ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2004 թվականի N 1187-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՊՓԲԸ լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդվածի 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը,
Հրամայում եմ`
1. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված թիվ Կ-XX-000238 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան վերաձևակերպել «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անունով։
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին՝
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիայի մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|