Գլխավոր տեղեկություն
Номер
N 1516-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (01.11.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.10.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.10.2007
Дата вступления в силу
06.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2007 թվականի N 1516-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000354 և 2004 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

11. Դադարեցնել «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354 և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000501 լիցենզիաները։

(11 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)

12. «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սիսիանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սիսիանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000354, N Կ-XX-000501 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը

(21 կետը լրաց. 31.10.07 N 1633-Ա)

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:

(21 կետը խմբ. 31.10.07 N 1633-Ա)

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2007, N 1633-Ա 01.11.2007, N 1516-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան