Գլխավոր տեղեկություն
Номер
N 482
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2006-06.05.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.07.02/13(76) Հոդ.84
Принят
Ներքին գործերի նախարար
Дата принятия
01.12.2000
Подписан
Ներքին գործերի նախարար
Дата подписания
01.12.2000
Дата вступления в силу
12.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 դեկտեմբերի 2000 թ.

ք. Երևան

N 482

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻՆ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Քաղաքացիական ու ծառայողական զենքին և դրա փամփուշտներին ներկայացվող քրեագիտական պահանջները» (կցվում է):

2. Սույն հրամանը ծանոթացնել ՆԳ համակարգի շահագրգիռ ծառայություններին ու ստորաբաժանումներին:

 

Հ. Հարությունյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության 
կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչության հետ
15 նոյեմբերի 2000 թ. N 1 /12-1044
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարի
1 դեկտեմբերի 2000 թ.
թիվ 482 հրամանով

 

Ք Ր Ե Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ

 

Սույն քրեագիտական պահանջները մշակված են ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի:

Մարդկանց խոցելու նպատակով ազդանշանային, գազային, անփող և օդաճնշիչ զենքի կիրառումը և քաղաքացիական ու ծառայողական զենքերում մարտական փամփուշտների օգտագործումը բացառելու, ինչպես նաև զենքի օգտագործմամբ կատարված հանցագործությունների հաշվառումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՀՀ ՆԳՆ) սահմանում է ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին բավարարող քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների* տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները:

Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների քրեագիտական պահանջները բնութագրող տեխնիկական բնութագրերը, նորմերը և պահանջները պետք է համապատասխանեն սույն քրեագիտական պահանջներին և ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

(Նախաբանը խմբ. 06.05.06 N 2-Ն)

 

I. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

1. Ազդանշանային և գազային զենքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`

ա) ազդանշանային և գազային զենքը կրակում է գնդակային կամ կոտորակային փամփուշտներ և այդ դեպքում փողից դուրս թռչող արկերը ունենում են 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա (դատական բժշկության մեջ ընդունված` մարդուն խոցելու նվազագույն էներգիայի չափանիշ).

բ) ազդանշանային և գազային զենքը հնարավորություն է ընձեռում օգտագործել գազային կամ փուստ փամփուշտներ` փողի փողաբերանից լիցքավորվող արկեր կրակելու համար և այդ դեպքում արկին հաղորդվում է 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա.

գ) ազդանշանային և գազային զենքը կրակելու համար հնարավոր է օգտագործել սույն կետի «ա» և «բ» ենթակետում տրված պայմաններում` առանց մանրակների անդառնալի փոփոխման.

դ) ազդանշանային զենքը կրակում է գազային փամփուշտներով` առանց զենքի մանրակների փոփոխման.

ե) հնարավոր է հրազենի հիմնական մասերի փոփոխումը` ազդանշանային և գազային զենքի մասերով.

զ) ազդանշանային և գազային զենքի վրա բացակայում է ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված համարը.

է) ազդանշանային և գազային զենքը կրակված պարկուճների վրա չի ձևավորում զարկանի հետքի այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:

1.1. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:

(1.1-ին կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

II. ՕԴԱՃՆՇԻՉ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

2. Օդաճնշիչ զենքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`

ա) օդաճնշիչ որսորդական ատրճանակները և ռևոլվերները ունեն 4.5. մմ-ից ավելի տրամաչափ.

բ) ավելի քան 7.5 Ջ փողային էներգիայով և 4.5 մմ-ից ավելի տրամաչափով օդաճնշիչ զենքը չունի ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված համար:

 

III. ՀՐԱԶԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

3. Հրազենի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`

ա) անփող զենքը կրակում է գնդակներով և կոտորակներով (արկերով) և այդ դեպքում արկին հաղորդվում է ավելի քան 0.5 Ջ/մմ2 տեսակարար կինետիկ էներգիա.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

գ) նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար նախատեսված տարբեր մոդելների ակոսափող զենքերը չեն տարբերակվում պարկուճների վրայի կրակման հետքերով.

դ) նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար տարբեր կազմակերպություններում (ֆիրմաներում) արտադրված տարբեր մոդելների ողորկափող բազմալիցք զենքերը (անդրադարձիչ, նետիչ և այլն) չեն տարբերակվում պարկուճների վրայի կրակման հետքերով:

ե) ակոսափող երկարափող զենքը պատրաստված է ատրճանակային և ռևոլվերային փամփուշտներ կրակելու համար.

զ) ողորկափող կարճափող զենքը կրակված գնդակների վրա չի ձևավորում զենքի նույնացման համար բավարար հետքեր.

է) ակոսափող զենքի փողաբերանը ունի պարույր, որի շնորհիվ հնարավոր է փողի վրա տեղադրել ձայնախլացուցիչ.

ը) ակոսափող և ողորկափող զենքը կրակված պարկուճների զարկանի և փակաղակի հենքի հետքերում, իսկ ակոսափող զենքը և ներդիր ակոսավոր փողերը` կրակված գնդակների վրայի փողի հետքերում չեն ձևավորում այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ.

թ) ակոսափող զենքը չունի սերիա և համար, իսկ ողորկափող և անփող զենքը` համար (ոչ պակաս 0.2 մմ խորությամբ մեխանիկական եղանակով (հարված, ճնշում) կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ):

(3-րդ կետը փոփ. 06.05.06 N 2-Ն)

 

IV. ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

4. Ակոսափող հրազենի փամփուշտների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ՀՀ ՆԳՆ քրեագիտական պահանջներին, եթե`

ա) գնդակների և պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս ջրային և թելային որսիչների մեջ նրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր.

բ) կենտրոնական բոցավառման փամփուշտների պարկուճների վրա բացակայում է արտադրողի ապրանքային նշանն (ծածկագիրը) ու տրամաչափի նշումը.

գ) կողային բոցավառման փամփուշտների պարկուճների վրա չկա արտադրողի ապրանքային նշանը (ծածկագիրը):

 

V. ՍԱՌԸ ՇԵՂԲԱՎՈՐ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների ընդհանուր պահանջները

5.1. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշները պետք է`

ա) նախատեսված լինեն մարդու կյանքին և առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կենդանիներին խոցելու և դրանց հարձակումից պաշտպանվելու համար.

բ) իրենց կառուցվածքով և անհատական հատկանիշներով պիտանի լինեն նշանակետը խոցելու համար:

5.2. Նշանակետը խոցելու համար առարկայի նշանակությունը որոշվում է`

ա) սառը շեղբավոր և նետողական զենքի հայտնի օրինակների կամ նմուշների հետ կառուցվածքային արտաքին նմանությամբ.

բ) սառը շեղբավոր և նետողական զենքի որոշակի տեսակին (տիպին) դասելու համար կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ, (որոնք հաստատված են և դրանց նկարագրությունը կա ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում, սույն քրեագիտական պահանջներում, սառը զենքին վերաբերող տեղեկատուներում և այլն):

5.3. Նշանակետը խոցելու համար առարկայի պիտանիությունը որոշվում է.

ա) դրա ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մանրակների տեխնիկական ապահովվածությամբ.

բ) դրա խոցելու հատկություններով:

5.4. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների հիմնական չափանիշերը, խոցելու ունակությունները ըստ վնասվածքի խորության, մնացորդային դեֆորմացիայի մեծությունը, աղեղների և արբալետների ձգվածության և հարվածի ուժի որոշումը կատարվում է համապիտանի չափողական գործիքով, մեխանիկական կամ էլեկտրոնային կշեռքով և չափողական հատուկ սարքավորումներով, որոնք կապահովեն հետևյալ ճշգրտությունը`

- գծային չափերը, վնասվածքի խորությունը և մնացորդային դեֆորմացիան

- 0,1 մմ

- անկյան մեծությունը

- 10

- զանգվածը

- 0,1 գ- ից (արկերի), մինչև 1 գ (իրի համար)

- աղեղալարի ձգման ուժը

- 1 կգ

- հարվածի ուժը

- 1 կգ/սմ3:

   

5.5. Սառը շեղբավոր և նետողական զենքով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք հասցնելու հնարավորությունը որոշվում է`

ա) 30-50 սմ հաստությամբ սոճու տախտակե թիրախի վրա առաջացած վնասվածքի հարաբերական խորությամբ (հաստատված է որ սոճու տախտակի մեջ շեղբի մխրճման խորությունը պետք է լինի 10 մմ- ից ոչ պակաս).

