«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հոկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 846-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը) և ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1579 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 10-րդ կետի «ԺԷ» ենթակետի պահանջը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հանրակրթության վարչության պետին (Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչության պետին (Մ. Գրիգորյան) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Կ Ա Ր Գ
Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողի բնութագրման միջոցով գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տարեկան ամփոփիչ գնահատման
Սույն կարգը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» (մաս 8. Ուսումնական գործընթացի արդյունքների գնահատման համակարգը):
1. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողների տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական աճի (առաջադիմության) բնութագիր:
2. Սովորողի ուսումնական աճի բնութագիրը ներառում է նրա ուսումնական գործունեության արդյունքները` առաջին դասարանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական բոլոր առարկաներից: Առաջադիմությունն արձանագրելու համար հիմք են հանդիսանում «Միջնակարգ հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանում» ընդգրկված առաջին դասարանի ուսումնական առարկաների չափորոշիչներով սահմանված` սովորողին ներկայացվող որակական պահանջները (գիտելիքներ, կարողություններ, հմտություններ):
3. Տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր առարկայի համար կազմված ստուգման թերթիկի միջոցով (Հավելված 1):
4. Սույն կարգով տրված ստուգման թերթիկի օրինակելի ձևին համապատասխան առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվում է ստուգման թերթիկի նմուշօրինակ` համապատասխան առարկայական չափանիշներով և բնութագրիչներով:
5. Ստուգման թերթիկի նմուշօրինակին կից հաստատվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձև» (Հավելված 2), որտեղ ուսուցիչը գրանցում է տվյալ առարկայից սովորողի ուսումնական առաջադիմության արդյունքները: Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրի ձևը պետք է լրացվի տվյալ առարկայի ստուգման թերթիկի նմուշօրինակի պահանջներին համապատասխան:
6. Ուսուցիչը լրացնում է նաև «Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկը»(Հավելված 3):
7. Յուրաքանչյուր առարկայի համար «Ստուգման թերթիկի օրինակելի ձևին» համապատասխան (Հավելված 1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հաստատում է առաջին դասարանի յուրաքանչյուր ուսումնական առարկայից սովորողի գիտելիքների, կարողությունների և հմտությունների բնութագրման միջոցով տարեկան ամփոփիչ գնահատման չափանիշները և բնութագրիչները:
8. Ուսուցչի կողմից լրացվում է «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) առանձին օրինակ յուրաքանչյուր առարկայի համար:
9. «Սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրման ձևի» (Հավելված 2) և «Սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկի» (Հավելված 3) լրացված օրինակը կցվում է «Աշակերտի անձնական գործին» (հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի օգոստոսի 15-ի N 264-Մ հրամանով), իսկ պատճենները տրվում են ծնողին (օրինական ներկայացուցչին):
Հավելված 1 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի |
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Չափանիշներ |
Բնութագրիչներ | ||
|
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
|
|
|
|
Հավելված 2 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի |
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Ուսումնական ձեռքբերումներ | |||
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
Հավելված 3 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանի |
Առաջին դասարանում սովորողի հոգեբանական զարգացման բնութագրման թերթիկ
Հոգեկան զարգացման ոլորտ |
Դրսևորումները |
Միշտ |
Հաճախ |
Ոչ միշտ |
Հազվադեպ |
Երբեք |
1. Դպրոցի նկատմամբ վերաբերմունք |
|
|||||
(դպրոցականի արտաքին և ներքին հոգեբանական դիրքորոշում) |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
2. Կամային վարք և ուշադրություն (ուսումնառության մակարդակ) |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
3. Սոցիալական զարգացում. |
|
|||||
Փոխհարաբերությունները ուսուցչի հետ |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
Փոխհարաբերությունները համադասարանցիների հետ |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
4. Անձնային զարգացում. |
|
|||||
Ինքնագիտակցության զարգացում |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
Հուզական զարգացում |
|
|||||
|
||||||
Սոցիալական վարք |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
5. Իմացական ոլորտ |
|
|||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
||||||
|
ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐ
ՄԱՅՐԵՆԻ-1
ԿԱՐԴԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չափանիշներ | Բնութագրիչներ | ||
Կարդալու որակական հատկանիշներ | 1-ին խումբ | 2-րդ խումբ | 3-րդ խումբ |
ա) Ճիշտ կարդալ |
■ Կարդալիս բաց է թողնում վանկեր, բառերի վերջավորություններ, չի պահպանում ուղղախոսության կանոնները: |
■ Կարդալիս բաց է թողնում տառեր, երբեմն խախտում է ուղղախոսության կանոնները, անհրաժեշտության դեպքում ուղղում է սեփական սխալները: ■ Առաջադրված բառերը տարրալուծում է վանկերի ու հնչյունների և արտասանում: |
■ Ճշտորեն, մաքուր արտասանում է բառի բոլոր հնչյունները` պահպանելով ուղղախոսության կանոնները: ■ Առաջադրված տառային համադրություններով վանկեր ու բառեր է կազմում և կարդում: |
բ) Սահուն կարդալ |
■ Կարդում է տառերով կամ վանկերով, թույլ է տալիս անհարկի դադարներ: ■ Ձայնային ելևէջներով չի առանձնացնում կետադրական նշանները: |
■ Կարդալիս պահպանում է համապատասխան դադարներ: |
■ Տեքստն ընթերցում է ամբողջական բառերով, կարդում է պատմվածքներ, բանաստեղծություններ` խոսելու տեմպին համահունչ: ■ Հայացքի մեկ ընդգրկումով կարող է ընթերցել ու ընկալել բառակապակցություններն ու նախադասությունները: |
գ) Հասկանալով կարդալ | Հետևում է ընթերցածի ընթացքին, վերարտադրում է ընթերցածի հիմնական միտքը օգնող հարցերի միջոցով: |
■ Հասկանում է ընթերցածի հիմնական միտքը, բայց այն ինքնուրույն արտահայտում է ոչ պարզորոշ: |
■ Հասկանում է գլխավոր միտքը, հստակ արտահայտվում է այդ մասին և անում պարզ դատողություններ: ■ Կարողանում է կարդացածի բովանդակության և նկարազարդման միջոցով շարունակել պատմության ավարտը: ■ Ունի տեքստը շարունակելով և դերերով ընթերցելու կարողություն: |
ՄԱՅՐԵՆԻ-1
ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Չափանիշներ | Բնութագրիչներ | ||
1-ին խումբ | 2-րդ խումբ | 3-րդ խումբ | |
ա) Բառիմաստի ճշտում և ընկալում | ■ Տեքստից առանձնացնում է նորածանոթ բառը և հարցնում բացատրությունը: ■ Հանելուկների կամ նկարելուկների միջոցով կռահում է բառիմաստը: |
■ Կռահում է տեքստում հանդիպած նորածանոթ բառի իմաստը: ■ Յուրացնում է դասագրքում բացատրված նորածանոթ բառերի իմաստները և օգտագործում սեփական խոսքում: |
■ Կարողանում է օգտվել բառարանից` ճշտելու բառիմաստները և դրանք օգտագործում է բառակապակցությունների ու նախադասությունների մեջ: |
բ) Ակտիվ բառապաշար | ■ Օգտագործում է հատկանիշ ցույց տվող բառեր` տեղը, չափը, գույնը և ձևը նկարագրելու համար: ■ Դժվարանում է նորածանոթ բառերը ակտիվ բառապաշարում կիրառելու հարցում: |
■ Նորածանոթ բառերն օգտագործում է բառակապակցությունների մեջ: Խոսքում օգտագործում է իմաստային տարբեր խմբերի բառեր, լուծում է խաչբառեր և խառնագրեր: ■ Օգտագործում է լեզվական իրավիճակին համապատասխան բառեր ու բառակապակցություններ: |
■ Խոսելիս դրսևորում է նկարագրական բառապաշար: ■ Հանգավոր բանաստեղծություններում կարողանում է բառեր փոխարինել: ■ Բառեր է ստանում «Բառքամոցի» խաղի օգնությամբ: |
գ) Կապակցված խոսք | ■ Առաջադրված բառախմբերով կամ որոշակի թեմայով նախադասություններ է կազմում: ■ Մասնակցում է խոսակցությանը կամ զրույց է ստեղծում, հայտնում է անհամաձայնություն` առանց ընդհատելու ուրիշի խոսքը, չի շեղվում խոսակցության թեմայից: |
■ Կապեր է ստեղծում իմացածի և նոր ձեռք բերած գիտելիքների միջև և կառուցում է բանավոր խոսք: |
■ Տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրում է սեփական մտքերը, բանավոր խոսք կառուցելիս արտահայտում է սեփական տպավորություններն ու տրամադրությունը: ■ Պատմություններ է հորինում` կրկնվող ծանոթ օրինաչափություններով: ■ Դրսևորում է կարևորն անէականից տարբերակելու կարողություն: |
ՄԱՅՐԵՆԻ-1
ԳՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չափանիշներ |
Բնութագրիչներ | ||
|
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
ա) Վայելչագրական պահանջներ | ■ Ձեռքբերումներ ունի առաջին և երկրորդ տեղադրության (հիմնական և վերևի օժանդակ տողեր) տառերը գրելիս: ■ Հաճախ չի պահպանում տառերի թեքությունը, գրում է ջնջումներով: |
■ Ձեռքբերումներ ունի առաջին, երկրորդ և երրորդ տեղադրության (ներքևի օժանդակ գիծ) տառերը գրելու հարցում: ■ Երբեմն թույլ է տալիս ջնջումներ: ■ Դժվարանում է տառերի կապակցելիության մեջ: |
■ Ունի վայելուչ ձեռագիր, գրում է առանց ջնջումների, կապակցված գրությամբ: |
բ) Հնչյունատառային վերլուծություն, բառակազմական կարողություններ | ■ Որոշում է տառի հնչյունային կազմությունը, մտովի վերլուծում և գրի առնում` պահպանելով վայելչագրական կանոնները: ■ Դրսևորում է տպագիր նախադասությունը ձեռագիր վերարտադրելու կարողություն: |
■ Հնչյունատառային վերլուծությունից հետո շարժական տառերով կազմում է բառեր և գրի առնում: |
■ Բառի մեջ մտնող տառերի կամ վանկերի փոփոխությամբ նոր բառեր է կազմում: |
գ) Ինքնուրույն գրավոր աշխատանքներ | ■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ` հիմնականում տառապատկերների ոչ ամբողջական ընկալումներով: ■ Տարածություն է թողնում բառերի միջև, կարողանում է բացատրել ուղղագրական պարզագույն կանոններ: |
■ Արտագրում է բառեր, բառակապակցություններ, նախադասություններ` տառապատկերի ամբողջական ընկալումով: ■ Արտագրելիս պահպանում է մեծատառի գրությունը, ճիշտ է տեղադրում կետադրական նշանները: ■ Մտապահում և գրի է առնում ընկերոջ կազմած նախադասությունը: |
■ Անսխալ արտագրում է մտքով իրար հետ կապված նախադասությունները: |
ՄԱՅՐԵՆԻ-1
ԼՍԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Չափանիշներ | Բնութագրիչներ | ||
1-ին խումբ | 2- խումբ | 3-րդ խումբ | |
Ակտիվ ունկնդրում և բարեկիրթ հաղորդակցում | ■ Լսում և ընկալում է ուսուցչի և դասընկերների խոսքը: ■ Անհամբերություն է դրսևորում դիմացինի խոսքը մինչև վերջ լսելու հարցում, անհարկի միջամտում է հարցերով: |
■ Լսում, ընկալում և արձագանքում է ուսուցիչների և դասընկերների խոսքը: ■ Զրուցակցի խոսքը մինչև վերջ չլսած` ընկալում է էությունը և շտապում արձագանքել: |
■ Լսում և արձագանքում է ուսուցչի և ընկերների խոսքը, անհրաժեշտության դեպքում լրացումներ է կատարում: |
■ Լսում է դիմացինին` կենտրոնանալով ավելի շատ նրա շարժուձևին, դեմքի արտահայտությանը, ձայնի ելևէջներին: | ■ Լսում է դիմացինին, մտապահում իրեն հետաքրքրող մտքերը: | ■ Լսում է դիմացինին, տարորոշում գլխավոր, էական մտքերը և ճշգրտող հարցեր ուղղում խոսակցին: | |
