Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.05.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.05.15/16(290) Հոդ.166
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
11.04.2008
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
25.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808143

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 ապրիլի 2008 թ.
ք. Երևան

 

N 279-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 105002» տողը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն 105002» տողով:

2) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության դատախազություն» ենթահատվածի վերնագրի բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատախազություն և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերով:

3) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության դատախազություն» ենթահատվածի «ՀՀ դատախազություն 103001» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «ՀՀ հատուկ քննչական ծառայություն 103002»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Վ. Խաչատրյան