բ) հատուկ պլաստիկ թիրախի (Ìèøåíü պատրաստվածք, որը մարդու մկանակազմության նմանակումն է) վրա 20 մմ-ից ոչ պակաս.

գ) հարվածող-ջարդող զենքի հարվածի ուժի և խոցման մակերեսի ցուցմունքներով (Êèñòåíü սարքի վրա), որոնք համեմատվում են բժշկական համապատասխան տեղեկատուների տվյալների հետ:

Բիոնյութերի (մսեղեն և կենդանիների ոսկորներ) վրա վնասվածքների բժշկական գնահատման արդյունքներով (այս փորձարկումը կատարվում է բացառիկ դեպքերում, երբ սույն կետի «ա»-«գ» ենթակետերով փորձարկումների իրականացումը հնարավոր չէ), և որոնց ծանրության աստիճանը որոշում է դատաբժշկական փորձագետը: Փորձարկումների, հետազոտությունների կամ փորձաքննությունների կատարման ընթացքում կարող են ընտրվել սույն կետի «ա»-«գ» ենթակետերով տրված մեթոդներից մեկը կամ մի քանիսը:

5.6 (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

5.7. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշի կիրառման պարտադիր պայման է համարվում նրա անվտանգությունն ու նպատակային օգտագործումը, երբ`

ա) շեղբավոր սառը զենքի համար սահմանվում է` շեղբի միացման եղանակը, ձեռքում պահելու հարմարությունը, տարբեր ուժգնության (20-ից մինչև 50 Ջ էներգիայով հարվածներ) և ուղղության հարվածներ հասցնելու անվտանգությունը:

բ) սառը և նետողական այլ զենքի համար կատարվում են ամրությունը, ապահովությունը և անվտանգությունը որոշող ստուգումներ:

 

VI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ

 

6.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված ընդհանուր նշանակության որսորդական դանակները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին, նրանց համապատասխան փորձարկումներ:

6.2. Որսորդական դանակները նախատեսված են որսի ժամանակ գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, և լինում են երեք տեսակի`

- չծալվող.

- ծալվող.

- քանդվող:

6.3. Որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:

6.4. Որսորդական  հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակի (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:

(6.4-րդ կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

VII. ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐ

 

7.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված որսորդական դաշույնները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին նրանց համապատասխանության փորձարկումներ:

7.2. Որսորդական դաշույնները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար և լինում են երկու տեսակի`

- չծալվող.

- քանդվող:

7.3. Որսորդական դաշույններ կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ« ստանդարտին:

 

VIII. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ

 

8.1. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար, (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակները չեն համարվում քաղաքացիական սառը զենք:

8.2. Հատուկ նշանակության որսորդական դանակները (կաշվեհան և մասնատող), որպես արտադրանք կառուցվածքով նման են շեղբավոր սառը զենքին և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ: Հատուկ նշանակության որսորդական դանակները լինում են երեք տեսակի`

- չծալվող.

- քանդվող.

- ծալվող:

8.3. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.3.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.3.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.3.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.3.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.3.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.4. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.4.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.4.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.4.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

8.5. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:

(8.5-րդ կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

IX. ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ

 

9.1. Գոյատևման դանակները հանդիսանում են որսորդական հանդերձանքի մաս և նախատեսված են սպորտային և արդյունաբերական որսի համար, որպես ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ինչպես նաև արշավային ծանր պայմանների, ճանապարհորդությունների, սպորտային տուրիզմի ժամանակ օգտագործելու:

Գոյատևման դանակները հանդիսանում են քաղաքացիական շեղբավոր սառը զենքի տարատեսակ (որոնց շրջանառությունը համապատասխանում է ընդհանուր նշանակության որսորդական դանակների շրջանառությանը) և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում են կատարվում քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումները:

9.2. Գոյատևման դանակները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում` նրանից պաշտպանվելու համար, ինչպես նաև որպես ձեռքի գործիք` արտակարգ իրավիճակներում մարդու գոյատևման համար, և լինում են երկու տեսակի`

- չծալվող.

- քանդվող:

9.3. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548-2000 «Դանակներ գոյատևման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:

 

X. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹՐԵՐ ԵՎ ԴԱՇՈՒՅՆՆԵՐ

 

10.1. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.6. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.2.7. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.3. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

10.3.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

(10-րդ գլուխն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

 

XI. ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐ

 

11.1. Տուրիստական հանդերձանքի մաս կազմող և արշավների, սպորտային տուրիզմով, ալպինիզմով զբաղվելու և կենցաղում օգտագործելու համար նախատեսված տուրիստական դանակները սառը շեղբավոր զենք չեն համարվում:

Տուրիստական դանակները «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:

11.2. Տուրիստական դանակները լինում են երեք տեսակի`

- չծալվող.

- քանդվող (դրանք կարող են պատրաստվել որսորդական կամ գոյատևման դանակների նմանողությամբ).

- ծալվող:

11.3. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.3.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.3.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.3.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.3.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.4. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.4.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

11.5. Տուրիստական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:

(11.5-րդ կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

XII. ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ԶԵՆՔԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԻՐԵՐ)

 

12.1. Սառը (շեղբավոր, հարվածող-ջարդող և այլն) և նետողական զենքին նմանվող հուշանվերային արտադրանքը (կառուցվածքով զենքին նմանվող իրեր) հանդիսանում է կենցաղային տնտեսական նշանակության արտադրանքի տարատեսակ և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա է պարտադիր սերտիֆիկացման, և որի շրջանակում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:

12.2. Հուշանվերային արտադրանքը պատրաստվում է սառը և նետողական զենքի կոնկրետ նմուշների նմանողությամբ` չունենալով նրանց մարտական հատկությունները և ամրությունը:

12.3. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.3.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.3.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.4. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.4.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.4.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

12.5. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին:

(12.5-րդ կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

XIII. ՍՊՈՐՏԱՅԻՆ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՐԲԱԼԵՏՆԵՐԸ

 

13.1. Սպորտային արբալետները համարվում են քաղաքացիական սպորտային նետողական զենք և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:

Հանգստի և ժամանցի արբալետները իրենց տեխնիկական բնութագրով չեն համարվում նետողական զենք: Հանգստի և ժամանցի արբալետները և նրանց նետերը «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:

13.2. Սպորտային արբալետների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և միջոցառումների ժամանակ` նշանակետի խոցումն է:

Հանգստի և ժամանցի արբալետների հիմնական նշանակությունը մշակութային միջոցառումների ժամանակ, հանգստի վայրերում, վարժանքների ընթացքում նշանակետի խոցումն է:

13.3. Սպորտային արբալետները ստորաբաժանվում են չորս խմբի`

- ավանդական.

- կայմաձև.

- դաշտային.

- համապիտանի:

Հանգստի և ժամանցի արբալետները արտաքինից ունեն նմանություն մարտական, սպորտային, սպորտային-որսորդականների հետ (այդ թվում ատրճանակատիպ արբալետների հետ):

13.4. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.6. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.7. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.8. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.9. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.10. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.11. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.12. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.13. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.1.14. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.6. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.7. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.8. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.9. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.10. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.11. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.12. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.13. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.14. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.2.15. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.6. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.7. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.8. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.9. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.10. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.11. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.12. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.13. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.14. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.15. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.16. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.17. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.18. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.19. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.3.20. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.6. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.7. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.8. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.9. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.10. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.11. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.12. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.13. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.4.4.14. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.5. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6. (կետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6.1. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6.2. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6.3. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6.4. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.6.5. (ենթակետն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

13.7. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին

(13.7-րդ կետը լրաց. 06.05.06 N 2-Ն)

 

XIV. ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԸ

 

14.1. Սպորտային աղեղները և դրանց համար նախատեսված նետերը, սպորտային գույք են և նախատեսված են սպորտային մարզումների և մրցումների ժամանակ օգտագործելու համար և որոնք հանդիսանում են քաղաքացիական նետող զենքի տարատեսակ, և «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն սպորտային աղեղները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման, որի շրջանակներում անց է կացվում քրեագիտական պահանջներին, դրանց համապատասխանության փորձարկումներ:

14.2. Սպորտային աղեղների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և մրցումների ժամանակ թիրախի խոցումն է և լինում են երեք տեսակի`

- հասարակ 

կամ «Օլիմպիկ» աղեղ.

- բարդ

կամ «Կոմպաունդ» աղեղ.

- մերկ

կամ «Բարեբաու» աղեղ:

Ծանոթություն. Սպորտային նետաձգության առաջնությունները անց են կացվում երեք առանձին տարիքային խմբերով` տղամարդկանց և կանանց համար, մեծահասակների, տղաների և աղջիկների:

14.3. Սպորտային աղեղների կառուցվածքային առանձնահատկությունները

14.3.1. «Օլիմպիկ» աղեղը, տարանջատվող է, որը համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: «Օլիմպիկ» դասի աղեղների ուժի սահմանափակում չկա:

14.3.2. «Կոմպաունդ» աղեղը տարանջատվող է, համալրված է նշանառու սարքով, նետի համար պատվանդանով, կայունացման համակարգով և սուզակով: Կախված նետաձգության վարժություններից, լարման ուժից, «Կոմպաունդ» աղեղի նետերը տղամարդկանց և կանանց համար ունեն սահմանափակումներ «27,2 կգ» (60 ֆունտ): «իԺ» վարժության կատարման ժամանակ, տղամարդկանց համար աղեղնալարի ձգման ուժը չպետք է գերազանցի 36,3 կգ- ից:

14.3.3. «Բարեբաու» աղեղը տարանջատվող չէ և ոչնչով համալրված չէ: Աղեղալարի ձգման ուժը սահմանափակումներ չունի:

Ծանոթություն. Հեռավորության վրա վարժություն կատարելու ընթացքում, աղեղները տարբերակվում են ըստ տեսակի: Մասնակիցների խմբերը կազմվում են աղեղալարի ուժի համապատասխան: Տղամարդկանց համար լարման ուժը ոչ ավել 22,7. 29,5. 36,3 կգ, կանանց համար` ոչ ավել 15,9. 22,7 կգ:

14.3.4. Սպորտային աղեղները պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից:

14.3.5. Սպորտային աղեղներն ունեն ազատ ձև և չափ, ինչը և հեշտացնում է դրանց օգտագործումը 5-125 մ տարածության վրա կրակելու ընթացքում` կանանց և տղամարդկանց համար մինչև 165 մ` կախված կրակելու ձևից:

Ծանոթություն. Նետաձգության միջազգային ֆեդերացիան նախընտրում է հետևյալ ձևերը`

- բացօդյա նետաձգություն թիրախի վրա.

- նետաձգություն մարզադաշտերում` թիրախների վրա.

- դաշտային նետաձգություն.

- ՍԿԻ - ԱՐՉԵՐԻ.

- վարժություն «իԺ».

- կլաուտ.

- նետաձգություն հեռավորության վրա:

14.3.6. Աղեղի վրա պետք է լինի մակնշում` առավելագույն նախագծային լարվածության ուժի և հեռավորության նորմերով:

14.3.7. Սպորտային աղեղների նետերը պատրաստվում են ցանկացած նյութից` ցանկացած երկարությամբ:

14.3.8. Նետի փետուրների չափը և որակը չի սահմանափակվում:

14.3.9. Նետի ծայրակալը ազատ ձևի է և պետք է ապահովի թիրախի մեջ նետի պահումը:

14.4. Սպորտային աղեղների տեխնիկական բնութագրերը

14.4.1. Սպորտային աղեղների և դրանց նետերը հիմնական չափանիշերն են`

- առաջնության մասնակիցների համար սպորտային աղեղների նվազագույն ձգումը` 15 կգ է.

- նետը` ազատ ոճի:

 

XV. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՂԵՂՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԸ

 

15.1. Հանգստի և ժամանցի համար նախատեսված աղեղները չեն հանդիսանում նետողական զենքեր, ունեն 5-ից մինչև 14 կգ ձգման ուժ և նետը թափանցում է սոճու չոր տախտակի մեջ 8 մմ-ից ոչ պակաս:

 

Հավելված

 

(հավելվածն ուժը կորցրել է 06.05.06 N 2-Ն)

(պահանջները խմբ., լրաց., փոփ. 06.05.06 N 2-Ն)

 

ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11201100

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2021, թիվ 5-Ն 06.05.2021, N 482
06.05.2006, N 2-Ն 25.06.2006, N 482
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան