Գլխավոր տեղեկություն
Номер
N 1042-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12. 01/29(206)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.11.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.11.2005
Дата вступления в силу
11.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 նոյեմբերի 2005 թվականի N 1042-Ա
ք. Երևան
 
Հ Ր Ա Մ Ա Ն

«Լոռի» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լոռի» ՍՊԸ-ի 2002 թվականի նոյեմբերի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000091 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Լոռի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

                  Նախարար`

Ն. Դավիդյան