերջնաժամկետը պետք է հաշվարկվի սկսած այն օրվանից, երբ ստացվել է այդ բողոքը մերժելու մասին ծանուցում, կամ եթե դիմողը չի ստացել որևէ պատասխան սկսած վաթսունօրյա ժամկետն ավարտվելու պահից, որի ընթացքում վարչական մարմինը պարտավոր էր տալու պատասխան»:

52. Հանձնառությունների մասին օրենսգրքի համաձայն` ցանկացած անձ, ով վնաս է կրել ապօրինի կամ վնասատու գործողությունների արդյունքում, կարող է ներկայացնել նյութական (41-46-րդ հոդվածներ) և ոչ նյութական վնասների հատուցման (հոդված 47) հայց: Քաղաքացիական դատարանները սահմանափակված չեն ոչ ձեռք բերված տվյալներով, ո՜չ էլ քրեական դատարանի դատավճիռներով` կապված մեղադրյալի մեղավորության հետ (հոդված 53):

 

«Կարևոր» խոստովանություն» հասկացությունը և դատական պրակտիկան` կապված նվազագույն պատժաչափի հետ

 

53. Թուրքական քրեաիրավական պրակտիկայում խոստովանությունը կոչվում է «tevilli» («կարևոր» բարդ տեսակի խոստովանություն), երբ անձը, խոստովանելով հանցանք կատարելը, միաժամանակ վեր է հանում հանգամանքներ, որոնք կարող են արդարացնել իրեն կամ մեղմացնել պատասխանատվությունը, դրա օրինակներն են ինքնապաշտպանությունը սպանության գործերով կամ քրեական գործով պատասխանատվությունը բացառող մեկ այլ գործողություն, օրինակ` գողության մեջ մեղադրվող անձի կողմից հանցագործության առարկայի արժեքը վճարելը: Նման խոստովանությունները դասակարգվում են տեսակների, այդպիսով դատարանները կարող են տարբերակել հանցագործությունը հաստատող խոստովանության մի մասը խոստովանության այն մասից, որով պարզաբանվում է, թե ինչու է այդ հանցագործությունը կատարվել, և կարող են որոշել ընդունել միայն խոստովանությունը, այլ ոչ թե ներկայացվող պատճառները:

Դատարանի պահանջով Կառավարությունը տրամադրել էր քրեական իրավունքում «կարևոր» խոստովանության իրավաբանական հասկացության պրակտիկ մեկնաբանմանն առնչվող ստորև շարադրված տեղեկատվություն, որը նրանք թարգմանում են իբրև «լուռ խոստովանություն».

«Դատարանը պետք է որոշի, թե ինչպիսի հանգամանքներում հանցանքը կարող է վերագրվել անձին, ով կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները: Քրեական իրավունքում դատարանը կարող է իր դատավճիռը հիմնել մեղադրող ապացույցների վրա և դատապարտել մեղադրյալին, ով հերքում է ամենը, եթե առկա է նախկինում ստացված ապացույցին համապատասխանող ապացույցների խումբ, որն «անկասկած» վկայում է նրա մեղավորության մասին: Ապացույցները գնահատելիս, եթե մեղադրյալը չի կարող ապացուցել, որ ինքը չի եղել հանցագործության վայրում տվյալ օրը և տվյալ ժամին, և, համաձայն գործում առկա ապացույցների, հանցանքը չէր կարող կատարված լինել մեկ այլ անձի կողմից, դատարանը կարող է մեղադրյալին մեղավոր ճանաչել»:

Դատական պրակտիկայում նվազագույն պատժաչափի կիրառման կապակցությամբ Կառավարությունը չէր կարողացել ներկայացնել Դատարանի կողմից պահանջված դատավճիռների օրինակներ, որոնք պարզաբանում են, թե ինչու է քրեական դատարանի դատավորը նշանակել օրենքով նախատեսված նվազագույնից ավելի խիստ պատիժ: Այն պարզապես բացատրել էր, որ դատարանները դրսևորել են որոշակի զգուշավորություն դատավճիռ կայացնելիս, և վերին ու ստորին սահմանների միջև ընտրություն կատարելիս նպատակ են ունեցել կանխելու հետագա հանցագործությունները:

 

 

ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ԾԱՎԱԼԸ

 

54. Դիմողը բողոքել է իր կողմից պահանջված դատական քննությանը հաջորդող` իրեն խոշտանգումների ենթարկած անձանց անպատժելիության դեմ, որն ինքնին խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածում վկայակոչված իրավունքի բուն էությունը: Նույն բողոքի հետ մեկտեղ, դիմողը նաև նշել էր Կոնվենցիայի 13-րդ հոդվածը` պարզաբանելով, որ ներպետական մակարդակում իր կողմից վկայակոչվող միջոցների բուն նպատակը եղել է ոչ թե վնասների հատուցում ստանալը, այլ կատարվածի համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկվելը: Դատարանը գտնում է, որ ինչպես ներկայացվել է դիմողի կողմից` բողոքը վերաբերում է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը օրենքի միջոցով պաշտպանելու` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պոզիտիվ պարտականությանը (տե՜ս` mutatis mutandis, Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը [GC], no. 48939/99, կետ 95, ECHR 2004-XII): Համաձայն այդ հոդվածի `

 

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈւՄ

 

Ա. Ընդունելիությունը

 

55. Կառավարությունը հայտարարել է, որ չեն սպառված ներպետական միջոցները, և պնդել է, որ Հանձնառությունների մասին օրենքի ներքո վնասների հատուցման քաղաքացիական հայցը դիմողին հնարավորություն կատար ստանալու կատարված իրավախախտումների համար քաղաքացիական դատարանների կողմից սահմանվող փոխհատուցում, որոնք, ըստ էության, կաշկանդված չեն եղել քրեական դատարանի կողմից հաստատված փաստերով` կապված մեղադրյալների մեղքի հետ (տե՜ս վերը` կետ 52):

56. Դիմողը չի ժխտել, որ տեսականորեն ինքը կարող էր ներկայացնել վնասների հատուցման հայց` իր կողմից ձեռնարկված վարչական միջոցների հետ մեկտեղ, որոնք չեն ընդունվել վարչական դատարանի կողմից համապատասխան հայցային վաղեմությունն իբրև թե կամայականորեն մեկնաբանելու պատճառով: Այնուհետև նա նշել է, որ ոստիկանատանն իր ստացած վնասվածքը և այն գաղափարը, որ դրա համար պատասխանատու անձինք դեռ ծառայության մեջ են, հետ են պահել իրեն քաղաքացիական հայց ներկայացնելուց: Նա շեշտել է, որ խոշտանգումների համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունը հանդիսացել է այդ գործողությունների արդյունքում առաջացած խախտումը վերացնելու համար պահանջվող միջոցների միայն մի, սակայն ոչ մի դեպքում` ոչ ամենակարևոր մասը:

57. Նախևառաջ Դատարանը նկատում է, որ այն միջոցները, որ, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի, պետք է սպառված լինեն, նրանք են, որոնք հասու են, բավարար են և համապատասխանում են վկայակոչվող խախտումներին (տե՜ս` mutatis mutandis, Մանուսսակիսը և այլոք ընդդեմ Հունաստանի գործով 1996թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, Վճիռների և Որոշումների մասին հաշվետվություններ 1996թ.-IV, էջեր. 1359-60, կետ 33):

58. Դատարանը հաշվի է առնում դիմողի փաստարկը խոշտանգումների համար փոխհատուցման կարևորության և համապատասխանության վերաբերյալ: Նա ընդունում է այդ փաստարկը և հղում է կատարում իր նախադեպին, համաձայն որի` 3-րդ հոդվածի իմաստով պետության պարտականությունները չեն կարող սահմանափակվել լոկ վնասների հատուցմամբ (տե՜ս` inter alia, Ղայանն ընդդեմ Թուրքիայի գործով 1998 թվականի փետրվարի 19-ի վճիռը, Հաշվետվություններ 1998-I, էջ 329, կետ 105, և ՄաքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 28883/95, կետ 121, ECHR-III): Ոստիկանության բաժանմունքում կրած տանջանքների վերաբերյալ բողոքների համար քրեական վարույթը հատուցում ստանալու իրական միջոց է (տե՜ս` օրինակ, Փարլաքը, Աքթյուրքը և Յայն ընդդեմ Թուրքիայի որոշումը) գործով 2001 թվականի հունվարի 9-ի որոշումը, թիվ 24942/94, 24943/94 և 25125/94):

59. Տվյալ գործով Դատարանը նշում է, որ դաժան վերաբերմունքի համար ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և իրականացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի ներքո (տե՜ս վերը` կետ 47): Իրոք, այդ մեղադրանքին հետևել է այն, որ դիմողը ներկայացրել է վարչական հայց վնասների հատուցման համար, որը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Այդ իսկ պատճառով, Դատարանն այժմ պետք է համոզվի, որ գործի հատուկ հանգամանքներում դիմողը պետք է սպառած լիներ Կառավարության բացատրությունում նշված քաղաքացիական միջոցները:

60. Դատարանը նկատում է, որ տվյալ հարցին չի կարելի պատասխանել առաջին հերթին առանց, քննարկելու պնդումն առ այն, որ վաղեմության ժամկետի կապակցությամբ վարչական դատարանների մեկնաբանությունը եղել է կամայական (տե՜ս վերը` կետ 56), քանի որ դիմողը, որն սպառել էր ենթադրաբար արդյունավետ և բավարար միջոցը, չի կարող պարտադրված լինել փորձելու մյուսները, որոնք եղել են հասու, սակայն, գուցե, հաջողության չհանգեցնելով (Աքվիլինան ընդդեմ Մալթայի Մեծ Պալատ, թիվ 25642/94, կետ 39, ECHR 1999-III):

61. Պետք է շեշտել, որ Դատարանը կանդրադառնա բողոքի իրական առարկային (տե՜ս վերը` կետ 54), որը վերաբերում է օրենքի միջոցով մարդկանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը պաշտպանելու բացարձակ պարտականությանը, և, ըստ էության, սահմանափակված չէ դաժան վերաբերմունքով:

Դատարանը գտնում է, որ միջոցները սպառված չլինելու առնչությամբ Կառավարության նախնական առարկությունը սերտորեն կապված է բողոքի էության հետ և համապատասխանաբար որոշում է այն միավորել գործին:

 

 Բ. Գործի հանգամանքները

 

1. Կողմերի փաստարկները

62. Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության աշխատակիցներին դատապարտելուն հանգեցրած քրեական վարույթը լիովին համապատասխանել է Կոնվենցիայի պահանջներին. նյութական և բժշկական բնույթի ապացույցները ձեռք են բերվել պատշաճ կերպով, իսկ վկաների ցուցմունքները` անհապաղ. դատախազության մարմինները մեղադրել են երկու ոստիկաններին, թեև բողոքը ներկայացված է եղել նրանցից միայն մեկի դեմ. դատարանը դիմողի հորը թույլատրել է ակտիվորեն մասնակցել դատավարությանը որպես տուժողի օրինական ներկայացուցիչ, ընդունել է նրա բոլոր միջնորդությունները և լսել նրա կողմից բոլոր վկաներին: Բացի դրանից, գործի վերաքննության արդյունքում կայացված դատավճռին համապատասխան` պարզվել է, որ իրոք տեղի է ունեցել խոստովանության կորզում տանջանքների ենթարկելու միջոցով, և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նշանակվել է առավել ծանր պատիժ:

63. «Կարևոր խոստովանության» վերաբերյալ դատարանի վիճարկվող դիտարկումների հարցի կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դա եղել է քրեական իրավունքի սկզբունքի կիրառման խնդիր. չնայած ոստիկանության աշխատակիցների կողմից մեղադրանքների անդադար հերքմանը` Ասիզների դատարանը որոշել էր, որ հակառակի մասին ապացույցների բացակայության պայմաններում գործի նյութերը բավարար են հաստատելու, որ դիմողի մարմնին հայտնաբերված վնասվածքները հասցվել են ոստիկանության բաժանմունքում, որի արդյունքում էլ հնարավոր է եղել մեղադրյալներին մեղավոր ճանաչել:

Կառավարությունը բացատրել է, որ դատավորների կողմից Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի ներքո նվազագույն պատժաչափ նշանակելու պատճառը եղել է այն, որ նրանք օգտագործել են իրենց հայեցողությանը և որոշել, որ չի եղել որևէ մտավախություն ոստիկանության աշխատակիցների կողմից կրկին հանցագործություն կատարելու առումով:

Վերջապես, Կառավարությունը մատնանշել է, որ ոստիկանության աշխատակիցները ժամանակավորապես ազատվել են իրենց պաշտոններից հետաքննությունն սկսելուն հաջորդ օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական դատապարտումը բավականաչափ գերակշռում էր կարգապահական սանկցիային, այն գտել է, որ Դատարանը չպետք է մեծ նշանակություն տա այդ սանկցիայի մեղմ լինելուն:

Հակիրճ` Կառավարությունը գտել է, քանի որ դիմողի գործը հանգեցրել է մեղավորների հայտնաբերմանն ու պատժմանը, Թուրքիան այդպիսով իրականացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով իր վրա դրված պոզիտիվ պարտականությունը:

 64. Ի հաստատումն իր այն հայտարարության, որ իրեն տանջանքների ենթարկած ոստիկանության աշխատակիցներն իրականում մնացել են անպատիժ, դիմողը պարզաբանել է որ հաստատվել էր, որ եթե նրանք իրենց դատապարտման հինգ տարիների ընթացքում չկատարեն որևէ հանցագործություն, ապա նրանց նկատմամբ նշանակված պատիժը երբևէ չի կիրառվի: Որպես զոհ` նա ավելացրել է, որ խիստ կարգապահական տույժն իր համար կլիներ առավել մեծ հատուցում:

Դիմողը եզրակացրել է, որ պատիժների զավեշտական բնույթը, որևէ վարչական տույժի բացակայությունը, չնայած ծառայության կարգապահական կարգավորմանը և գործը դեռևս չլուծված լինելու ժամանակ մեղադրյալներից մեկին ցուցաբերված օժանդակությանը, եղել են գործոններ, որոնք ստիպել են, որպեսզի նախաձեռնված պաշտպանությունն իրականացվի դաժան վերաբերմունքի պատրանքային արգելմամբ, ուստի, առաջացրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

2.Դատարանի գնահատականը

 

      (ա) Ընդհանուր սկզբունքներ

65. Համաձայն Դատարանի կողմից ձևավորված նախադեպի` երբ անձը ճշմարտացի հայտարարություն է անում առ այն, որ ինքը Պետության ներկայացուցիչների կողմից ենթարկվել է 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի, ներպետական մարմինների պարտականությունն է իրականացնել «արդյունավետ պաշտոնական հետաքննություն», որով հնարավոր է հաստատել փաստերը և բացահայտել ու պատժել մեղավորներին (տե՜ս` Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, թիվ 57671/00, կետեր 30 և 31, ECHR 2004-IX (հատվածներ) և Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, Հաշվետվություններ, կետ 102): Ավելին, 3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները տանում են նախնական քննությունից էլ այն կողմ, երբ, ինչպես տվյալ գործում, հետաքննությունը հանգեցնում է նրան, որ ներպետական դատարաններում իրականացվում է վարույթ. ընդհանուր առմամբ, դատական փուլը ներառող քննությունը պետք է բավարարի 3-րդ հոդվածով սահմանված արգելքների պահանջները: Դա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որպեսզի պատճառված ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը մնա անպատիժ: Դա շատ կարևոր է հասարակական վստահության արժանանալու, օրենքի կատարմանն աջակցելու և ապօրինի գործողությունների նկատմամբ իշխանությունների հանդուրժողականությունը և դրանցում իշխանությունների համագործակցությունը կանխելու համար (տե՜ս վերը` mutatis mutandis, կետ 56):

66. Այդպիսով, կոնկրետ այս գործով Դատարանի խնդիրն է պարզել, թե որքանով կարելի է համարել, որ մինչ որոշում կայացնելը դատարաններն իրականացրել են գործի` 3-րդ հոդվածով պահանջվող մանրակրկիտ քննություն` դատական համակարգի զսպող ուժը և խոշտանգումների արգելման հարցում դրա ունեցած կարևոր դերը պահպանելու նպատակով:

 

(բ) Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը տվյալ գործում

 

67. Առաջին հերթին Դատարանը նկատում է, որ անվիճելի է, որ ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ ցուցաբերվել է դաժան վերաբերմունք: Դիմողը հարուցել է երկու վարույթ և վարչական հայց: Առաջինը հանգեցրել է մեղադրյալների դատապարտմանը, իսկ երկրորդը չի ընդունվել վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով:

68. Դատարանը գտնում է, որ պարզելու փոխարեն, թե արդյոք տեղի է ունեցել նախնական քննություն, որը լիովին համապատասխանել է դատավարական պահանջներին, ինչը, թվում է, տեղի է ունեցել, պետք է որոշել` արդյոք դատական իշխանությունները` մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը պաշտպանելու համար ստեղծված օրենքների պահպանները, փաստորեն պատրաստակամություն են ցուցաբերել պատժելու մեղավորներին (տե՜ս վերը` mutatis mutandis, Օներյիլդիզի գործը, կետ 115):

 

(թ) Լրացուցիչ պաշտպանության բացակայությունը, որը դիմողը պետք է տրամադրվեր որպես անչափահաս

 

69. Դատարանն ամենից առաջ նշում է, որ չնայած անչափահաս մեղադրյալների ձերբակալման ժամանակ իշխանությունների վրա դրված իրավական պարտականությանը (տե՜ս վերը` կետ 48), ձերբակալվելիս դիմողին ո՜չ տրամադրվել է փաստաբան, ո՜չ էլ վերջինս հարցաքննվել է պետական մեղադրողի կողմից: Եթե նույնիսկ դիմողը գտնվել է ոստիկանատանը համեմատաբար կարճ ժամանակ (իբրև կասկածյալ ձերբակալվելու պահից մինչև վերջնականապես ազատ արձակվելը` մոտավորապես մեկ ու կես ժամ), դա չի արդարացնում վերը նշված իրավական պարտականությունները չկատարելը, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ գործի նյութերում չկա որևէ նշում այն մասին, որ իրականացվել է մինչև որևէ ոստիկանական գործողություն կատարելը անչափահասին ձերբակալելու մասին ծնողներին անմիջապես տեղեկացնելու պարտականությունը:

70. Դատարանն ափսոսանքով նշում է, որ ներպետական որոշումները և Կառավարության բացատրությունները չեն պարունակում որևէ ակնարկ բողոքարկվող գործողությունների բացառիկ լրջության մասին` կապված զոհի տարիքի հետ, կամ չկա որևէ ակնարկ ներպետական դրույթների մասին` կապված անչափահասների պաշտպանության հետ:

Դատարանի կողմից ձևավորված նախադեպի համաձայն` երեխաները, որոնք հատկապես խոցելի են բռնության տարբեր դրսևորումների նկատմամբ, ենթակա են պաշտպանության պետության կողմից` հանցագործությունների կատարումից արդյունավետորեն հետ պահելու ձևով, ընդդեմ անձնական անձեռնմխելիության նման լուրջ խախտումները (տե՜ս` inter alia,Ա-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 25599/94, կետ 22, EHCR 2002-I), իշխանությունները պետք է որոշակի կարևորություն տային դիմողի խոցելի լինելու հանգամանքին:

Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ նշանակություն ունի ոչ միայն անչափահասին քննության ընթացքում հատուկ պաշտպանություն չտրամադրելը, այլ նաև անպատժելիությունը, որը բավարար է դատական համակարգի վստահելիության հարցում կասկածներ ունենալու համար, ինչը կոչված է իրականացնելու զսպող դեր` ցանկացած անձի և անչափահասի` 3-րդ հոդվածով նախատեսված բացարձակ արգելքի խախտումների հարցում:

 

(ժ) Ներպետական օրենսդրության մեկնաբանությունը և կիրառումը, որը հանգեցրել է կատարվածի համար պատասխանատու ոստիկանների անպատժելիությանը

 

71. Գործի կարգապահական բնույթը հաշվի առնելով` Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության աշխատակիցները պաշտոնից ազատվել են գործի դատական քննության ընթացքում, սակայն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ նրանց ազատման վերաբերյալ: Նույնիսկ ընդունելով, որ նրանք ազատվել են, մնում է փաստ այն, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չի իրականացվել որևէ կարգապահական վարույթ, և կամ չի նշանակվել նրանց նկատմամբ որևէ կարգապահական տույժ` չնայած որ նրանց նկատմամբ նշանակված պատիժները ներառում էին ոչ միայն ազատազրկում, այլ նաև պաշտոնից ազատելու կարգապահական միջոցներ: Համաձայն դիմողի` ոստիկանության աշխատակիցներին նույնիսկ օժանդակել են. Կառավարության դիտարկումներն այս հարցի կապակցությամբ անցնում են լռությամբ: Դատարանը չի ցանկանում այդ լռությունից անել որևէ վերջնական հետևություն, այդուհանդերձ, այն համարում է ուշադրության արժանի:

72. Բացի դրանից, դատարանի դատավորները ոստիկանների պահվածքը դատի ընթացքում և նրանց «կարևոր խոստովանությունը» դիտվել են որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչևէ, Դատարանը գտնում է, որ գործի նյութերում չկա որևէ ապացույց առ այն, որ նրանք ընդունել են իրենց մեղքը թեկուզ անուղղակի ձևով: Նա նշում է, օրինակ, որ 1998թ. փետրվարի 25-ի իր գրավոր հայտարարությունների մեջ ոստիկան Ի. Դ.-ն ակնհայտորեն հայտարարել է, որ ինքն ընդհանրապես չի կատարել նշված հանցանքը, չի ենթարկել դիմողին որևէ դաժան վերաբերմունքի կամ դիմողի նկատմամբ այլ բռնություն չի գործադրել: Ավելին, Կառավարությունն ի վիճակի չէր պարզաբանելու, թե ինչու էր «կարևոր խոստովանություն» հասկացությունը կիրառվել այնպես, ինչպես բողոքարկվող դատավճռում: Փաստորեն, դրա կիրառման ձևն ընդհանրապես չի համապատասխանում թուրքական իրավունքի տեսության մեջ առկա այդ հասկացության բնորոշմանը: Հաշվի առնելով այս ակնհայտ անհամապատասխանությունը` Դատարանն այլևս չի անդրադառնա այս մեղմացուցիչ հանգամանքի բնորոշման հարցին:

73. Ինչ վերաբերում է կայացված դատավճռի խստությանը, ապա կարելի է ասել միայն, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ մեղմ պատիժ նշանակելիս դատարաններն անտեսել են մի շարք այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցագործության մասնավոր բնույթը և պատճառված վնասի ծանրությունը, որոնք նրանք պետք է հաշվի առնեին թուրքական օրենսդրությանը համապատասխան:

74. Վերջապես, Դատարանն ուշադրություն է դարձնում դատարանների տարօրինակ պնդմանն առ այն, որ ոստիկանների կողմից ցուցաբերվել է գործուն զղջում` դրանով բացատրելով նշանակված պատժի կատարման հետաձգումը: Գործի նյութերում Դատարանը չի նկատում գործուն զղջման որևէ նշան:

75. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը գտնում է, որ դատարանի բողոքարկված որոշումը հուշում է, որ դատավորները գերազանցել են իրենց հայեցողությունը` ավելի շուտ ծայրահեղ լուրջ անօրինականության հետևանքները նվազեցնելու նպատակով, քան ցույց տալու, որ նման գործողությունների նկատմամբ ոչ մի դեպքում չի կարող հանդուրժողականություն (տե՜ս վերը` կետ 65) դրսևորվել:

76. Դատարանը կրկին հաստատում է, որ երբ պետության ներկայացուցիչը մեղադրվում է հանցագործությունների մեջ, որոնք խախտում են 3-րդ հոդվածը, քրեական գործի վարույթը և պատժի նշանակումը չպետք է սահմանափակված լինեն ժամկետով, իսկ ներում կամ համաներում կիրառելը չպետք է թույլատրվի (տե՜ս` mutatis mutandis, Աբդուլսամեթ Յամանն ընդդեմ Թուրքիայի գործով 2004 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 32446/96 վճիռը, Լորենս Դյույարդին ընդդեմ Ֆրանսիայի գործով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, Որոշումներ և Զեկույցներ, 72, էջեր 236-240):

Այս գործում ներպետական օրենսդրության կիրառման ճանապարհը (տե՜ս վերը` կետեր 71-74) անհերքելիորեն ընկնում է «միջոցներ» կատեգորիայի տակ, որոնք անընդունելի են Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան, քանի որ դրա ազդեցության ներքո դատապարտումը դարձել է անարդյունավետ:

77. Այնուամենայնիվ, հնարավոր է, որ որոշ հանգամանքներում վերադաս կամ բարձրագույն ատյանը կարող է նշանակել փոխհատուցում Կոնվենցիայի որևէ դրույթի սկզբնական խախտման համար (տե՜ս` Դե Քուբերն ընդդեմ Բելգիայի գործով 1984 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 86 վճիռը, Մաս A, էջ 19, կետ 33): Տվյալ գործով, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը չի վարվել այդպես, ուստի չի շտկել վերը նշված հետևանքները:

78. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ խիստ լինելուց հեռու քրեական իրավունքի համակարգը` այնպես, ինչպես այն կիրառվել է տվյալ գործում, չի եղել բավականաչափ կանխարգելող, որպեսզի կանխի դիմողի կողմից ներկայացվող տեսակի ապօրինի գործողությունները: Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները` այդպիսով Դատարանը հանգում է այն հետևությանը, որ վիճարկված քրեական վարույթների արդյունքում տեղի չի ունեցել պատշաճ հատուցում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի խախտման համար: Դատարանը համաձայն է, որ որևէ քաղաքացիական հայց չէր կարող շտկել վերը նկարագրված իրադրությունը: Համապատասխանաբար, Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունը և գտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ

 

 79. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

    Ա. Վնասը

 

80. Դիմողը պահանջել է 40.000 եվրո (EUR) իր համար, գումարած 10.000 (EUR) իր յուրաքանչյուր ծնողի` Աիսե Օկալիի և Մեհմեդ Յասար Օկալիի համար:

81. Կառավարությունն այս գումարները չափազանց է համարել:

82. Դատարանը, նախևառաջ, ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 2001 թվականի մարտի 17-ի իր նամակում դիմողի փաստաբանը հայտնել է գործից ծնողների դուրս գալու մասին (տե՜ս վերը` կետ 2): Այդպիսով, նրանք չեն կարող համարվել գործով կողմ կամ, որպես դրա հետևանք, պահանջել որևէ արդարացի փոխհատուցում` Կոնվենցիայի 41-րդ հոդվածի իմաստով:

Ինչ վերաբերում է դիմողին, Դատարանը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցների դատապարտումը, անկասկած, ինքնին որոշակի փոխհատուցում է: Այդուհանդերձ, այն չի կարող բավարար համարվել դիմողի կողմից կրած ոչ նյութական վնասը հատուցելու համար, որը երեխա է եղել քննարկվող ժամանակաշրջանում: Որոշում կայացնելով արդարության հիմքով` Դատարանը որպես ոչ նյութական վնասի հատուցում դիմողին տրամադրում է 10.000 եվրո:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

     

1. Քննության է առնում Կառավարության նախնական առարկությունը և մերժում այն,

2. Ընդունելի է ճանաչում դիմումը,

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,

4. Վճռում է, որ`

(a) Պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դիմողին ներքոհիշյալ գումարը վճարի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, որը պետք է հաշվվի նոր թուրքական լիրայով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան,

(i) 10.000 (տասը հազար) եվրո` ոչ նյութական վնասի համար:

 

Կատարվել է ֆրանսերենով և գրավոր հրապարակվել 2006թ. հոկտեմբերի 17-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: