Գլխավոր տեղեկություն
Номер
N 87-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2007-01.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.06.27/16.1 Հոդ.264
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
28.04.2003
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
28.04.2003
Дата вступления в силу
01.08.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

28 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

N 87-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի, 11-րդ հոդվածի 8-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 11.03.03 թ. N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի լբ) ենթակետի,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության մոտեցման, մեկնման ընթացակարգերի և քարտեզների կառուցման գործառույթների իրականացման իրավասությունը վերապահվում է «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

(2-րդ կետը լրաց. 06.03.07 N 38-Ն)

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ ամսվա ամսի 1-ից:

 

Գլխավոր վարչության պետ՝

Ս. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2003 թվականի ապրիլի 28-ի
N 87-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը (այսուհետ` կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ և 9-րդ կետերի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) և նրա 15-րդ հավելվածի պահանջների համաձայն և նպատակ ունի կանոնակարգելու աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործընթացը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության (այսուհետ` Ծառայություն) գործունեությունը նպատակաուղղված է աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովմանը Երևանի թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում` օդանավերի թռիչքների անվտանգության, կանոնավորության և աերոնավիգացիոն արդյունավետության ապահովման նպատակով:

2. Ծառայությունը հրապարակում և տարածում է աերոնավիգացիոն տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր Վարչություն) անունից:

3. Ծառայության գործունեությունը կանոնակարգող տեխնոլոգիաները և Ծառայության պետի պաշտոնեական հրահանգները համաձայնեցվում են Գլխավոր Վարչության հետ, եթե Ծառայությունը Գլխավոր Վարչության կառուցվածքային ստորաբաժանում չի հանդիսանում:

3.1 «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Ծառայության աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության ապահովման և դրա պահպանման միջոցառումներ՝ համաձայն Եվրոկոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթի պահանջների: Նշված պահանջների համապատասխանությունը վերահսկելու նպատակով այդ միջոցառումները համաձայնեցվում են Գլխավոր վարչության հետ:

(3.1 կետը լրաց. 06.03.07 N 38-Ն)

 

II. ԱՏԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4. Ծառայությունն իրականացնում է հետևյալ հիմնական խնդիրները.

1) Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ընթացակարգերի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքին վերաբերող այլ աերոնավիգացիոն տեղեկատվության հավաքումը, վարումը, հրապարակումն ու տարածումը,

2) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից չվերթեր իրականացնող օդանավերի անձնակազմերին և օդային երթևեկության սպասարկման ծառայություններին համապատասխան օպերատիվ աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը:

5. Աերոնավիգացիոն տեղեկատվության հավաքումը, վարումը, հրատարակումն ու տարածումը իրականացվում է Ծառայության կողմից, սույն կարգի համաձայն, և կազմվում է միասնական աերոնավիգացիոն փաթեթի տեսքով` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) Հավելվածներ 4, 15 8126 և 8168 փաստաթղթերի: Այն իր մեջ ներառում է.

1) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուն,

2) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի փոփոխությունները,

3) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի լրացումները,

4) ՆՈՏԱՄ (NOTAM) հաղորդագրությունները և նախաթռիչքային տեղեկատու բյուլետենները,

5) աերոնավիգացիոն տեղեկատու ցիրկուլյարները,

6) հսկողական ցանկերը,

7) աերոնավիգացիոն քարտեզներ՝

ա) աերոդրոմային խոչընդոտների քարտեզ A ձևի,

բ) տարածքային քարտեզ՝ ճշգրիտ վայրէջքի համար,

գ) երթուղային քարտեզ,

դ) շրջանային քարտեզ,

ե) սարքավորումներով իրականացվող մեկնման քարտեզ,

զ) սարքավորումներով իրականացվող ժամանման քարտեզ,

է) սարքավորումներով իրականացվող վայրէջքի քարտեզ,

ը) վիզուալ կերպով իրականացվող վայրէջքի քարտեզ,

թ) աերոդրոմային քարտեզ,

ժ) աերոդրոմային երթևեկության քարտեզ,

ի) օդանավերի կայանատեղերի քարտեզ,

լ) մինիմում բացարձակ բարձրության ռադարային քարտեզ:

(5-րդ կետը լրաց. 23.10.06 N 171-Ն, փոփ. 06.03.07 N 38-Ն)

6. Աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպություններն ապահովում են համապատասխան ճշգրիտ աերոնավիգացիոն տեղեկատվության ժամանակին տրամադրումը Ծառայությանը: Այդ նպատակով նրանք Ծառայություն են ներկայացնում տեղեկատվությունը տրամադրող իրավասու անձանց ցուցակը: Հրատարակման ենթակա տեղեկատվությունն ընդունվում է Ծառայության կողմից հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, սահմանված հայտի ձևով (հավելված N 1), ընդ որում` ՆՈՏԱՄ հաղորդագրության դեպքում ներդրման օրվանից` 7 օր, իսկ աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի փոփոխությունների, լրացումների կամ աերոնավիգացիոն տեղեկատու ցիրկուլյարների դեպքում` 56 օր առաջ ԻԿԱՕ ԱԻՌԱՔ (AIRAC) համակարգի համաձայն:

(6-րդ կետը լրաց. 06.03.07 N 38-Ն)

7. Տեխնիկական միջոցների խափանման հետ կապված ՆՈՏԱՄ հաղորդագրությունները չեն ենթարկվում սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին և ներկայացվում են Ծառայություն անմիջականորեն` կատարելով համապատասխան գրանցում մատյանում:

8. Գլխավոր Վարչության կառուցվածքային ստորաբաժանումները և քաղաքացիական ավիացիայի համակարգի ընկերությունները իրենց ուղղություններով ապահովում են աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում հրատարակման ենթակա տեղեկատվության տրամադրումը Ծառայությանը համաձայն հավելված N 2-ի:

9. Ծառայության կողմից հրապարակվող, ինչպես նաև այլ երկրներից ստացվող տեղեկատվությունը Ծառայությունը, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է Գլխավոր Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներին` ըստ նրանց գործունեության ուղղությունների: Ստացված տեղեկատվությունն այլ օգտագործողներին տրամադրվում է Ծառայության կողմից` պայմանագրային հիմունքներով:

10. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներն են` աերոնավիգացիոն տեղեկատու փաթեթի արտադրական բաժինը, որը իր մեջ ներառում է քարտեզագրման բաժինը (այսուհետ` Հրապարակումների բաժին), օդանավակայանային բաժինը, որը իր մեջ ներառում է նախաթռիչքային տեղեկատվության և օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը (այսուհետ` Բրիֆինգ օֆիս) և միջազգային ՆՈՏԱՄ հաղորդագրությունների բաժինը (այսուհետ` ՆՈՏԱՄ օֆիս):

11. Ծառայության կենտրոնական մարմնին հատկացվում է քաղաքացիական ավիացիայի ֆիքսված հեռահաղորդակցման ցանցի (այսուհետ` ԱՖՏՆ) ՈՒԱՅ ՕՈՒ ՈՒԱՅ ԷՔՍ (YOYX) հասցեն:

 

III. ԲՐԻՖԻՆԳ ՕՖԻՍ

 

12. Բրիֆինգ օֆիսը իրականացնում է հետևյալ հիմնական խնդիրները.

1) թռիչքային անձնակազմերին և օդային երթևեկության սպասարկման ծառայություններին աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը,

2) օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը:

13. Աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումն իր մեջ ներառում է.

1) Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և օդանավակայանի շրջանում ամբողջական տեղեկատվության ապահովումը` միասնական աերոնավիգացիոն փաթեթի տեսքով,

2) օդանավակայանում ընթացիկ աերոնավիգացիոն իրավիճակի, արգելքների, սահմանափակումների, թռիչքների անվտանգությանը սպառնացող այլ տեղեկատվության տրամադրումը,

3) նախաթռիչքային տեղեկատվության բյուլետենների կազմումը, ըստ իրականացվող չվերթերի գոտիների, օդանավակայանների և երթուղիների,

4) օդանավերի անձնակազմերին կարևոր աերոնավիգացիոն տեղեկատվության, գործող արգելքների ու սահմանափակումների մասին տեղեկացումը` ինֆորմացիոն տեղեկատու ցուցատախտակների վրա դրանց ներկայացման և նախաթռիչքային տեղեկատու բյուլետենների տրամադրման ճանապարհով,

5) ըստ անհրաժեշտության օդանավերի անձնակազմերի բանավոր հրահանգավորումը,

6) ըստ հնարավորության, ինքնուրույն կամ Ծառայության կենտրոնական մարմնի միջոցով, հարևան երկրների թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, ինչպես նաև ամբողջ թռիչքի երթուղով ամբողջական տեղեկատվության ապահովումը` միասնական աերոնավիգացիոն փաթեթների կամ նրանց մասերի տեսքով,

7) համաձայն հավելված N 3-ի` թռիչքային անձնակազմից հետթռիչքային տեղեկատվության ընդունումը:

14. Օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը իր մեջ ներառում է.

1) չվերթերի իրականացման օրվա պլանների կազմումը,

2) թռիչքային անձնակազմից (ավիաընկերության ներկայացուցչից) թռիչքային պլանների և դրանց հետ կապված այլ հաղորդագրությունների ընդունումը և հասցեագրումը` համաձայն հավելված N 4-ի,

3) թռիչքային պլաններում և դրանց հետ կապված այլ հաղորդագրություններում սխալների հայտնաբերման դեպքերում, կամ այլ երկրներից/կազմակերպություններից տվյալ չվերթի վերաբերյալ օդային երթևեկության հոսքերի կարգավորման հաղորդագրություններ ստանալու դեպքերում (սլոտների հատկացում, երթուղու փոփոխություն և այլն) ավիաընկերությանը (օդանավի շահագործողին), կամ թռիչքային անձնակազմին այդ մասին տեղեկացումը,

4) դեպի օդանավակայան կատարվող չվերթերի թռիչքային պլանների և դրանց հետ կապված այլ հաղորդագրությունների ընդունումը համաձայն հավելված N 4-ի,

5) հակաօդային պաշտպանության մարմիններին իրականացվող չվերթերի մասին տեղեկատվության հաղորդումը,

6) պայմանագրային հիմունքներով այլ ծառայություններին իրականացվող չվերթերի մասին տեղեկատվության տրամադրումը:

15. Ավիաընկերությանը (օդանավի շահագործողին) իրավունք է վերապահվում ինքնուրույն կազմել և ուղարկել թռիչքային պլանները, ինչպես նաև օդային երթևեկության հոսքերին վերաբերող այլ հաղորդագրությունները` վերջնական արդյունքները (հաստատված թռիչքային պլանի պատճենը, հատկացված վերջնական թռիչքային ժամի (սլոտների) մասին հաղորդագրությունները և այլն) հայտնելով Բրիֆինգ օֆիսին:

16. Բրիֆինգ օֆիսին հատկացվում է ԱՖՏՆ համակարգի ԶԵԹ ՓԻ ԶԵԹ ԷՔՍ (ZPZX) և/կամ ԶԵԹ ԹԻ ԶԵԹ ԷՔՍ (ZTZX) հասցեները:

 

IV. ՆՈՏԱՄ ՕՖԻՍ

 

17. ՆՈՏԱՄ օֆիսը իրականացնում է հետևյալ խնդիրները.

1) Հայաստանի Հանրապետության օդային տարածքին, օդանավակայաններին և վերգետնյա նավիգացիոն, ռադարային ու կապի միջոցներին վերաբերող ՆՈՏԱՄ հաղորդագրությունների կազմումը (համաձայն ԻԿԱՕ 8126 փաստաթղթի) և հաղորդումը ԱՖՏՆ ցանցով,

2) այլ երկրների միջազգային ՆՈՏԱՄ-ների հավաքում, վերահասցեագրում և պահուստավորում տվյալների բազայում,

3) այլ երկրների աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուների վարում:

18. ՆՈՏԱՄ օֆիսին հատկացվում է ԱՖՏՆ ՈՒԱՅ ԷՆ ՈՒԱՅ ԷՔՍ (YNYX) հասցեն:

 

 

Հավելված N 1

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Ծառայության պետ
«___» ____________

 

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ում ________________________ Ներկայացնող ______________
Ֆաքս _______________________ Ֆաքս _______________________
Հեռ. _______________________ Հեռ. _______________________

 

Հրատարակվող տեղեկատվությունը

 

 

 

ՆՈՏԱՄ

 

 



Աերոնավիգացիոն տեղեկատու
ժողովածուի փոփոխություններ

 

 

Աերոնավիգացիոն տեղեկատու
ժողովածուի լրացումներ

 

Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի էջեր ________________

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐԴՐՄԱՆ ՕՐԸ _____________________________________________________
ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ______________________________________

 

ՆՈՏԱՄ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ____________________________________

 

 

Հավելված N 2

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Սույն հավելվածը պարունակում է աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում (այսուհետ` ժողովածու) հրատարակվող տեղեկատվության ցանկը` ըստ պատասխանատուների:

 

1. Ժողովածուի Մաս 1 - Ընդհանուր դրույթներ

 

Կետեր

Պատասխանատու

0.1, 0.2, 0.3, 0.4, 0.5, 0.6, 1.1, 2.1.5, 2.2, 2.3, 3.1, 3.2 Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
1.2, 1.3, 1.4, 1.6 Գլխավոր Վարչության օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
1.5 Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
1.7 Սույն հավելվածի 4-րդ կետի համաձայն
2.1.4 Գլխավոր Վարչության թռիչքների անվտանգության տեսչական վարչություն
3.3, 3.4, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն 
3.5 «Ավիացիոն մետեորոլոգիական կենտրոն» ՓԲԸ
3.6 Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
4 Գլխավոր Վարչության հաշվապահական հաշվառման բաժին

 

2. Ժողովածուի Մաս 2 - Երթուղիներ

 

Կետեր

Պատասխանատու

  Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
1.1, 1.2, 1.3, 1.4-1.13, 2.1-2.2, 3.1-3.5, 3.6, 4, 5, 6  Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
1.14 Գլխավոր Վարչության թռիչքների անվտանգության տեսչական վարչություն

 

3. Ժողովածուի Մաս 3 - Օդանավակայաններ

 

Կետեր

Պատասխանատու

1.1, 1.3, 1.4 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
1.2 Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
2.1-2.24 Օդանավակայաններ` Զվարթնոց, Շիրակ, Ստեփանավան, Էրեբունի
2.11, 2.17-2.19 Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն

 

4. Ժողովածուի 1.7 կետում նշված տեղեկատվության համար պատասխանատուները` ըստ Չիկագոյի կոնվենցիայի հավելվածների

 

Չիկագոյի կոնվենցիայի
հավելվածներ

Պատասխանատու

Հավելված 1. Ավիացիոն անձնակազմին հավաստագրերի հատկացում Թռիչքային ստանդարտների վարչություն
Հավելված 2. Թռիչքների կանոններ
Հավելված 3. Միջազգային աերոնավ. օդերևութաբանական սպասարկում
Հավելված 5. Չափման միավորներ
Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 4. Աերոնավիգացիոն քարտեզներ Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
Հավելված 6. Օդանավերի շահագործումը, 1-3 գրքեր Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն
Հավելված 7. Օդանավերի ազգային և գրանցումային նշաններ
Հավելված 8. Օդանավերի թռիչքային պիտանիությունը
Հավելված 9. Ձևականությունների պարզեցում Գլխավոր Վարչության օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման վարչություն
Հավելված 10. Ավիացիոն էլեկտրակապ, 1-5 գրքեր Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 11. Օդային երթևեկության սպասարկում
Հավելված 12. Վթարափրկարարական աշխատանքներ Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
Հավելված 13. Ավիացիոն պատահարների հետաքննություն Գլխավոր Վարչության թռիչքային անվտանգության տեսչական վարչություն
Հավելված 14. Օդանավակայաններ Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն
Հավելված 15. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
Հավելված 16. Շրջակա միջավայրի պահպանություն Գլխավոր Վարչության թռիչքային ստանդարտների վարչություն, Գլխավոր Վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն, Գլխավոր Վարչության իրավաբանական բաժին
Հավելված 17. Անվտանգություն Գլխավոր Վարչության ավիացիոն անվտանգության բաժին
Հավելված 18. Վտանգավոր բեռների անվտանգ փոխադրումը օդով

 

(Հավելված N 2-ը խմբ. 01.03.05 N 25-Ն)


 

Հավելված N 3

 

ՀԵՏԹՌԻՉՔԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

Օդանավի գրանցման երկիրն ու օդանավի համարը __________________________
Պատկանելությունը և չվերթի համարը __________________________________
Մեկնման օդանավակայան ______________ Մեկնման ժամանակ ________________
Ժամանման օդանավակայան _____________ Ժամանման ժամանակ _______________

 

 

Սարքավորում

Վայր

Մանրամասն տեղեկատվություն (թռիչքի բարձրությունը /մակարդակը, հեռավորությունը և ուղղությունը դիտարկման սարքավորումից)

Դիտարկման ժամանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրը և ժամը ___________________

Օդաչուի ստորագրությունը ________________

 

 

Հավելված N 4

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն հավելվածը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ֆիքսված հեռահաղորդակցման ցանցով (այսուհետ` ԱՖՏՆ) հաղորդվող, օդային երթևեկության սպասարկման հետ կապված հաղորդագրությունները:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թռիչքային պլանը ՖՊԼ (FPL) և հարակից հաղորդագրությունները տրվում են.

ա) ցանկացած թռիչքի համար, որն ամբողջությամբ կամ որևէ մասով կանցնի կառավարվող օդային տարածքով,

բ) ցանկացած «սարքավորումներով իրականացվող թռիչքային կանոններով» թռիչքի համար, որը իրականացվում է խորհրդատվական օդային տարածքում,

գ) ցանկացած թռիչքի համար, որը իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատկացված` օդային տարածքում և (կամ) երթուղով` եթե այդպիսի պահանջ ներկայացվել է օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից,

դ) ցանկացած միջազգային թռիչքի համար, որը կհատի Հայաստանի Հանրապետության սահմանը(ները):

2. Թռիչքային պլան չի տրվում այն չվերթերի համար, որոնք իրականացվում են համաձայն կրկնվող թռիչքային պլանի ՌՊԼ (RPL):

3. Թռիչքային պլան կրկին է տրվում, եթե` 1-ին և 2-րդ կետերով նշված պլաններում փոփոխվում է հետևյալ դաշտերից որևիցե մեկը.

ա) չվերթի համարը,

բ) մեկնման օդանավակայանը,

գ) ժամանման օդանավակայանը,

դ) մեկնման օրը:

Թռիչքային պլանը կրկին տրվում է նախորդին «թռիչքային պլանի չեղյալ հայտարարում» ՑՆԼ (CNL) հաղորդագրությունը հաղորդելուց հետո:

4. Թռիչքային պլանի դաշտերի ճշգրիտ լրացման համար պատասխանատվություն է կրում օդանավի շահագործողը` բացառությամբ հասցեների դաշտի, որի համար պատասխանատու է բրիֆինգը:

5. Հաղորդագրությունները կազմվում են ԻԿԱՕ 4444 փաստաթղթի համաձայն:

6. ԱՖՏՆ ցանցով տրվող հաղորդագրությունները կազմվում են միայն անգլերեն լեզվով:

7. Հրատապության սերիան կիրառվում է ԱՖՏՆ ցանցով հաղորդագրությունների հոսքերի կանոնակարգման համար` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի:

 

II. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Թռիչքային պլան ՖՊԼ (FPL).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF):

բ) Հաղորդման ժամկետը` ոչ ուշ, քան 1 ժամ մինչև օդանավի մեկնելը (ոչ ուշ, քան 3 ժամ, կամ ոչ շուտ, քան 144 ժամ ԻՖՊՍ գոտում` պարտադիր գրանցելով 18-րդ դաշտում չվերթի իրականացման օրը):

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ:

դ) Հասցեագրվում է.

դա) Երևանի և ամբողջ երթուղով մինչև առաջին վայրէջքի և պահուստային օդանավակայաններն ընկած բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին,

դբ) Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին,

դգ) առաջին վայրէջքի օդանավակայանային օդային երթևեկության սպասարկման կետին,

դդ) Երևանի կենտրոնական կարգավարական ծառայությանը,

դե) պայմանագրերով և Ժողովածուներով նախատեսված կետերին:

ե) Կառուցվածքը`

ՖՊԼ-ՌՄԵ171-ԻՍ-Տ154/Մ-Ս/Ց-ՈՒԳԵԵ1000-Ն0450Ֆ310 ՍՎՆ Բ 140

ԿԱՖԱՌ-ՈՒՌՌՌ0140 ՈՒՈՒԵԵ-ԵԵՏ/ՈՒՌՌՌ0114 ՌԵԳ/85731 ԴՕՖ/30621

(FPL-RME171-IS

- T154/M-S/C

- ՍGEE1000

- N0450F310 SVN B140 KAFAR

- ՍRRR0140 UUEE

- EET/ՍRRR0114 REG/85731 DOF/030621), որտեղ ՖՊԼ - թռիչքային պլան, ՌՄԵ171-չվերթի համարը, Ի-սարքավորումներով իրականացվող թռիչքային կանոններ, Ս-չվացուցակային, Տ154/Մ - օդանավի տեսակը ՏՈՒ 154Մ մրրկային շարժման հետքի կատեգորիան- «միջին», Ս/Ց - ստանդարտ ռադիոկապային, նավիգացիոն և վայրէջքային սարքավորումներ, ՈՒԳԵԵ1000- թռիչքի օդանավակայան` «Երևան» և մեկնման ժամը` 10 00, Ն0450Ֆ310 ՍՎՆ Բ 140 ԿԱՖԱՌ -նորմալ արագություն 450 ծովահանգույց, խնդրվող էշելոն` 310, ՍՎՆ- միջազգային մայրուղու մուտքի կետ, Բ 140- միջազգային մայրուղի, մինչև ԿԱՖԱՌ զեկուցման կետը, ՈՒՌՌՌ0140 ՈՒՈՒԵԵ- վայրէջքի օդանավակայան «Ռոստով», հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև վայրէջքի օդանավակայան 01 ժամ 40 րոպե, պահուստային օդանավակայանը «Շերեմետևո», ԵԵՏ/ՈՒՌՌՌ0 114 -հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև Ռոստովի թռիչքային տեղեկատվության սահմանը 01 ժամ 14 րոպե, ՌԵԳ/85731 -օդանավի գրանցված համարը ԵԿ85731, ԴՕՖ/30621-չվերթի իրականացման օրը 21 հունիսի 2003թ.:

9. Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն ՍՊԼ (SPL).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` անհապաղ, ՌՔՍ (RQS) ստանալուց հետո,

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է` հարցում կատարած օրգանին,

ե) Կառուցվածքը`

ՍՊԼ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ0920-ՈՒՌՌՌ0215 ՈՒԿԲԲ-ՌԵԳ/85731 ՌՄԿ/ՉԱՌՏԵՌ-Ե/0340 Պ/35 Ռ/Վ Ջ/Լ Ա/ԲԼՈՒԵ

(SPL-RME171

- ՍGEE0920

- ՍRRR0215 UKBB

- REG/85731 RMK/CHARTER

- E/0340 P/35 R/V J/L A/BLUE), որտեղ ՍՊԼ - թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն, ՌՄԵ171- չվերթի համարը, ՈՒԳԵԵ0920- թռիչքի օդանավակայան «Երևան», մեկնման ժամը 09 20, ՈՒՌՌՌ0215 ՈՒԿԲԲ-վայրէջքի օդանավակայան «Ռոստով», հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև վայրէջքի օդանավակայան 02 ժամ 15 րոպե, պահուստային օդանավակայան «Բորիսպոլ», ՌԵԳ/85731 - օդանավի գրանցված համարը, ՌՄԿ/ՉԱՌՏԵՌ - չարտերային չվերթ, Ե/0340-վառելիքը 3 ժամ 40 րոպե, Պ/35- ուղևորների ընդհանուր քանակը 35, Պ/Վ-վթարային ռադիոկայանները աշխատում են 121,5 մՀց հաճախականությամբ, Ջ/Լ-օդանավում կան փրկարար բաճկոններ հարմարեցված լույսերով և լուսածորանով, Ա/ԲԼՈՒԵ - օդանավի գույնը` երկնագույն:

10. Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվության հարցում ՌՔՍ (RQS).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` ըստ անհրաժեշտության,

գ) Հաղորդող` ըստ անհրաժեշտության մեկնման օդանավակայանի բրիֆինգ կամ Օդային երթևեկության սպասարկման կենտրոն,

դ) Հասցեագրվում է` թռիչքային պլան հաղորդողին,

ե) Կառուցվածքը`

ՌՔՍ-ԿԼՄ123/Ա4046-ԵՀԱՄ-ԵԴԴՖ (RQS-KLM123/A4046-EHAM-EDDF), որտեղ ՌՔՍ-Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն, ԿԼՄ123/Ա4046-չվերթի համարը, ռադարային ճանաչման կոդ` Ա4046, ԵՀԱՄ-թռիչքի օդանավակայան` Ամստերդամ, ԵԴԴՖ - վայրէջքի օդանավակայան` Ֆրանկֆուրտ:

11. Թռիչքային պլանի և Կրկնվող թռիչքային պլանի փոփոխում ՑՀԳ (CHG).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` տեղեկատվության ստանալուց հետո, ոչ շուտ, քան 20 ժամ մինչև մեկնումը,

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը,

ե) Կառուցվածքը`

ՑՀԳ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ-9/Տ134/Մ (CHG-RME171-UGEE-URRR-9/T134/M), որտեղ ՑՀԳ - փոփոխություն, ՌՄԵ171-չվերթի համարը, ՈՒԳԵԵ-թռիչքի օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով, 9/Տ134/Մ-օդանավի տեսակը` ՏՈՒ 134Մ:

12. Օդանավի մեկնման հետաձգում ԴԼԱ (DLA).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` 30 րոպե և ավելի հետաձգման դեպքում,

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը,

ե) Կառուցվածքը`

ԴԼԱ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ1530-ՈՒՌՌՌ (DLA-RME171-ՍGEE1030-URRR), որտեղ ԴԼԱ-օդանավի մեկնման հետաձգում, ՌՄԵ171 - չվերթի համարը; ՈՒԳԵԵ1530-թռիչքի օդանավակայան` Երևանից մեկնման նոր ժամը 1530, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

13. Թռիչքային պլանի չեղյալ հայտարարում ՑՆԼ (CNL).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` մինչև օդանավի մեկնման ժամը,

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը,

ե) Կառուցվածքը`

ՑՆԼ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ (CNL-RME171-UGEE-URRR), որտեղ ՑՆԼ-թռիչքային պլանը չեղյալ համարել, ՌՄԵ171-չվերթի համարը, ՈՒԳԵԵ -թռիչքի օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ -վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

14. Օդանավի մեկնում ԴԵՊ (DEP).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` ոչ ուշ, քան թռիչքից հետո 5 րոպեի ընթացքում,

գ) Հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը,

ե) Կառուցվածքը`

ԴԵՊ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ1145-ՈՒՌՌՌ (DEP-RME171-ՍGEE1145-URRR), որտեղ ԴԵՊ- օդանավի թռիչք, ՌՄԵ171-չվերթի համարը, ՈՒԳԵԵ1145 - թռիչքի օդանավակայան` Երևան, ժամը 11:45, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

15. Օդանավի վայրէջք ԱՌՌ (ARR).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` ոչ ուշ քան վայրէջքից հետո 5 րոպեի ընթացքում (վերադարձի և որպես պահուստային օդանավակայան վայրէջքի դեպքում),

գ) Հաղորդող` վայրէջքի օդանավակայանի բրիֆինգ,

դ) Հասցեագրվում է.

դա) Վայրէջք պլանավորած օդանավակայանում` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին և մեկնման օդանավակայանային կարգավարական կետին,

դբ) Վայրէջք պահուստային օդանավակայանում` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին, մեկնման օդանավակայանային կարգավարական կետին, պլանավորած վայրէջքի օդանավակայանային կարգավարական կետին և բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին որոնց տարածքով կանցներ, եթե թռիչքը շարունակեր մինչև վայրէջքի օդանավակայան,

դգ) Վերադարձ մեկնման օդանավակայան` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին, պլանավորած վայրէջքի օդանավակայանային, կարգավարական կետին և բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցներ, եթե թռիչքը շարունակվեր մինչև վայրէջքի օդանավակայան:

ե) Կառուցվածքը.

եա) ԱՌՌ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ1240 (ARR-RME171-UGEE-ՍRRR1240)- Վայրէջք պլանավորած օդանավակայանում, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՌՄԵ171-չվերթի համարը, ՈՒԳԵԵ - մեկնման օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ1240 - վայրէջքի օդանավակայան` Ռոստով, վայրէջքի ժամը` 12:40,

եբ) ԱՌՌ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ-ՈՒՌԿԿ1300 (ARR-RME171-UGEE-URRR-ՍRKK1300)- Վայրէջք պահուստային օդանավակայանում, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՌՄԵ171 - չվերթի համարը, ՈՒԳԵԵ - մեկնման օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ - պլանավորված վայրէջքի օդանավակայան` Ռոստով, ՈՒՌԿԿ1300- վայրէջքի օդանավակայան` Կրասնոդար, վայրէջքի ժամը` 13:00,

եգ) ԱՌՌ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ-ՈՒԳԵԵ1300 (ARR-RME171-UGEE-URRR-ՍGEE1300)- Վերադարձ թռիչքի օդանավակայան, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՌՄԵ171 - չվերթի համարը, ՈՒԳԵԵ - մեկնման օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ - պլանավորված վայրէջքի օդանավակայան` Ռոստով, ՈՒԳԵԵ1300 - վայրէջքի օդանավակայան` Երևան, վայրէջքի ժամը` 13:00:

16. Տագնապային հաղորդագրություն ԱԼՌ (ALR).

ա) Հրատապության սերիա` UU (SS),

բ) Հաղորդման ժամկետը` անհապաղ, փաստի բացահայտումից հետո,

գ) Հաղորդող` օդային երթևեկության սպասարկման կենտրոն,

դ) Հասցեագրվում է.

դա) բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցնի օդանավը,

դբ) Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին,

դգ) Երևանի կենտրոնական կարգավարական ծառայությանը,

դդ) վթարափրկարարային կենտրոնին,

դե) մեկնման և վայրէջքի օդանավակայանային կարգավարական կետերին,

դզ) Գլխավոր Վարչության թռիչքների անվտանգության տեսչությանը:

ե) Կառուցվածքը`

ԱԼՌ-ԻՆՑԵՌՖԱ/ԼԳԳԳԶԱԶԱ/ՕՎԵՌԴՈՒԵ-ԿԼՄ1234/Ա4145-ԼԳԱՏ1020-Ն043Ֆ220 Բ9-ԵԴԴՄ0227 ԵԴԴՖ ՊՕՍԻՏԻՕՆ ՌԵՊՕՌՏ ՍԻՆՑԵ ԴԵՊ ՊԼՈՒՍ 2 ՄԻՆՈՒՏԵՍ-Ե/0720 Պ/12 Ռ/ՈՒՎ Ջ/ԼՖ Դ/02 014 Ց ՕՌԱՆԳԵ Ա/ՍԻԼՎԵՌ Ց/ՍԻԳԳԱՀ-ԼԳԳԳԶԱԶԱ 1022 126.7 ԳՆ 1022 ՊԻԼՕՏ ՌԵՊՕՌՏ ՕՎԵՌ ՆԴԲ ԱՊՊ ԱՏՀԵՆՍ

(ALR-INCERFA/LGGGZAZA/OVERDՍE

- KLM1234/A4145

- LGAT1020

- N0430F220 B9

- EDDM0227 EDDF

PՕSITIՕN REPORT SINCE DEP PLUS 2 MINUTES

- E/0720 P/12 R/UV J/LF D/02 014 C ORANGE A/SILVER C/SIGGAH

- LGGGZAZA 1022 126.7 GN 1022 PILOT REPORT OVER NDB APP ATHENS), որտեղ ԱԼՌ - Տագնապային հաղորդագրություն, ԻՆՑԵՌՖԱ/ԼԳԳԳԶԱԶԱ/ՕՎԵՌԴՈՒԵ - անորոշության փուլ` հայտարարված Աթենքի կողմից դիրքորոշման վերաբերյալ զեկուցումներ և ռադիոկապ չլինելու պատճառով մեկնումից սկսած երկու րոպե հետո, ԿԼՄ1234/Ա4145 - չվերթի համարը և ռադարային ճանաչման կոդը ԼԳԱՏ1020-Աթենքից մեկնել է 10.20, Ն043Ֆ220 Բ9 - մայրուղու առաջին հատվածում արագությունը եղել է 430 ծովահանգույց, առաջին անգամ հարցում արված թռիչքային մակարդակը ՖԼ-220 շարժվում է «կապույտ 9» միջազգային օդային մայրուղով, ԵԴԴՄ0227 ԵԴԴՖ - վայրէջքի օդանավակայան` Մյունիք, հաշվարկված թռիչքի տևողությունը` 2 ժամ և 27 րոպե, պահուստային օդանավակայանը` Ֆրանկֆուրտ ՊՕՍԻՏԻՕՆ ՌԵՊՕՌՏ ՍԻՆՑԵ ԴԵՊ ՊԼՈՒՍ 2 ՄԻՆՈՒՏԵՍ - մեկնումից սկսած երկու րոպե հետո ոչ մի դիրքորոշման վերաբերյալ զեկուցում չի ստացվել; - Ե/0720 Պ/12 Ռ/ՈՒՎ Ջ/ԼՖ Դ/02 014 Ց ՕՌԱՆԳԵ Ա/ՍԻԼՎԵՌ Ց/ՍԻԳԳԱՀ - վառելիքի քանակը 7 ժամ և 20 րոպե, անձերի քանակը` 12, կա շարժական ռադիոսարքավորում, որն աշխատում է 1215ՄՀզ ՎՀՖ և 243 ՄՀզ ՈՒՀՖ հաճախականությամբ, կան փրկարարական բաճկոններ` հարմարեցված լույսերով և լուսածորանով, 2 մակույկ` նարնջագույն ծածկոցներով, որոնք ունեն հնարավորություն ընդամենը 14 հոգու համար, օդանավի գույնը` արծաթագույն, օդաչուի անունը` Սիգան, ԼԳԳԳԶԱԶԱ 1022 126.7 ԳՆ 1022 ՊԻԼՕՏ ՌԵՊՕՌՏ ՕՎԵՌ ՆԴԲ ԱՊՊ ԱՏՀԵՆՍ - Աթենքի «մոտեցումը» եղել է վերջին կետը, երբ օդանավը կապի մեջ է մտել ժամը 10:22 126.7 ՄՀց հաճախականության վրա, երբ օդաչուն զեկուցեց GN կետն անցնելիս:

17. Ռադիոկապի խափանում ՌՑՖ (RCF).

ա) Հրատապության սերիա` UU (SS),

բ) Հաղորդման ժամկետը` անհապաղ,

գ) Հաղորդող` Օդային երթևեկության սպասարկման կենտրոն,

դ) Հասցեագրվում է` բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցնի չվերթը` համաձայն թռիչքային պլանի, վայրէջքի օդանավակայանային, կարգավարական կետին և Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին,

ե) Կառուցվածքը`

ՌՑՖ-ԿԼՄ1234/Ա4145-1231 ԱՆԱՌԱ 1228 128.8ՄՀզ ԼԱՍՏ ՊՕՍԻՏԻՕՆ ՑՕՆՖԻՌՄԵԴ ԲԱՅ ՌԱԴԱՌ

(RCF-KLM1234/A4145-1231 ANARA 1228 128.8 MHz LAST PՕSITIՕN CONFIRMED BY RADAR),

որտեղ ՌՑՖ - Ռադիոկապի խափանում, ԿԼՄ1234/Ա4145- չվերթի համարը, ռադարային ճանաչման կոդը, 1231- ռադիոկապի խափանման ժամը 12:31, ԱՆԱՌԱ 1228 128.8ՄՀզ - ԱՆԱՌԱ կետը զեկուցվել 12:28 128.8 ՄՀց հաճախականության տակ, որը հաստատվել է ռադարային համակարգով:

18. Թռիչքային պլանի հարցում ՌՔՊ (RQP).

ա) Հրատապության սերիա` ՖՖ (FF),

բ) Հաղորդման ժամկետը` ըստ անհրաժեշտության,

գ) Հաղորդող` Օդային երթևեկության սպասարկման կենտրոն,

դ) Հասցեագրվում է` նախորդ թռիչքային տեղեկատվության շրջանին,

ե) Կառուցվածքը`

ՌՔՊ-ՊՕՆՏՕ-ԵՀՌԴ-ՈՒՏՏՏ (RQP-PՕNTՕ-EHRD-UTTT), որտեղ` ՌՔՊ - թռիչքային պլանի հարցում, ՊՕՆՏՕ -չվերթի համարը, ԵՀՌԴ - թռիչքի օդանավակայան` Ռոտերդամ, ՈՒՏՏՏ - վայրէջքի օդանավակայան` Տաշքենդ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2015, N 89-Ն 01.07.2015, N 87-Ն
06.03.2007, N 38-Ն 26.04.2007, N 87-Ն
23.10.2006, N 171-Ն 11.12.2006, N 87-Ն
01.03.2005, N 25-Ն 25.06.2005, N 87-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան