ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2005 թվականի N 665-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/ձ Տիգրան Միրումյանի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել ա/ձ Տիգրան Միրումյանի 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա - XX - 000088 լիցենզիայի գործունեությունը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Ա/ձ Տիգրան Միրումյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|