ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հունիսի 2007 թվականի N 1030-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԵԳԱԿ ՍՏՈՄ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Արեգակ Ստոմ» ՍՊԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000415 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3) «Արեգակ Ստոմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |