Գլխավոր տեղեկություն
Номер
N 135-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.08.2007-11.06.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.10
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
21.06.2007
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
21.06.2007
Дата вступления в силу
04.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607269

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 135-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածների, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու, արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթներն արգելելու, արտադրանքի իրացումը կասեցնելու, արտադրական գործունեության կամ գործունեության առանձին գործառույթների արգելքը վերացնելու, արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթները կասեցնելու և ուսումնասիրության ընթացքում խախտումներ չհայտնաբերելու գործընթացը կանոնակարգելու նպատակով. 


Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

ա) գլխավոր պետական տեսուչի կողմից արտադրանքի իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

բ) գլխավոր պետական տեսուչի կողմից արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

գ) լիազոր մարմնի ղեկավարի կողմից արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին որոշման ձևը` համաձայն N 3 հավելվածի,

դ) պետական տեսուչի կողմից արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի,

ե) լիազոր մարմնի ղեկավարի կողմից արտադրական գործունեության կամ գործունեության առանձին գործառույթների արգելքը վերացնելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի,

զ) պետական տեսուչի կողմից արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթները կասեցնելու մասին որոշման ձևը` համաձայն N 6 հավելվածի,

ը) պետական տեսուչի կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում խախտումներ չհայտնաբերելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

Նախարար

Դ. Լոքյան

 

Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_18754


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________ղեկավար

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

_____________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

_____________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

___ _____________ 200 թ.

Տրված է ___ _________200 թ.

N ___

N ___ արձանագրության հիման վրա

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սննդամթերքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված սննդամթերքը _______

_____________________________________________________________

_____________________________________________________________

սննդամթերքի անվանումը

______________________________________________________________ չի

համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

_____________________________________________________________

տեխնիկական կանոնակարգի անվանումը, նշագիրը,

_____________________________________________________________

խախտված կետերը և պահանջները

 

և հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4-րդ մասերին համապատասխան`

Կարգադրում եմ`

1. Արգելել սույն կարգադրագրում նշված սննդամթերքի իրացումը:

2. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը մինչև ___ ____________ 200  թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ___ ____________ 200  թ.:

 

Տեխնիկական կանոնակարգերի
պահանջներին սննդամթերքի
համապատասխանության
պետական վերահսկողության
Գլխավոր պետական տեսուչ





______________
ստորագրությունը



______________
անունը, ազգանունը

Նախարար

 

 

Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18754


   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

______________________________________________________________ղեկավար

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

_____________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

_____________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր

ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

___ _____________ 200 թ.

Տրված է ___ _________200 թ.

N ___

N ___ արձանագրության հիման վրա

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սննդամթերքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված սննդամթերքը _______
_____________________________________________________________

սննդամթերքի անվանումը

______________________________________________________________ չի

համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

_____________________________________________________________

տեխնիկական կանոնակարգի անվանումը, նշագիրը,

_____________________________________________________________

խախտված կետերը և պահանջները

 

որի իրացումը արգելված է ___ _________ 200  թ. N ___ կարգադրագրով:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4-րդ մասերին համապատասխան`

Կարգադրում եմ`

1. Սույն կարգադրագրում նշված սննդամթերքը շրջանառությունից հանել, սպառողներին այդ մասին տեղեկացնել և սպառողներից արտադրանքը հետ վերցնել:

2. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը մինչև ___ _________ 200  թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ___ _________ 200  թ.:

 

Տեխնիկական կանոնակարգերի
պահանջներին սննդամթերքի
համապատասխանության
պետական վերահսկողության
Գլխավոր պետական տեսուչ





______________
ստորագրությունը



______________
անունը, ազգանունը

Նախարար


 

Հավելված N 3
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

______________________________________________________________ -ին

տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը)

քննելով սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տեսուչ(ներ)

_____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

___ _________ 200  թվականի _______________________________________

_____________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը)

արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթները ժամանակավորապես կասեցնելու մասին N ___ եզրակացությունը, փորձարկման լաբորատորիայի ___ _________ 200  թ-ի N ___ արձանագրությունը և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` եզրակացությունը համարում եմ հիմնավոր և


Որոշում եմ`


արգելել

_____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, գրանցման տվյալները)

արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթները` _________

_________________________________________________________ մինչև առկա

(գործունեության կամ գործունեության առանձին գործառույթի նկարագիրը)
խախտումների վերացումը:

_____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը)

արտադրական գործունեությունը կամ գործունեության ___________ գործառույթները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերի պահանջներին` խախտվել է

_____________________________________________________________

(իրավական ակտերի պահանջը)

Սույն որոշման մեջ նշված խախտումների վերացման ժամկետ է սահմանվում մինչև
___ __________ 200  թ.:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացվելու է սույն որոշման կատարման մասին մինչև
___ __________ 200  թ.:

Սույն որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է որոշման չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ___ ________ 200  թ.:

Նախարար

Որոշումը կազմված է ______ օրինակից:

Ստացա որոշման մեկ օրինակը ___ __________ 200  թ.:
               
 

______________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 

 

Հավելված N 4
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

______________________________________________________________ղեկավար

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

_____________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

_____________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

___ _____________ 200 թ.

Տրված է ___ _________200 թ.

N ___

N ___ արձանագրության հիման վրա

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սննդամթերքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված սննդամթերքը _______
_____________________________________________________________

սննդամթերքի անվանումը

______________________________________________________________ չի

համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

_____________________________________________________________

տեխնիկական կանոնակարգի անվանումը, նշագիրը,

_____________________________________________________________

խախտված կետերը և պահանջները

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան`

Կարգադրում եմ`

1. Կասեցնել սույն կարգադրագրում նշված սննդամթերքի իրացումը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

2. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը մինչև ___ _________ 200  թ.:

3. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև ___ _________ 200  թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Պետական տեսուչ

______________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 

Հավելված N 5
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_18754


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության տեսուչ(ներ)

_______________________________________________________________

_______________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

___ _________ 200 թվականի _________________________________________

_______________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը)

արտադրական գործունեության կամ գործունեության _________ գործառույթների նկատմամբ խախտումները վերացնելու մասին N ___ եզրակացությունը և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով.

Որոշեցի`

_______________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, գրանցման տվայլները)

արտադրական գործունեության կամ գործունեության _____________ գործառույթների նկատմամբ արգելքը վերացնել:
Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ___ ________ 200  թ.:
 

Նախարար

Որոշումը կազմված է __________ օրինակից:

Ստացա որոշման մեկ օրինակը ___ __________ 200  թ.:
   

    
 

______________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 

Հավելված N 6
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_18754


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 

______________________________________________________________ղեկավար

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

_____________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

_____________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

___ _____________ 200 թ.

Տրված է ___ _________200 թ.

N ___

N ___ արձանագրության հիման վրա

Սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում հիմք ընդունելով փորձարկման լաբորատորիայի ___ __________200  թ-ի N արձանագրությունը` հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի (վտանգավոր սննդային հավելումների) թողարկում, ____________________________________________

_____________________________________________________________

սննդամթերքի անվանումը, խախտման նկարագիրը

արտադրական գործունեությունը կամ գործունեության __________ գործառույթները չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերի պահանջներին` խախտվել է

_____________________________________________________________

(իրավական ակտերի պահանջը)

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով.

Որոշեցի`

1. Կասեցնել ___________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը), գրանցման տվյալները)

 

արտադրական գործունեությունը կամ գործունեության __________ գործառույթները` մինչև առկա խախտումների վերացումը:

2. Սույն որոշման մեջ նշված խախտումների վերացման ժամկետ է սահմանվում մինչև ___ _________ 200  թ.:

3. Սույն որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը համարվում է որոշման չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Պետական տեսուչ

Որոշումը կազմված է ____________ օրինակից:

Ստացա որոշման մեկ օրինակը ___ __________ 200  թ.:

 

______________
ստորագրությունը

______________
անունը, ազգանունը

 

Հավելված N 7
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
 2007 թվականի հունիսի 21-ի
N 135-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_18754


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

___ __________ 200  թ.

________________________________________
(նշել վայրը)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ___ __________ 200  թ. N ________________

հանձնարարագրի հիման վրա 200 թ. __________ -ից մինչև 200 թ. _____ -ի ______-ը

սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսուչ (ներ) ____________ _________________________________________________________կողմից

(անուն, ազգանուն)____________________________________________________________
նպատակով անցկացված ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
 

սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսուչ (ներ)

(անուն, ազգանուն)

(ստորագրություն)


(անուն, ազգանուն)


(ստորագրություն)
 
Տեղեկանքը կազմված է ______ օրինակից, որոնցից մեկը հանձնված է

___________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 Ստացա տեղեկանքի երկրորդ օրինակը, որի համար ստորագրում եմ

                      (ստորագրություն)

___ _______________  200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.04.2012, N 68-Ն 11.06.2012, N 135-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան