ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոսի 2004 թվականի N 848-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԱԳԱԿ ՖԱՐՄ» ՓԲԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՎԻՏՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով, որ ընկերության առանձնացման հետևանքով «Թագակ Ֆարմ» ՓԲԸ լիցենզիաների հիման վրա գործող դեղատնային կրպակները բաժանիչ հաշվեկշռին համապատասխան անցել են «Վիտֆարմ» ՍՊ ընկերությանը, «Վիտֆարմ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է լիցենզավորման կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը.
Հրամայում եմ`
1. «Թագակ Ֆարմ» ՓԲԸ 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-000334, «Թագակ Ֆարմ» ՓԲԸ 2004 թվականի մարտի 9-ին տրված թիվ Կ-XX-000397, «Թագակ Ֆարմ» ՓԲԸ 2004 թվականի մարտի 9-ին տրված թիվ Կ-XX-000396, «Թագակ Ֆարմ» ՓԲԸ 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000356 լիցենզիաները վերաձևակերպել «Վիտֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|