Գլխավոր տեղեկություն
Номер
N 04-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.122
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.03.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.03.2008
Дата вступления в силу
25.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1009/12-Ն ԵՎ 1009/23-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության, 12-րդ կետի դ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 52 արձանագրային որոշմամբ հաստատված՝ «2007-2015 թվականների Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» Ռազմավարություն 3-ի բաղադրիչ 5-ը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի վերաբերյալ վարվող վիճակագրությունը համապատասխանեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ առողջապահության նախարարության տարեկան վիճակագրական հաշվետվային ձևերի հաստատման մասին» N 1009/12-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) հրամանով հաստատված «Տուբերկուլոզով հիվանդների թվաքանակի մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձև թիվ 33-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ առողջապահության նախարարության տարեկան վիճակագրական հաշվետվային ձևերի հաստատման մասին» N 1009/23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) «Ակտիվ տուբերկուլոզով հիվանդացության մասին» վարչական վիճակագրական հաշվետվական ձև թիվ 61բ-ն շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանին`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակի միջոցով ապահովել հաշվետվությունների ձևերի հստակ բաշխումը բոլոր հակատուբերկուլոզային բժշկական հաստատություններին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Դ. Դումանյանին`

1) 2007 թվականի տուբերկուլոզի տարեկան վիճակագրական հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը և հանձնումը կազմակերպել սույն հրամանով հաստատված հաշվետվական ձևերին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թվականի մարտի 19-ի
N 04-Ն հրամանի

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 1009/12-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացվում է   _____________________________
Ով է ներկայացնում ____________________________
  անվանումը)
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  /_/_/_/_/_/_/_/_/
Հարկ վճարողի հաշվառման համարը            /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը______________________________      /_/_/
Գտնվելու վայրը ____________________________
Էլեկտրոնային փոստը ________________________
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-33
տարեկան

Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի --- 04.10.2004 թ. թիվ 1009/12-Ն հրամանով
Ներկայացվում է՝ Առողջապահության նախարարություն
Ներկայացնում են՝
_______________________
_______________________
_______________________

Ներկայացման ժամկետ՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 13-ը

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ

 

Թոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը Տողի համարը Ծածկագիր (կոդավորումը ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման) Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ
ընդա-
մենը
այդ թվում՝
երեխաներ
0-17 տարեկան
Ա Բ   1 2
Թոքերի տուբերկուլոզ
ընդամենը
01 A 15,0-15.3,
A16.0-16.2,
A19 մաս
   
Այդ թվում`
տուբերկուլոզային առաջնային կոմպլեքս
02 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Օջախային տուբերկուլոզ 03 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Ինֆիլտրատիվ տուբերկուլոզ 04 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Դիսեմինացված տուբերկուլոզ 05 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Ֆիբրո-կավերնոզ 06 A 15,0-15.3,
A16.0-16.2,
   
Առաջնակի մանրէազատողներ (խորխի մանրէադիտում) 07      

 

2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԸ

 

Արտաթոքային տուբերկուլոզի ակտիվ ձևերը Տողի համարը Ծածկագիր ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգման Հաշվետու տարում կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված հիվանդներ
ընդա-
մենը
այդ թվում՝
երեխաներ
0-17 տարեկան
Ա Բ   1 2
Արտաթոքային տուբերկուլոզ`
ընդամենը
01 A 15.4-15.9
A 16.3-16.9
A 17 - A 18
A 19 մաս
   
Այդ թվում`
ներկրծքային ավշային գեղձերի տուբերկուլոզ
02 A 15,4
A 16.3
   
Պլևրայի տուբերկուլոզ (էքսուդատիվ, ֆիբրինոզ պլևրիտ)   03 A 15.6
A 16.5
   
Մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ   04 A 17+    
Միզասեռական տուբերկուլոզ   05 A 18.1+    
Ոսկրահոդային տուբերկուլոզ 06 A 18.0+    
Որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ (որովայնամիզ, միջընդերքի ավշային գեղձեր, աղիներ) 07 A 18.3    
Արտաթոքային տուբերկուլոզի այլ ձևեր (ներառյալ տուբերկուլոզային ինտոքսիկացիա` 0-14 տարեկան երեխաների մոտ) 08 A 18.2
A 18.4 - 18.8
A 19 մաս
   

 

Կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզ ախտորոշումով (թոքային և արտաթոքային) բոլոր հիվանդների թվաքանակից`

ա. գյուղական բնակիչներ ---------, բ. զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածներ -----------, գ. ազատազրկման վայրերում հիվանդացածներ -----------, դ. հանրապետությունից դուրս հիվանդացածներ -----------, ե. ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդներ -------:

Տվյալ տարում հաշվառման մեջ գտնվող հիվանդների (առաջնակի, կրկնակի և դինամիկ-դիսպանսերային հսկողության մեջ գտնվող) թվաքանակը ------------, այդ թվում` 0-14 և 15-17 տարեկան երեխաները:

 

3. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ

 

Անվանումը Տողի համարը Ընդա-
մենը
Նրանցից հետազոտվել են Հետազոտվածներից հայտնաբերվել են հիվանդներ
Ա Բ 1 2 3
Տուբերկուլոզով հիվանդների օջախում բնակվող անձինք 01      
այդ թվում`
երեխաներ (0-17 տարեկան)
02      

 

1) Շփման մեջ գտնվող 0 -14 տարեկան երեխաների թվաքանակը----------, նրանցից քանիսն են ստացել կանխարգելիչ բուժում -----------:

 

4. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀՍԿՎՈՂ ԲՈՒԺՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԴՈԹՍ)

 

Հիվանդի տեսակը Տողի համարը Ռեցիդիվ Ռեժիմի խախտում Անբարեհաջող ելք Այլք
Ա Բ 1 2 3 4
Թոքային 01        
Այդ թվում`
մանրէազատողներ
02        
Արտաթոքային 03        
Ընդամենը 04        

 

5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

Անվանումը Տողի
համարը
Ընդա-
մենը
Այդ թվում՝
երեխաներ
0-18 տարեկան
Ա Բ 1 2
Մահացել են տուբերկուլոզի ակտիվ ձևերից-ընդամենը 01    
Այդ թվում`
նույն տարում հայտնաբերված հիվանդներ
02    
Մահացել են ակտիվ տուբերկուլոզով հիվանդներ այլ պատճառներից 03    
Մահացել են տուբերկուլոզից և նրա հետևանքներից հիվանդներ, որոնք չեն գտնվել հաշվառման մեջ 04    

 

1) Տուբերկուլոզից մահացած ընդհանուր թվաքանակից (տող 01) նշվում է ստացիոնարում մահացածների թիվը______ , այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:

 

6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_20051

 

1) Հաշվետու տարում վիրահատված տուբերկուլոզով հիվանդների թվաքանակը` ընդամենը __________, նրանցից՝ վիրահատվել են ա. թոքերի տուբերկուլոզի կապակցությամբ__________, բ. արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ __________:

2) Հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը` ընդամենը________, այդ թվում` երեխաներ 0 -18 տարեկան ________:

 

Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

Կատարող` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

 

«___» _______________ 200__թ.

 

Կ. Տ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԻ` ՁԵՎ ԹԻՎ 33 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) Տվյալ հաշվետվությունը պարտադիր է բոլոր հակատուբերկուլոզային դիսպանսերների, պոլիկլինիկաների հակատուբերկուլոզային կաբինետների համար: Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր այն բուժկանխարգելիչ հիմնարկները, որոնց պոլիկլինիկական անձնակազմում կան բժիշկ-ֆթիզիատրներ: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ տվյալ հիմնարկի հսկողության տակ գտնվող անձանց ամբողջ քանակակազմի վերաբերյալ (այսինքն` այն անձինք և նրանց ընտանիքները, որոնց նկատմամբ բուժական հիմնարկն իրագործում է բուժկանխարգելիչ միջոցառումներ` անկախ նրանց բնակավայրից): Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում այն հիվանդները, որոնք գտնվում են այլ բուժկանխարգելիչ հիմնարկների հսկողության տակ: Թոքային և արտաթոքային տեղակայմամբ տուբերկուլոզով բոլոր հիվանդները պետք է գտնվեն հակատուբերկուլոզային հիմնարկների հսկողության տակ, նրանց մասին հաշվետվությունը պետք է ներկայացվի ֆթիզիատրի կողմից: Հաշվետվության այս ձևը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 1680-Ն որոշմամբ ստեղծված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հիմքում ընկած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող «Ուղղակիորեն հսկվող բուժում» ռազմավարության պահանջներին:

 

2. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

2) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված թոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է թոքերի տուբերկուլոզի բոլոր ձևերով հիվանդների քանակակազմը: 02-06 տողերում առանձնացվում են թոքային տուբերկուլոզի նշված ձևերը, առանձին տողով` 07, նշվում է առաջնակի մանրէազատող հիվանդների քանակակազմը:

 

3. ՏՎՅԱԼ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԻՄՆԱՐԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՋՆԱԿԻ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

3) Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն տվյալ տարում հայտնաբերված առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ: 1 և 2 սյունակներում նշվում են տվյալներ կյանքում առաջին անգամ հաստատված արտաթոքային ակտիվ տուբերկուլոզով հիվանդների, այդ թվում՝ 0-17 տարեկան երեխաների մասին: 01 տողում լրացվում է արտաթոքային տուբերկուլոզի բոլոր ձևերով, 02-08 տողերում` արտաթոքային տուբերկուլոզի առանձին ձևերով հիվանդների, քանակակազմերը:

4) Տողում լրացվում են կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի ախտորոշումով բոլոր հիվանդների թվաքանակից (առաջնակի թոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող + առաջնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդներին վերաբերող աղյուսակի 1 սյունակ 01 տող) գյուղական բնակիչների, զինվորական ծառայության ընթացքում հիվանդացածների, ազատազրկման վայրերում հիվանդացածների, հանրապետությունից դուրս հիվանդացածների և ՄիԱՎ/ՁԻԱՀ հիվանդների քանակակազմերը:

5) Տողում լրացվում է տվյալ տարում արձանագրված առաջնակի, կրկնակի, ինչպես նաև դինամիկ-դիսպանսերային հաշվառման մեջ գտնվող բոլոր տուբերկուլոզով հիվանդների քանակակազմը:

 

4. ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐ-ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐ

 

6) Ներկայացվում են տվյալներ` մանրէազատող հիվանդների հետ շփում ունեցող անձանց վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում նշվում է բոլոր կոնտակտավորների քանակակազմը, 2 սյունակում՝ նրանցից հետազոտվածների քանակը: 3 սյունակում լրացվում է հետազոտվածներից ակտիվ տուբերկուլոզով հիվանդների քանակը (այստեղ մտնում են նաև հիվանդի հետ միաժամանակ հայտնաբերված հիվանդ կոնտակտավորները): 02 տողի համապատասխան սյունակներում լրացվում են ընդհանուր քանակակազմից` 0-18 տարեկան երեխաների տվյալները (ներառյալ ոչ մանրէազատող ակտիվ տուբերկուլոզով հիվանդների կոնտակտավորներ):

7) Տողում լրացվում է 0-15 տարեկան կոնտակտավոր երեխաների և նրանցից կանխարգելիչ բուժում ստացածների թվաքանակները:

 

5. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԴՈԹՍ-Ի

 

8) Աղյուսակում լրացվում են տվյալներ` հաշվետու տարում գրանցված ակտիվ տուբերկուլոզի կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 01 և 02 տողերում լրացվում են տվյալներ թոքային (այդ թվում՝ մանրէազատումով), 03 տողում՝ արտաթոքային տուբերկուլոզով կրկնակի հիվանդացման դեպքերի վերաբերյալ: 04 տողում լրացվում է 01 (թոքային) և 03 (արտաթոքային) տողերի գումարները` 1, 2, 3, 4 սյունակներում համապատասխանաբար:

 

6. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

9) Աղյուսակում լրացվում է տեղեկատվություն տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների մահվան վերաբերյալ։ 1 սյունակի 01 տողում լրացվում են ակտիվ տուբերկուլոզից մահվան բոլոր դեպքերը (թոքային և արտաթոքային), 02 տողում` տվյալ տարում հայտնաբերվածներից մահացածների թիվը, 03 տողում` այլ պատճառներից մահացածների թիվը, 04 տողում լրացվում են մահվան այն դեպքերը, որոնց մոտ տուբերկուլոզը հայտնաբերվել է միայն հերձումից հետո: 2 սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ 0-18 տարեկան երեխաների համար` այդ թվում:

10) Տողում նշվում է տուբերկուլոզից մահացածների ընդհանուր թվաքանակից ստացիոնարներում մահացածների, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների, թիվը:

 

7. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

 

11) Աղյուսակում լրացվում են տվյալներ տվյալ տարում տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային և ամբուլատոր բուժօգնության վերաբերյալ: 01 տողի 1 սյունակում գրանցվում են բոլոր բուժում ստացած և ստացող հիվանդները, 2 սյունակում լրացվում է հիվանդանոցային բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը, 3 սյունակում` միայն ամբուլատոր բուժում ստացած և ստացող հիվանդների քանակակազմը: 01 տողի 2 և 3 սյունակների թվերի գումարը պետք է հավասար լինի 1 սյունակի թվին: 02 տողում լրացվում է թոքային առաջնակի հիվանդներից մանրէազատողների թիվը, 03 տողում ` ոչ մանրէազատողների թիվը, 04 -ում` արտաթոքային տուբերկուլոզի դեպքերը: 05 տողում գրանցվում են կրկնակի բուժվող հիվանդների բոլոր տեսակները, 06-ում` նրանցից մանրէազատողները: Կատեգորիա բաժնի 4, 5, 6 սյունակներից առաջնակի հիվանդների համար լրացվում են 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), մանրէազատողների համար՝ միայն 1 կատեգորիան (4 սյունակ), ոչ մանրէազատողների համար` 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ), արտաթոքային տուբերկուլոզի համար՝ 1 կամ 3 կատեգորիաները (4 կամ 6 սյունակ): Կրկնակի բուժվող հիվանդների և նրանցից մանրէազատողների համար լրացվում է միայն 2 կատեգորիան (5 սյունակ):

12) Տողում նշվում են հաշվետու տարում տուբերկուլոզի կապակցությամբ վիրահատված հիվանդների քանակակազմը` նրանցից թոքերի հիվանդության կապակցությամբ լրացնել 1 կետը, արտաթոքային օրգանների տուբերկուլոզի կապակցությամբ` 2 կետը:

13) Տողում նշվում են հաշվետու տարում առողջարանային բուժում ստացած տուբերկուլոզով հիվանդների և առողջ կոնտակտավորների թվաքանակը - ընդամենը և այդ թվում` 0-18 երեխաներինը:

 

 

Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2008 թվականի մարտի 19-ի
N 04-Ն հրամանի

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 1009/23-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշման հավելված 1-Ի բաժին II-ի կետ 8-ի «իէ» ենթակետի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացվում է   _____________________________
Ով է ներկայացնում ____________________________
  (անվանումը)
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը  /_/_/_/_/_/_/_/_/
Հարկ վճարողի հաշվառման համարը            /_/_/_/_/_/_/_/_/ Մարզը______________________________      /_/_/
Գտնվելու վայրը ____________________________
Էլեկտրոնային փոստը ________________________
Իրավաբ. անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը լրացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N-61բ
տարեկան

Հաստատված է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 04.10.2004 թ.
թիվ 1009/23-Ն հրամանով
Ներկայացվում է՝ Առողջապահության նախարարություն

Ներկայացնում է՝
_______________________
_______________________
_______________________

Ներկայացման ժամկետ՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 13-ը

 

ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 200 ___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ

 

Անվանումը Սեռը Տողի
համարը
Ծածկագիր
(կոդավորումը ըստ
հիվանդությունների
միջազգային
դասակարգման)
հաշվետու տարում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հիվանդների թվաքանակը
Ընդա-
մենը
այդ թվում՝ ըստ տարիքային խմբերի
0-4 5-14 15-24 25-34 35-44 45-54 55-64 65 և
բարձր
Ա Բ Գ Դ 1 2 3 4 5 6 7 8 9
Տուբերկուլոզ -
ընդամենը
  տ   01 A15 - A19                  
  կ   02                  
Այդ թվում`
թոքերի տուբերկուլոզ
  տ   03 A15, A16                  
  կ 04                  
Նրանցից մանրէազատումով   տ   05 A15                  
  կ   06                  
Արտաթոքային օրգանների տուբերկուլոզ   տ   07 A17-A19                  
  կ   08                  
Այդ թվում՝
մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ
  տ   09 A17                  
  կ   10                  
Հիվանդների ընդհանուր թվից (տող 1,2) - գյուղական բնակիչներ   տ   11                    
  կ   12                  

 

Ղեկավար` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

Կատարող` _________________________________ (ստորագրություն)

  (ազգանուն, անուն)

 

Կ. Տ.

«___» _______________ 200__թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱԿՏԻՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 61Բ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ

 

1) Հաշվետվությունը բաղկացած է մեկ աղյուսակից և պարունակում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների բաշխման տվյալները` ըստ սեռի և տարիքի, նաև այն հիվանդների տվյալները, որոնց մոտ տուբերկուլոզ ախտորոշվել է մահից հետո միայն: Բաշխումն ըստ տարիքի, համաձայնեցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պահանջվող տարիքային կազմի հետ Ծածկագիրը տրված է ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ (ՀՄԴ-10) վերանայմանը:

2) 1-ին տողում տրվում է կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերով արական սեռի հիվանդների թվաքանակը (ներառյալ մահից հետո ախտորոշված հերձման տվյալները):

3) 2-րդ տողում՝ նույնը իգական սեռի համար:

4) 3-րդ և 4-րդ տողերում տրվում է թոքերի ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (3) և իգական (4) սեռի համար:

5) 5-րդ և 6-րդ տողերում նշվում է այդ թվում մանրէազատող հիվանդների թիվը, առանձին արական (5) և իգական (6) սեռի համար:

6) 7-րդ և 8-րդ տողերում՝ արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների թիվը, առանձին արական (7) և իգական (8) սեռի համար:

7) 9-րդ և 10-րդ տողերում՝ այդ թվում (արտաթոքային տուբերկուլոզից) մենինգիտով և մենինգոէնցեֆալիտով հիվանդների թիվը, առանձին արական (9) և իգական (10) սեռի համար:

8) 11-րդ և 12-րդ տողերում ընդհանուր թվից (տող 1, 2) առանձնացվում են գյուղական բնակիչները:

9) Տարիքային կազմը տրված է սյունակներում բաշխման հետևյալ կարգով՝

0-4 տարիքի երեխաներ (2)—,

5-14 տարիքի երեխաներ (3)—,

15-24 տարեկաններ (4)—,

25-34 տարեկաններ (5)—,

35-44 տարիքի մեծահասակներ (6)—,

45-54 տարիքի մեծահասակներ (7)—,

55-64 տարիքի մեծահասակներ (8)—,

65 և ավելի տարիքի մեծահասակներ (9):

10) Տվյալ հաշվետվությունը կարող է պարունակել ավելի մեծ թվեր, N 33 հաշվետվությունում բերված, կյանքում առաջին անգամ հաստատված ակտիվ տուբերկուլոզով հիվանդների թվաքանակից, այն հիվանդների հաշվին, որոնք հաշվառված չեն եղել հակատուբերկուլոզային հիմնարկներում և հիվանդությունը նրանց մոտ արձանագրվել է մահից հետո` հերձման տվյալների հիման վրա: Ուստի, տվյալ տարածքում, ինչպես և ողջ հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը ճիշտ որոշելու համար պետք է հիմնվել N 61բ հաշվետվության տվյալների վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան