Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.439
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
28.11.2005
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
28.11.2005
Дата вступления в силу
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 159-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը» համաձայն հավելվածի:

2. Գործակալության պետ տիկին Ս. Հարությունյանին՝

ապահովել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի կատարումը:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Ձ. Մարգարյանի վրա:

 

 

Ա. Վարդանյան

 

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2005 թ. նոյեմբերի 28-ի
թիվ 159-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալությունում (այսուհետ` գործակալություն) վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը (այսուհետ` կարգ):

2. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողների համար:

3. Գործակալությունում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է գործակալության պետը:

4. Գործակալությունում կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է Գործակալության տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժնի (այսուհետ` բաժին) և տարածքային մարմնի ղեկավարը:

5. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների (բողոքների) վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

6. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների (բողոքների) նկատմամբ, որոնցում արծարծված են հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված հարցեր և ենթադրում են արտաքին ներգործություն ունեցող որոշումներ`

ա) գործազուրկի կարգավիճակի տրման, կասեցման, վերականգնման և դադարեցման,

բ) գործազրկության նպաստի նշանակման, կասեցման, վերականգնման և դադարեցման,

գ) գործազուրկներին և աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցման ուղարկման,

դ) գործազուրկներին այլ վայր աշխատանքի գործուղման,

ե) գործազուրկներին և հաշմանդամներին ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության տրամադրման,

զ) թաղման նպաստի վճարման,

է) կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային մարմինների կողմից ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ընդունված վարչական ակտերի բողոքարկման:

Վարչական վարույթի գործեր են հարուցվում նաև նմանատիպ այլ դիմումների (բողոքների) նկատմամբ:

7. Տարածքային մարմինների ընդունած վարչական ակտերի դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս հանդես է գալիս գործակալության պետը, իսկ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ընդունած վարչական ակտերի դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս նախարարության աշխատակազմը:

8. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հաս կացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ օրենք):

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Գործակալությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են բաժնի և տարածքային մարմնի կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ կառուցվածքային ստորաբաժանումների (տարածքային մարմինների) նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

10. Եթե գործակալության պետը (տարածքային մարմինը) օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` բաժնում սահմանված կարգով:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է գործակալության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

11. Գործակալությունում գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի բողոքի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի բողոքը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը (օրինակ` 5462/12-16/57):

12. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է վարչական կարգով գործակալություն կամ նախարարություն, ապա գործակալության բաժնում և տարածքային մարմիններում հանվում են նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները` բողոքարկվող դիմումի հետ միասին, դրանց վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է», և հանձնվում է համապատասխան ստորաբաժանում: Բողոքարկման վարույթի ավարտից հետո հիմնական գործը և դրա կրկնօրինակն ամբողջությամբ հետ է վերադարձվում բաժին կամ տարածքային մարմին` ի պահ:

13. Եթե դիմումում (բողոքում) արծարծված են կառուցվածքային ստորաբաժանմանը և տարածքային մարմնին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների և տարածքային մամինների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

14. Ավարտված գործերը կարվում են և կնիքվում գործակալության կամ տարածքային մարմնի կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի ավարտից հետո գործերը հանձնվում են գոր ծակալության բաժին կամ տարածքային մարմնի համապատասխան բաժին (մասնագետին):

16. Գործերը պահպանվում են առանձին` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Գործակալության բաժնում և տարածքային մարմիններում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Գործակալության բաժինը և տարածքային մարմինը վարում են առանձին գրանցամատյաններ` ըստ վարույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմնի:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է գործակալության (տարածքային մարմնի) լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող բաժնի և տարածքային մարմնի լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:

Դիմումի (բողոքի) հիման վրա և գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշվում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում և տարածքային մարմնում ստացված դիմումի (բողոքի) հիման վրա կամ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշվում է տվյալ գործով բերված դիմումը (բողոքը) գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշվում են տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված դիմումի (բողոքի) քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում անձի դիմումը (բողոքը) ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և մուտքի համարը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ գործակալությունը, կառուցվածքային ստորաբաժանու մը և տարածքային մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի (բողոքի) հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի (բողոքի) քննարկման կամ գործակալության նախաձեռնության արդյունքում ընդունված վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

24. N 2 աղյուսակը պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բողոքի մուտքի համարը.

բ) բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրա հասցեն (գտվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ վարչական մարմինները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում: Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա N 1, 2, 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

27. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում է և կնքվում գործակալության կամ տարածքային մարմնի կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Գործակալության բաժինը և տարածքային մարմինները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ՝ ակտերի հաշվառման գրանցամատյան) ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է N 2 ձևում):

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է գործակալության կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմնի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմնի ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա) անձի դիմումի հիման վրա կամ գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ գործակալության ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա գործակալության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա գործակալության ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հորդվածի համաձայն գործակալության իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Գործակալության բաժինը և տարածքային մարմինը հաշվառում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի բողոքը կամ գործակալության տարածքային մարմնի նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

33. Ելնելով անհրաժեշտությունից` գործակալությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

35. Գործակալության բաժինը և տարածքային մարմինը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:

36. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են բաժնում կամ կենտրոնում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 11.07.05 թվականի թիվ 90-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության գործավարության կարգ»-ին և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 

Ձև 1

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր
 
  գործը գործակալությունում քննարկելու ընթացքի մասին

 

N/N
ը/կ

Դիմումն ստա-նալու (գործա-կալության նախաձեռ-նությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, մուտքի համարը

Դիմողի (ակտի հասցեատիրոջ) անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

Դիմումի հիման վրա (գործա-կալության նախաձեռնու-թյամբ հայցվող, ներկայացվող) պահանջի համառոտ շարադրանքը

Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը իրազեկելու եղանակի փոստով, առձեռն և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր
 
 ԲՈՂՈՔը գործակալությունում քննարկելու ընթացքի մասին

 

Բողոքը բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, մուտքի համարը

Բողոքը բերողի անունը, հայ-րանունը, ազգանունը (անվանումը), նրա կարգավի-ճակը (դիմող, երրորդ անձ)

Բողոքի համառոտ շարա-դրանքը

Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչական մարմնի անվանումը

Բողոքի վերա-բերյալ ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին

7

8

9

10

11

12

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր
 
հայցը (բողոքը) դատարանում քննարկելու ընթացքի մասին

 

Հայցի քննությունը դատարանում

Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում

Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում

Հայցը ներկա-յացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը

Հայցը ներկայաց-նողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը)

Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Գործը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

 

Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատական կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Բողոքը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատական կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

13

14

15

16

17

18

19

20

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ


N/N
ը/կ

Վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռ-նությունը

Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրու-թյուն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում` խմբի անվանումը

Վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը

Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների,այլ փաստաթղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը)

Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները, օրենքի 52-րդ հոդված)

Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլտվություն, համաձայնություն և այլն) անվանումները, (դրանց ընդհանուր թիվը)

   Վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների այլ փաստա-թղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան