Գլխավոր տեղեկություն
Номер
N 1111-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.06.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.06.2007
Дата вступления в силу
29.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 հունիսի 2007 թվականի N 1111-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼԲՌՈ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի հուլիսի 7-ին «Ալբռո» ՍՊԸ-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000250 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Ալբռո» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Հ. Քուշկյան