■ Դադարում է լսել, երբ հանդիպում է դժվարությունների: | ■ Հետաքրքրությունը լսելու նկատմամբ հետզհետե թուլանում է և ձևացնում է, թե լսում է` մտապահելով միայն տեղեկատվության` իրեն հետաքրքրող հատվածը: | ■ Կենտրոնանում է հնչող խոսքին, կայուն ուշադրություն է դրսևորում, մտապահում չհասկացված մտքերը և վերջում խնդրում պարզաբանել: | |
■ Խմբում աշխատելիս ճիշտ կեցվածքով է նստում, ուշադրությամբ կենտրոնանում է հնչող խոսքին, երբեմն արձագանքում է: | ■ Հայացքը կենտրոնացնում է խոսակցին, կարևոր գրառումներ կատարում և արձագանքում խմբի անդամների խոսքն ամբողջությամբ լսելուց հետո: | ■ Ուշադիր լսում է, առանձնացնում այն մտքերը, որ լսում է ընկերներից, արտահայտում իր կարծիքը և ընդհանրացնում հնչած գաղափարները: |
Ձև Մ/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Ուսումնական ձեռքբերումներ | |||
Կարդալ |
գրել |
խոսել |
լսել |
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
Մ Ա Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ա
I ԴԱՍԱՐԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
1-ԻՆ ԽՈՒՄԲ | 2-ՐԴ ԽՈՒՄԲ | 3-ՐԴ ԽՈՒՄԲ | |
1. Թվեր և թվաբանական գործողություններ ա) Թվարկություն |
Գիտի. ● 20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, թվերի կազմությունը: Սակայն թվերի գրառումների, անվանումների և կազմության իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, որոնք ուղղվում են ուսուցչի կողմից: |
Գիտի. |
Գիտի. ● 20-ի սահմաններում բնական թվերի անվանումները, գրելաձևերը, հաջորդականությունը, առաջին և երկրորդ կարգի անվանումները հաշվելու հիմնական կանոնը: |
Կարողանում է. |
Կարողանում է. ● 20-ի սահմաններում ուղիղ և հետ հաշվել 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական ● որոշել տրված թվի անմիջապես հաջորդը կամ անմիջապես նախորդ թիվը ● համեմատել թվերը և արդյունքները գրանցել նշանների օգնությամբ: Սակայն համեմատելիս, կամ թվերի համեմատման արդյունքները գրանցելիս թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ, որոնք ի վիճակի է ուղղել: |
Կարողանում է. ● ճիշտ հաշվել ուղիղ և հետ 1-ական, 2-ական, 5-ական, 10-ական ● ճիշտ որոշել` մինչև 20-ը տրված բնական թիվը ո՞ր թվին է նախորդում և ո՞ր թվին է հաջորդում ● համեմատել թվերը և արդյունքը անսխալ գրանցել նշանների միջոցով ● համեմատել միանիշ թվերը և պարզել` մեկը մյուսից ինչքանով է մեծ կամ փոքր: | |
բ) Գումարում և հանում 20-ի սահմաններում | Գիտի. ● Գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները ● գումարման գործողության տեղափոխական հատկությունը ● միանիշ թվերի գումարման աղյուսակը: Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս կոպիտ սխալներ, անճշտություններ, ոչ ճիշտ ձևակերպումներ |
Գիտի. ● գումարման և հանման գործողությունների իմաստները ● գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները ● գումարման գործողության տեղափոխական հատկությունը ● միանիշ թվերի գումարման աղյուսակը ● թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները ● թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները: Սակայն նշված գիտելիքների իմացության մեջ թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կամ անճշտություններ, որոնք կարողանում է հեշտությամբ ուղղել: |
Գիտի. ● Գումարման և հանման գործողությունների իմաստները ● գումարման և հանման բաղադրիչների և արդյունքների անվանումները ● գումարման գործողության տեղափոխական հատկությունը ● միանիշ թվերի գումարման աղյուսակը ● թվին 1, 2, 3, 4 գումարելու և թվից 1, 2, 3, 4 հանելու հնարները ● թվերը տարբեր հերթականությամբ գումարելու եղանակները ● գումարման և հանման գործողությունների կապը |
Կարողանում է.
|
Կարողանում է.
ա) առանց կարգային անցումների, բ) կարգային անցումներով
Սակայն թույլ է տալիս ոչ կոպիտ առանձին սխալներ կարգային անցումներով հաշվումներ կատարելիս, կամ եռանկյունաձև և քառակուսային աղյուսակներով գումարում և հանում կատարելիս, որոնք ի վիճակի է ինքնուրույն ուղղել: |
Կարողանում է.
ա) առանց կարգային անցումների, բ) կարգային անցումներով և գործողությունները գրառել թվանշանների և գործողության նշանների միջոցով:
| |
2. Մեծություններ |
Գիտի.
|
Գիտի.
|
Գիտի.
|
Կարողանում է.
|
Կարողանում է.
|
Կարողանում է.
| |
Երկրաչափական նախագիտելիքներ |
Կարողանում է.
|
Կարողանում է.
|
Կարողանում է.
|
Պարզ խնդիրներ |
Կարողանում է.
|
Գիտի.
Կարողանում է.
|
Գիտի.
Կարողանում է.
|
|
|
Ձև Մ/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
Սովորողի մաթեմատիկա առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր
Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր | ||||
Թվեր և թվաբանական գործողություններ | Մեծություններ | Երկրաչափական նախագիտելիքներ | Պարզ խնդիրներ | |
ա) Թվարկություն (20-ի սահմաններում) |
բ) Գումարում և հանում (20-ի սահմաններում) | |||
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
I ԴԱՍԱՐԱՆ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ | I ԽՈՒՄԲ | I I ԽՈՒՄԲ | I I I ԽՈՒՄԲ |
ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ | ● Կարողանում է տարբերել օգտագործվող բնական և արհեստական նյութերը ուսուցչի օգնությամբ ● Պասիվություն է ցուցաբերում քննարկումների ժամանակ ● Աշխատանքի համար նյութը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ ● Ուսուցչի կրկնակի ցուցադրումով կատարում է աշխատանքի տեխնոլոգիական քայլերը ● Ժամանակին չի ավարտում աշխատանքը ● Թույլ է տալիս որոշակի անճշտություններ |
● Ինքնուրույն տարբերում է բնական և արհեստական նյութերը ● Նյութը նախապատրաստում է ուսուցչի հուշումով ● Երբեմն զգում է ուսուցչի միջամտության կարիքը ● Աշխատանքը ավարտում է ժամանակին չնչին թերություններով |
● Առաջադրանքին համապատասխան ընտրում է նյութը ● Ակտիվ մասնակցում է քննարկումներին, հայտնում սեփական կարծիքը ● Նյութը նախապատրաստում է ինքնուրույն ● Աշխատում է առանց միջամտության ● Աշխատանքը ավարտում է ժամանակին և անթերի ● Պահպանում է անվտանգության կանոնները |
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ | ● Ճանաչում է սենյակային և դեկորատիվ բույսերի որոշ տեսակներ ● Թվարկում է բույսերի պահպանման առանձնահատկությունները ուսուցչի օգնությամբ ● Բույսերի ցանքսի համար հողը նախապատրաստում է ուսուցչի միջամտությամբ |
● Կարևորում է բույսերի դերը մարդու կյանքում, գիտի խնամքի կանոնները ● Բացատրում է լուսային, ջերմային, խոնավության կարևորությունը բույսերի աճի համար ● Ցանքսի համար հողը նախապատրաստում է, ցանում է ուսուցչի հուշումով |
● Ինքնուրույն խնամում է սենյակային բույսերը ● Կազմակերպում է դիտարկումներ բույսերի աճի վերաբերյալ ● Հողը նախապատրաստում, ցանում և խնամում է ինքնուրույն |
ԱՇԽԱՏԱՆՔ ԹՂԹՈՎ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹՈՎ |
|
|
|
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐ |
|
|
|
ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ |
|
|
|
ԿԵՆՑԱՂ |
|
|
|
Ձև Ա/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
«Տեխնոլոգիա» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր
Աշխատանք բնական և արհեստական նյութերով | Ծաղիկների և դեկորատիվ բույսերի աճեցում | Աշխատանք թղթով և ստվարաթղթով | Տեխնիկայի տարրեր | Աշխատանք մանածագործական նյութերով | Կենցաղ |
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
I ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ | I ԽՈՒՄԲ | II ԽՈՒՄԲ | III ԽՈՒՄԲ |
Առաջարկվոր թեմայի պատկերում | ● Միտքն արտահայտում է որոշ չափով, պատկերում է թեմատիկ փոքր հատված, ● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը, ● Գունավորում է հորինվածքի փոքր մասը, ● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: |
