Գլխավոր տեղեկություն
Номер
N 148-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2007-11.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հոդ.286
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
04.07.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
04.07.2007
Дата вступления в силу
11.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման
թիվ 10207270

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հուլիսի 2007 թ.
ք. Երևան
N 148-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկներ անձանց մուտքի և ելքի կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Գ. Դանիելյան

 

  Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2007 թվականի հուլիսի 4-ի
N 148-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) վարչական մասնաշենք և կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս անձանց մուտքի և ելքի համար անհրաժեշտ ընթացակարգը, ինչպես նաև դրա առանձնահատկությունները:

2. Քրեակատարողական հիմնարկի մուտքի և ելքի կարգը խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

3. Քրեակատարողական հիմնարկ այցելությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող են ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄՈՒՏՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ

 

4. Յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկ նախապես համաձայնեցվում է տվյալ քրեակատարողական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձի հետ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում (եթե այդպիսիք առկա են) տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայող քրեակատարողական ծառայողի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների ու վարձու աշխատողների:

5. Յուրաքանչյուր այցելու քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին է ներկայացնում իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

6. Հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը, համապատասխան համաձայնությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում (Ձև 1) գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝ նշելով քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը:

7. Քրեակատարողական հիմնարկի ծառայողը և վարձու աշխատողը քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք կամ վարչական մասնաշենք մուտք են գործում տվյալ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին ներկայացնելով վկայականը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄՈՒՏՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՄԱՍ

 

8. Յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների ու վարձու աշխատողների:

9. Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս այցելուների մուտքը, որպես կանոն, իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի իրավունք ունեցող անձանց համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամկետ չի սահմանվում:

10. Յուրաքանչյուր այցելու, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների, քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս այդ գոտուն հարակից հսկիչ անցագրային կետ է հանձնում իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձինք հսկիչ անցագրային կետում քրեակատարողական ծառայողին են ներկայացնում ծառայողական վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

11. Հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուների գրանցման մատյանում (Ձև 1) գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝ նշելով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամը և րոպեն:

12. Քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխարգելելու նպատակով, իրականացվում է քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագին կրած հագուստի, հանձնուքների ու փաթեթների զննություն՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:

13. Տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները և վարձու աշխատողները քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին են հանձնում տվյալ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից տրված անցաթուղթը (Ձև 2):

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵԼՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ

 

14. Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուին վերադարձնում է վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը՝ այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների:

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս իրականացվում է քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագին կրած հագուստի, հանձնուքների ու փաթեթների զննություն՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողին կամ վարձու աշխատողին վերադարձնում է սահմանված ձևի անցաթուղթը:

15. Քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուից վերցնում է անցաթուղթը, այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և վարձու աշխատողների:

Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքից կամ վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին ներկայացնում է վկայականը:

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Սկսված է ________________ 

Ավարտված է _______________

Էջերի քանակը ______________ 

Պահպանման ժամկետը __________

 

Հ/h

հիմնարկ մուտք գործելու ամիս-ամսաթիվը

այցելուի անուն-ազգանունը

այցելուի
պաշտոնը

վկայականի կամ անձնագրի տվյալները

հիմնարկ մուտք գործելու ժամը

հիմնարկից դուրս գալու ժամը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

 

Ա Ն Ց Ա Թ ՈՒ Ղ Թ

ԱԱՀ ----------------------

      ----------------------

      ----------------------

ԿՈԴ ------ ԹԻՎ ------

 


ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ

«      »

ՔԿՀ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ
ԳՈՏԻ

Ուժի մեջ է մինչև  «   » ------- 200  թ.

Հիմնարկի պետ` ____________ ազգանուն
       (ստորագություն)

Անձնական ստորագրությունը -------------------