Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (21.12.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.01.15/2(276) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
20.12.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
20.12.2007
Дата вступления в силу
21.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 

 

20 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 322-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք 

 

Սնանկության կառավարիչ Եփրեմ Անտոնյանին 02.11.2001 թ. տրված թիվ 01Ա N 040 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 6-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 18.12.2007թ. եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. 2007 թվականի նոյեմբերի 9-ից ուժը կորցրած համարել Եփրեմ Անտոնյանին 02.11.2001թ. տրված թիվ 01Ա N 040 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Գ . Դանիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան