Գլխավոր տեղեկություն
Номер
N 791-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.08.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.08.2005
Дата вступления в силу
31.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 

30 օգոստոսի 2005 թվականի N 791-Ա
ք. Երևան

«Ավիցեննա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ավիցեննա» ՍՊԸ-ի 2004 թվականի սեպտեմբերի 27-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000557 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2.2 «Ավիցեննա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

                Ն. Դավիդյան