Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.07.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.07.2007
Дата вступления в силу
14.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 159-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՇՈՏ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ 16.10.2002 թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01ԱN00166 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 12.07.2007 թ. եզրակացությունը.


Հրամայում եմ`

 

1. 2007 թվականի հուլիսի 12-ից ուժը կորցրած ճանաչել Աշոտ Ջանջուղազյանին 16.10.2002 թ. տրված թիվ 01ԱN00166 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:  

  Գ. Դանիելյան

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հ/հ

Ազգանունը, անունը

Լիցենզիայի համարը

Լիցենզիայի գործողության
դադարեցման ամսաթիվը

1

Լևոնյան Խաչիկ

01Ա N 00099

12.07.2007 թ.

2

Ջանջուղազյան Աշոտ

01Ա N 00166

12.07.2007 թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան