Գլխավոր տեղեկություն
Номер
N 629-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2007-27.12.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հոդ.288
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
06.07.2007
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
06.07.2007
Дата вступления в силу
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007279

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 629-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 40-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջները.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության» կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանը:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`

L. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի 2007 թ. հուլիսի 6-ի
թիվ 629-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Սույն կանոններն ընդունվում են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ու նպատակ ունեն կարգավորելու օտարերկրացիների Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու պայմանները:

1. Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը, փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ դիմորդների գիտելիքների ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար:

2. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի համար դիմած օտարերկրացիների ընտրությունը կատարվում է.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայ քաղաքացիներին հատկացվող ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի հիման վրա:

3. Նախարարությունն իրականացնում է օտարերկրացի դիմորդների դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված փաստաթղթերի ընդունումը և դրանց ուսումնասիրությունից հետո ուղարկում է համապատասխան ուսումնական հաստատություններ։

4. Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով:

5. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է նախարարություն կամ տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) Հարցաթերթիկ (սահմանված ձևը կցվում է):

2) Դիմում՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը և ուսումնական հաստատությունը:

3) Ինքնակենսագրություն:

4) Համապատասխան կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը):

5) Բժշկական եզրակացություն ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից:

6) Անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները:

7) 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

8) Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենները:

9) Փաստաթղթերը (5-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը) ընդունվում են քննարկման միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և տվյալ պետությունը:

6. Այն երկրներում, որտեղ չեն գործում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, սույն կանոնների 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն անձամբ կամ դիմորդի ներկայացուցչի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում վավերացվելուց հետո:

7. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե 5-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել:

8. Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

9. Նախապատրաստական բաժնում ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա հուլիսի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում, իսկ բուհական և հետբուհական մասնագիտական կրթության համար (առկա ուսուցում)՝ հուլիսի առաջին տասնօրյակից մինչև օգոստոսի վերջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում:

10. Օտարերկրացիները (բացի ասպիրանտներից և հայցորդներից), որոնք չեն տիրապետում հայերեն, կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ (բաժիններ) մեկ տարի ժամկետով:

11. Նախապատրաստական ֆակուլտետում (բաժնում) օտարերկրացիներն ուսումնասիրում են հայոց և այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաները (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն):

12. Նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու ընթացքում օտարերկրացիները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

13. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ (կրթաթոշակային տեղեր) կամ միջպետական պայմանագրերի շրջանակներում սովորող օտարերկրացիները ապահովվում են կրթաթոշակներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների համար նախատեսված չափով:

 

Հարցաթերթիկի ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARMENIA

MINISTRY OF EDUCATION AND SCIENCE

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀՀ սովորող արտասահմանցի ուսանողների համար

 

APPLICATION FORM

for foreign students studying in RA

 լուսանկար
(3x4)
photo

 

 

1. Անուն / Name _____________ Ազգանուն / Surname ________________________

2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/ ____________________

 

Date of birth

օր/ամիս/ տարեթիվ
day/month/year

Place of birth

   
     4. Երկիր/ Country _______________ 5. Քաղաքացիությունը/ Citizenship __________

6. Ազգությունը/ Nationality __________________________

7. Սեռը/Sex՝ c արական/Male c իգական/ Female

8. Բնակության վայրը/ Address _________________________________________
 

Քաղաք/ City ___________________Երկիր/ Country __________________________
 

Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax _______________________

9. Ընտանեկան վիճակը/Marital status c ամուսնացած/ Married c չամուսնացած/ Single
    

10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը

 Name of previous educational institution (school)

______________________________ գտնվելու վայրը/ address ________________
  

Քաղաք/ City ____________________________ Երկիր/ Country ________________
   

Ուսուցումը սկսվելէ ____________________Ավարտվել է_______________________

Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիս/տարեթիվ/month/year

11. ՀՀ ուսումնական հաստատությունը/ Name of institution in RA _______________________
 

Ֆակուլտետ/ Faculty ________________________ Կուրս/ Year __________________

Ուսուցումը/Study:

Ուսուցման սկիզբը/ From

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

Ուսուցման ավարտը/ To

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

12. Ասպիրանտական ուսուցման դեպքում նշել բարձրագույն կրթության մասնագիտությունը

Express your post-graduate education specialization/ post graduate students only/

____________________________________________________________

Կոչումը/աստիճանը / Title/Degree ______________________________________

Բաժանմունք/ֆակուլտետ / Department/Faculty ______________________________

Հաստատության անվանումը / Name of institution______________________________

Գտնվելու վայրը / Address of institution____________________________________

Քաղաք/ City ______________________________ Երկիր/ Country ____________
  

Ուսուցումը/Study:

 

Ուսուցման սկիզբը/ From

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

Ուսուցման ավարտը/ To

________________________
ամիս/տարեթիվ/ month/year

 

13. Հայոց լեզվի իմացությունը/ Armenian proficiency

c գերազանց/ excellent c լավ/ good c բավարար/ fair c չեմ տիրապետում/ none
 

14. Այլ լեզուներ/ Other languages _________________________________________

15. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որոնց դուք անդամակցում եք)

Your membership in cultural and professional organizations/associations

____________________________________________________________________

16. Նշել հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, եթե այդպիսիք կան/

List of scientific publications if any

____________________________________________________________________

17. ՀՀ-ում բնակության վայրը / Resident address in RA

____________________________________________________________________

Քաղաք/ City ____________________ Տան հեռ./ Home phone _________________
 

18. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/

Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.

Հայրը

/Father_________________________________________________________________

անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը/ Position/profession ___________________________

Մայրը

/Mother_________________________________________________________________

անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession ___________________________

Եղբայր/Քույր/ Brother, sister_____________________________________________

____________________________________________________________________

 

Ուսանող ______________________

_____  ______________200__թ.

Student ստորագրություն / signature

Վերոհիշյալ հարցերի պատասխանները լրացնել ընթեռնելի ձեռագրով:

Type or print legibly.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2011, N 1191-Ն 11.12.2011, N 629-Ն
29.11.2007, N 1171-Ն 27.12.2007, N 629-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան