Գլխավոր տեղեկություն
Номер
N 1460-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.09.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.09.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.09.2007
Дата вступления в силу
25.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1460-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ` 

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

«Ալմեդա» ՓԲԸ

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

 

Ա/Ձ Արթուր Գալստյան

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

 

«Սուրբ Գևորգ» միջազգային

բարեգործական միություն» ՀԿ

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

                               

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար`

Հ. Քուշկյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

(ՀՀ առողջապահության նախարարի 24.09.2007 թ. N 1460-Ա հրաման)

 

Հ/հ

Ֆիզ. անձ (անուն, ազգանուն) իրավ. անձ (անվանումը)

Ֆիզ. անձ՝ բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
վայրը

Գործողու-
թյան ժամկետը

1

«Ալմեդա» ՓԲԸ

ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., շ. 8,
բն. 14

Կ-XX-001080

24.09.07

364

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Երևան, Մաշտոցի պող., շ. 37, թիվ 86

անժամկետ

2

Ա/Ձ Արթուր Գալստյան

ք. Ծաղկաձոր,
Վ. Ճարտարապետի փող., տուն 15

Ա-XX-000418

24.09.07

341

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Ծաղկաձոր, Մագիստրոսի փող.

անժամկետ

3

«Սուրբ Գևորգ» միջազգային բարեգործական միություն» ՀԿ

ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 36

Կ-XX-001049

24.09.07

346

Բժկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական)

ք. Երևան, Նոր-Նորքի
4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող. 36

անժամկետ