Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.02.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.02.15/5(279) Հոդ.61
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
25.01.2008
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
25.01.2008
Дата вступления в силу
25.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 փետրվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11008041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հունվարի 2008 թ.

ք. Երևան

 N 48-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 19-րդ հոդվածի 3-րդ, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-2 կետերի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերի պահանջները.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 619 հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

2. Կարգի 8-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարքով» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք դրսևորած» բառերով։

3. Կարգի 9-րդ կետում «հատուկ» բառը հանել։

4. Կարգի 10-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տարածքային կառավարման պետական մարմնի կողմից տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը (բացառությամբ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հատուկ դպրոցի)»։

 

Նախարար`

L. Մկրտչյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան