Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
29.06.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
29.06.2007
Дата вступления в силу
30.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 145-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Վոլոդյա Գալստյանին 09.09.2002 թ. տրված թիվ 01ԱN 00160 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 28.06.2007թ. եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. 2006 թվականի նոյեմբերի 3-ից ուժը կորցրած ճանաչել Վոլոդյա Գալստյանին 09.09.2002թ. տրված թիվ 01ԱN 00160 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Գ. Դանիելյան