● Միտքն արտահայտում է որոշ չափով, թեման պատկերում է առանց դժվարանալու, |
● Միտքն արտահայտել է հետաքրքիր, թեման պատկերել է հեշտությամբ, ● Օգտագործում է թղթի ամբողջ մակերեսը, ● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը, ● Աշխատում է ինքնուրույն: |
Ընթերցված թեմայի նկարազարդում (հեքիաթի, պատմվածքի ձևավորում) | ● Պատկերում է հերոսներից 1-2-ին. ● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի միջամտությամբ, ● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը, ● Գունավորում է հորինվածքի փոքր մասը, ● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: |
● Պատկերում է հերոսներին. ● Պատկերվող հատվածն ընտրում է ուսուցչի հուշումից հետո, ● Օգտագործում է թղթի 50%-ը, ● Գունավորում է հորինվածքի մեծ մասը, ● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով: |
● Ազատ պատկերում է հերոսներին և միջավայրը, ● Պատկերվող հատվածն ընտրում է ինքնուրույն, ● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը, ● Աշխատում է ինքնուրույն: |
Թեմայի ինքնուրույն ընտրություն (ազատ թեմա) | ● Չի կողմնորոշվում թեմայի ընտրության մեջ, ● Ոգևորությամբ չի աշխատում, ● Վախենում է թղթի մակերեսից, ● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: |
● Թեման ընտրում է ուսուցչի օգնությամբ, ● Աշխատում է զգուշությամբ, ● Թղթի մակերեսը օգտագործում է ուսուցչի հուշումով: |
● Թեման ընտրում է ինքնուրույն, ոգևորությամբ, ● Աշխատում է ինքնուրույն, հաճույքով, ● Գունավորում է թղթի ամբողջ մակերեսը: |
ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ | I ԽՈՒՄԲ | II ԽՈՒՄԲ | III ԽՈՒՄԲ |
Ցուցադրվող առարկայի պատկերում | ● Առարկան պատկերում է նմանությամբ, առանց միջավայրի, ● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը, ● Առարկան թղթի մեջ ճիշտ չի կարողանում կառուցել, պատկերում է փոքր չափերով, ● Գույնով աշխատում է դժվարությամբ, ● Աշխատանքը սկսում է միայն ուսուցչի միջամտությունից հետո: |
● Պատկերվող առարկան մասամբ կառուցված է, ● Նշմարվում է միջավայրը, ● Օգտագործում է թղթի 50%-ը, ● Առարկան թղթի մեջ կառուցում է մոտավոր չափերով, ● Պատկերը գունավորում է ճշտությամբ, ● Աշխատում է ուսուցչի փոքր հուշումներով: |
● Պատկերվող առարկան ամբողջությամբ կառուցված է, |
Բնանկարի պատկերում | ● Պատկերում է բնանկարի մի փոքր հատվածը, ● Օգտագործում է թղթի մակերեսի 1/3-ը, ● Թղթի մեջ բնապատկերը կառուցում է մոտավորապես, ● Օգտագործում է աղքատ գունային գամմա: |
● Պատկերում է բնանկարի որոշակի հատվածը, ● Թղթի մեջ պատկերը կառուցում է մոտավորապես, ● Նկատելի են ստեղծագործական կարողությունները: |
● Ընտրում է բնապատկերի առավել հետաքրքիր հատվածը, ● Թղթի մեջ պատկերը կառուցում է ճիշտ, ● Գունային գամման հարուստ է, ● Երևում է ստեղծագործական աշխատանքը: |
Մարդու պատկերում (դիմանկար) |
● Օգտագործում է թղթի 1/3-ը, |
● Աշխատանքը կառուցել է թղթի մեջ, ● Նշմարվում է պատկերվող օբյեկտի հետ նմանությունը, ● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը: ● Աշխատում է ինքնուրույն ուսուցչի փոքր հուշումներով: |
● Աշխատանքը ճիշտ կառուցել է թղթի մեջ, ● Պատկերվող օբյեկտի հետ նմանությունը ճշգրիտ է, ● Կարողանում է պատճառաբանել թղթի դիրքի ընտրությունը, ● Աշխատում է ինքնուրույն, ● Օգտագործում է գուներանգներ: |
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ | I ԽՈՒՄԲ | II ԽՈՒՄԲ | III ԽՈՒՄԲ |
Դեկորատիվ աշխատանքի կատարում |
|
|
|
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ | ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | ||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԸ | I ԽՈՒՄԲ | II ԽՈՒՄԲ | III ԽՈՒՄԲ |
Աշխատանքի շուրջ զրույց |
|
|
|
Ձև Կ/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
Սովորողի «Կերպարվեստ» առարկայից ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր
Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր | |||
ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔ |
ԲՆՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՈՒՄ |
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ |
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
I ԴԱՍԱՐԱՆ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ | |||
I |
II |
III | |
Երգը կատարում է հուզական: | Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ: | Երգը կատարում է հուզական, ճիշտ դրվածքվ և մաքուր ինտոնացիայով: | |
Ցուցադրում է ձեռքի նշաններով հնչյունաշարի ձայնաստիչանները: | Երգում է ձեռքի նշաններով առանց նոտաների: | Երգում է ձեռքի նշաններով ժողովրդական մանկական երգեր: | |
Ունկնդրում է երաժշտական ստեղծագործությունը և որոշում բնույթը: | Կարողանում է որոշել բնույթը և տրամադրությունը, մասերը | կարողանում է ինքնուրույն հետևություններ անել ունկնդրած երաժշտության վերաբերյալ: | |
Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը: | Մարմնի շարժումներով վերարտադրում է երաժշտության բնույթը, բովանդակությունը: | Մարմնի շարժումներով արտահայտում է երաժշտական սեղծագործության բնույթը բովանդակությունը, կատարում է պարային շարժումներ | |
Կարողանում է ավարտել կիսատ թողած մեղեդին: | Կարողանում է տրված մեղեդու վրա հորինել պարային շարժումներ | Կարողանում է տրված ոտանավորի վրա հորինել համապատասխան մեղեդի: | |
Կարողանում է ռիթմական նվագարաններով վերարտադրել երգերի ռիթմական պատկերը: | Կարողանում է ռիթմական նվագարաններով նվագակցել երգերին: | Կարողանում է մեղեդային նվագարաններով նվագակցել երգերին: | |
Գիտի կարճ և երկար հնչյունների տևողությունները: | Գիտի քառորդ և ութերորդական տևողությունների բառային անունները: | Գիտի երաժշտության մեջ համաչափ զարկերը, տեմպը, մեներգիչ, երգչախումբ հասկացողությունները |
Ձև Ե/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
«Երաժշտություն» առարկայից սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր
Ուսումնական ձեռքբերումներ | ||||
Գործունեության տեսակներ | ||||
Երգեցողություն |
Երաժշտության ունկնդրում |
Երաժշտառիթմական շարժում, պար, խաղ |
Իմպրովիզացիա |
Նվագ մանկական նվագարաններով |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ
I ԴԱՍԱՐԱՆ
Չափանիշներ |
Բնութագրիչներ | ||
1. Մարմնամարզական վարժությունների կատարման կարողություններ | |||
|
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
1) Շարային վարժությունների կատարում |
|
|
|
2) Ընդհանուր զարգացնող վարժությունների կատարում |
|
|
|
3) Մագլցման և հավասարակշռության պահպանման կարողություններ |
|
|
|
4) Ակրոբատիկ վարժությունների կատարում |
|
|
|
5) Ռիթմիկ-մարմնամարզական, պարային վարժությունների և շարժումների կատարում |
|
|
|
2. Աթլետիկական վարժությունների կատարման կարողություններ | |||
1) Քայլքի և վազքի կատարում |
|
|
|
2) Ցատկերի և նետումների կատարում |
|
|
|
3. Շարժախաղերի կատարման կարողություններ | |||
Շարժախաղերի կատարում |
|
|
|
Ձև Ֆ/1-Գ
Անուն, ազգանուն____________________ ԱմսԱթիվ__________
Ֆիզիկական կուլտուրայից սովորողի ձեռքբերումների ամփոփիչ բնութագիր
Ու ս ու մ ն ա կ ա ն ձ ե ռ ք բ ե ր ու մ ն ե ր | ||
Մարմնամարզական վարժություններ |
Աթլետիկական վարժություններ |
Շարժախաղեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ուսուցիչ _______________________ | |
Ա. Ա. Հ. (ստորագրություն) |