Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),
ձգտելով միմյանց միջև մարդասիրական համագործակցության հետագա զարգացման,
ելնելով 2005 թվականի մայիսի 8-ի` «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին» Հռչակագրի և 2005 թվականի օգոստոսի 26-ի` «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթներից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ):
2. Հաստատել Հիմնադրամի կանոնադրությունը, որը սույն Պայմանագրի անբաժան մասն է (կցվում է):
Հոդված 2
1. Հիմնադրամը իրավաբանական անձ է:
2. Հիմնադրամի հիմնադիրները Կողմերն են:
3. Հիմնադրամի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է:
4. Հիմնադրամը կարող է Կողմերի տարածքներում, նրանց օրենսդրությանը համապատասխան, ստեղծել իր բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները:
Հոդված 3
1. Հիմնադրամի գույքը ձևավորվում է ի հաշիվ.
մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվական և զանգվածային հեռահաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համատեղ միջոցառումների (նախագծերի) համար Կողմերի կամավոր ներդրումների` ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով,
իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր վճարումների և նվիրատվությունների,
բարեգործական և մշակութային միջոցառումների, խաղարկությունների անցկացումից ստացված միջոցների,
այլ աղբյուրների, որոնք արգելված չեն Հիմնադրամի տեղակայման վայրի պետության գործող օրենսդրությամբ և այն պետությունների գործող օրենսդրությամբ, որոնց տարածքում իրականացվում է Հիմնադրամի կանոնադրական գործունեությունը:
2. Մարդասիրական համագործակցության համատեղ միջոցառումների (նախագծերի) համար միջոցները և կամավոր վճարումները իրականացվում են Կողմերի ազգային արժույթով, այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով:
3. Հիմնադրամի գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը:
4. Հիմնադրամը ամեն տարի հրապարակում է իր գույքի օգտագործման հաշվետվություն պաշտոնական տպագիր տեղեկագրում` տեղակայման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 4
1. Հիմնադրամի բարձրագույն մարմինը Վարչությունն է:
2. Հիմնադրամի գործադիր մարմինը ործադիր տնօրինությունն է:
3. Հիմնադրամի հսկիչ մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է:
4. Նշված մարմինների ձևավորման և գործունեության կարգը կարգավորվում է Հիմնադրամի կանոնադրությամբ:
Հոդված 5
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումները ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 6
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող և սույն Պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
Հոդված 7
Սույն Պայմանագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների միանալու համար, որոնք պատրաստ են ստանձնելու սույն Պայմանագրից բխող պարտավորությունները` նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Հոդված 8
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին գրավոր ծանուցելով ավանդապահին: Այդ Կողմի համար Պայմանագրի գործողությունը դադարում է ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Դուշանբե քաղաքում, 2006 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Պայմանագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈԻ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), ձևավորված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» Պայմանագրին (այսուհետ` Պայմանագիր) համապատասխան, հանդիսանում է միջպետական ոչ առևտրային կազմակերպություն և որպես իր գործունեության հիմնական նպատակ չի հետապնդում շահույթ ստանալը:
Հոդված 2
Հիմնադրամն իր գործունեությունում առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, որոնք կիրառվում են միջազգային պայմանագրերով, Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադիր փաստաթղթերով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության Խորհրդի որոշումներով, Պայմանագրով, Հիմնադրամի տեղակայման վայրի պետության օրենսդրությամբ, այն պետությունների օրենսդրությամբ, որոնց տարածքում իրականացվում է Հիմնադրամի կանոնադրական գործունեությունը, և սույն Կանոնադրությամբ:
Հոդված 3
Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է` փոխգործակցելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության Խորհրդի հետ (այսուհետ` Խորհուրդ), համագործակցում է ԱՊՀ այլ մարմինների, ինչպես նաև մարդասիրական ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների հետ:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 4
Հիմնադրամի նպատակն է մարդասիրական համագործակցության ոլորտում Խորհրդի հետ համաձայնեցված միջոցառումների (նախագծերի) ֆինանսավորման ապահովումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ
Հոդված 5
Հիմնադրամի հիմնադիրները Պայմանագրի Կողմերն են:
Հիմնադրամի հիմնադիրները` ի դեմս լիազորված ներկայացուցիչների`
Հիմնադրամի ղեկավար մարմինների քննարկմանն են ներկայացնում առաջարկություններ այն հարցերով, որոնք մտնում են Հիմնադրամի գործունեության ոլորտի մեջ, և մասնակցում են դրանց քննարկմանը,
մասնակցում են Հիմնադրամի և սույն Կանոնադրության նպատակների իրականացմանն ուղղված միջոցների բաշխմանը:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 6
Հիմնադրամը հանդիսանում է իրավաբանական անձ` իր տեղակայման վայրի պետության օրենսդրությամբ: Հիմնադրամի տեղակայման վայրը Մոսկվա քաղաքն է:
Հոդված 7
Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և նախահաշիվ, իր անվանմամբ կնիք, դրոշմ և ձևաթղթեր:
Հիմնադրամն իր նպատակների իրականացման համար իրավունք ունի.
բացել բանկային հաշիվներ,
ստեղծել իր բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները Հիմնադիրների տարածքներում` նրանց օրենսդրությանը համապատասխան,
տիրապետել առանձնացված գույքը, իր անունից ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և պարտավորություններ,
կնքել պայմանագրեր,
դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 8
Հիմնադրամի բարձրագույն մարմինը Հիմնադրամի Վարչությունն է:
Հիմնադրամի Վարչությունը կազմված է Հիմնադրամի հիմնադիրների լիազորված ներկայացուցիչներից (յուրաքանչյուր պետությունից` մեկ անդամ): Հիմնադրամի Վարչության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
Հիմնադրամի Վարչության կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մտնում են Խորհրդի նախագահը և Հիմնադրամի ործադիր տնօրենը:
Հիմնադրամի Վարչությունը գլխավորում է նախագահը, որն ընտրվում է Հիմնադրամի Վարչության անդամների թվից` երկու տարի ժամկետով, ռոտացիոն պայմանով: Վարչության նախագահը և ործադիր տնօրենը չեն կարող լինել միևնույն պետության ներկայացուցիչներ:
Հոդված 9
Հիմնադրամի Վարչության նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Վարչության անդամների առնվազն երկու երրորդը:
Հիմնադրամի Վարչության որոշումներն ընդունվում են նիստին մասնակցողների ձայների մեծամասնությամբ, իսկ ֆինանսական հարցերը` Վարչության բոլոր անդամների ձայների որակյալ մեծամասնությամբ (երկու երրորդով):
Վարչության յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել քննարկվող հարցում իր շահագրգռված չլինելու մասին, որը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշման ընդունման համար:
Հիմնադրամի Վարչության աշխատանքի կանոնակարգը հաստատվում է նրա կողմից` ինքնուրույն:
Հիմնադրամի Վարչությունը`
կազմում է Հիմնադրամի գործունեության ծրագիրը,
ընդունում է որոշումներ Հիմնադրամի նպատակներին համապատասխան նրա միջոցների օգտագործման կարգի մասին,
կանոնակարգում է Հիմնադրամի հատկացված միջոցների սահմանում Հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված հատկացումների չափը,
հաստատում է ամենամյա հաշվեկշիռը և Հիմնադրամի ֆինանսական և նյութական միջոցների օգտագործման հաշվետվությունը,
քննարկում է Հիմնադրամի գործունեության ստուգումների և տեսչական ստուգման նյութերը,
քննարկում է Հիմնադրամի գործունեության հետ կապված այլ հարցեր:
Հիմնադրամի Վարչությունն ամեն տարի Խորհրդին ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքի, ֆինանսական և նյութական միջոցների օգտագործման և գալիք տարում նախատեսվող միջոցառումների մասին:
Հոդված 10
Հիմնադրամի Գործադիր մարմինը հանդիսանում է ործադիր տնօրինությունը, որը գլխավորում է Հիմնադրամի ործադիր տնօրենը:
Հիմնադրամի Գործադիր տնօրենը նշանակվում է Հիմնադրամի Վարչության կողմից:
Հիմնադրամի Գործադիր տնօրինության կազմը, կառուցվածքը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հիմնադրամի Վարչության կողմից հաստատվող Կանոնակարգով:
Հիմնադրամի Գործադիր տնօրինության ծախսերի նախահաշիվը քննարկվում և հաստատվում է Հիմնադրամի Վարչության կողմից:
Հոդված 11
Հիմնադրամի գործունեության, Հիմնադրամի Վարչության և ործադիր տնօրինության կողմից որոշումների ընդունման, այդ որոշումների կատարման, Հիմնադրամի միջոցների օգտագործման և Հիմնադրամի կողմից նրա տեղակայման վայրի պետության օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար ստեղծվում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատվում է Խորհրդի կողմից:
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործունեության կարգը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են Խորհրդի կողմից հաստատվող Կանոնակարգով:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 12
1. Հիմնադրամի գույքը ձևավորվում է ի հաշիվ`
մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվական և զանգվածային հեռահաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդների հետ աշխատանքի բնագավառում համատեղ միջոցառումների (նախագծերի) համար Կողմերի կամավոր ներդրումների` ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով,
իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր վճարումների և նվիրատվությունների,
բարեգործական և մշակութային միջոցառումների, խաղարկությունների անցկացումից ստացված միջոցների,
այլ աղբյուրների, որոնք արգելված չեն Հիմնադրամի տեղակայման վայրի պետության գործող օրենսդրությամբ և այն պետությունների գործող օրենսդրությամբ, որոնց տարածքում իրականացվում է Հիմնադրամի կանոնադրական գործունեությունը:
2. Մարդասիրական համագործակցության համատեղ միջոցառումների (նախագծերի) համար միջոցները և կամավոր վճարումները իրականացվում են Կողմերի ազգային արժույթով, այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով:
3. Հիմնադրամի գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 13
Հիմնադրամը լուծարվում է Հիմնադրամի Հիմնադիրների որոշմամբ` տեղակայման վայրի պետության օրենսդրության համաձայն:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14
Հիմնադիրների փոխադարձ համաձայնությամբ սույն Կանոնադրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Կանոնադրության անբաժանելի մասը հանդիսացող և Պայմանագրի 5-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
Ուզբեկստանի Հանրապետության դիտողությունները
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» Պայմանագրի վերաբերյալ
«Ուզբեկստանն առաջարկում է, որ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» Պայմանագրի շրջանակներում որոշումների ընդունումը իրականացվի ոչ թե քվեարկության միջոցով, այլ կոնսենսուսի սկզբունքի հիման վրա, ինչպես դա ամրագրված է Համագործակցության կանոնադրական փաստաթղթերում»:
Պայմանագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության (դիտողություններով) կողմից:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար՝ 17.11.2006, Բելառուսի Հանրապետության համար՝ 17.11.2006, Տաջիկստանի Հանրապետության համար 17.11.2006, Հայաստանի Հանրապետության համար՝ 25.11.2006:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|