Գլխավոր տեղեկություն
Номер
N 146-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.01/11(285) Հոդ.105
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
28.02.2008
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
28.02.2008
Дата вступления в силу
11.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

  N 146-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Ուժը կորցրած ճանաչել՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. օգոստոսի 2-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվության ձևերի լրացման մասին» հրահանգը հաստատելու մասին N 303 հրամանը.

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. հունիսի 5-ի «Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու վերաբերյալ հրահանգը» հաստատելու մասին N 212 հրամանը.

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. հոկտեմբերի 10-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորման, օգտագործման և հաշվառման մեջ արտացոլման կարգը» հաստատելու մասին N 433 հրամանը.

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թ. դեկտեմբերի 11-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության բացատրագիր» Ձև 4-ի լրացման մասին հրահանգը» հաստատելու մասին N 537 հրամանը.

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1997 թ. հունվարի 21-ի «Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների «Տարեկան հաշվապահական հաշվետվության» ձևերի լրացման մասին հրահանգը» հաստատելու մասին N 15 հրամանը.

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1997 թ. օգոստոսի 7-ի «Հաշվեգրման մեթոդով իրացումից հասույթի ճանաչման պահի մասին հրահանգը» հաստատելու մասին» N 268 հրամանը.

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1997 թ. դեկտեմբերի 22-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին N 529 հրամանը.

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թ. օգոստոսի 5-ի «Կազմակերպությունների տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը» հաստատելու մասին» N 263 հրամանը.

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թ. մարտի 25-ի «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման մասին հրահանգը» և «Ապահովագրական ընկերությունների տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի և դրանց լրացման մասին հրահանգը» հաստատելու մասին» N 110 հրամանը.

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թ. դեկտեմբերի 20-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը» հաստատելու մասին N 433 հրամանը.

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 110 հրամանը.

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 208 հրամանը.

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 361 հրամանը.

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թ. ապրիլի 14-ի «Աուդիտ իրականացնող անձանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 148 հրամանը.

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թ. սեպտեմբերի 10-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 324 հրամանը.

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թ. հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 287 հրամանը։

 

Նախարար

Վ. Խաչատրյան