Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Կ
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2007-11.06.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ.72
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
12.02.2002
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
12.02.2002
Дата вступления в силу
08.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2009

322.0089-Կ.12.02.02

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 ապրիլի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 32202068

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

12 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 89-Կ
 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 49 հոդվածի պահանջներով.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը» (կցվում է):

2. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնեցման:

3. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչության (Ա.Հովհաննիսյան) վրա:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

_____________Վ. Խաչատրյան

 

11 մարտի 2002 թ.


Հաստատում եմ

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

_____________Մ. Վարդանյան

 

11 մարտի 2002 թ.

 

Ց Ա Ն Կ

 

Պետական գրանցման ԵՎ տեղեկատվության տրամադրման վճարների

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում:

 

1.ՉԱՓԱԳՐՈՒՄ
ա) Շենքերի և շինությունների չափագրում 1քմ.                                   20 դրամ
բ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) չափագրում՝ յուրաքանչյուր 100քմ.  300 դրամ
գ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ. 4000 դրամ   
դ) Գյուղատնտեսական նշանակության հողերի չափագրում՝ յուրաքանչյուր 1000քմ.   100 դրամ
ե) Գյուղատնտեսական նշանակության 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ.  2000 դրամ
ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների համար՝  
ա) 200-ից մինչև 500քմ. մակերեսով     2500 դրամ
բ)  500-ից մինչև 1000քմ. մակերեսով     5000 դրամ
գ) 1000-ից մինչև 5000քմ. մակերեսով     15000 դրամ
դ) 5000-ից մինչև 10000քմ. մակերեսով     30000 դրամ
ե) 10000քմ.-ից ավել մակերեսով      60000 դրամ
2.ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ա) Անշարժ գույքի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) ՝ 1 թերթը.  1000 դրամ
բ) A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար. 600 դրամ
գ) Գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանված մասշտաբով (A3,A4 ֆորմատի) հատակագծի կազմում՝ 1 թերթը.                       500 դրամ
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ
ա) Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում                350 դրամ
բ) Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում  350 դրամ

 

Անշարժ գույքի ԵՎ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ԵՎ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

 

1

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրում բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի

7000 դրամ

2

Գյուղատնտեսական նշանակության հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գործառույթների իրականացման համար տեղեկատվության տրամադրում:

500 դրամ

Գյուղատնտեսական նշանակության հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

200 դրամ

3

Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

4

Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

5

Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

6

Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

7

Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

8

Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

81. Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` 500 դրամ
8.2 Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար 1000 դրամ

9

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար

50 դրամ

10

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում

 

Բազային շերտերում1 արտահայտված տեղեկատվություն (1 հա).

 

ա) Երևան քաղաք,

6000 դրամ

բ) Քաղաքային համայնքների (Երևան քաղաքի տարածքից բացի)
կառուցապատված հատվածներ,
3000 դրամ
գ) Գյուղական համայնքների կառուցապատված հատվածներ, 1500 դրամ
դ) Քաղաքային (Երևան քաղաքի տարածքից բացի) և գյուղական
համայնքների չկառուցապատված հատվածներ և այլ տարածքներ
500 դրամ

11

Թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվություն (1շերտ)

 

ա) յուրաքանչյուր համայնք,

500 դրամ

12

Կադաստրային քարտեզների պատճենների ստացում (տպագրություն)

 

Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր

 

ա) A0 (1.2x0.9 մ) ֆորմատ

5000 դրամ

բ) A1 ֆորմատ

2500 դրամ

գ) A2 ֆորմատ

1250 դրամ

դ) A3 ֆորմատ

625 դրամ

ե) A4 ֆորմատ:

300 դրամ

13

Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների վրա
Յուրաքանչյուր պատճեն

 

ա) ճկուն սկավառակի վրա,

500 դրամ

բ) կոմպակտ սկավառակի վրա

1000 դրամ

14

Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի համար

 

ա) A0 /1.2x0.9 մ/ ֆորմատ

600 դրամ

բ) A1 ֆորմատ

300 դրամ

գ) A2 ֆորմատ

150 դրամ

դ) A3 ֆորմատ

75 դրամ

000 ե) A4 ֆորմատ:

30 դրամ

15

1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (գունավոր)

6000 դրամ

16

1: 500-1 : 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (սև-սպիտակ)

2000 դրամ

17

1: 10 000-1: 1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1: 500-1: 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի յուրաքանչյուր քսերոպատճենի համար

1000 դրամ

18

Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատները (աբսցիս, օրդինատ, բարձրություն)

1000 դրամ

19 Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատը (աբսցիս, օրդինատ) 100 դրամ
20 1:500 - 1:1000000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը

 

