Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/177
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2003-11.08.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.52
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
15.02.2001
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
15.02.2001
Дата вступления в силу
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2006

124.02/177.15.02.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

15 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

 

N 02/177

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը:

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար`

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարար`
___________ Ա. Մանուկյան
N 02/177 հրաման 15.02.2001 թ.

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
___________ Վ. Խաչատրյան
07.03.2001 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.

2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնողները` Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի ղեկավարը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:

2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում` շնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք:

2.3 Սույն հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված) անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:

3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:

4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.

4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց կողմից`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

4.2 Հրահանգի 2.1 ենթակետում նշված անձինք ազատվում են`

ա) շահութահարկից,

բ) եկամտահարկից,

գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:

5. Հրահանգի 2.2 ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

6. Հրահանգի 2.3 ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:

Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ կետում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն մասում նշված արտոնությունը գործում է մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կատարած աշխատանքների մասով:

(6-րդ կետը լրաց. 08.08.02 N 02/1083-Ն)

6.1. Հուշագրի շրջանակներում «Բնակարանաշինության» և «Ճանապարհաշինության» ծրագրերի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 3-ում նշված քանակներին համապատասխան ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից:

(6.1-ին կետը լրաց. 13.05.03 N 03/10-Ն)

6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակութային վերականգնում» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից:

(6.2-րդ կետը լրաց. 09.06.03 N 03/16-Ն, փոփ., լրաց. 14.10.03 N 03/24-Ն)

7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից` բացառությամբ բիտումի ներմուծման դեպքերի, իսկ հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող անձանց կողմից` հրահանգի 8 կետում նշված և բիտումի ներմուծման դեպքերում:

(7-րդ կետը լրաց. 28.08.02 N 02/1188-Ն)

8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատում է Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Սույն կետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատվում է, համապատասխանաբար, Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կամ ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից, եթե ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգով չհիմնավորելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող անձանց մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում` հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են այդ անձանց հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

9. Հուշագրի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:

10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

11. Սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:

 

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի


Տեղեկանք N ...............

... ........... 200 թ.


Սույնով հաստատվում է, որ
_____________________________________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)


Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում

______________________________________________________________________

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

______________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

գրանցված ______________________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

______________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)


ձեռք է բերում ___________________________________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

______________________________________________________________________

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)


Այդ աշխատանքների մի մասը կատարվում է
1.
______________________________________________________________________

(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու
կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
2.
 ______________________________________________________________________

(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում, նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ)

______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
3.
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:   

Լինսի հիմնադրամի հայաստանյան
ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող
գրասենյակի պատասխանատու անձ

Լինսի հիմնադրամի կողմից
ֆինանսավորվող պատվիրատու
կազմակերպության պատասխանատու անձ

ՀՀ ֆինանսների և
 էկոնոմիկայի նախարարության
պատասխանատու անձ

______________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք)

______________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք)

_____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք)

 

(հավելվածը խմբ. 13.05.03 N 03/10-Ն)


 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի

 

Տ ե ղ ե կ ա ն ք  N ......

........ ................ 2001 թ.

 

Սույնով հաստատվում է, որ

...................................................................................................................................................................

(ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում`

..................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

..................................................................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ..............................................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)

 

...............................................................................................................................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում (ներմուծում է)

.................................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

....................................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն

կամ ծրագիր իրականացնող գրասենյակի

պատասխանատու անձ

....................................................
 

(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (դրոշմակնիք)


 

 

Հավելված 3.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի

 

Ծրագրի անվանումը

Ապրան-քատեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքատեսակի անվանումը

Քանակը

«Բնակարանաշինարարության» 

4407

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ

  • 5000 մ3
  • 7213

    Ձողեր՝ տաք գլանումով, ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված  պողպատից

    1070 տոննա

    7214

    Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված  պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ

    2822 տոննա

    7216

    Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված  պողպատից

    261 տոննա

    7303

    Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ

    500 տոննա

    7304 Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ 313 տոննա

    «Ճանապարհաշինության»

    7213

    Ձողեր՝ տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից

    520 տոննա

    7214

    Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ

    3100 տոննա

    7216

    Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից

    330 տոննա

    7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր և համանման ապրանքներ՝ սև մետաղներից, առանց էլեկտրական մեկուսացման 50 տոննա
    2710 00 Մազութ 5000 տոննա 
    2713 20 000 Ճանապարհային բիտում 25000 տոննա
     7308 Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406 ապրանքային դիրքի շինարարական հավաքովի կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր, շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր, ճաղասարքեր, հենարաններ և սյուներ), թերթեր, ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված
    մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար
    18 հատ 
     8414

    Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների

    10 հատ

     

    (հավելվածը լրաց. 13.05.03 N 03/10-Ն, 09.06.03 N 03/16-Ն, խմբ. 26.06.03 N 03/18-Ն, լրաց. 14.10.03 N 03/24-Ն)



     

    Հավելված 4
    «Հայաստանի Հանրապետության
    կառավարության և Լինսի հիմնադրամի
    միջև կնքված փոխըմբռնման
    հուշագրով նախատեսված
    հարկային, մաքսային և պարտադիր
    վճարների գծով արտոնությունների
    կիրառման» հրահանգի


    Ապրանքատեսակի
    ծածկագիրն ըստ
    ԱՏԳ ԱԱ-ի
    Ապրանքատեսակի անվանումը
    5515 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից
    7020 Ապակե արտադրանք
    8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար
    8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային
    օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը
    փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում
    խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել
    8418 Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և
    սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ
    այլ տեսակի ջերմային պոմպեր

    8518

    Խոսափողեր և նրանց տակդիրներ

    8519

    Էլեկտրանվագարկչային սարքավորումներ

    8520

    Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ

    8530

    Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն
    ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում,
    ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում,
    կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում
    կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար

    8531

    Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային

    8535

    Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական
    շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին
    միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ
    ավելի լարման համար
    8544 Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված
    էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ
    առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված
    անհատական պատյաններով թելքերից` անկախ հավաքված են
    թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ
    9405 Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ
    թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից

     

    (հավելվածը լրաց. 09.06.03 N 03/16-Ն)

    (հրահանգը լրաց. 08.08.02 N 02/1083-Ն, 28.08.02 N 02/1188-Ն, լրաց., խմբ. 13.05.03 N 03/10-Ն, 09.06.03 N 03/16-Ն, խմբ. 26.06.03 N 03/18-Ն,  փոփ., լրաց. 14.10.03 N 03/24-Ն)

     

    ԳՐԱՆՑՎԱԾ Է

    Հայաստանի Հանրապետության

    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
    26 մարտի 2001 Թ.

    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401067

    Փոփոխված ակտ
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան