Գլխավոր տեղեկություն
Номер
N 249-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հատուկ բաժին
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
25.10.2007
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
25.10.2007
Дата вступления в силу
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

 

N 249-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋՈՒԼԱՐԹ» ԵՎ «ՎԱՅՔ-ՎԵՏԵՐԻՆԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի N 8 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ջուլարթ» և «Վայք-Վետերինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

Ց Ա Ն Կ

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց

 

Հ/հ

Ֆիզի-
կական անձ (անուն, ազգանուն), իրավա-
բանական անձ (անվա-
նումը)

Հարկ վճարողի հաշ-
վառման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու վայրը

Լիցեն-
զիայի համարը

Լիցենզիա տալու ամսա-
թիվը

Գործո-
ղության տեսակը

Գործո-
ղության ժամկետը

Գրանց-
ման հա-
մարը

Գործու-
նեության իրակա-
նացման վայրը

Բնակու-
թյան
վայրը

Գործո-
ղու-
թյան ժամ-
կետ-
ների երկա-
րա-
ձգում-
ները

Տեղեկու-
թյուններ
գրանցա-
մատյանում
լիցեն-
զիայի
վերաձևա-
կերպման,
նրա գործո-
ղության
կասեցման,
լիցեն-
զիայի գործո-
ղության դադա-
րեցման
մասին

Այլ տե-
ղե-
կու-
թյուն-
ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Նոր տրամադրվող լիցենզիաներ

1

«Ջուլարթ» ՍՊԸ

8413397

ՀՀ

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 33

N000013

25.10.2007թ.

Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբու-ժասանիտա-րական փորձա-քննություն

Ան-
ժամ-
կետ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կոլոտ Հայրապետ-1

---

---

---

---

2

«Վայք-Վետերինար» ՍՊԸ

9103056

ՀՀ

ք. Վայք, Ջերմուկի խճ. 2

N000014

25.10.2007թ.

Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անաս-նաբուժասա-նիտարական փորձաքննու-թյուն

Ան-
ժամ-
կետ

 

ՀՀ ք. Եղեգնաձոր, Օրբելի նրբ. տուն N 8

---

---

---

---