ա) ռաստերային ֆորմատով, 4000 դրամ
բ) վեկտորային ֆորմատով 80000 դրամ
21 Օդալուսանկար ցանկացած մասշտաբի (18x18 կամ 23x23սմ),
ռաստերային ֆորմատով
1500 դրամ

22

Տիեզերական նկար 1մ և ավելի պակաս թույլատրելիություն ունեցող,
ռաստերային ֆորմատով, 1կմ2
12000 դրամ
23

Տիեզերական նկար 1մ-ից ավելի թույլատրելիություն ունեցող,
ռաստերային ֆորմատով, 1կմ2

3000 դրամ

 

(բաժինը լրաց. 10.09.04 N 215-Ն, խմբ., լրաց. 13.05.05 N 131-Ն, լրաց. 16.10.06 N 06-418-Ն)

 

1. Կադաստրային քարտեզներում բազային է  հանդիսանում անշարժ գույքը պատկերող  շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքեր և շինություններ):

2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից:

3. Մեկ գույնով տպագրության դեպքում 12 ա)-ե) կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 կետերով նախատեսված, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը:

200 քմ-ից ավելի հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը` կիրառելով 2 գործակից (2 x 7000 դրամ):

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը:

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում.

Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը, որի համար գանձվում է 5000 դրամ:

(3-րդ կետը խմբ. 06.09.02 N 783-Ն)

 

Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման եվ դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ

 

1. Անշարժ գույքի՝ հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի, հողամասերի, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և  շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝

 

ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

10000 դրամ

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,

 

առանձին իրավունքների գրանցում,

 

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

 

դ) անհատույց օգտագործում,

 

ե) գրավ, հիփոթեք,

 

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

 

է) սերվիտուտներ,

 

ը) այլ գույքային իրավունքներ

 

1.1 Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների համար սեփականատերերին և օգտագործողներին մինչև իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը (1998 թվականի մարտի 1-ը) տրամադրված իրավունքը հաստատող փաստաթղթերի փոխարինման` իրավունքների պետական գրանցման համար

 3000 դրամ

2. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար

 

ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

500 դրամ

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,

 

առանձին իրավունքների գրանցում,

 

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

 

դ) անհատույց օգտագործում,

 

ե) գրավ, հիփոթեք,

 

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

 

է) սերվիտուտներ,

 

ը) այլ գույքային իրավունքներ

 

3. Անշարժ գույքի՝ հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար:

1000 դրամ

4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար:

500 դրամ

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար՝

 

ա) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,

5000 դրամ

բ) վարձակալության իրավունքի գրանցման վկայական,

 

գ) գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական,

 

դ) գույքային թերթ,

 

ե) սեփականության վկայագիր,

 

զ) սեփականության վկայական,

 

է) տեխնիկական անձնագիր:

 

6. Համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս՝ մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի և պահուստային ֆոնդի հողամասերի (պետական ֆոնդի ամառային արոտներ)՝ անկախ մակերեսից, վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների՝ հիմք ընդունելով մարզպետների կողմից հաստատված տվյալ հողամասի հատակագիծը, իրավունքների պետական գրանցման համար

2000 դրամ

7. «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման, տվյալ բնակարանի չափագրման, կամերալ և գնահատության աշխատանքների համար:

1000 դրամ

8. Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին (այդ թվում` Շիրակի և Լոռու մարզերում) կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի օտարման (նվիրատվություն, առուվաճառք), պայմանագրի կնքման արդյունքում քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար`

1000 դրամ

81. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար`

1000 դրամ

8.2. Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և գրանցված հասցեների փոփոխություն կատարելու համար

1000 դրամ

 

(բաժինը լրաց., փոփ. 06.09.02 N 783-Ն, 10.09.04 N 215-Ն, լրաց. 16.10.06 N 06-418-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով:

Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 7-րդ աշխատանքային օրը, առանց գործակից կիրառելու:

Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 4-րդ աշխատանքային օրը, 2-րդ աշխատանքային օրը (բացառությամբ բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի), գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

Բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը` առանց արագացման գործակիցների կիրառման:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի, սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին:

Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի` «Պետական գրանցման և տեղեկատվույթան տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» 05.08.99 թ. թիվ 212-կա հրամանը:

(բաժինը խմբ., փոփ. 06.09.02 N 783-Ն)

(ցանկը լրաց., փոփ., խմբ. 06.09.02 N 783-Ն, լրաց., փոփ. 10.09.04 N 215-Ն, խմբ., լրաց. 13.05.05 N 131-Ն, լրաց. 16.10.06 N 06-418-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան