Գլխավոր տեղեկություն
Номер
N 1133-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.11.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.11.2005
Дата вступления в силу
01.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 նոյեմբերի 2005 թվականի N 1133-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՖԱՐՄ-ԹՐԱՍՏ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 039 հանձնարարականը, N ԱԱ 039 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 24.11.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը,

բ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր դեղագետ Նարինե Թաթիկյանը, սակայն փաստացի աշխատում էր Սոնյա Գևորգյանը.


Հրամայում եմ``

 

1. Կասեցնել «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ-ի (ք. Երևան, Աբովյան 42, բն. 2) 2002 թվականի սեպտեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)

թիվ Կ-XX-000040 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

  

Նախարար`

  Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան