ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 օգոստոսի 2004 թվականի N 834-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ԺՈՌԱ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Մինչև 16.07.05 թ. կասեցնել անհատ ձեռնարկատեր Ժոռա Փանոսյանին՝ 2004 թվականի մայիսի 11-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000168 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. անհատ ձեռնարկատեր Ժոռա Փանոսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |