Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.06/16(256)
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
17.05.2007
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
17.05.2007
Дата вступления в силу
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 105-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ «ԳԱԲՐԻ ՀԵՆՎԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 1 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. «Գաբրի Հենվեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մերժել անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա տալը:

3. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան