Գլխավոր տեղեկություն
Номер
N 249-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.01.2008-13.11.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հոդ.454
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата принятия
05.12.2007
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
05.12.2007
Дата вступления в силу
07.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10307456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 249-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12 և 15 կետերով, ինչպես նաև N 3 հավելվածի 12 և 15 կետերով,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

3. Քարտուղարության պետ Հ. Թովմասյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

  Ն. Երիցյան   

 

 

Հավելված N 1

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթի անցկացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնելու ընթացակարգը:

2. Մրցույթը անցկացնում են Նախարարության կողմից ձևավորված Հանձնաժողովները (այսուհետ՝ Հանձնաժողովներ):

3. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում), սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:

4. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` քարտուղարություն), առաջնորդվելով Որոշումով և սույն ընթացակարգով:

5. Մրցույթն անցկացվում է բանավոր` հարց ու պատասխանի միջոցով, որը արձանագրվում է:

6. Գործադիր մարմնի թափուր պաշտոնի հավակնորդները (այսուհետ` հավակնորդ) մրցույթին մասնակցելու համար քարտուղարություն են ներկայացնում Որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

7. Քարտուղարությունը մինչև մրցույթի սկիզբը ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը Որոշմամբ սահմանված կարգերի 6-րդ և 8-րդ կետերի պահանջներին:

8. Հանձնաժողովը պետք է ապահովի հավակնորդների համար կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ինչպես նաև անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

 

2. Հանձնաժողովի լիազորությունները

 

9. Հանձնաժողովը՝

ա) քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը.

բ) ուսումնասիրում է հավակնորդի կողմից մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքները և կայացնում դրանց վերաբերյալ որոշում.

գ) ստուգում և գնահատում է մասնակիցների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ) ամփոփում և հրապարակում է մրցույթի արդյունքները.

ե) հարց ու պատասխանի ավարտից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

զ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

է) կայացնում է որոշումներ և տալիս դրական կամ բացասական եզրակացություն, որոնք կնքվում են Նախարարության կնիքով.

ը) որոշման հիման վրա հաղթող ճանաչված հավակնորդի (հավակնորդների) վերաբերյալ տալիս է եզրակացություն վերջինիս հետ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող անձին.

թ) քարտուղարությանը հանձնում է Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունը, եզրակացությունը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը (այսուհետ` մրցութային փաթեթ) ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար.

ժ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

3. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված վայրում և ժամկետներում:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

14. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` երկու ժամվա ընթացքում:

 

4. Հանձնաժողովի նախագահողը

 

15. Հանձնաժողովի նախագահողը՝

ա) վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) իրականացնում է մրցույթի աշխատանքների հսկողությունը.

գ) հարց ու պատասխանի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

դ) մասնակիցներին տալիս է հարցեր և մասնակցում անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

5. Հանձնաժողովի քարտուղարությունը

 

16. Հանձնաժողովի քարտուղարությունը՝

ա) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

բ) բացատրում և պատասխանում է մասնակիցներին մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերին.

գ) անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ստուգում է մասնակցի ինքնությունը.

դ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

6. Հանձնաժողովի անդամը

 

17. Հանձնաժողովի անդամը՝

ա) մասնակցում է մրցույթի աշխատանքներին.

բ) հարց ու պատասխանի անցկացման ժամանակ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը.

գ) մասնակցում է հարց ու պատասխանի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

դ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ե) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

7. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

18. Հանձնաժողովը մրցութային փաթեթը քարտուղարությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

19. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված N 2

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար ատեստավորման անցկացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում) անցկացնելու ընթացակարգը:

2. Ատեստավորումը անցկացնում են Նախարարության կողմից ձևավորված Հանձնաժողովները (այսուհետ՝ Հանձնաժողովներ):

3. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում), սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:

4. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` քարտուղարություն), առաջնորդվելով Որոշումով և սույն ընթացակարգով:

5. Ատեստավորումն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, որը արձանագրվում է:

6. Գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձը (այսուհետ` մասնակից) ատեստավորմանը մասնակցելու համար քարտուղարություն է ներկայացնում Որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

7. Հանձնաժողովը որոշում է մասնակցի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին` պահպանելով անցկացվող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

 

2. Հանձնաժողովի լիազորությունները

 

8. Հանձնաժողովը՝

ա) քարտուղարությունից ստանում է ատեստավորման մասնակցի (մասնակիցների) փաստաթղթերը.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) կայացնում է որոշումներ և տալիս եզրակացություն, որոնք կնքվում են Նախարարության կնիքով.

դ) անցկացնում է ատեստավորում` հարցազրույցի միջոցով.

ե) ատեստավորման միջոցով ստուգում է մասնակցի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին.

զ) ստուգում և գնահատում է մասնակցի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

է) ամփոփում և հրապարակում է ատեստավորման արդյունքները.

ը) քննարկում է ատեստավորման արդյունքների հետ կապված մասնակցի բողոքները և կայացնում դրանց վերաբերյալ որոշում.

թ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժ) որոշման հիման վրա մասնակցի վերաբերյալ տալիս է դրական կամ բացասական եզրակացություն վերջինիս հետ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող անձին.

ժա) քարտուղարությանը հանձնում է Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունը, եզրակացությունը, ինչպես նաև ատեստավորման մասնակցի փաստաթղթերը (այսուհետ` ատեստավորման փաթեթ).

ժբ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

3. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

9. Ատեստավորումն անցկացվում է հայտարարության մեջ նշված վայրում և ժամկետներում:

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

12. Հանձնաժողովի որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

13. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումն անցկացնելուց հետո` երկու ժամվա ընթացքում

 

4. Հանձնաժողովի նախագահողը

 

14. Հանձնաժողովի նախագահողը՝

ա) վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) իրականացնում է ատեստավորման աշխատանքների հսկողությունը.

գ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

դ) մասնակիցներին տալիս է հարցեր և մասնակցում անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ) ստորագրում է ատեստավորման արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

5. Հանձնաժողովի քարտուղարությունը

 

15. Հանձնաժողովի քարտուղարությունը՝

ա) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

բ) բացատրում և պատասխանում է մասնակիցներին ատեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերին.

գ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

6. Հանձնաժողովի անդամը

 

16. Հանձնաժողովի անդամը՝

ա) մասնակցում է ատեստավորման աշխատանքներին.

բ) տալիս է հարցեր մասնակիցներին.

գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալիս է ճիշտ պատասխանը.

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից մասնակցի համար անցկացվող քվեարկությանը.

ե) ստորագրում է ատեստավորման արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

7. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

17. Հանձնաժողովն ատեստավորման փաթեթը քարտուղարությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հավելված N 3

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների ԵՎ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ ԵՎ ատեստավորում անցկացնող հանձնաժողովի ձԵՎավորման

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ կամ ատեստավորում (այսուհետ՝ մրցույթ կամ ատեստավորում) անցկացնող հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողովներ) ձևավորման կարգը:

2. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից (այսուհետ` Նախարարություն) և համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) գործադիր մարմնի այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

3. Հանձնաժողովների թեկնածուների ցուցակը կազմելու համար նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` քարտուղարություն) հարցում է անում համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններին իրենց կողմից առաջադրվող թեկնածուների անունները ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններից ներկայացված թեկնածուների անունները ստանալուց հետո կազմվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, որից ելնելով, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում պատրաստվում է նախարարի հրաման` Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

4. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելու նախատեսված ժամկետից երկու օր առաջ քարտուղարությունը պատրաստում է տվյալ Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախարարի հրաման, որում պարտադիր պետք է ընդգրկված լինեն տվյալ ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, համապատասխան ստորաբաժանման պետը կամ նրան փոխարինողը, ինչպես նաև Օրենսդրության և իրավաբանական վարչության, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության, 1-ին բաժնի պետերը կամ նրանց փոխարինող անձինք:

Մրցույթի կամ ատեստավորուման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա նախարարության աշխատակազմը կարող է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ` դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 թեկնածու, որոնք քարտուղարության կողմից տեղեկացվում են մրցույթի կամ ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

ա) հինգ թեկնածու՝ նախարարության ներկայացուցիչներ

բ) երկու թեկնածու՝ համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:

6. Եթե հրամանով հաստատված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում մասնակցելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահող:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահողի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի նախագահողի հանձնարարությամբ իր պարտականությունը կատարում է Հանձնաժողովի անդամներից որևիցե մեկը:

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն հրամանի NN 1 և 2 հավելվածների 7-րդ բաժնով նախատեսված կարգով: