ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 փետրվարի 2004 թվականի N 04/14
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Իմէքս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 13.02.04 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Իմէքս Գրուպ» ՍՊ ընկերության 19.01.04 թ. գրությամբ ներկայացված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Իմէքս Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել մաքսային հսկողության ներքո փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա՝ ք. Երևան, Թբիլիսյան խճ. 25 հասցեում:
Նախագահ |
Ա. Ավետիսյան |