Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.07.2005-01.03.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.08/17(194) Հոդ.200
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
02.05.2005
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
02.05.2005
Дата вступления в силу
18.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2024

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11705211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մայիսի 2005 թ.
ք. Երևան

       N 75-Ն

 Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀՇՆ II-8.04.02.-2005 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101  հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

 

Հրամայում եմ`
 

1. Հաստատել և 2005 թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դնել ՀՀՇՆ II - 8.04.02 - 2005 «Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. 2005 թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.04.09-84 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա» միջպետական շինարարական նորմերը:

Նախարար՝ 

 Ա. Հարությունյան

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
թիվ 75 առ 02.05.05 հրամանով

__________________________________________________

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱ

ՀՀ ՇՆ II - 8.04.02 - 2005

_____________________________________________________

Գործարկման թվականը ________________

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1.1 Սույն նորմերը տարածվում են շենքերի և շինությունների հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքների նախագծման, հավաքակցման ու շահագործման վրա:

Հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքների նախագծումն ու տեղադրումը պարտադիր է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

 1.2 Սույն նորմերը չեն տարածվում հետևյալ նախագծման աշխատանքների վրա.

 ա) հատուկ նորմերով նախագծվող շենքերի և շինությունների,

 բ) շենքից դուրս տեղաբաշխված տեխնոլոգիական կայանքների,

 գ) շարժական դարակաշարերով պահեստային շենքերի,

 դ) օդակախույթային փաթեթավորմամբ արտադրանքի պահեստավորման շենքերի,

 ե) 5.5մ ավելի բարձրությամբ բեռների պահեստավորման պահեստային շենքերի հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների:

1.3 Սույն նորմերը չեն տարածվում նաև Դ դասի հրդեհների, ինչպես նաև հետևյալ քիմիական ակտիվ նյութերի ու նյութեղենի հրդեհների մարման հրդեհաշիջման համար կիրառվող կայանքների նախագծման աշխատանքների վրա.

ա) հրամարիչ նյութի փոխազդեցումից պայթող (ալյումինաօրգանական միացություններ, ալկալիական մետաղներ),

բ) հրամարիչ նյութի հետ փոխազդեցության ժամանակ քայքայվող և այրվող գազեր անջատող (լիթիումօրգանական միացություններ, կապարի ազիդ, ալյումինի, ցինկի և մագնեզիումի հիդրիտներ),

գ) հրամարիչ նյութի փոխազդեցությունից ուժեղ ջերմանջատիչ արդյունք ունեցող (ծծմբաթթու, տիտանի քլորիդ, թերմիտ),

դ) ինքնաբռնկվող նյութեր:


2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՍՆիՊ 2.04.01-85 - Շենքերի ներքին ջրմուղ և կոյուղի:

ՍՆիՊ 2.04.02-84* - Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և շինություններ:

ՍՆիՊ 3.05.05-84 - Տեխնոլոգիական սարքավորանք և տեխնոլոգիական խողովակաշարեր:

ՍՆիՊ 3.05.06-85 - Էլեկտրատեխնիկական սարքվածքներ:

ՀՀՇՆ II-8.03-96 - Բնական և արհեստական լուսավորում:

ՀՀՇՆ II-8.04.01-97 - Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն:

ՀՀՇՆ IV-12.02.01-04 - Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում:

ԷՍԿ - Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ (Հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 24-ի N 189-ԳՄ հրամանով)։


3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
 

Առբերիչ խողովակաշար - խողովակաշար, որը հրամարիչ նյութի աղբյուրը միացնում է կառավարման հանգույցներին:

Արագարար - սարքվածք, որն ապահովում է օդային ցայտաջրմուղի և դրենչերային հրաշիջման կայանքների իներցիայի նվազեցումը:

Բաժանավորիչ - սարքվածք, որը նախատեսված է հրաշիջման կայանքներում ջրի հանդեպ փրփրարարի (հավելանյութերի) բաժանավորման համար:

Բաշխիչ խողովակաշար - խողովակաշար, որի վրա տեղակայված են ոռոգիչներ (գլխադիրներ) պաշտպանվող գոտում հրամարիչ նյութի բաշխման համար:

Բաշխիչ սարքվածք - խողովակաշարի վրա տեղակայված փականային սարքվածք, որն ապահովում է գազային հրամարիչ նյութի բացթողումը որոշակի մայրուղային խողովակաշարի մեջ:

Գազային հրդեհաշիջման կենտրոնացված կայանք - գազային հրդեհաշիջման կայանք, որտեղ գազալցված գլանանոթները տեղադրված են հրդեհաշիջման կայանի սենքում:

Գազային հրդեհաշիջման մարտկոց - գազային հրաշիջման մոդուլների խումբ, որը միավորված է ընդհանուր հավաքիչով և ձեռքի գործարկման սարքով:

Գազային հրդեհաշիջման մոդուլ - փակիչագործարկային սարքվածքով գլանանոթ, որը նախատեսված է գազային հրամարիչ նյութերի պահման և արձակման համար:

Գազային հրդեհաշիջման մոդուլային կայանք - հրդեհաշիջման գազային կայանք, որը պարունակում է մեկ կամ մի քանի հրդեհաշիջման գազային մոդուլներ, որոնց գլանանոթները տեղավորված են պաշտպանվող սենքում կամ նրա կողքին:

Գլխադիր - սարքվածք, որը նախատեսված է հրամարիչ նյութի արձակման և շիթի (շիթերի) կազմավորման համար:

Դրդիչ համակարգ - ջրով, ջրալուծույթով, սեղմած օդով լցված խողովակաշար կամ ջերմային փականքներով ճոպան, որը նախատեսված է հրդեհաշիջման դրենչերային կայանքների, ինչպես նաև գազային և փոշով հրդեհաշիջման կայանքների ինքնաշխատ և հեռագործ միացման համար:

Դրենչեր - հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքվածք:

Դրենչերային հրդեհաշիջման կայանք - դրենչերային ոռոգիչներով սարքավորված հրաշիջման կայանք:

Դրենչերային ոռոգիչ - բաց ելքային անցքեր ունեցող ոռոգիչ:

Ընդունիչ-վերահսկիչ հրդեհային սարք - սարքվածք, որը նախատեսված է հրդեհի ազդասարքերից ազդանշանների ընդունման, հրդեհի գործուն (հոսանքաօգտագործող) ազդասարքերի էլեկտրասնման ապահովման, լուսային և ձայնային ազդարարիչներին և կենտրոնացված դիտարկման վահանակներին տեղեկատվություն տալու, ինչպես նաև հրդեհի կառավարման սարքի գործարկման մեկնարկային ազդակի կազմավորման համար:

Ընդունիչ-վերահսկիչ և կառավարման հրդեհային սարք - սարքվածք, որն իր մեջ համատեղում է ընդունիչ-վերահսկիչ հրդեհային սարքի և կառավարման հրդեհային սարքի գործառույթը:
Ինքնաշխատ ջրասնուցիչ - ջրասնուցիչ, որը խողովակաշարերում ինքնաբերաբար ապահովում է կառավարման հանգույցների գործարկման համար անհրաժեշտ ճնշում:

Ինքնավար հրդեհաշիջման կայանք - կայանք, որն ինքնաբերաբար իրականացնում է հրդեհի օջախների հայտնաբերումը և մարումը, անկախ սնուցման արտաքին աղբյուրներից ու կառավարման համակարգերից և միաժամանակ կատարում են հրդեհի կամ հրդեհաշիջման կայանքների գործարկման մասին ազդարարման գործառույթ:

Ծավալային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման կայանք, որը պաշտպանվող սենքի (շինության) ծավալում ստեղծում է այրմանը չօժանդակող միջավայր:

Կայանքի իներցիոնություն - ժամանակ, որը հաշվվում է հրդեհի վերահսկիչ գործոնի զգայուն տարրի գործարկման շեմին հասնելու ակնթարթից մինչև պաշտպանվող գոտում հրամարիչ նյութի (բաղադրության) մատուցումը:

Կայանքի հեռագործ միացում (գործարկում) - պաշտպանվող սենքերում կամ դրանց կողքին, կարգավորման սենքում կամ հրդեհային կետում պաշտպանվող շինությունում կամ սարքավորանքի մոտ տեղադրված գործարկվող տարրերից միացում (գործարկում):

Կայանքի տեղային միացում (գործարկում) - միացում (գործարկում), որն իրականացվում է պոմպակայանի կամ հրդեհաշիջման կայանի սենքերում տեղադրված գործարկման տարրերից:

Կառավարման հանգույց - փականային և ազդանշանման սարքվածքների, նրանց գործարկման արագարարների (դանդաղարարների), գազային և փրփրային հրաշիջման կայանքների առբերիչ ու սնիչ խողովակաշարերի միջև տեղաբաշխված գործարկման ու աշխատունակության վերահսկման համար նախանշված խողովակաշարային արմատուրի և չափիչ սարքերի ամբողջությունը:

Կառավարման հրդեհային սարք - սարքվածք, որը նախատեսված է հրդեհաշիջման կառավարման ինքնաշխատ միջոցների ազդանշանումների կազմավորման, նրանց վիճակի վերահսկման, լուսային և ձայնային ազդարարումների, ինչպես նաև տարբեր տեղեկատվական ցուցատախտակների և հիշասխեմաների կառավարման համար:

Հապաղման խցիկ - սարքվածք, որը տեղադրվում է ճնշումային ազդարարիչի գծի վրա և նախատեսվում է ջրամատակարարման աղբյուրի ճնշման կտրուկ տատանումների հետևանքով ազդանշանային կափույրների բացման ժամանակ առաջացած կեղծ տագնապի ազդանշանների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Հիմնական ջրասնուցիչ - ջրասնուցիչ, որն ապահովում է հաշվարկային ծախսով ու ճնշմամբ ջրով և)կամ ջրալուծույթով հրդեհաշիջման կայանքի աշխատանքը՝ նորմավորված ժամանակի ընթացքում:

Հրամարիչ նյութ - նյութ, որի ֆիզիկաքիմիական հատկությունները թույլ են տալիս ստեղծել այրումը դադարեցնելու համար պայմաններ:

Հրամարիչ նյութի հաշվարկային քանակությունը - հրամարիչ նյութի քանակություն, որը որոշված է նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան և պահվում է հրդեհաշիջման կայանքում՝ հրդեհի առաջացման դեպքում անմիջապես օգտագործման համար պատրաստ վիճակում:

Հրամարիչ նյութի մատուցման ինտենսիվություն - հրամարիչ նյութերի այն քանակը, որը մատուցվում է միավոր մակերեսի (ծավալի) վրա միավոր ժամանակում:

Հրամարիչ նյութի մատուցման նորմատիվային իտենսիվություն - հրամարիչ նյութի մատուցման նորմատիվային փաստաթղթերով սահմանված ինտենսիվությունը:

Հրամարիչ նյութի պահուստ - պահանջվող քանակությամբ հրամարիչ նյութ, որը կրկնակի բոցավառման կամ հրդեհաշիջման կայանքի կողմից իր խնդրի չկատարման դեպքում պատրաստ է անմիջապես կիրառման:

Հրամարիչ նյութի պաշար - օբյեկտում պահվող պահանջվող քանակով հրամարիչ նյութ, որը նախատեսվում է պահվող հրամարիչ նյութի հաշվարկային քանակը և պահուստը վերականգնելու համար:

Հրամարիչ նորմատիվային պարունակություն - գործող նորմատիվային փաստաթղթերով սահմանված հրամարիչ պարունակությունը:

Հրամարիչ պարունակություն - ծավալի ներսում հրամարիչ նյութի պարունակությունը, որը ստեղծում է այրմանը չօժանդակող միջավայր:

Հրամարիչ օդակախույթ - օդակախույթաստեղծ բաղադրության այրման արգասիքներ, որոնք հրդեհի օջախի վրա ունենում են հրամարիչ ազդեցություն:

Հրամարիչ օդակախույթի գեներատոր - սարքվածք, որը նախատեսված է պահանջվող հարաչափերով հրամարիչ օդակախույթ ստանալու և այն պաշտպանվող սենքին մատուցելու համար:

Հրդեհային կետ - օբյեկտի, հերթապահ անձնակազմի շուրջօրյա ներկայությամբ, հատուկ սենք, որը սարքավորված է հրդեհային ինքնաշխատ միջոցների վիճակը վերահսկող սարքերով:

Հրդեհաշիջման կայան - հրդեհաշիջման կայանքների անոթներ և սարքավորանք՝ տեղակայված հատուկ սենքում:

Հրդեհաշիջման կայանք - անշարժ տեխնիկական միջոցների ամբողջություն՝ հրամարիչ նյութի արտանետման հաշվին հրդեհը մարելու համար:

Հրդեհի ազդանշանիչ - հրդեհաշիջման կայանքների և/կամ փականքային սարքվածքների գործարկման մասին ազդանշանը կազմավորող սարքվածք:

Հրդեհի ազդանշանման (հրդեհի ազդասարքերի) վերահսկողության գոտի - օբյեկտի մակերեսների, սենքերի ծավալների ամբողջությունը, որտեղ հրդեհի գործոնների հայտնվելը կբացահայտվի հրդեհի ազդասարքերով:

Հրդեհի ազդասարք - հրդեհի մասին ազդանշանը կազմավորող սարքվածք:

Հրդեհի առավելագույն ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որը կազմավորում է հրդեհի ազդարարումը շրջակա միջավայրի ջերմաստիճանը ազդասարքի գործարկման ջերմաստիճանի սահմանված շեմային արժեքից գերազանցելու դեպքում:

Հրդեհի բոցային ազդասարք - սարք, որն արձագանքում է բոցի էլեկտրամագնիսական ճառագայթմանը կամ մարմրող օջախին:

Հրդեհի գազային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է նյութերի մարմրումից և այրումից անջատված գազերին:

Հրդեհի գծային ազդասարք (ծխային, ջերմային) - հրդեհի ազդասարք, որը հրդեհի գործոններին արձագանքում է երկայնության գծային գոտում:

Հրդեհի ինքնաշխատ ազդասարք - ազդասարք, որն արձագանքում է հրդեհին ուղեկցող գործոններին:

Հրդեհի ինքնավար ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է նյութերի և նյութեղենի այրման (հրաքայքայման) օդակախույթային արգասիքների որոշակի խտության մակարդակի և, հնարավոր է, նաև հրդեհի այլ գործոնների վրա ու որի պատյանում կոնստրուկտիվ միավորված են ինքնաշխատ սնուցման աղբյուրը և հրդեհի հայտնաբերման ու դրա մասին անմիջապես ազդարարման համար բոլոր բաղադրիչները:

Հրդեհի իոնացման (ճառագայթաիզոտոպային) ծխային ազդասարք - հրդեհի ազդասարք, որի գործողության սկզբունքը հիմնվում է նրա վրա այրման արգասիքների ազդեցության արդյունքում առաջացած իոնացված հոսանքի փոփոխությունների գրանցման վրա:

Հրդեհի ծխային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է մթնոլորտում գտնվող, այրման և/կամ հրաքայքայման արգասիքների կոշտ կամ հեղուկ մասնիկներին:

Հրդեհի ծխային օպտիկական ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է այրման այն արգասիքներին, որոնք անդրամանուշակագույն, ենթակարմիր կամ տեսողական սպեկտրի ընդգրկույթում ընդունակ են ազդելու ճառագայթման կլանող կամ ցրող հատկությունների վրա:

Հրդեհի համակցված ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է հրդեհի երկու և ավելի գործոնների:

Հրդեհի հասցեական ազդասարք - հրդեհի ազդասարք, որը հրդեհի ազդարարման հետ համատեղ հասցեական ընդունող վերահսկիչ սարքին հայտնում է նաև իր հասցեանիշը:

Հրդեհի ջերմային առավելագույն տարբերական ազդասարք - հրդեհի ազդասարք, որը համատեղում է հրդեհի ջերմային առավելագույն և տարբերական ազդասարքերի գործառույթը:

Հրդեհի տարբերական ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որը կազմավորում է հրդեհի ազդարարումը շրջակա միջավայրում ջերմության սահմանված շեմային մեծության աճի արագության գերազանցման դեպքում:

Հրդեհի ազդանշանման կայանք - հրդեհի հայտնաբերման, տրված ձևով հրդեհի մասին ազդարարման մշակման և ներկայացման, հատուկ տեղեկատվության համար և/կամ հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների միացման հրահանգների տրման տեխնիկական միջոցների ամբողջությունը և տեխնիկական սարքավորանքը:

Հրդեհի ազդանշանման համակարգ - հրդեհի ազդանշանման կայանքների համախումբ, որը հավաքակցված է մեկ օբյեկտում և վերահսկվում է ընդհանուր հրդեհային կետից:

Հրդեհի ազդանշանման շլեյֆ - միացման գծեր, որոնք տեղադրվում են հրդեհի ազդասարքերից մինչև բաշխիչ տուփը կամ ընդունող-վերահսկիչ սարքը:

Հրդեհի կետային ազդասարք (ծխային, ջերմային) - հրդեհի ազդասարք, որն ամփոփ գոտում արձագանքում է հրդեհի գործոններին:

Հրդեհի ձեռքի ազդասարք - սարքվածք, որը հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման համակարգերում նախատեսված է հրդեհային տագնապի ազդանշանը ձեռքով միացնելու համար:

Հրդեհի ջերմային ազդասարք - հրդեհի ազդասարք, որն արձագանքում է ջերմության որոշակի արժեքի դեպքում և/կամ նրա աճի արագությանը:

Մակերևութային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է այրվող մակերևույթի վրա:

Մայրուղային խողովակաշար - խողովակաշար, որը միացնում է գազային հրաշիջման կայանքների բաշխիչ սարքվածքները բաշխիչ խողովակաշարերին:

Միացնող գծեր - հաղորդալարեր և մալուխներ, որոնք ապահովում են հրդեհի ազդանշանման համակարգի բաղադրիչների միացումն իրար հետ:

Ոռոգիչ - սարքվածք, որը նախատեսված է ջրի և/կամ ջրալուծույթների ջրցողման կամ փոշիացման համար:

Ջերմային փականք - ջերմազգայուն փակիչ տարր, որը բացվում է ջերմաստիճանի որոշակի արժեքի դեպքում:

Ջրի նրբափոշիացված շիթ (ջահ) - ջուր, որը ստացվում է ջրային շիթի մանրացման՝ կաթիլների վերածման արդյունքում, որոնց միջին թվաբանական տրամագիծը 150 մկմ է և պակաս:

Սենքի անհերմետիկության աստիճանը - մշտապես բաց բացվածքների գումարային մակերեսի և սենքի մակերևույթի ընդհանուր մակերեսի հարաբերությունը՝ արտահայտված տոկոսներով:

Սենքի անհերմետիկության հարաչափ - մեծություն, որը թվային բնութագրում է պաշտպանվող սենքի անհերմետիկությունը և որոշվում է մշտապես բաց վիճակում գտնվող բացվածքների ընդհանուր մակերեսի և պաշտպանվող սենքի ծավալի հարաբերությամբ:

Սնիչ խողովակաշար - խողովակաշար, որը կառավարման հանգույցը միացնում է բաշխիչ խողովակաշարերի հետ:

Տեղայնածավալային հրդեհաշիջման կայանք - ծավալի հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է սենքի ծավալի մի մասի և/կամ առանձին տեխնոլոգիական միավորի վրա:

Տեղայնամակերևութային հրդեհաշիջման կայանք - մակերևութային հրդեհաշիջման կայանք, որը ներգործում է սենքի մակերեսի մի մասի և/կամ առանձին տեխնոլոգիական միավորի վրա:

Ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք - հրդեհաշիջման ինքնաշխատ կայանք, որը սարքավորված է ցայտաջրմուղային ոռոգիչներով:

Ցայտաջրմուղային ոռոգիչ - արձագման անցքի փակիչ սարքվածքով ոռոգիչ, որը բացվում է ջերմային փականի գործարկման դեպքում:

Ցայտաջրմուղային ջրալցված հրդեհաշիջման կայանք - ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք, որի բոլոր խողովակաշարերը լցված են ջրով (ջրալուծույթով):

Ցայտաջրմուղային օդային հրդեհաշիջման կայանք - ցայտաջրմուղային հրդեհաշիջման կայանք, որի առբերիչ խողովակաշարը լցված է ջրով (ջրալուծույթով), իսկ մնացած մասը՝ ճնշման տակ գտնվող օդով:

Փակիչագործարկման սարքվածք - փակիչ սարքվածք, որը տեղադրվում է անոթի (գլանանոթի) վրա և ապահովում է նրանից հրամարիչ նյութերի ելքը:

 Փրփուրի պատիկությունը - փրփուրի և այն առաջացնող լուծույթի ծավալների հարաբերությունը: (Ցածր պատիկությունը` 7-10, միջին պատիկությունը` 70-150, բարձր պատիկությունը` 150-ից ավելի:)

Օժանդակ ջրասնուցիչ - խողովակաշարերում ինքնաբերաբար ճնշում ապահովող ջրասնուցիչ, որն անհրաժեշտ է կառավարման հանգույցների գործարկման, ինչպես նաև մինչև հիմնական ջրասնուցիչի աշխատանքային գործելակարգի մեջ մտնելը, ջրի և/կամ ջրալուծույթի հաշվարկային ծախսի ու ճնշման ապահովման համար:


4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքները պետք է նախագծել՝ ելնելով Էլեկտրակայանքների սարքավածքի կանոնների (այսուհետև` ԷՍԿ) և տվյալ բնագավառում գործող նորմատիվային փաստաթղթերից, ինչպես նաև հրդեհից պաշտպանվող շենքերի, սենքերի և շինությունների շինարարական առանձնահատկություններից, հրամարիչ նյութերի կիրառման հնարավորություններից ու պայմաններից՝ հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական գործընթացի բնույթը:

4.2 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքները միաժամանակ պետք է կատարեն նաև հրդեհի ինքնաշխատ ազդանշանման գործառույթ:

4.3 Կայանքի տեսակը և հրամարիչ նյութն անհրաժեշտ է ընտրել՝ հաշվի առնելով արտադրվող, պահվող և օգտագործվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները և հրդեհային վտանգավորությունը:

4.4 Հրդեհաշիջման կայանքներով սարքավորվող շենքերում և շինություններում, որտեղ առկա են առանձին սենքեր, որոնցում՝ ըստ նորմերի պահանջվում է միայն հրդեհի ազդանշանում, տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում նրա փոխարեն թույլատրվում է այդ սենքերի պաշտպանության համար նախատեսել հրդեհաշիջման կայանքներ: Այդ դեպքում հրամարիչ նյութերի մատուցման ինտենսիվությունը պետք է ընդունել նորմատիվային:

4.5 Հրդեհաշիջման կայանքի գործարկման դեպքում պետք է նախատեսվի պաշտպանվող սենքերում գտնվող տեխնոլոգիական սարքավորանքի անջատման համար ազդանշանում՝ ըստ տեխնոլոգիական կանոնակարգի կամ սույն նորմերի:


5. ՋՐՈՎ, ՑԱԾՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՊԱՏԻԿՈՒԹՅԱՄԲ ՓՐՓՈՒՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

5.1 Ընդհանուր պահանջներ

 

5.1.1 Ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքները պետք է իրագործվեն՝ ըստ այդ կայանքների ընդհանուր տեխնիկական պահանջների վերաբերյալ ստանդարտների:

5.1.2 Հրդեհաշիջման կայանքների հարաչափերը որոշվում են՝ ըստ Ա հավելվածի և 1-3 աղյուսակների:

5.1.3 Կայանքներում, որտեղ որպես հրամարիչ նյութ օգտագործվում է հավելանյութով ջուր, հրամարիչ նյութի ծախսի հաշվարկի և կայանքների աշխատելու ժամանակի որոշման համար մակերեսը ընդունվում է հրդեհաշիջման ջրային կայանքներին համապատասխան՝ ըստ 1 աղյուսակի:

5.1.4 Սենքերում, որտեղ առկա է լարման տակ գտնվող էլեկտրասարքավորանք, որի ջրի ներթափանցումից թաղանթի պաշտպանության աստիճանը «4»-ից պակաս է, ջրային և փրփրային հրդեհաշիջման դեպքում, նախքան հրդեհի օջախի վրա հրամարիչ նյութի մատուցումը պետք է նախատեսել էլեկտրաէներգիայի ինքնաշխատ անջատում:

5.1.5 Սենքերում, որտեղ առկա են հատակի հարթությունից 0.7մ ոչ պակաս բարձրությամբ տեղադրված տեխնոլոգիական հարթակներ ու սարքավորանք և 0.75մ ավելի լայնությամբ կամ տրամագծով հորիզոնական կամ թեք տեղադրված օդափոխության տուփախողովակներ, որոնք խոչընդոտում են պաշտպանվող մակերեսի ոռոգմանը, հրդեհաշիջման կայանքների սարքավորման դեպքում հարկավոր է լրացուցիչ տեղադրել ցայտաջրմուղային ոռոգիչ կամ հրդեհային ջրածածկույթ առաջացնող սարքվածք (այսուհետև` դրենչեր), ինչպես նաև դրդիչ համակարգ՝ հարթակների, սարքավորանքի և տուփախողովակների տակ:


Աղյուսակ 1

Սենքերի խումբը

Ոռոգման ինտենսիվությունը լ/(վ մ)2 ոչ պակաս

Մեկ ցայտաջրմուղային ոռոգիչով կամ դրդիչ համակարգի ջերմային փականքով հսկվող առավելագույն մակերեսը, մ2

Ջրի, փրփրա-րարի լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսը, մ2

Ջրային հրդեհաշիջման կայանքի աշխատանքի տևողությունը, րոպե

Ցայտաջրմուղային ոռոգիչների կամ դյուրահալ փականքների միջև առավելագույն հեռավորությունը, մ

ջրով

փրփրարարի լուծույթով

1

0.08

-

12

120

30

4

2

0.12

0.08

12

240

60

4

3

0.24

0.12

12

240

60

4

4.1

0.3

0.15

12

360

60

4

4.2

-

0.17

9

360

60

3

5

ըստ 2 աղյուսակի

9

180

60

3

6

- '' -

9

180

60

3

7

- '' -

9

180

-

3

1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:

 2. Սենքերը դրենչերային կայանքներով սարքավորելիս, ջրի ու փրփրարարի լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսը, ինչպես նաև միաժամանակ աշխատող հատվածամասերի քանակը պետք է որոշվի՝ ըստ տեխնոլոգիական պահանջների:

 3. Ցածր և միջին պատիկությամբ փրփուրով փրփրային հրդեհաշիջման կայանքների աշխատանքի տևողությունը պետք է ընդունել Ա, Բ, Վ1 կարգի պայթահրդեհային վտանգավորության սենքերի համար 15 րոպե, իսկ Վ2-Վ4 հրդեհային վտանգավորության սենքերի համար՝ 10 րոպե:

 4. Հրդեհաշիջման այն կայանքների համար, որտեղ որպես հրամարիչ միջոց օգտագործվում է ընդհանուր նշանակությամբ փրփրարարի հիմքի վրա թրջիչի ավելացումով ջուր, ոռոգման ինտենսիվությունն ընդունվում է 1.5 անգամ պակաս, քան ջրայինի համար:

 5. Ցայտաջրմուղային կայանքների համար ոռոգման ինտենսիվության և ջրի ու փրփրարարի լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսների արժեքները բերված են մինչև 10մ բարձրության սենքերի համար, ինչպես նաև այն երդիկային սենքերի համար, որոնց երդիկների գումարային մակերեսը չի գերազանցում մակերեսի 10%: Երդիկային սենքի բարձրությունը 10% ավելի երդիկների մակերես ունենալու դեպքում պետք է ընդունել մինչև երդիկի ծածկը: 10մ մինչև 20մ բարձրությամբ սենքերի համար կայանքների նշված հարաչափերը պետք է ընդունել՝ ըստ 3 աղյուսակի:

 6. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակության փրփրարարի ջրալուծույթով ոռոգման ինտենսիվությունները:

Աղյուսակ 2

Պահեստավորման
բարձրությունը, մ

Սենքերի խումբը

5

6

7

Ոռոգման ինտենսիվությունը, լ/(վ.մ)2, ոչ պակաս

ջրով

փրփրարարի
լուծույթով

ջրով

փրփրարարի
լուծույթով

ջրով

փրփրարարի
լուծույթով

 

Մինչև 1 ներառյալ

0.08

0.04

0.16

0.08

-

0.1

1-ից մինչև 2 ներառյալ

0.16

0.08

0.32

0.2

-

0.2

2 -''- 3  -''-

0.24

0.12

0.4

0.24

-

0.3

2  -''-4  -''-

0.32

0.16

0.4

0.32

-

0.4

4  -''-5.5 -''-

0.4

0.32

0.5

0.4

-

0.4

1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:

2. Ռետինի, ռետինատեխնիկական պատրաստվածքների, կաուչուկի և խեժերի մարումը 6 խմբում պետք է իրականացնել ջրով թրջիչի հետ կամ ցածրապատիկ փրփուրով:

3. Մինչև 5.5մ պահեստավորման բարձրությամբ և 10մ ավելի սենքի բարձրությամբ պահեստների համար, 5-7 խմբերում ջրի և փրփրարարի լուծույթի ծախսի հաշվարկի համար ինտենսիվության և մակերեսի արժեքները պետք է յուրաքանչյուր 2մ սենքի բարձրության համար մեծացնել 10%:

4. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակման փրփրարարի լուծույթի ոռոգման ինտենսիվությունները:


Աղյուսակ 3

Սենքի բարձրու-թյունը, մ

Սենքերի խումբը

1

2

3

4.1

4.2

1

2

3

4.1

4.2

Ոռոգման ինտենսիվությունը, լ/(վ.մ)մ2 , ոչ պակաս

Ջրի, փրփրարարի լուծույթի ծախսի հաշվարկի համար մակերեսը, մ2

ջրով

ջրով

փրփրա-
րարի լու-ծույթով

ջրով

փրփրա-
րարի լու-ծույթով

ջրով

փրփրա-
րարի լու-ծույթով

ջրով

փրփրա-
րարի լու-ծույթով

10-ից մինչև 12

0.09

0.13

0.09

0.26

0.13

0.33

0.17

-

0.20

132

264

264

396

475

12 -''- 14

0.1

0.14

0.1

0.29

0.14

0.36

0.18

-

0.22

144

288

288

432

518

14-''- 16

0.11

0.16

0.11

0.31

0.16

0.39

0.2

-

0.25

156

312

312

460

552

16 -''-  18

0.12

0.17

0.12

0.34

0.17

0.42

0.21

-

0.27

166

336

336

504

605

18 -''-  20

0.13

0.18

0.13

0.36

0.18

0.45

0.23

-

0.30

180

360

360

540

650

1. Սենքերի խմբերը բերված են Ա հավելվածում:

 2. Աղյուսակում նշված են ընդհանուր նշանակման փրփրարարի լուծույթով ոռոգման ինտենսիվությունները:

5.1.6 Ոռոգիչները պետք է տեղակայել՝ ըստ 1 աղյուսակի, հաշվի առնելով նրանց տեխնիկական բնութագրերը:

5.1.7 Հրդեհաշիջման կայանքներում կիրառվող փականային արմատուրի (սողնակի) տեսակը պետք է ապահովի նրանց վիճակի («բաց է», «փակ է») տեսողական վերահսկողությունը:

 

5.2 Ցայտաջրմուղային կայանքներ

 

5.2.1 Կախված սենքերի օդի ջերմաստիճանից, հրդեհաշիջման ջրային և փրփրային ցայտաջրմուղային կայանքները պետք է նախագծել.

ա) ջրալցված՝ 50C և բարձր օդի նվազագույն ջերմաստիճանով սենքերի համար,

բ) օդային՝ 50C ցածր օդի նվազագույն ջերմաստիճանով չտաքացվող սենքերի համար:

5.2.2 Ցայտաջրմուղային կայանքներ պետք է նախագծել 20մ ոչ ավելի բարձրությամբ սենքերի համար, բացառությամբ այն կայանքների, որոնք նախատեսված են շենքերի և շինությունների վերնածածկերի կոնստրուկտիվ տարրերի պաշտպանման համար: Այդ դեպքում 20մ ավելի բարձրությամբ սենքերի համար կայանքների հարաչափերը պետք է ընդունել՝ ըստ 1 աղյուսակի սենքերի 1-ին խմբի:

5.2.3 Ցայտաջրմուղի մեկ հատվածամասի համար պետք է ընդունել բոլոր տեսակների 800-ից ոչ ավելի, իսկ ներդարակաշարային տարածություններում՝ 500-ից ոչ ավելի ցայտաջրմուղային ոռոգիչներ: Ընդ որում, օդային կայանքի յուրաքանչյուր հատվածամասի խողովակաշարի ընդհանուր տարողությունը պետք է կազմի 3.0մ3  ոչ ավելի:

Ցայտաջրմուղային կայանքի յուրաքանչյուր հատվածամաս պետք է ունենա կառավարման ինքնուրույն հանգույց:

Արագարարով կառավարման հանգույցի օգտագործման դեպքում, խողովակաշարերի տարողությունը կարելի է մեծացնել մինչև 4.0մ3:

Մեկ ցայտաջրմուղային հատվածամասով շենքի մի քանի սենքերի, հարկերի պաշտպանության դեպքում, բոցավառման հասցեն (վայրը) ճշտող ազդանշանման, ինչպես նաև ազդարարման և ծխահեռացման համակարգերի միացման համար թույլատրվում է սնուցող խողովակաշարերի վրա տեղակայել հեղուկի հոսքի ազդարարներ:

Հեղուկի հոսքի ազդարարների առջև պետք է տեղակայել իրադրությունը վերահսկող տվիչներով փակիչ արմատուր՝ համաձայն կետ 5.1.7:

5.2.4 Կ0 և Կ1 հրդեհային վտանգավորության դասի հեծանային ծածկերով (վերնածածկերով) 0.32մ ավելի, իսկ մնացած դեպքերում 0.2մ ավելի բարձրությամբ ելուստված մասերով շենքերում, ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայվեն հեծանների, սալերի կողերի և ծածկի (վերնածածկի) ելուստված այլ տարրերի միջև՝ ապահովելով հատակի ոռոգման հավասարաչափությունը:

5.2.5 Հեռավորությունը ցայտջրմուղային ոռոգիչի վարդակից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.08-ից մինչև 0.4մ:

Հեռավորությունը իր առանցքի հանդեպ հորիզոնական տեղադրված ցայտաջրմուղային ոռոգիչի անդրադարձիչից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.07-ից մինչև 0.15մ:

Թույլատրվում է ոռոգիչների տեղակայում թաքնված կամ կախովի առաստաղի խորացման մեջ:

5.2.6 1/3-ից ավելի թեքություն ունեցող միալանջ և երկլանջ վերնածածկով շենքերում, հորիզոնական հեռավորությունը ցայտաջրմուղային ոռոգիչներից մինչև պատերը և ցայտաջրմուղային ոռոգիչներից մինչև վերնածածկի գագաթնագիծը, վերնածածկի հրդեհային վտանգավորության Կ0 դասի դեպքում պետք է լինի 1.5մ ոչ ավելի և 0.8մ ոչ ավելի՝ այլ դեպքերում:

5.2.7 Այն տեղերում, որտեղ կա մեխանիկական վնասումների վտանգ, ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է պաշտպանվեն հատուկ պաշտպանիչ ցանցերով:

5.2.8 Ջրալցված կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայել ուղղաձիգ՝ վարդակները վեր, ցած կամ հորիզոնական, օդային կայանքներում ուղղաձիգ՝ վարդակները վեր կամ հորիզոնական:

5.2.9 Կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչները պետք է տեղակայել այն սենքերում կամ սարքավորանքում, որոնց շրջապատող միջավայրի առավելագույն ջերմաստիճանը, 0C.

ա) մինչև 41՝ ջերմային փակիչի 57-670C քայքայման ջերմաստիճանով,

բ) մինչև 50՝ ջերմային փակիչի 68-790C քայքայման ջերմաստիճանով,

գ) 51-ից մինչև 70՝ ջերմային փակիչի 930C քայքայման ջերմաստիճանով,

դ) 71-ից մինչև 100՝ ջերմային փակիչի 1410C քայքայման ջերմաստիճանով,

ե) 101-ից մինչև 140՝ ջերմային փակիչի 1820C քայքայման ջերմաստիճանով,

զ) 141-ից մինչև 200՝ ջերմային փակիչի 2400C քայքայման ջերմաստիճանով:

5.2.10 Մեկ պաշտպանվող սենքի սահմաններում պետք է տեղակայել միևնույն տրամագծի թողարկիչ անցքերով ցայտաջրմուղային ոռոգիչներ:

5.2.11 Ցայտաջրմուղային ոռոգիչների և Կ1 հրդեհային վտանգավորության դասի պատերի (միջնապատերի) միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1 աղյուսակում նշված ցայտաջրմուղային ոռոգիչների միջև հեռավորության կեսին:

Ցայտաջրմուղային ոռոգիչների և չնորմավորված հրդեհային վտանգավորության դասի պատերի (միջնապատերի) միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1.2 մ:

Հարթ ծածկերի (վերնածածկերի) տակ տեղակայված ջրային հրդեհաշիջման կայանքների ցայտաջրմուղային ոռոգիչների միջև հեռավորությունը պետք է լինի 1.5 մ ոչ պակաս:

 

5.3 Դրենչերային կայանքներ

 

5.3.1 Դրենչերային կայանքների ինքնաշխատ միացումը պետք է իրականացնել հետևյալ տեխնիկական միջոցների որևէ տեսակից ստացված ազդանշաններով.

ա) դրդիչ համակարգերի,

բ) հրդեհի ազդարարման կայանքների,

գ) տեխնոլոգիական սարքավորանքի տվիչների:

5.3.2 Դրենչերային կայանքների ջրով կամ փրփրարարի լուծույթով լցված դրդիչ խողովակաշարը պետք է տեղակայել կափույրի նկատմամբ հաստատուն ճնշման (մետրերով) առբերիչ խողովակաշարում՝ 1/4 բարձրությունից ոչ ավելի, կամ կառավարման հանգույցում օգտագործվող կափույրի տեխնիկական փաստաթղթերի (այսուհետև`ըստ տեքստի, տեխնիկական փաստաթղթեր) համապատասխան:

5.3.3 Գործառույթով կապված մի քանի դրենչերային պատվարների համար նախատեսվում է կառավարման մեկ հանգույց:

5.3.4 Հրդեհաշիջման կայանքը հեռագործ կամ ձեռքով գործարկվելու դեպքում, դրենչերային պատվարի միացումն իրականացվում է ինքնաշխատ:

5.3.5 Դրենչերային պատվարների ոռոգիչների միջև հեռավորությունը պետք է որոշել 1մ բացվածքի լայնության վրա 1.0 լ/վրկ ջրի կամ փրփրարարի լուծույթի ծախսի հաշվով:

5.3.6 Հեռավորությունը դրդիչ համակարգի ջերմային փակիչից մինչև ծածկի (վերնածածկի) հարթությունը պետք է լինի 0.08-ից մինչև 0.4 մ:

5.3.7 Ծավալափրփրային հրդեհաշիջման դեպքում, փրփուրով սենքի լցվածությունը պետք է նախատեսել պաշտպանվող սարքավորանքի ամենաբարձր կետից 1մ ոչ պակաս գերազանցումով:

Պաշտպանվող սենքի ընդհանուր ծավալը հաշվելիս, այնտեղ գտնվող սարքավորանքի ծավալը չպետք է հանել սենքի պաշտպանվող ծավալից:

 

5.4 Կայանքների խողովակաշարերը

 

5.4.1 Խողովակաշարերը պետք է նախագծել ուղղակարան պողպատե էլեկտրաեռակցված խողովակներից՝ եռակցովի և կցաշուրթային միացումներով և պողպատե ջրագազային խողովակներից՝ եռակցովի, կցաշուրթային և պարուրակային միացումներով, ինչպես նաև միացման կցորդիչներով՝ միայն ջրալցման ցայտաջրմուղային կայանքների համար: Խողովակաշարային անջատովի կցորդիչները կարող են կիրառվել միայն 200 մմ ոչ ավելի տրամագծով խողովակների համար:

Չհանվող կախովի առաստաղների հետևում, փակ ատամնաորմածքում և նման այլ դեպքերում խողովակաշարերի տեղադրման ժամանակ հավաքակցումը պետք է կատարել միայն եռակցմամբ:

Ջրալցված ցայտաջրմուղային կայանքներում թույլատրվում է միայն համապատասխան փորձարկումներ անցած պլաստիկ խողովակների կիրառումը: Ընդ որում, այդ կայանքների նախագծումը պետք է իրականացվի՝ ըստ յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մշակված տեխնիկական պայմանների:

5.4.2 Առբերիչ խողովակաշարերը (արտաքին և ներքին) անհրաժեշտ է նախագծել օղակաձև:

Երեք և պակաս կառավարման հանգույցների համար առբերիչ խողովակաշարերը թույլատրվում է նախագծել փակուղային միայն այն դեպքում, եթե արտաքին փակուղային խողովակաշարի երկարությունը չի գերազանցում 200 մ:

5.4.3 Առբերիչ օղակաձև խողովակաշարերը (արտաքին և ներքին) պետք է սողնակներով բաժանել նորոգման հատվածամասերի: Կառավարման հանգույցների քանակը մեկ հատվածամասում պետք է լինի երեքից ոչ ավելի: Խողովակաշարերի հիդրավլիկական հաշվարկի ժամանակ օղակաձև ցանցերի նորոգման հատվածամասերի անջատումը հաշվի չի առնվում՝ ընդ որում, օղակաձև ցանցի խողովակաշարի տրամագիծը պետք է լինի կառավարման հանգույցներին մոտեցող առբերիչ խողովակաշարի տրամագծից ոչ պակաս:

5.4.4 Ջրային հրդեհաշիջման կայանքների առբերիչ խողովակաշարերը (արտաքին) և հակահրդեհային, արտադրական կամ խմելու-տնտեսական ջրմուղի խողովակաշարերը պետք է լինեն ընդհանուր:

5.4.5 Արտադրական, սանիտարատեխնիկական սարքավորանքի միացումը հրդեհաշիջման կայանքների սնող խողովակաշարերին չի թույլատրվում:

5.4.6 Ջրալցված ցայտաջրուղային կայանքներում, 65 մմ և ավելի տրամագծով սնող խողովակաշարերի վրա թույլատրվում է տեղակայել հրդեհային ծորակներ՝ ըստ ՍՆիՊ 2.04.01:

5.4.7 Ցայտաջրմուղային կայանքների խողովակաշարերին միացվող հրդեհային ներքին ծորակների տեղաբաշխումը պետք է իրականացվի՝ ըստ ՍՆիՊ 2.04.01:

5.4.8 12 և ավելի հրդեհային ծորակներ ունեցող ցայտաջրմուղային կայանքի հատվածամասը պետք է ունենա երկու ներանցում: Երկու և ավելի հատվածամասերով ցայտաջրմուղային կայանքների համար, սողնակով երկրորդ ներանցումը թույլատրվում է իրականացնել հարակից հատվածամասից: Ընդ որում, կառավարման հանգույցների վերևում անհրաժեշտ է նախատեսել ձեռքի շարժաբերով սողնակի տեղակայում, իսկ առբերիչ խողովակաշարը պետք է լինի օղակավորված և այդ երկու կառավարման հանգույցների միջև տեղակայվում է բաժանիչ սողնակ:

5.4.9 Կայանքի բաշխիչ խողովակաշարի մեկ ճյուղի վրա պետք է տեղակայվի մինչև 12 մմ տրամագծով ելքային անցք ունեցող վեցից ոչ ավելի ոռոգիչ կամ 12 մմ ավելի տրամագծով ելքային անցքերով չորսից ոչ ավելի ոռոգիչ:

5.4.10 Ցայտաջրմուղային կայանքների սնուցման և բաշխման խողովակաշարերին թույլատրվում է միացնել դրենչերային պատվարներ դռների և տեխնոլոգիական բացվածքների ոռոգման համար, իսկ սնուցման խողովակաշարերին՝ դրդիչ համակարգով միացվող դրենչերներ:

5.4.11 Դրենչերային կայանքների օդաճնշումային (օդային) դրդիչ խողովակաշարի տրամագիծը պետք է լինի ոչ պակաս 15 մմ, իսկ հիդրավլիկականինը՝ 25 մմ ոչ պակաս:

5.4.12 Փակուղային և օղակային սնող խողովակաշարերն անհրաժեշտ է սարքավորել լվացման սողնակներով:

Սնող խողովակաշարի տրամագծով և խցափակիչով սողնակը տեղակայվում է փակուղային խողովակաշարերի հատվածամասի վերջում, իսկ օղակաձև խողովակաշարերում՝ կառավարման հանգույցից առավել հեռացված տեղում:

5.4.13 Սնող և բաշխիչ խողովակաշարերի վրա չի թույլատրվում փակիչ արմատուրի տեղակայում, բացառությամբ 4.2.3, 4.4.6, 4.4.8, 4.4.10, 4.4.12 կետերով նախատեսված դեպքերի:

Ցայտաջրմուղային կայանքի խողովակաշարերի ցանցի վերին կետում թույլատրվում է տեղակայել խցանային ծորակներ, որպես օդի հեռացման սարքվածք և ծորակի տեղակայում առավել հեռավոր և բարձր տեղադրված ոռոգիչի առջև՝ ճնշումը վերահսկող ճնշաչափի տակ:

5.4.14 Օդային ցայտաջրմուղային կայանքի սնող և բաշխիչ խողովակաշարերը պետք է տեղադրել թեքությամբ դեպի կառավարման հանգույցը կամ ջրթողման սարքվածքները՝ հավասար.

ա) 0.01՝ 57 մմ պակաս արտաքին տրամագծով խողովակների համար,

բ) 0.005՝ 57 մմ և ավելի արտաքին տրամագծով խողովակների համար:

5.4.15 Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել կայանքը սնող խողովակաշարերում 1.0 ՄՊա ավելի ճնշման մեծացումը կանխող միջոցառումներ:

 

5.5 Խողովակաշարերի ամրակապումը

 

5.5.1 Խողովակաշարերի և սարքավորանքի հավաքակցման ժամանակ, նրանց ամրակապումն անհրաժեշտ է իրականացնել՝ ըստ ՍՆիՊ 3.05.05:

5.5.2 Խողովակաշարերն անհրաժեշտ է բռնիչներով ամրակապել անմիջապես շենքի կոնստրուկցիաներին՝ ընդ որում նրանք չպետք է օգտագործվեն որպես հենարան այլ կոնստրուկցիաների համար:

5.5.3 Խողովակաշարերը թույլատրվում է ամրակապել շենքի տեխնոլոգիական սարքվածքների կոնստրուկցիաներին միայն բացառության կարգով: Այդ դեպքում, բեռնվածքը տեխնոլոգիական սարքվածքների կոնստրուկցիաների վրա ընդունվում է ոչ պակաս ամրակապերի համար հաշվարկի կրկնակի չափից:

5.5.4 Խողովակների ամրակապման հանգույցները տեղակայվում են 4 մ ոչ ավելի քայլով: Քայլը թույլատրվում է մեծացնել մինչև 6 մ միայն 50 մմ ավելի տրամագծով պայմանական անցամասով խողովակների համար:

5.5.5 Բաշխիչ խողովակաշարի վրա 1մ ավելի երկարությամբ կանգնուկները (ճյուղերը) անհրաժեշտ է ամրակապել լրացուցիչ բռնիչներով: Կանգնուկի (ճյուղերի) վրա, հեռավորությունը բռնիչից մինչև ոռոգիչը պետք է լինի 0.15 մ ոչ պակաս:

5.5.6 Բաշխիչ խողովակաշարի վրա, հեռավորությունը բռնիչից մինչև վերջին ոռոգիչը պետք է կազմի 25 մմ և պակաս տրամագծով պայմանական անցքով խողովակների համար ոչ ավելի 0.9 մ, իսկ 25 մմ ավելի տրամագծի համար՝ 1.2 մ:

5.5.7 Շենքի կոնստրուկցիաների պարկուճների և փորակների միջով խողովակաշարերի անցկացման դեպքում, հեռավորությունը հենարանային կետերի միջև առանց լրացուցիչ բռնակների պետք է կազմի 6մ ոչ ավելի:

 

5.6 Կառավարման հանգույցներ

 

5.6.1 Կայանքների կառավարման հանգույցները պետք է տեղադրել պոմպակայանների, հրշեջ կետերի սենքերում, պաշտպանվող սենքերում, որոնք ունեն 50C և ավելի օդի ջերմաստիճան և ապահովված են սպասարկող անձնակազմի ազատ մուտքով:

Պաշտպանվող սենքերում տեղադրված կառավարման հանգույցներն այդ սենքերից անհրաժեշտ է բաժանել REI 45 ոչ պակաս հրակայունության սահման ունեցող հակահրդեհային միջնապատերով ու ծածկերով և EI 30 ոչ պակաս հրակայունության սահման ունեցող դռներով:

 Պաշտպանվող սենքերից դուրս տեղադրված կառավարման հանգույցներն անհրաժեշտ է առանձնացնել ապակեպատ կամ ցանցկեն միջնապատերով:

5.6.2 Ջրալցված ցայտաջրմուղային կայանքների կառավարման հանգույցներում, գործարկման մասին կեղծ ազդանշանների բացառման համար, ճնշման ազդասարքի առջև նախատեսվում են հապաղման խցիկներ:

5.6.3 Փրփրային ցայտաջրմուղային կայանքների հանգույցներում թույլատրվում է սողնակի տեղակայում՝ կառավարման հանգույցից վեր:

 

5.7 Կայանքների ջրամատակարարումը

 

5.7.1 Ջրային հրդեհաշիջման համար, որպես ջրամատակարարման աղբյուր, հարկավոր է օգտագործել տարբեր նշանակման ջրմուղներ: Փրփրային հրդեհաշիջման կայանքների համար, որպես ջրամատակարարման աղբյուր անհրաժեշտ է օգտագործել ոչ խմելու նպատակի ջրմուղներ՝ ընդ որում, ջրի որակը պետք է բավարարի կիրառվող փրփրարարի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Թույլատրվում է օգտագործել խմելու ջրի խողովակաշարը՝ ջուրը վերցնելու պահին շիթի (հոսքի) խզումն ապահովող սարքվածքի առկայության դեպքում:

5.7.2 Ջրային հրդեհաշիջման կայանքների ջրի հաշվարկային քանակությունը պահվում է ջրմուղային ջրամբարներում, որտեղ հարկավոր է նախատեսել նշված ջրի ծավալն այլ կարիքների համար օգտագործումը բացառող սարքվածք:

5.7.3 Ջրային հրդեհաշիջման կայանքների համար ջրամբարների ծավալների որոշման ժամանակ հարկավոր է հաշվի առնել հրդեհաշիջման ամբողջ ժամանակահատվածում ջրամբարներում ջրի ինքնաշխատ լրալցման հնարավորությունը:

5.7.4 Փրփրային հրդեհաշիջման կայանքներում հաշվարկային քանակությունից բացի անհրաժեշտ է նախատեսել փրփրարարի 100% պահուստ՝ երկու տարողություններում:

5.7.5 Փրփրարարի պատրաստի լուծույթը պահելու դեպքում, նրա միախառնման համար հեղուկամբարում անհրաժեշտ է նախատեսել շրջագծով տեղադրված ծակոտած խողովակաշար՝ այնտեղ գտնվող ջրի հաշվարկային մակարդակից 0.1 մ ցածր:

5.7.6 Փրփրային հրդեհաշիջման կայանքների փրփրարարի լուծույթի քանակը որոշելու համար, հարկավոր է լրացուցիչ հաշվի առնել հրդեհաշիջման կայանքի խողովակաշարի տարողությունը:

5.7.7 Ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքների համար, հրամարիչ նյութի հաշվարկային քանակության վերականգնման առավելագույն ժամկետը պետք է ընդունել՝ ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.7.8 Ցայտաջրմուղային կայանքներում անհրաժեշտ է նախատեսել ինքնաշխատ ջրասնիչ՝ անոթ (անոթներ), որի ծավալի 2)3-ը լցված է ջրով (ոչ պակաս 0.5 մ3) և սեղմված օդով:

Որպես ինքնաշխատ ջրասնիչ թույլատրվում է առանց պահուստավորման՝ 40 լ ոչ պակաս միջանկյալ տարողությամբ լրասնուցիչ պոմպի (ժոկեյ-պոմպի), ինչպես նաև հաստատուն ճնշմամբ տարբեր նշանակման՝ կառավարման հանգույցի գործարկումն ապահովող ջրմուղների օգտագործումը, որոնց ճնշումը մեծ է կամ հավասար հաշվարկայինին:

5.7.9 Ձեռքով միացվող ներքին այրման շարժիչից գործարկվող հրդեհային պահուստային պոմպով հրդեհաշիջման կայանքներում անհրաժեշտ է նախատեսել ինքնաշխատ միացվող օժանդակ ջրասնիչ սարքվածք՝ ապահովելով կայանքի աշխատանքը հրամարիչ նյութի հաշվարկային ծախսով 10 րոպեի ընթացքում:

5.7.10 Օժանդակ և ինքնաշխատ ջրասնիչները հիմնական պոմպերի միացման դեպքում պետք է անջատվեն ինքնաշխատ:

5.7.11 30մ ավելի բարձրությամբ շենքերում օժանդակ ջրասնիչը հարկավոր է տեղադրել վերին տեխնիկական հարկերում:

5.7.12 Ստորգետնյա շինություններում անհրաժեշտ է նախատեսել սարքվածք հրդեհի դեպքում ջրի հեռացման համար:

5.7.13 Փրփրային հրաշիջման կայանքներում անհրաժեշտ է նախատեսել հատուկ տարողություն՝ կայանքի փորձարկման դեպքում կամ նորոգման դեպքում՝ խողովակաշարերից փրփրարային լուծույթի հավաքման համար:

 

5.8 Պոմպակայաններ

 

5.8.1 Ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքների պոմպակայանները պետք է վերագրել գործողության հուսալիության 1-ին կարգին՝ ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.8.2 Պոմպակայաններն անհրաժեշտ է տեղաբաշխել շենքերի առանձին սենքում՝ առաջին, խարսխային կամ նկուղային հարկերում, նրանք պետք է ունենան առանձին ելք դեպի դուրս կամ դեպի դուրս ելք ունեցող սանդղավանդակ:

Պոմպակայանները տեղաբաշխվում են նաև առանձին կանգնած շենքերում կամ կցաշենքերում:

5.8.3 Պոմպակայանի սենքը այլ սենքերից հարկավոր է առանձնացնել REI 45 հրակայունության սահմանով հակահրդեհային միջնապատերով և ծածկերով:

Պոմպակայանի սենքում ջերմաստիճանը պետք է լինի 5-ից մինչև 350C, օդի հարաբերական խոնավությունը 250C դեպքում 80% ոչ ավելի:

Աշխատանքային և վթարային լուսավորությունը պետք է լինի՝ ըստ ՀՀՇՆ II - 8.03:

Կայանի սենքը պետք է սարքավորված լինի հրդեհային կետի սենքի հետ հեռախոսակապով:

Կայանի սենքի մուտքի մոտ պետք է լինի լուսատախտակ՝ «Հրշեջ կայան» մակագրությամբ:

5.8.4 Պոմպակայանի սենքերում սարքավորանքի տեղաբաշխումն անհրաժեշտ է նախագծել՝ ըստ ՍՆիՊ 2.04.02:

5.8.5 Պոմպակայանի սենքում հրդեհաշիջման կայանքը շարժական հրդեհային տեխնիկային միակցելու համար, անհրաժեշտ է նախատեսել միացման գլխիկներով սարքավորված և կարճախողովակներով դուրս բերված խողովակաշարեր:

Խողովակաշարերը պետք է ապահովեն հրդեհաշիջման կայանքի թելադրող հատվածամասի առավելագույն հաշվարկային ծախսը:

Դրսից միացման գլխիկներն անհրաժեշտ է տեղադրել այն հաշվով, որ հնարավոր լինի միաժամանակ ոչ պակաս երկու հրշեջ ավտոմոբիլների միակցումը:

5.8.6 Պոմպակայանի սենքում, հրդեհային պոմպերը, ինչպես նաև բաժանավորիչ պոմպերը պետք է լինեն 2-ից ոչ պակաս (այդ թվում՝ մեկը պահուստային):

5.8.7 Հեղուկամբարը հրամարիչ նյութով լցնող խողովակաշարերի վրա տեղակայված սողնակները հարկավոր է տեղակայել պոմպակայանի սենքում:

5.8.8 Հեղուկամբարներում (տարողություններում) հրամարիչ նյութերի դիտողական հսկողության համար չափաքանոնով ստուգիչ-չափիչ սարքավորանքը պետք է տեղադրել պոմպակայանի սենքում:

 

6. ԲԱՐՁՐԱՊԱՏԻԿ ՓՐՓՈՒՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

6.1 Բարձրապատիկ փրփուրով հրեդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում՝ կայանքներ) կիրառվում են Ա, Բ, Ց հրդեհային դասի ծավալային և տեղայնածավալային հրդեհների մարման համար:

6.2 Ըստ ծավալի տեղային հրդեհաշիջման կայանքները կիրառվում են առանձին ագրեգատների կամ սարքավորանքի հրդեհի մարման համար այն դեպքում, երբ սենքերն ամբողջությամբ պաշտպանելու համար բարձրապատիկ փրփուրի կայանքի կիրառումը տեխնիկապես հնարավոր չէ կամ տնտեսապես աննպատակահարմար է:

6.3 Կայանքները պետք է ապահովեն պաշտպանվող սենքի փրփուրով լցվածությունը սարքավորանքի ամենաբարձր կետից 1 մ ոչ պակաս գերազանցումով և 10-ից ոչ ավելի րոպեի ընթացքում:

6.4 Սարքավորանքը, խողովակաշարերի երկարությունն ու տրամագիծը անհրաժեշտ է ընտրել պայմանով, որ կայանքի իներցիոնությունը չգերազանցի 180 վրկ:

6.5 Կայանքի արտադրողականությունը և փրփրարարի լուծույթի քանակությունը որոշվում է՝ ելնելով պաշտպանվող սենքերի հաշվարկային ծավալից:

Կայանքը մի քանի սենքերում կիրառելիս, որպես հաշվարկային ընդունվում է այն սենքը, որի պաշտպանության համար պահանջվում է առավել քանակությամբ փրփրարարի լուծույթ:

6.6 Տեղայնածավալային կայանքի կիրառման դեպքում, պաշտպանվող ագրեգատներն ու սարքավորանքը ցանկապատվում են 5 մմ ոչ ավելի բջիջների չափ ունեցող մետաղական ցանցով: Ցանկապատող կոնստրուկցիայի բարձրությունը պետք է լինի պաշտպանվող ագրեգատից կամ սարքավորանքից 1 մ բարձր և նրանից 0.5 մ ոչ պակաս հեռավորության վրա:

6.7 Տեղայնական հրդեհաշիջման հաշվարկային ծավալը որոշվում է ագրեգատի կամ սարքավորանքի ցանկապատող կոնստրուկցիայի հիմքի մակերեսի և նրա բարձրության արտադրյալով:

Պաշտպանվող ծավալի լցման ժամանակը տեղային մարման դեպքում չպետք է գերազանցի 180 վրկ:

6.8 Փրփուրի գեներատորները պետք է տեղաբաշխվեն պոմպակայանում կամ անմիջապես պաշտպանվող սենքում: Առաջին դեպքում, փրփուրը սենք է մատուցվում կամ անմիջական գեներատորի ելքային կարճախողովակից կամ հատուկ խուղակներով, որոնց տրամագիծը պետք է լինի գեներատորի ելքային կարճախողովակից ոչ պակաս, իսկ երկարությունը՝ 10 մ ոչ ավելի: Երկրոդ դեպքում պետք է ապահովվի թարմ օդառք կամ այրման արգասիքների միջավայրում փրփուր առաջացնելու ընդունակություն ունեցող փրփրարարների կիրառումը:

6.9 Փրփուր մատուցող խուղակները պետք է համապատասխանեն Կ0 հրդեհային վտանգավորության դասին:

6.10 Փրփուրը պաշտպանվող սենք է մատուցվում այնպես, որ ապահովի ամբողջ սենքի լցվածությունը, ներառյալ դրանում ցանկապատված տեղամասերը: Պաշտպանվող սենքերի վերին մասում փրփուրի ներանցման հակադարձ կողմից անհրաժեշտ է նախատեսել փրփուրի մատուցման ժամանակ օդանետում:

6.11 Ներմղման միջոցով ստացվող բարձրապատիկ փրփուրի գեներատորի ելքային անցքը կամ փրփուրի խողովակաշարը պոմպակայանի տարածքից դուրս գալու տեղում անհրաժեշտ է սարքավորել փակիչ սարքվածքով: Սարքվածքը պետք է բացվի ինքնաշխատ՝ փրփուրի մատուցման հետ միաժամանակ: Պետք է նախատեսել այդ սարքվածքի ձեռքի կառավարումը և դիրքի՝ «բաց է» և «փակ է» ցուցանակ:

6.12 Կայանքներն անհրաժեշտ է սարքավորել սնիչ խողովակաշարերի վրա՝ փոշեցիրներից առաջ տեղակայված ցանցավոր զտիչներով: Զտիչ բջջի չափը պետք է լինի փոշեցրի արտահոսքի անցքի նվազագույն չափից փոքր:

6.13 Եթե պաշտպանվող սենքի մակերեսը գերազանցում է 400մ2, ապա փրփուրի ներանցումն անհրաժեշտ է իրականացնել ոչ պակաս երկու տեղում սենքի հակադարձ կողմերում դասավորված:

6.14 Մեկ սենքում անհրաժեշտ է կիրառել միայն մեկ տիպի և կոնստրուկցիայի փրփուրի գեներատորներ:

6.15 Փրփուրի գեներատորները հնարավոր մեխանիկական վնասվածքներ ստանալու տեղերում տեղադրելու դեպքում, նրանց համար պետք է նախատեսել պաշտպանություն:

6.16 Հաշվարկային քանակությունից բացի կայանքներում անհրաժեշտ է նախատեսել փրփրարարի 100% պահուստ՝ երկու տարողություններում:

6.17 Խողովակաշարերը հարկավոր է նախագծել պողպատե ջրագազային ցինկապատ խողովակներով: Դրանց ամրակապումը, պոմպակայանները, ջրամատակարարումը պետք է համապատասխանեն 5-րդ բաժնի պահանջներին:


7. ՆՐԲԱՓՈՇԻԱՑՎԱԾ ՋՐՈՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

7.1 Նրբափոշիացված ջրով հրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում՝ կայանքներ) կիրառվում են մակերևութային և տեղայնական՝ ըստ մակերևույթի Ա ու Բ կարգի հրդեհի օջախները մարելու համար:

7.2 Տևական պահման հետևանքով նստվածք և փուլերի տարանջատում առաջացնող հավելանյութերով ջրի օգտագործման դեպքում, կայանքներում անհրաժեշտ է նախատեսել սարքվածք դրանց միախառնման համար:

7.3 Մոդուլային կայանքների համար, որպես գազարտամղիչ օգտագործվում են օդ, իներտ գազեր, ածխածնի երկօքսիդ, ազոտ: Որպես հրամարիչ նյութերի արտամղիչ օգտագործվող հեղուկացված գազերը չպետք է վատացնեն կայանքի աշխատանքի հարաչափերը:

Հրամարիչ նյութի արտամղման համար կայանքներում հարկավոր է օգտագործել արդյունաբերական փորձարկում անցած և հրդեհային տեխնիկայում օգտագործման համար հանձնարարելի գազագեներացնող տարրեր: Գազագեներացնող տարրերի կոնստրուկցիան պետք է բացառի նրա որևիցե մի բեկորի թափանցումը հրամարիչ նյութի մեջ:

Մշակութային արժեքների պաշտպանության դեպքում արգելվում է որպես հրամարիչ նյութի արտամղիչներ կիրառել գազագեներացնող տարրեր:

7.4 Կայանքներն անհրաժեշտ է սարքավորել փոշեցիրներից առաջ տեղակայված ցանցավոր զտիչներով: Զտիչ բջջի չափը պետք է լինի փոշեցրի արտահոսքի անցքի նվազագույն չափից փոքր:

7.5 Գլխադիրների (փոշեցիրների) ելքային անցքերն անհրաժեշտ է պաշտպանել արտաքին միջավայրի աղտոտող գործոններից: Պաշտպանիչ հարմարանքները (գեղազարդային պատյան, թասակ) չպետք է վատացնեն կայանքի աշխատանքի հարաչափերը:

7.6 Կայանքների խողովակաշարերը պետք է լինեն ցինկապատ կամ չժանգոտվող պողպատից:

7.7 Այն օբյեկտները, որոնց պաշտպանության համար կիրառվում են մի տիպաչափսի մոդուլներ, պետք է ունենան մոդուլների պահուստ, ամենամեծ չափերով սենքը պաշտպանող կայանքում 100% փոխարինման հաշվարկով:

Եթե մեկ օբյեկտում կիրառվում են տարբեր տիպաչափսերի մոդուլային կայանքներ, ապա մոդուլների պահուստը պետք է ապահովվի յուրաքանչյուր տիպաչափսի մոդուլներով պաշտպանվող ամենամեծ ծավալով սենքում կայանքների աշխատունակության վերականգնումը:

7.8 Նրբափոշիացված ջրի մատուցման նորմատիվային հարաչափերը և կայանքի հաշվարկի մեթոդակարգն ընդունվում է յուրաքանչյուր օբյեկտի համար մշակված տեխնիկական պայմաններով:


8. ԳԱԶԱՅԻՆ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

8.1 Գազային հրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի տեքստում՝ կայանքներ) կիրառվում են Ա, Բ, Ց դասի և էլեկտրասարքավորանքի (գազային հրամարիչ նյութերի (այսուհետև՝ ԳՀՄՆ) օգտագործման վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերում նշվածից ոչ ավելի լարումով էլեկտրակայանքների) հրդեհների մարման համար:

Ընդ որում, կայանքները չպետք է կիրառվեն հետևյալ հրդեհների մարման համար.

ա) թելավոր, սորուն, ծակոտկեն և այլ այրվող նյութերի, որոնք հակված են նյութի ծավալի ներսում ինքնաբոցավառման և)կամ մարմրման,

բ) քիմիական նյութերի և դրանց խառնուրդների, առանց օդի ներկայության մարմրման և այրման հակված պոլիմերային նյութերի,

գ) մետաղների հիդրիտների և հրակիր նյութերի,

դ) մետաղների փոշիների:

Ց դասի հրդեհի մարումը նախատեսվում է միայն այն դեպքում, եթե տեղի չի ունենում պայթավտանգ մթնոլորտի առաջացում:

8.2 Ծավալային հրդեհաշիջման կայանքները (բացի ազոտային և արգոնային հրդեհաշիջման կայանքներից) կիրառվում են այն սենքերի (սարքավորանքի) պաշտպանության համար, որոնք ունեն անշարժ պատող կոնստրուկցիաներ և Բ հավելվածի 12 աղյուսակում նշված անհերմետիկության ոչ ավելի արժեքներ:

Ազոտային և արգոնային հրդեհաշիջման կայանքների համար անհերմետիկության հարաչափի արժեքը չպետք է գերազանցի 0.001 մ-1 :

Պաշտպանվող սենքի ծավալը հարակից գոտիների բաժանելու դեպքում անհերմետիկության հարաչափը չպետք է գերազանցի յուրաքանչյուր գոտու համար նշված արժեքներից: Անհերմետիկության հարաչափը որոշվում է առանց հարակից գոտիների միջև պատող մակերևույթներում բացվածքների՝ եթե այնտեղ նախատեսված է գազային նյութերի միաժամանակյա մատուցում:

Անհերմետիկության հարաչափի մեծ արժեքներ ունեցող պաշտպանվող սենքերի համար ծավալային հրդեհաշիջման կայանքների նախագծումը կատարվում է կոնկրետ օբյեկտի համար մշակված լրացուցիչ նորմերով:

8.3 Կայանքներում կիրառվում են 4 աղյուսակում նշված ԳՀՄՆ:


Աղյուսակ 4

 

Հեղուկացված գազեր

Խտացված գազեր

Ածխածնի երկօքսիդ (CO2)

Ազոտ (N2)

Ֆրեոն 23 (CF3H)

Արգոն (Ar)

Ֆրեոն 125 (C2F3H)

Իներգեն.

Ֆրեոն 218 (C7F8)

 ազոտ - 52% (ծավ.)

Ֆրեոն 227ea (C3F7H)

 արգոն - 40% (ծավ.)

Ֆրեոն 318 Ц (C4F7Ճ)

 ջրածնի երկօքսիդ - 8% (ծավ.)

Վեցաֆտորային ծծումբ (SF6)

 

Այլ ԳՀՄՆ (այդ թվում հեղուկացված ազոտ և արգոն, ինչպես նաև 4 աղյուսակում չնշված) օգտագործումը կատարվում է լրացուցիչ նորմերով, որոնք մշակվում են կոնկրետ օբյեկտի համար:

 

8.4 Որպես արտամղիչ գազ պետք է կիրառել օդ կամ ազոտ, որի համար ցողի կետը պետք է լինի մինուս 400C ոչ բարձր:

8.5 Կայանքները պետք է համապատասխանեն ինքնաշխատ գազային հրդեհաշիջման կայանքների վերաբերյալ ստանդարտի պահանջներին: Կայանքի կազմում գտնվող սարքավորանքի տարբերակը պետք է համապատասխանի նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

8.6 Կայանքի տեխնոլոգիական մասի նախագիծը կազմելիս կատարվում են հաշվարկներ.

ա) հրդեհաշիջման կայանքում գտնվող ԳՀՄՆ զանգվածի (հաշվարկի համար ելակետային տվյալները բերված են Բ հավելվածում),

բ) կայանքի խողովակաշարերի տրամագծի, գլխադիրների տեսակի և քանակի, ԳՀՄՆ մատուցման ժամանակի (հիդրավլիկական հաշվարկ),

գ) գազային հրամարիչ նյութի մատուցման ժամանակ, պաշտպանվող սենքից ճնշման ավելցուկի արտանետման համար բացվածքի մակերեսի:

Հաշվարկների ելակետային տվյալները բերված են Բ հավելվածում:

 

8.7 Գազային հրամարիչ նյութերի քանակը

 

8.7.1 Կայանքում ԳՀՄՆ հաշվարկային քանակը (զանգվածը) պետք է բավարար լինի նորմատիվային հրամարիչ պարունակությունը ցանկացած պաշտպանվող սենքում կամ միաժամանակ պաշտպանվող սենքերի խմբում ապահովելու համար:

8.7.2 Կենտրոնացված կայանքները, բացի ԳՀՄՆ հաշվարկային քանակից, պետք է ունենան դրա 100 % պահուստ:

Թույլատրվում է ԳՀՄՆ հաշվարկային քանակության և պահուստի համատեղ պահում հավասարաջերմային հեղուկամբարում, միայն այն պայմանով, որ նա սարքավորվի դարձափոխիչային հաղորդակ և նրա կառավարման տեխնիկական միջոցներ ունեցող փակիչագործարկող սարքվածքով:

8.7.3 Մոդուլային կայանքները, բացի ԳՀՄՆ հաշվարկային քանակից, պետք է ունենան դրա 100% պահուստ:

Օբյեկտում մի քանի մոդուլային կայանքների առկայության դեպքում, պահուստը նախատեսվում է օբյեկտի ցանկացած պաշտպանվող սենքում գործարկված կայանքի աշխատունակության վերականգնման համար բավարար ծավալով:

Պահուստն անհրաժեշտ է պահել կայանքի մոդուլների նմանակ մոդուլներում: Պահուստով մոդուլները պետք է պատրաստ լինեն կայանքներ հավաքակցման համար:

Պահուստով մոդուլները պետք է պահվեն օբյեկտի կամ հրդեհաշիջման կայանքի սպասարկումն իրականացնող կազմակերպության պահեստում:

8.7.4 Կայանքի փորձարկման անհրաժեշտության դեպքում, փորձարկման համար ԳՀՄՆ պահուստն ընդունվում է ելնելով նվազագույն ծավալով սենքի պաշտպանության պայմանից, եթե չկան այլ պահանջներ:

 

8.8 Ժամանակային բնութագրեր

 

8.8.1 Ինքնաշխատ և հեռագործ գործարկման դեպքում կայանքը պետք է ապահովի պաշտպանվող սենք գազային հրամարիչ նյութի արտաթողման հապաղում այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է սենքերից մարդկանց տարահանման, օդափոխության անջատման, սահափականների և հակահրդեհային կափույրների փակման համար, բայց սենքում տարահանման մասին ազդարարման սարքվածքների միացման պահից 10 վրկ ոչ պակաս:

Պաշտպանվող սենքում օդափոխության համակարգի օդատարների սահափականների (կափույրների) լրիվ փակման ժամանակը չպետք է գերազանցի այդ սենքի համար նշված հապաղման ժամանակից:

Հրդեհաշիջման ժամանակ, թույլատրվում է պաշտպանվող սենքում տեխնոլոգիական գործընթացի անվտանգությունն ապահովող օդափոխության կայանքները չանջատել, եթե կայանքի հաշվարկը կատարվում է պաշտպանվող օբյեկտի առանձնահատկությունները հաշվի առնող հատուկ մեթոդակարգով:

8.8.2 Կայանքը պետք է ապահովի 15 վրկ ոչ ավելի իներցիոնություն (գործարկման ժամանակն առանց ԳՀՄՆ մատուցման հապաղման ժամանակի հաշվառման):

8.8.3 Կայանքը պետք է ապահովի պաշտպանվող սենքում հրդեհաշիջման նորմատիվային պարունակություն ստեղծելու համար գազային հրամարիչ նյութի զանգվածի 95% ոչ պակաս մատուցում այն ժամանակահատվածում, որը չի գերազանցում.

ա) 10 վրկ՝ մոդուլային կայանքների համար, որտեղ որպես ԳՀՄՆ կիրառվում են հեղուկացված գազեր (բացի ածխածնի երկօքսիդից),

բ) 15 վրկ՝ կենտրոնացված կայանքների համար, որտեղ որպես ԳՀՄՆ կիրառվում են հեղուկացված գազեր (բացի ածխածնի երկօքսիդից),

գ) 60 վրկ՝ մոդուլային և կենտրոնացված կայանքների համար, որտեղ ԳՀՄՆ կիրառվում են ածխածնի երկօքսիդ կամ սեղմված գազեր:

Ժամանակահատվածի անվանական մեծությունը որոշվում է ԳՀՄՆ լցված անոթը 200C պահման դեպքում:

Մարմրող նյութերի կամ պտտվող ռոտորով շարժիչի հրդեհների մարման դեպքում ԳՀՄՆ քանակը և մատուցման ժամանակը, ինչպես նաև նրա ծախսը որոշվում են պաշտպանվող սենքի առանձնահատկությունները հաշվի առնելով կոնկրետ օբյեկտի համար մշակված լրացուցիչ նորմերով:

 

8.9 Գազային հրամարիչ նյութերի համար անոթները

 

8.9.1 Կայանքներում կիրառվում են հետևյալ անոթները,

ա) գազային հրդեհաշիջման մոդուլներ,

բ) գազային հրդեհաշիջման մարտկոցներ,

գ) հավասարաջերմ հեղուկամբարներ:

Կենտրոնացված կայանքներում անոթները պետք է տեղաբաշխվեն հրդեհաշիջման կայանքներում: Մոդուլային կայանքներում մոդուլները տեղադրվում են ինչպես պաշտպանվող սենքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ անմիջապես նրա մոտակայքում: Անոթների հեռավորությունը մինչև ջերմային աղբյուրները պետք է լինի 1մ ոչ պակաս:

Բաշխիչ սարքվածքները տեղաբաշխվում են հրդեհաշիջման կայանքի սենքում:

8.9.2 Կենտրոնացված և մոդուլային կայանքների տեխնոլոգիական սարքավորանքի տեղաբաշխումը պետք է ապահովի նրանց սպասարկման հնարավորությունը:

8.9.3 Անոթներն անհրաժեշտ է տեղաբաշխել պաշտպանվող սենքերին հնարավորին չափով մոտ: Ընդ որում, անոթները չպետք է տեղավորել այն տեղերում, որտեղ նրանք կարող են ենթարկվել հրդեհի (պայթյունի) ազդեցության վտանգավոր գործոններին, մեխանիկական, քիմիական կամ այլ վնասման, արևի ճառագայթների անմիջական ազդեցությանը:

8.9.4 Միևնույն տիպաչափի մոդուլների համար, կայանքներում ԳՀՄՆ և արտամղիչ գազերի լցավորման հաշվարկային արժեքները պետք է լինեն միևնույնը:

8.9.5 Հավաքիչին երկու և ավելի մոդուլներ միացնելու դեպքում հարկավոր է կիրառել մոդուլների գլանանոթներ.

ա) մի տիպաչափի միատեսակ ԳՀՄՆ լցանյութով և գազարտամղիչի ճնշմամբ՝ եթե որպես ԳՀՄՆ կիրառվում է հեղուկացված գազ,

բ) միևնույն ճնշմամբ ԳՀՄՆ՝ եթե որպես ԳՀՄՆ կիրառվում է սեղմված գազ:

Մոդուլների միացումը հավաքիչի հետ պետք է կատարվի հակադարձ կափույրի կամ համանման սարքվածքի միջոցով, որը մոդուլներից մեկի անջատման դեպքում ինքնաշխատ բացառում է հավաքիչից ԳՀՄՆ կորուստը:

Եթե կայանքի աշխատանքի հաշվեկանոնով նախատեսված է ընդհանուր հավաքիչին միացված բոլոր մոդուլներից միաժամանակյա մատուցում, ապա թույլատրվում է նրանց հավաքիչին միացնելու համար հակադարձ կափույրներ չտեղակայել: Այդ դեպքում մոդուլների անջատման ժամանակ հավաքիչի հերմետիկության համար անհրաժեշտ է նախատեսել խցափակիչներ:

8.9.6 Կայանքի կազմում գտնվող անոթներն անհրաժեշտ է հուսալի ամրապնդել անոթի շահագործման փաստաթղթերին համապատասխան:

8.9.7 Պահուստի պահման համար անոթները պետք է միացված լինեն և գտնվեն տեղային գործարկման գործելակարգում: Այդպիսի անոթների փոխարկումն ինքնաշխատ կամ հեռագործ գործարկման գործելակարգ նախատեսվում է միայն ԳՀՄՆ հաշվարկային քանակության մատուցումից կամ մատուցման մերժումից հետո:

8.9.8 Կայանքներում, որտեղ որպես ԳՀՄՆ օգտագործվում են հեղուկացված գազեր, անհրաժեշտ է նախատեսել՝ ըստ ինքնաշխատ գազային հրդեհաշիջման կայանքների վերաբերյալ ստադարտի և մոդուլների կամ հավասարաջերմ հեղուկամբարների տեխնիկական փաստաթղթերի ԳՀՄՆ զանգվածի վերահսկողությունն ապահովող տեխնիկական միջոցներ:

Ընդ որում, գազարտամղիչի հեղուկացված գազի ԳՀՄՆ պարունակող մոդուլները պետք է սարքավորվեն նրա զանգվածի վերահսկողական սարքվածքով: Սեղմված գազը, ինչպես նաև գազարտամղիչը որպես ԳՀՄՆ օգտագործելիս, անոթներն ապահովվում են ճնշման վերահսկողության սարքվածքներով:

8.10 Խողովակաշարեր

 

8.10.1 Կայանքների խողովակաշարերը հարկավոր է իրականացնել անկարան պողպատե խողովակներից, ինչպես նաև արույրե կամ չժանգոտվող պողպատե խողովակներով: Դրդիչ խողովակները հարկավոր է կատարել էլեկտրաեռակցված ուղղակարան պողպատե խողովակներով: Խողովակների պարուրակավոր միացումների համար անհրաժեշտ է կիրառել նմանակ նյութից կցամասեր:

8.10.2 Հրդեհաշիջման կայանքներում խողովակաշարերի միացումները պետք է լինեն եռակցված, պարուրակավոր կամ զոդված:

8.10.3 Խողովակաշարերի կոնստրուկցիան, հիդրավլիկ փորձարկումից հետո, պետք է ապահովի նրա փչամաքրման և ջրի դատարկման հնարավորությունը:

8.10.4 Բաշխիչ խողովակաշարի յուրաքանչյուր տեղամասի վերջում, վերջին եռաբաշխիկից 50 մմ ոչ պակաս հեռավորության վրա, հարկավոր է տեղակայել ցեխածուղակ-ներագույց:

8.10.5 Խողովակաշարերն անհրաժեշտ է հուսալիորեն ամրակցել: Պատի և խողովակաշարի միջև բացակը պետք է լինի 2 սմ ոչ պակաս:

8.10.6 Խողովակաշարերը և նրանց միացումները 1.25 Պաշխ ճնշման դեպքում պետք է ապահովեն ամրություն և Pաշխ  ճնշման դեպքում հերմետիկություն 5 րոպեի ընթացքում (որտեղ Pաշխ՝ շահագործման պայմաններում ԳՀՄՆ առավելագույն ճնշումն է անոթում):

8.10.7 Կայանքների խողովակաշարերն անհրաժեշտ է հողակցել (զրոյացնել):

8.10.8 Խողովակաշարերը մոդուլների հետ միացնելու համար թույլատրվում է կիրառել ճկուն միակցիչներ (օրինակ՝ բարձր ճնշման ճկախողովակ) կամ պղնձե խողովակաշարեր, որոնց ամրությունը պետք է բավարարի 1.5 Pաշխ. ոչ պակաս ճնշման:

8.10.9 Խողովակաշարերի ներքին ծավալը, 200C ջերմաստիճանի դեպքում, չպետք է գերազանցի ԳՀՄՆ հաշվարկային քանակության հեղուկ փուլի ծավալի 80%:

 

8.11 Դրդիչ համակարգեր

 

8.11.1 Պաշտպանվող սենքերում դրդիչ համակարգի ջերմազգայուն տարրերի տեղաբաշխումը կատարվում է՝ ըստ 5-րդ բաժնի:

8.11.2 Դրդիչ խողովակաշարերի պայմանական անցման տրամագիծը հարկավոր է ընդունել 15 մմ:

8.11.3 Դրդիչ խողովակաշարերը և նրանց միացումները կայանքներում պետք է ապահովեն՝ 1.25 P ճնշման դեպքում ամրություն և P-ից ոչ պակաս ճնշման դեպքում հերմետիկություն (P-ն՝ դրդիչ համակարգում գազի (օդի) կամ հեղուկի առավելագույն ճնշումն է):

8.11.4 Կայանքի գործարկման հեռագործ սարքվածքը հարկավոր է տեղակայել 1.7մ ոչ ավելի բարձրության վրա:

Գործարկման հեռագործ սարքվածքներին ներկայացվող մնացած պահանջները պետք է համապատասխանեն գազային հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների (այսուհետև` ԳՀԻԿ) համանման սարքվածքների պահանջներին՝ ըստ 11-14 բաժինների:

 

8.12 Գլխադիրներ

 

8.12.1 Գլխադիրների տեսակի ընտրությունը կատարվում է կոնկրետ ԳՀՄՆ համար՝ նրանց տեխնիկական բնութագրերով:

8.12.2 Պաշտպանվող սենքում գլխադիրները պետք է տեղաբաշխվեն հաշվի առնելով սենքի երկրաչափությունը և ապահովեն ԳՀՄՆ բաշխումը սենքի ամբողջ ծավալով՝ նորմատիվայինից ոչ պակաս պարունակությամբ:

8.12.3 Բնականոն պայմաններում, օդի խտությունից մեծ խտությամբ ԳՀՄՆ մատուցման համար, խողովակաշարային բաշխակայանքի վրա տեղակայված գլխադիրները դասավորվում են պաշտպանվող սենքի ծածկից (առաստաղ, կախովի ծածկ, կեղծառաստաղ) 0.5 մ ոչ պակաս հեռավորության վրա:

8.12.4 Մեկ բաշխիչ խողովակաշարի վրա երկու ծայրային գլխադիրների միջև ԳՀՄՆ ծախսի տարբերությունը չպետք է գերազանցի 20%:

8.12.5 3 մմ անհատ թողարկիչ անցքերի տրամագիծը չգերազանցող գլխադիրի մուտքի վրա, հարկավոր է տեղակայել զտիչներ:

8.12.6 Մեկ սենքում (պաշտպանվող ծավալում) անհրաժեշտ է կիրառել միայն մեկ չափատեսակի գլխադիրներ:

8.12.7 Գլխադիրների ամրությունը պետք է ապահովվի 1.25 Pաշխ. ճնշման դեպքում: Գլխադիրների թողարկման անցքերի մակերևույթը պետք է իրականացվի քայքայումակայուն նյութից:

8.12.8 Գլխադիրների թողարկիչ անցքերը պետք է կողմնորոշվեն այնպես, որ ԳՀՄՆ շիթերն անմիջապես ուղղված չլինեն դեպի պաշտպանվող սենքի մշտապես բաց բացվածքները:

8.12.9 Հնարավոր մեխանիկական վնասվածքները ստանալու կամ աղտոտման տեղերում դասավորված գլխադիրները պետք է պաշտպանված լինեն:

 

8.13 Հրդեհաշիջման կայաններ

 

8.13.1 Հրդեհաշիջման կայանների սենքերը մյուս սենքերից պետք է անջատվեն հակահրդեհային 1-ին տիպի միջնապատերով և 3-րդ տիպի ծածկերով:

Կայանների սենքերը չի կարելի տեղադրել Ա և Բ կարգի սենքերի տակ կամ վրա:

Հրդեհաշիջման կայանների սենքերն անհրաժեշտ է տեղադրել շենքի նկուղում, խարսխահարկում կամ առաջին հարկում: Հրդեհաշիջման կայանի տեղադրումն առաջին հարկից վեր թույլատրվում է, եթե շենքի կամ շինության վերամբարձ տրանսպորտային սարքվածքներն ապահովում են սարքավորանքի առբերումը տեղադրման վայր և շահագործման աշխատանքների իրականացումը:

Ելքը կայանից պետք է նախատեսել դեպի դուրս, դեպի դուրս ելք ունեցող սանդղավանդակ, նախասրահ կամ միջանցք, պայմանով, որ հեռավորությունը կայանի ելքից մինչև սանդղավանդակ չի գերազանցում 25 մ և այդ միջանցքում չկան ելքեր Ա և Բ կարգի սենքերից:

Հավասարաջերմ հեղուկամբարները թույլատրվում է տեղադրել կայանի սենքից դուրս, միայն տեղումներից և արևային ճառագայթումից պաշտպանվող շվաքարանի սարքավորմամբ, որը պետք է ցանկապատված լինի հարթակի պարագծով:

Այդ դեպքում հարկավոր է.

ա) հեղուկամբարի տեղադրման վայրում նախատեսել վթարային լուսավորություն,

բ) իրականացնել միջոցառումներ, որոնք կբացառեն մարդկանց չարտոնված մոտեցումը հեղուկամբարին, նրա կառավարման (գործարկման) հանգույցներին և բաշխիչ սարքվածքներին,

գ) հեղուկամբարների համար նախատեսել մատուցային ուղիներ:

8.13.2 Այն կայանքների համար, որտեղ օգտագործվում են մոդուլներ և մարտկոցներ, հրդեհաշիջման կայանի սենքի բարձրությունը պետք է լինի 2.5 մ ոչ պակաս: Հավասարաջերմ հեղուկամբար օգտագործելիս, սենքի նվազագույն բարձրությունը որոշվում է հեղուկամբարի բարձրությամբ՝ նրանից մինչև առաստաղը ապահովելով 1 մ ոչ պակաս հեռավորություն:

Հրդեհաշիջման կայանների սենքերում պետք է լինի 5-ից մինչև 350C ջերմաստիճան, օդի հարաբերական խոնավությունը 250C դեպքում՝ 80%-ից ոչ ավելի, լուսավորությունը՝ 100 լկ ոչ պակաս լյումինեսցենտային լամպերի դեպքում կամ 75 լկ ոչ պակաս շիկացման լամպերի դեպքում:

Վթարային լուսավորությունն իրականացվում է՝ ըստ ՀՀՇՆ II-8.03:

Կայանների սենքերը պետք է սարքավորվեն ներհոս-արտահոս օդափոխությամբ՝ ոչ պակաս երկպատիկ օդափոխանակությամբ, ինչպես նաև շուրջօրյա հերթապահող անձնակազմի հերթապահության սենքի հետ հեռախոսակապով:

Կայանի սենքի մուտքի մոտ անհրաժեշտ է տեղակայել լուսատախտակ՝ «Հրդեհաշիջման կայան» մակագրությամբ: Մուտքի դուռը պետք է ունենա հրդեհաշիջման կայան չարտոնված մուտքը բացառող փակիչ սարքվածք:

8.13.3 Սարքերի և սարքվածքների տեղաբաշխումը հրդեհաշիջման կայանի սենքում պետք է ապահովի նրանց սպասարկման հնարավորությունը:

 

8.14 Տեղային գործարկման սարքվածքներ

 

8.14.1 Կենտրոնացված կայանքները պետք է սարքավորված լինեն տեղային գործարկման սարքվածքներով:

8.14.2 Պաշտպանվող սենքում տեղադրված մոդուլներով մոդուլային կայանքների տեղային գործարկումը պետք է բացառվի: Մոդուլների վրա գործարկման տարրերի առկայության դեպքում, դրանք պետք է բլոկավորվեն:

8.14.3 Պաշտպանվող սենքից դուրս տեղաբաշխված մոդուլներով մոդուլային կայանքների տեղային գործարկում չի նախատեսվում: Հիմնավորված դեպքերում կիրառվում է տեղային գործարկում՝ ընդ որում, գործարկման տարրերը պետք է.

ա) դասավորվեն պաշտպանվող սենքից դուրս՝ հրդեհի գործոնների ազդեցությունից անվտանգ գոտում,

բ) ունենան դրանց չարտոնված մոտենալու բացառման փակիչ սարքվածքով ցանկապատ,

գ) ապահովեն կայանքի գործարկման բոլոր տարրերի (այսինքն մոդուլների) միաժամանակյա գործարկումը:

8.14.4 Տեղային գործարկման սարքվածքի գործարկման տարրերը հարկավոր է տեղակայել հատակից 1.7 մ ոչ ավելի բարձրության վրա:

8.14.5 ԳՀՄՆ մատուցման մի քանի ուղղությունների առկայության դեպքում, մարտկոցի (մոդուլների) տեղային գործարկման սարքվածքի գործարկման տարրերը և բաշխիչ սարքվածքները պետք է ունենան ցուցնակներ՝ պաշտպանվող սենքի (ուղղության) ցուցումով:

 

8.15 Պաշտպանվող սենքերին ներկայացվող պահանջներ

 

8.15.1 Պաշտպանվող սենքի անհերմետիկության հարաչափը չպետք է գերազանցի 8.2 կետում նշված մեծությունները: Պետք է միջոցառումներ նախատեսվեն տեխնոլոգիապես չհիմնավորված բացվածքները վերացնելու համար, տեղակայվեն դռների չափաբերիչներ, խտացվեն մալուխների անցահատումները:

8.15.2 Սենքում նախատեսվում է մշտապես բաց բացվածք (կամ սարքվածք, որի բացվածքը բացվում է ԳՀՄՆ մատուցման պահին) ճնշման նվազեցման համար, եթե նրա անհրաժեշտությունը հաստատվում է հաշվարկով:

 8.15.3 Պաշտպանվող սենքերի համափոխանակային օդափոխության, օդային ջեռուցման և օդի լավորակման օդատար համակարգերում հարկավոր է նախատեսել հրդեհի հայտնաբերման դեպքում ինքնաշխատ փակվող օդային փականներ (սահափականներ կամ հակահրդեհային կափույրներ):

Բացառություն են կազմում օդափոխության այն կայանքները, որոնք պաշտպանվող սենքում ապահովում են տեխնոլոգիական գործընթացի անվտանգությունը: Այդ դեպքում կայանքի հաշվարկը կատարվում է՝ ըստ կոնկրետ օբյեկտի համար մշակված լրացուցիչ նորմերի:

Թույլատրվում է օդատարներում ինքնաշխատ փակվող փականներ (կափույրներ) չտեղակայել, եթե կայանքի նախագծման ժամանակ օդափոխության բացվածքները հաշվի են առնված որպես մշտապես բաց բացվածքներ և օդափոխման հոսքի ընդհատումը կատարվում է մինչև ԳՀՄՆ մատուցումը:

8.15.4 Հրդեհի մարումից հետո ԳՀՄՆ գործարարաբար հեռացման համար անհրաժեշտ է օգտագործել շենքի, շինության և սենքի համափոխանակային օդափոխությունը: Այդ նպատակի համար օգտագործվում են նաև օդափոխության շարժական կայանքներ:

 

8.16 Տեղայնածավալային հրդեհաշիջման կայանքներ

 

8.16.1 Տեղայնածավալային հրդեհաշիջման կայանքներ օգտագործվում են առանձին ագրեգատների և սարքավորանքի հրդեհի մարման համար այն դեպքերում, երբ ծավալի հրդեհաշիջման կայանքների կիրառումը տեխնիկապես անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար:

8.16.2 Տեղայնական հրդեհաշիջման հաշվարկային ծավալը որոշվում է պաշտպանվող ագրեգատի կամ սարքավորանքի բարձրության և հատակի վրա նրա պրոյեկցիայի արտադրյալով, ընդ որում, ագրեգատի և սարքավորանքի հաշվարկային եզրաչափքերը (երկարություն, լայնություն և բարձրություն) պետք է 1մ մեծացվեն:

8.16.3 Տեղայնածավալային հրդեհաշիջման համար հարկավոր է օգտագործել ածխածնի երկօքսիդ:

8.16.4 Տեղայնածավալային հրդեհաշիջման դեպքում, նորմատիվային զանգվածային հրամարիչ պարունակությունը՝ ըստ ածխածնի երկօքսիդի ծավալի կազմում է 6 կգ/մ3:

8.16.5 Տեղայնական մարման դեպքում ԳՀՄՆ մատուցման ժամանակը չպետք է գերազանցի 30 վրկ:

 

8.17 Անվտանգության պահանջներ

 

8.17.1 Կայանքների նախագծումը հարկավոր է կատարել հաշվի առնելով կայանքի հավաքակցման, կարգավորման, ընդունման և շահագործման ընթացքում անվտանգության պահանջների ապահովման հնարավորությունները՝ ըստ տվյալ տեսակի կայանքի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի:

8.17.2 Կայանքի ձեռքով գործարկման սարքվածքներն անհրաժեշտ է պաշտպանել պատահական գործարկումից կամ մեխանիկական վնասվածքներից:

8.17.3 ԳՀՄՆ (գազի) նետման ապահովիչ սարքվածքներն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ նրանց գործարկման դեպքում բացառվի անձնակազմին վնասվածքների պատճառումը:

Հավասարաջերմ հեղուկամբարի ապահովիչ սարքվածքների թողարկման հանգույցներին հարկավոր է միացնել ցամաքուրդային խողովակաշարեր՝ գազերն անվտանգ գոտի հեռացնելու համար:

 8.17.4 Կայանքներում՝ խողովակաշարերի հատվածներում, որտեղ կափույրների միջև հնարավոր է հեղուկ ԳՀՄՆ համար պարփակ խոռոչների առաջացում (օրինակ, մարտկոցի հակադարձ կափույրի և բաշխիչ սարքվածքի միջև՝ վերջինիս խափանման դեպքում), հարկավոր է նախատեսել ԳՀՄՆ անվտանգ նետման համար ապահովիչ սարքվածքներ:

8.17.5 Կայանքների սարքերի և սարքավորանքի հողակցումն ու զրոյացումն անհրաժեշտ է կատարել՝ ըստ ԷՍԿ և սարքավորանքների տեխնիկական փաստաթղթերի:

8.17.6 Շրջակա միջավայրի պահպանման մասով, կայանքները պետք է համապատասխանեն շահագործման, տեխնիկական սպասարկման, գործարկման ու նորոգման ժամանակ հրամարիչ նյութերին ներկայացվող տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:


9. ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏԻՊԻ ՓՈՇԵՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

9.1 Փոշեհրդեհաշիջման կայանքները (հետագայում, բաժնի շարադրանքում՝ կայանքներ) կիրառվում են էլեկտրասարքավորանքի (լարման տակ գտնվող էլեկտրակայանքների) և Ա, Բ, Ց դասերի հրդեհների տեղայնացման և վերացման համար՝ ըստ դրանցում լիցքավորված հրամարիչ փոշու կազմի տվյալների (այսուհետև` ըստ բաժնի շարադրանքի, փոշի):

9.2 Հրդեհապայթավտանգավորության կարգին պատկանող սենքերը պաշտպանելու դեպքում, կայանքի կազմում գտնվող սարքավորանքը պաշտպանվող սենքում տեղակայելիս, պետք է ունենա պայթաանվտանգ կատարում:

9.3 Մարդկանց զանգվածամնա սենքերում կայանքները պետք է իրականացվեն՝ ըստ ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքների տեխնիկական պահանջների վերաբերյալ ստանդարտների և սույն նորմերի 12.3.1-12.3.6 կետերի:

9.4 Արտադրական նշանակություն ունեցող սենքերում առևտրի կրպակներում, անհատական օգտագործման ավտոտնակ-բոքսերում պետք է օգտագործել հրդեհի հայտնաբերման և մարման, պաշտպանվող օբյեկտի սահմաններից դուրս լուսային կամ ձայնային ազդանշանման, կայանքի ինքնաշխատ գործարկումը հեռագործի փոխելու սարքով հեռագործ գործարկման գործառույթն իրականացնող կայանքներ:

9.5 100 մ3 ոչ ավելի ծավալով սենքերը պաշտպանելու համար, որտեղ մարդկանց մշտական գտնվելը նախատեսված չէ և որոնց հաճախումն ունի պարբերական բնույթ (արտադրական անհրաժեշտությունից ելնելով), հրդեհի բեռնվածքը չի գերազանցում 50 կգ/մ2, օդային հոսանքների արագությունը մարման գոտում չի գերազանցում 1.5 մ/վրկ, ինչպես նաև էլեկտրապահարանների, մալուխային շինությունների պաշտպանության համար հարկավոր է կիրառել կայանքներ, որոնք իրականացնում են միայն հրդեհի հայտնաբերման և մարման, ինչպես նաև հրդեհի մասին ազդանշանի հաղորդման գործառույթ:

9.6 Կայանքները չպետք է կիրառվեն նյութի ծավալի ներսում մարմրմանը ու ինքնաբռնկմանը հակված դյուրավառ նյութեղենի և առանց օդի մուտքի մարմրմանը ու այրմանը հակված քիմիական նյութերի և դրանց խառնուրդների, հրակիր ու պոլիմերային նյութերի հրդեհների մարման համար:

9.7 Կայանքի նախագծային փաստաթղթերում պետք է արտացոլված լինեն կայանքի հարաչափերը՝ ըստ փոշեհրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների տեսակների և հիմնական հարաչափերի վերաբերյալ ստանդարտի և կայանքի շահագործման կանոնների:

9.8 Պաշտպանվող սենքի ծավալը հաշվարկելիս, չայրվող նյութերից իրականացված սարքավորանքի և կոնստրուկցիաների ծավալը հանվում է սենքի հաշվարկային ծավալից:

9.9 Առանձին արտադրական գոտիների, տեղամասերի, ագրեգատների ու սարքավորանքի տեղային պաշտպանությունն իրականացվում է 1.5 մ/վրկ ոչ ավելի արագությամբ օդային հոսանքներ ունեցող սենքերում, կամ փոշեհրդեհաշիջման մոդուլի տեխնիկական փաստաթղթերում նշված հարաչափերով:

9.10 Որպես տեղայնային հրդեհաշիջման հաշվարկային գոտի ընդունվում է պաշտպանվող մակերեսի չափը մեծացված 10%, պաշտպանվող ծավալի չափը մեծացված 15%:

9.11 Պաշտպանվող սենքի ամբողջ ծավալի մարումը հարկավոր է նախատեսել մինչև 1.5% անհերմետիկության աստիճանով սենքերում:

9.12 Բաշխիչ խողովակաշարերի առավելագույն երկարությունը և դրանց նկատմամբ պահանջները կանոնակարգվում են՝ ըստ փոշեհրդեհաշիջման մոդուլների տեխնիկական փաստաթղթերի: Խողովակաշարերը պետք է լինեն պողպատե խողովակներից:

9.13 Հրդեհաշիջման կայանքների խողովակաշարերի միացումները պետք է լինեն եռակցված, կցաշուրթերով կամ պարուրակային:

9.14 Հրդեհաշիջման կայանքներում խողովակաշարերը և դրանց հանգույցները պետք է ապահովեն հերմետիկություն՝ փորձարկային  Pաշխ.  հավասար ճնշման դեպքում:

9.15 Հրդեհաշիջման կայանքներում, խողովակաշարերը և դրանց հանգույցները պետք է ապահովեն ամրություն՝ փորձարկային 1.25 Pաշխ.  հավասար ճնշման դեպքում:

9.16 Մոդուլները և գլխադիր-փոշեցիրները պաշտպանվող գոտում պետք է տեղաբաշխվեն՝ ըստ մոդուլի տեխնիկական փաստաթղթերի:

9.17 Մոդուլների կամ գլխադիր-փոշեցիրներով սարքավորված խողովակաշարերի տեղակայման համար օգտագործվող կոնստրուկցիաները պետք է դիմանան տեղակայված տարրերի հնգապատիկ բեռնվածքի ազդեցությանը:

9.18 Անհրաժեշտ է նախատեսել լրակազմի, մոդուլների (չվերալիցքավորվող) և փոշու 100% պահուստ՝ ամենամեծ սենքը կամ գոտին պաշտպանվող կայանքում փոխարինելու համար: Եթե մեկ օբյեկտում կիրառվում են տարբեր չափատեսակի մի քանի մոդուլ, ապա պահուստը պետք է ապահովի յուրաքանչյուր չափատեսակով մոդուլների աշխատունակության վերականգնումը: Պահուստը պետք է պահվի օբյեկտի պահեստում:

Փոշեհրդեհաշիջման մոդուլները հարկավոր է տեղադրել հաշվի առնելով շահագործման ջերմաստիճանի ընդգրկույթը:

Բաշխիչ խողովակաշարերով մոդուլները հարկավոր է դասավորել ինչպես պաշտպանվող սենքում (ենթադրվող այրման գոտուց հեռու), այնպես էլ նրա սահմաններից դուրս, նրա մոտակայքում՝ մենախցում կամ հատուկ պաշտպանապատված:

9.19 Հրդեհաշիջման համար անհրաժեշտ մոդուլների քանակի հաշվարկն անհրաժեշտ է իրականացնել պայմանով, որ ապահովվի պաշտպանվող սենքի ծավալում հրամարիչ փոշու հավասարաչափ լցումը կամ մակերեսի հավասարաչափ ոռոգումը՝ հաշվի առնելով տեխնիկական փաստաթղթերի բերված մոդուլի փոշեցրման տրամագիրը:

9.20 Գլխադիր-փոշեցիրների դասավորությունն իրականացվում է ըստ մոդուլի տեխնիկական փաստաթղթերի: Եթե պաշտպանվող սենքի բարձրությունն ավելին է, քան փոշեցիրների կայանքի առավելագույն բարձրությունը, ապա դրանց տեղաբաշխումն իրականացվում է հարկաբաժիններով՝ հաշվի առնելով փոշեցրման դիագրամը:

9.21 Կայանքն օգտագործելիս (նախագծում հիմնավորելու դեպքում) կիրառվում է պահուստավորում: Ընդ որում, մոդուլների ընդհանուր քանակը հաշվարկայինի համեմատ կրկնապատվում է և կատարվում է մոդուլների երկաստիճան գործարկում:

9.22 Կայանքներով սարքավորված սենքերն անհրաժեշտ է սարքավորել այնտեղ գտնվող կայանքների առկայության մասին ցուցանակներով: ՓՀԿ սարքավորված սենքերի մուտքերից առաջ պետք է նախատեսել ազդանշանում:

9.23 Ծավալային հրաշիջման դեպքում, սենքի հերմետիկության աստիճանը չպետք է գերազանցի մոդուլի տեղեկաթերթիկում նշված արժեքը:

9.24 Այն սենքերում, որտեղ նախատեսված է պաշտպանվող ամբողջ ծավալի մարում, անհրաժեշտ է ձեռնարկել չհիմնավորված բացվածքների վերացման համար և դռների ինքնաբացման դեմ միջոցառումներ:

9.25 Պաշտպանվող սենքերի համափոխանակային օդափոխության, օդային ջեռուցման և օդի լավորակման օդատարների համակարգերում պետք է նախատեսել օդային փականներ և հակահրդեհային կափույրներ: Կայանքի աշխատանքի ավարտից հետո, օդում ճախրող այրման արգասիքների և փոշու հեռացման համար, անհրաժեշտ է օգտագործել համափոխանակային օդափոխությունը: Այդ նպատակի համար կիրառվում են նաև շարժական օդափոխության կայանքներ:

9.26 Կայանքը պետք է ապահովի փոշու արտաթողման հապաղում, այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է պաշտպանվող սենքից մարդկանց տարահանման, օդափոխության, օդի լավորակման անջատման, սահափականների, հակահրդեհային կափույրների փակման համար՝ բայց սենքում տարահանման մասին ազդարարման սարքվածքների միացման պահից 30 վրկ ոչ պակաս:


10. ՕԴԱԿԱԽՈՒՅԹԱՅԻՆ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

10.1 Օդակախույթային հրդեհաշիջման կայանքները (այսուհետև՝ ՕՀԿ) կիրառվում են՝ ըստ հրդեհների դասակարգման վերաբերյալ ստանդարտի Ա2 ենթադասի և Բ դասի հրդեհների ծավալային եղանակով մարման (վերացման) համար, մինչև 10000 մ3  ծավալով, 10 մ ոչ ավելի բարձրությամբ, Բ հավելվածում նշված անհերմետիկության հարաչափը չգերազանցող սենքերում:

10.2 Չի թույլատրվում կայանքների կիրառումը Ա ու Բ կարգի սենքերում և պահեստային նշանակության Վ1-Վ2 կարգի սենքերում:

10.3 Արգելվում է հրամարիչ օդակախույթային գեներատորների (այսուհետև՝ ՀՕԳ) I տիպի` ըստ հրամարիչ օդակախույթային գեներատորների տիպերի վերաբերյալ ստանդարտի օգտագործմամբ կայանքների կիրառումը հրակայունության III և ցածր աստիճանի՝ ըստ ՀՀՇՆ II-8.04.01 շենքերի և շինությունների սենքերում և Վ1-Վ3 կարգի սենքերում, առանց յուրաքանչյուր գեներատորի բարձրջերմաստիճանային գոտին (4000C ավելի) պատող լրացուցիչ կոնստրուկցիաների: Գեներատորի պաշտպանիչ ցանկապատի կոնստրուկցիայի տեխնիկական փաստաթղթերն անհրաժեշտ է ներառել տվյալ կայանքի նախագծային փաստաթղթերում:

10.4 Թույլատրվում է կայանքների կիրառումը 0.001մ-1 ավելի անհերմետիկության հարաչափի արժեք ունեցող մինչև 3000 մ3 ծավալով և 10 մ ոչ ավելի բարձրությամբ սենքի մալուխային շինությունների (կիսահարկեր, հավաքիչներ, հորաններ) պաշտպանության համար պայմանով, որ պաշտպանվող սենքի էլեկտրացանցերում բացակայում են կրկնական միացման սարքվածքներ:

10.5 Լարման տակ գտնվող մալուխներով, էլեկտրակայանքներով և էլեկտրասարքավորանքներով սենքերում, հրդեհի մարման համար կայանքների կիրառումը թույլատրվում է միայն լարման մեծությունը ՀՕԳ կոնկրետ տիպի տեխնիկական փաստաթղթերի թույլատրելի սահմանային արժեքը չգերազանցելու պայմանով:

10.6 Ծավալային ՕՀԿ չեն ապահովում այրման լրիվ դադարեցումը (հրդեհի վերացումը) և չպետք է կիրառվեն նյութի շերտի (ծավալի) ներսում ինքնաբռնկման և/կամ մարմրման հակված թելային, սորուն, ծակոտկեն նյութերի, քիմիական նյութերի և նրանց խառնուրդների, առանց օդի մուտքի մարմրման և այրման հակված պոլիմերային նյութերի, մետաղի հիդրիդների և հրակիր նյութերի, մետաղի փոշիների (մագնեզիում, տիտան, ցիրկոնիում) մարման համար:

10.7 Կայանքների կիրառումն արգելվում է.

ա) այն սենքերում, որոնք մարդիկ չեն կարող լքել մինչև գեներատորների աշխատանքի սկիզբը,

բ) մեծ թվով մարդկանց ներկայությամբ (50 և ավելի մարդ) սենքերում,

գ) ծավալի և եզրաձևի վրա ազդող փոփոխվող (փոփոխող) հատակագիծ ունեցող սենքերում,

դ) այն շենքերի և շինությունների սենքերում, որտեղ պահվում են արժեքավորություններ, նյութեղեն և սարքավորանք, որոնց ՀՕԳ աշխատանքից առաջացած արգասիքների ազդեցությունից կարող է պատճառվել վնաս,

ե) ճարտարապետական կամ պատմական արժեք ներկայացնող շենքերում և շինություններում, թանգարանների, բանկերի արժեքավորությունների պահեստանոցների (պահոցների), արխիվների, գրադարանների, պատկերասրահների, արվեստի ստեղծագործությունների և եզակի արժեքների պահոցների սենքերում,

զ) ԷՀՄ, կապային պրոցեսորների և հեռուստահաղորդակցական ցանցերի հանգույցների, մագնիսային կրիչների արխիվների, կորակառուցիչների, սպասարկման ապարատների, համակարգային ծրագրավորողների, տվյալների պատրաստման համակարգերի սենքերում, ինչպես նաև այդ սենքերի հանովի հատակների տակի և կախովի առաստաղների հետևում գտնվող տարածություններում (բացառությամբ օգտագործողների աշխատատեղերում տեղադրված անհատական համակարգիչների և առանձնացում չպահանջվող սպասարկման գոտիների):

10.8 Կայանքները պետք է ունենան ինքնաշխատ և հեռագործ գործարկում: ՀՕԳ գործարկումը պետք է իրականացնել էլեկտրական գործարկման օգնությամբ` ալգորիթմով, որը որոշվում է ըստ Գ հավելվածի: Արգելվում է կայանքի կազմում օգտագործել համակցված գործարկմամբ գեներատորներ:

Կայանքների տեղային գործարկում չի թույլատրվում:

10.9 ՕՀԿ իր մեջ պետք է ընդգրկի.

ա) հրդեհի ազդասարքեր,

բ) կայանքի և նրա տարրերի վերահսկողության և կառավարման սարքերն ու սարքվածքներ,

գ) կայանքի և նրա տարրերի էլեկտրասնումն ապահովող սարքվածքներ,

դ) հրդեհի ազդարարիչի շլեյֆը, ինչպես նաև կայանքի և նրա տարրերի սնուցման, կառավարման և վերահսկման էլեկտրական շղթաներ,

ե) հրամարիչ օդակախույթի գեներատոր,

զ) պաշտպանվող սենքում օդափոխության, օդի լավորակման, օդային ջեռուցման և տեխնոլոգիական սարքավորանքի անջատման, հակահրդեհային կափույրների, օդափոխության տուփախողովակների և այլնի փակման համար հրահանգող ազդակներ ձևավորող և արձակող սարքվածքներ,

է) կայանքի ինքնաշխատ գործարկումը բլոկավորելու համար սարքվածքներ՝ պաշտպանվող սենքում դռների բացման պահին բլոկավորման դրության ցուցանշմամբ,

ը) կայանքի գործարկման և սենքում հրամարիչ օդակախույթի առկայության մասին լուսային և ձայնային ազդանշանման և ազդարարման սարքվածքներ:

10.10 Պաշտպանվող սենքում գեներատորների դասավորությունը պետք է բացառի յուրաքանչյուր գեներատորի բարձրաջերմաստիճանային գոտիների ներգործության հնարավորությունը.

ա) 750C ավելի ջերմաստիճանով գոտիների՝ պաշտպանվող սենքում գտնվող անձնակազմի կամ տվյալ սենք մուտք գործելու իրավունք ունեցողների վրա (գեներատորի չարտոնված կամ կեղծ գործարկման դեպքում):

բ) 2000C ավելի ջերմաստիճանով գոտիների՝ պաշտպանվող սենքում պահվող կամ շրջանառվող այրվող նյութերի և նյութեղենի, ինչպես նաև այրվող սարքավորանքի վրա,

գ) 4000C ավելի ջերմաստիճանով գոտիների՝ այլ սարքավորանքի վրա:

10.11 Սենքում անձնակազմի, ինչպես նաև այրվող նյութերի և սարքավորանքի ՀՕԳ բարձրաջերմաստիճան գոտիների հետ շփման հնարավորության բացառման նպատակով, անհրաժեշտ է նախատեսել համապատասխան կոնստրուկտիվ միջոցառումներ: Գեներատորների պաշտպանիչ կոնստրուկցիաներն անհրաժեշտ է ներառել տվյալ կայանքի նախագծային փաստաթղթերում:

10.12 Սենքերում գեներատորների տեղաբաշխումը պետք է ապահովի մատուցման տրված ինտենսիվությունը, օդակախույթի նորմատիվայինից ոչ պակաս հրաշիջման ունակության ստեղծումը և հրամարիչ օդակախույթով պաշտպանվող սենքի ամբողջ ծավալի հավասարաչափ լցումը, հաշվի առնելով 10.11 և 10.19 կետերը: Ընդ որում, գեներատորները դասավորվում են նաև հարկաշարերով:

Գեներատորներն անհրաժեշտ է տեղադրել այնպես, որ բացառվի օդակախույթի շթի լցումը սենքի պատող կոնստրուկցիաներում մշտական բաց բացվածքների մեջ:

10.13 Պաշտպանվող սենքում կայանքը պետք է ապահովի հրամարիչ օդակախույթի մատուցման հապաղում, այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է լուսային և ձայնային ազդանշանումից հետո մարդկանց տարահանման, ինչպես նաև օդափոխության սարքավորանքի լրիվ անջատման, օդային սահափականների և կափույրների փակման համար՝ բայց 30 վրկ ոչ պակաս:

10.14 Գեներատորները հարկավոր է տեղադրել չայրվող նյութերից պատրաստված պատող կոնստրուկցիաների մակերևույթների, սյուների, հատուկ կանգնակների և այլնի վրա, կամ հարկավոր է նախատեսել չայրվող նյութերից պատրաստված հատուկ մեկուսատախտակներ (բարձակներ) գեներատորի ամրացումների տակ:

10.15 Պաշտպանվող սենքերում գեներատորների տեղաբաշխումը պետք է ապահովի դրանց պատյանների ամբողջականության, գեներատորի գործարկման շղթաների միացման սեղմակների տեսողական վերահսկողության և անսարք գեներատորը նորով փոխարինելու հնարավորությունը:

10.16 Օդակախույթային հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքներով սարքավորված սենքերը պետք է ունենան կայանքների առկայության մասին ցուցանակներ: Պաշտպանվող սենքերի մուտքերի մոտ պետք է նախատեսել ազդանշանում:

10.17 Հաշվարկների և նախագծման համար որպես ելակետային տվյալներ օգտագործվող պաշտպանվող սենքերի բնութագրերը հարկավոր է նշել նախագծման առաջադրանքում:

10.18 Կայանքներով սարքավորված սենքերը հնարավորին չափ պետք է լինեն հերմետիկացված: Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ ավելցուկային ճնշումից դռների ինքնաբացման դեմ՝ ըստ Դ հավելվածում բերված հաշվարկի:

10.19 Պաշտպանվող սենքերի համափոխանակային օդափոխության, օդի լավորակման, օդային ջեռուցման համակարգերում, հակահրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է նախատեսել օդային փականներ կամ հակահրդեհային կափույրներ:

10.20 Հրդեհի դեպքում, մինչև կայանքի գործարկումն անհրաժեշտ է նախատեսել պաշտպանվող սենքերի օդափոխության, օդի լավորակման, օդային ջեռուցման, ծխահեռացման, օդի էջքի համակարգերի ինքնաշխատ անջատում, ինչպես նաև օդային փականների և հակահրդեհային կափույրների փակում: Ընդ որում, դրանց լրիվ փակման ժամանակը չպետք է գերազանցի 30 վրկ:

10.21 Կայանքի աշխատանքի ավարտից հետո, օդակախույթի հեռացման համար անհրաժեշտ է օգտագործել սենքերի համափոխանակային օդափոխությունը:

10.22 Կայանքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել և պահպանել անվտանգության պահանջները՝ ըստ գեներատորների և կայանքի այլ տարրերի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի:

10.23 Կայանքների նախագծում, ինչպես նաև շահագործման տեխնիկական փաստաթղթերում անհրաժեշտ է նախատեսել միջոցառոււմներ, որոնք կբացառեն հրդեհաշիջման կայանքների պատահական գործարկումը և անձնակազմի վրա գեներատորի աշխատանքի վնասակար գործոնների ազդեցությունը (հրամարիչ օդակախույթից թունավորումը, օդակախույթի շթի և գեներատորի պատյանի բարձր ջերմաստիճանը, տեսանելիության լրիվ բացակայության պայմաններում շարժման ընթացքում մարդկանց հնարավոր վնասվածության ստացումը):


11. ԻՆՔՆԱՎԱՐ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

11.1 Համապատասխան լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, որպես բացառություն, թույլատրվում է ինքնավար կայանքներով (այսուհետև՝ ՀԿ) պաշտպանել շենքեր, շինություններ, սենքեր և սարքավորանք, որոնք ենթակա են ինքնաշխատ ՀԿ պաշտպանության՝ բացառությամբ մարդկանց ներկայությամբ օբյեկտների: Այն դեպքերում, երբ արտադրական անհրաժեշտությունից ելնելով պահանջվում է մարդկանց կարճաժամկետ ներկայություն կանոնակարգային, նորոգման և այլ աշխատանքների կատարման համար, պետք է նախատեսված լինեն տեխնիկական կամ կազմակերպչական միջոցառումներ՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

11.2 Յուրաքանչյուր տիպի ինքնավար ՀԿ համար, հրամարիչ նյութի քանակության հաշվարկը պետք է համապատասխանի ինքաշխատ ՀԿ հրամարիչ նյութի տեսակին:

11.3 Ինքնավար կայանքների կազմում պետք է ներառվեն հրամարիչ նյութի պահման և մատուցման գործառույթ կատարող, հրդեհի օջախների հայտնաբերման, ինքնաշխատ գործարկում ապահովող սարքվածքներ, հրդեհի կամ կայանքի գործարկման մասին ազդանշան տվող միջոցներ:


12. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ


12.1 Ընդհանուր պահանջներ

 

12.1.1 Հրդեհաշիջման կայանքների կառավարման ապարատները պետք է ապահովեն.

ա) հրդեհաշիջման կայանքի ինքնաշխատ գործարկման հրահանգի ձևավորումը երկու կամ ավելի հրդեհի ազդասարքերի, իսկ ջրային կամ փրփրային հրդեհաշիջման կայանքների համար, բացի այդ, երկու ճնշման տվիչների գործարկման դեպքում: Ճնշման տվիչների միացումը պետք է իրականացվի ըստ «կամ» սխեմայի,

բ) հիմնական ներանցիչի վրա լարման անհետացման դեպքում կառավարման ազդանշանման շղթաների ինքնաշխատ փոխարկումն էլեկտրամատակարարման հիմնական ներանցիչից՝ պահուստայինի և լարման վերականգնման դեպքում՝ դրանց հետագա փոխարկումն էլեկտրամատակարարման հիմնական ներանցիչին,

գ) կայանքի ինքնաշխատ գործարկման գործելակարգի անջատման և վերականգնման հնարավորություն (ջրային կամ փրփրային հրդեհաշիջման համար՝ պոմպերի),

դ) ինքնաշխատ վերահսկողություն.

հրդեհային ազդանշանման ընդունիչ-վերահսկիչ սարքերի և կայանքի (ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքների համար՝ հրդեհային պոմպերի, պոմպ-բաժանավորիչների) ինքնաշխատ միացման հրահանգ տալու համար նախանշված կառավարման սարքերի միջև միացնող գծերի, խզման և կարճ միացման դեպքում,

լուսային և ձայնային ազդարարիչների միացման գծերի վրա՝ դրանց խզման և կարճ միացման դեպքում,

հրդեհաշիջման կայանքների հեռագործ գործարկման էլեկտրական շղթաների վրա՝ դրանց խզման և կարճ միացման դեպքում,

ե) լուսային և ձայնային ազդանշանման (ըստ կանչի), այդ թվում ազդարարիչների սարքինության վերահսկողություն,

զ) լուսային ազդանշանման պահպանմամբ (սարքի վրա) ձայնային ազդանշանման անջատում,

է) հրդեհի ազդանշանման համակարգից հրդեհի մասին հաջորդ ազդանշանի ստացման դեպքում, ձայնային ազդանշանման ինքնաշխատ միացում,

ը) օբյեկտի տեխնոլոգիական սարքավորանքի և ինժեներական համակարգերի կառավարման համար հրահանգի ձևավորում (անհրաժեշտության դեպքում),

թ) օդափոխության անջատման հրահանգի ձևավորում (անհրաժեշտության դեպքում),

ժ) ազդարարման համակարգի միացման հրահանգի ձևավորում (անհրաժեշտության դեպքում):

12.1.2 Կայանքի ինքնաշխատ գործարկման անջատող և գործելակարգը վերականգնող սարքավորանքներն անհրաժեշտ է տեղադրել հերթապահ կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

Չարտոնված մոտեցումից պաշտպանվածություն ունենալու դեպքում, ինքնաշխատ գործարկումը վերականգնող սարքվածքները կարող են տեղադրվել պաշտպանվող սենքերի մուտքերի մոտ:

12.1.3 Հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում, պետք է նախատեսել.

ա) լուսային և ձայնային ազդանշանում.

հրդեհի ծագման մասին (հրդեհի ազդանշանման հասցեական համակարգերի կիրառման դեպքում՝ ըստ սենքերի կամ ուղղությունների վերծանմամբ),

կայանքի գործարկման և հրամարիչ նյութի դեպի պաշտպանվող սենք անցման մասին (ըստ ուղղությունների և սենքի վերծանմամբ),

բ) լուսային ազդանշանում.

էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների լարվածության առկայության մասին,

հրդեհի մասին ձայնային ազդանշանման անջատման վերաբերյալ (ազդանշանման ինքնաշխատ վերականգնման բացակայության դեպքում),

անսարքության մասին ձայնային ազդանշանման անջատման վերաբերյալ (ազդանշանման ինքնաշխատ վերականգնման բացակայության դեպքում),

 

12.2 Ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքներ

 

12.2.1 Բացի ընդհանուր պահանջներից, ջրային և փրփրային հրդեհաշիջման կայանքների կառավարման ապարատները պետք է ապահովեն.

ա) աշխատանքային պոմպերի (հրդեհային և պոմպ-բաժանավորիչների) ինքնաշխատ գործարկումը,

բ) պահուստային պոմպերի (հրդեհային և պոմպ-բաժանավորիչների) ինքնաշխատ գործարկումը՝ աշխատանքային պոմպերի խափանման կամ սահմանված ժամանակի ընթացքում գործելակարգին դուրս չգալու դեպքում,

գ) փակիչ արմատուրի էլեկտրաշարժաբերի ինքնաշխատ միացումը,

դ) ցամաքուրդային պոմպի ինքնաշխատ գործարկումը և անջատումը,

ե) պոմպերի (բացառությամբ ցայտաջրմուղային համակարգերի) տեղային, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հեռագործ միացումն ու անջատումը,

զ) խողովակաշարերից և հեղուկաօդաճնշական տարողություններից հրամարիչ նյութերի և սեղմած օդի հոսակորստի փոխհատուցման սարքվածքների ինքնաշխատ կամ տեղային կառավարումը,

է) ինքնաշխատ վերահսկողությունը.

էլեկտրաշարժաբերով փակիչ սարքվածքների էլեկտրական շղթաների խզման,

հրդեհային պոմպերի և պոմպ-բաժանավորիչների ինքնաշխատ միացման հրահանգը ձևավորող կառավարող հանգույցների գործարկումը գրանցող սարքերի էլեկտրական շղթաների խզման և կարճ միացման,

ը) հեղուկամբարում, ցամաքուրդային գետնախորշում, տարողության մեջ բաժան պահելիս փրփրարարի վթարային մակարդակի ինքնաշխատ վերահսկողություն,

թ) ջրաօդաճնշանոթում ճնշման ինքնաշխատ վերահսկողություն,

ժ) հրդեհաշիջման կայանքի գործարկման ժամանակավոր հապաղում (անհրաժեշտության դեպքում):

12.2.2 Մարդկանց հնարավոր ներկայությամբ սենքերը պաշտպանող ծավալափրփրային հրդեհաշիջման կայանքներում հարկավոր է նախատեսել կայանքի ինքնաշխատ գործարկումը հեռագործի փոխարկման սարքվածքներ՝ ինքնաշխատ գործարկման անջատման վերաբերյալ հրդեհային կետի սենքում լուսային և ձայնային ազդանշաններ տալով:

12.2.3 Պոմպակայանի սենքում հարկավոր է տեղադրել հետևյալ սարքվածքները.

ա) պոմպերի տեղային գործարկման և կանգառքի (հրդեհային պոմպերի գործարկումը և կանգառքը իրականացվում է նաև հրդեհային կետի սենքից),

բ) ճնշակի տեղային գործարկման և կանգառքի:

12.2.4 Ծավալափրփրային հրդեհաշիջման կայանքներով պաշտպանվող սենքերում և նրանց մուտքերի առջև անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում: Միայն պաշտպանվող սենքերի միջով ելքեր ունեցող հարակից սենքերը պետք է սարքավորված լինեն համանման ազդանշանումով:

Պաշտպանվող սենքերի մուտքերի առջև անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում՝ կայանքի ինքնաշխատ գործարկման անջատման մասին:

12.2.5 Հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում պետք է նախատեսել.

ա) լուսային և ձայնային ազդանշանում.

պոմպերի գործարկման մասին,

կայանքի աշխատանքի սկզբի մասին՝ հրամարիչ նյութի մատուցման ուղղությունների նշումով,

պոմպերի և կայանքի ինքնաշխատ գործարկման անջատման մասին,

կայանքի անսարքության մասին՝ ըստ 12.1.1 կետի «դ» ենթակետի և 12.2.1 կետի «թ» և «ժ» ենթակետերի, կայանքի էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների վրա լարման անհետացման, էլեկտրաշարժաբերով փակիչ սարքերի սողնակների բացման հրահանգ տալու գործելակարգում նրանց լրիվ բացման բացակայության մասին, փակիչ սարքերի էլեկտրակառավարման շղթաների անսարքության մասին, ջրի և օդի ճնշման թույլատրելի մակարդակից ցածր իջնելու մասին (ձայնային ազդանշանն ընդհանուր է),

հրդեհային հեղուկամբարում, փրփրարարով լցված տարողությունում ցամաքուրդային գետնախորշում վթարային մակարդակի մասին (ընդհանուր ազդանշան),

բ) Լուսային ազդանշանում՝ էլեկտրաշարժաբերով գործող փակիչների վիճակի մասին (բաց են, փակ են):

12.2.6 Պոմպակայանի սենքում հարկավոր է նախատեսել լուսային ազդանշանում.

ա) էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների վրա լարման առկայության մասին,

բ) հրդեհային պոմպերի, պոմպ-բաժանավորիչների, ցամաքուրդային պոմպի ինքնաշխատ գործարկման անջատման մասին,

գ) կառավարման հանգույցների գործարկումը գրանցող և կայանքներին ու փակիչ սարքվածքներին միացման հրահանգ տվող սարքերի էլեկտրական շղթաների անսարքության մասին,

դ) էլեկտրաշարժաբերով փակիչ սարքվածքների սողնակների կառավարման էլեկտրական շղթաների անսարքության մասին (ըստ ուղղությունների վերծանմամբ),

ե) էլեկտրաշարժաբերով փակիչ սարքվածքների սողնակների լրիվ բացման բացակայության մասին՝ դրանց բացման հրահանգ տալու գործելակարգում (ըստ ուղղությունների վերծանմամբ),

զ) հրդեհային հեղուկամբարում փրփրարարով լցված տարողությունում, ցամաքուրդային գետնախորշում վթարային մակարդակի մասին (ընդհանուր ազդանշան):

Եթե էլեկտրասողնակները պոմպակայանի սենքում տեղադրված չեն, ապա՝ ըստ սույն կետի «դ» և «ե» ենթակետերի, նշված ազդանշանները տրվում են էլեկտրասողնակների տեղադրման վայրում:

 

12.3 Գազային և փոշով հրդեհաշիջման կայանքներ

 

12.3.1 Բացի ընդհանուր պահանջներից, գազային և փոշով հրդեհաշիջման կայանքների կառավարման ապարատուրան (այսուհետև՝ ըստ ենթաբաժնի շարադրանքի, կայանքներ) պետք է ապահովի.

ա) կայանքի հեռագործ գործարկումը (պաշտպանվող սենքի մուտքերի մոտ կամ հրշեջ կետի սենքում),

բ) ինքնաշխատ վերահսկողություն.

գործարկման սարքվածքների կառավարման էլեկտրական շղթաների և գործարկման սարքվածքների շղթաների խզման,

գործարկման գլանանոթներում և դրդիչ խողովակաշարերում ճնշման՝ ԳՀԻԿ համար,

գ) ինքնաշխատ և հեռագործ գործարկման դեպքում հրամարիչ նյութի արտաթողման հապաղում (հրդեհի մասին լուսային և ձայնային ազդարարումից հետո) այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է մարդկանց տարահանման, օդափոխության սարքավորանքի անջատման, օդային սահափականների և հակահրդեհային կափույրների փակման և այլնի համար, բայց ոչ պակաս, քան 30 վրկ (գազային հրդեհաշիջման կայանքների համար՝ ոչ պակաս 10 վրկ): Պաշտպանվող սենքից տարահանման համար անհրաժեշտ ժամանակը որոշվում է ըստ հրդեհային անվտանգության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի,

դ) պաշտպանվող սենքերի դռների բացման դեպքում կայանքի ինքնաշխատ և հեռագործ գործարկման անջատում՝ անջատված վիճակի ցուցանշմամբ:

12.3.2 Կայանքի հեռագործ գործարկման սարքվածքները հարկավոր է տեղադրել պաշտպանվող սենքի դրսի կողմից՝ տարահանման ելքերի մոտ:

Հեռագործ գործարկման սարքվածքների տեղադրումն իրականացվում է նաև հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.3.3 Պաշտպանվող սենքերի դռների վրա անհրաժեշտ է նախատեսել դռների բացման դեպքում կայանքի գործարկումն ինքնաշխատ անջատող սարքվածքներ:

Ինքնաշխատ գործարկումն անջատող սարքվածքները լրացուցիչ տեղադրվում են հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.3.4 Գազային կամ փոշով հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքներով պաշտպանվող սենքերում և դրանց մուտքերի մոտ անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում: Միայն պաշտպանվող սենքերի միջով ելքեր ունեցող հարակից սենքերն անհրաժեշտ է սարքավորել համանման ազդանշանումով:

Պաշտպանվող սենքերի մուտքերի առջև անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում կայանքի ինքնաշխատ գործարկման անջատման մասին:

12.3.5 Հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում հարկավոր է նախատեսել.

ա) լուսային և ձայնային ազդանշանում կայանքի անսարքության մասին՝ ըստ 12.1.1 կետի «դ» ենթակետի և 12.3.1 կետի «բ» ենթակետի, դրդիչ խողովակաշարերում և գործարկման գլանանոթներում ճնշման՝ մինչև ԳՀԻԿ տեխնիկական փաստաթղթերում նշված թույլատրելի սահմանային արժեքի անկման մասին և կայանքի էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների վրա լարման անհետացման մասին (ձայնային ազդանշանն ընդհանուր է),

բ) լուսային ազդանշանում՝ ինքնաշխատ գործարկման անջատման մասին (ըստ պաշտպանվող ուղղությունների կամ սենքերի վերծանմամբ):

12.3.6 Հրդեհաշիջման կայանի սենքում պետք է լինի դրդիչ խողովակաշարերում և գործարկման գլանանոթներում ճնշման անկման մասին տեսողական ցուցանշում:

 

12.4 Օդակախույթային հրդեհաշիջման կայանքներ

 

12.4.1 Բացի ընդհանուր պահանջներից օդակախույթային հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կառավարման ապարատուրան (այսուհետև՝ ըստ ենթաբաժնի շարադրանքի, կայանքներ) պետք է ապահովի.

ա) կայանքի հեռագործ գործարկումը (պաշտպանվող սենքերի մուտքերի մոտ, կամ հրշեջ կետի սենքում),

բ) գործարկման սարքվածքների կառավարման էլեկտրական շղթաների և գործարկման սարքվածքների շղթաների խզման ինքնաշխատ վերահսկողություն,

գ) հրդեհի մասին լուսային և ձայնային ազդարարումից հետո, հրամարիչ նյութի արձակման հապաղումն այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է մարդկանց տարահանման, օդափոխության սարքավորանքի ու օդի լավորակման համակարգի կանգառքի, օդային սահափականների ու հակահրդեհային կափույրների փակման համար՝ բայց 30 վրկ ոչ պակաս: Պաշտպանվող սենքից տարահանման համար անհրաժեշտ ժամանակը որոշվում է՝ ըստ հրդեհային անվտանգության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի,

դ) պաշտպանվող սենքի դռների բացման դեպքում կայանքի ինքնաշխատ գործարկման անջատում՝ անջատված վիճակի ցուցանշմամբ:

12.4.2 Կայանքների գործարկման հեռագործ սարքվածքները հարկավոր է տեղադրել պաշտպանվող սենքի դրսի կողմից՝ տարահանման ելքերի մոտ:

Հեռագործ գործարկման սարքվածքների տեղադրումն իրականացվում է նաև հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.4.3 Պաշտպանվող սենքերի դռների վրա անհրաժեշտ է նախատեսել դռների բացման դեպքում կայանքի ինքնաշխատ գործարկումն անջատող սարքվածքներ:

Ինքնաշխատ գործարկումն անջատող սարքվածքները լրացուցիչ տեղադրվում են հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.4.4 Օդակախույթային հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքներով պաշտպանվող սենքերում և դրանց մուտքերի մոտ պետք է նախատեսել ազդանշանում:

Միայն պաշտպանվող սենքերի միջով ելքեր ունեցող հարակից սենքերը պետք է սարքավորված լինեն համանման ազդանշանումով:

Պաշտպանվող սենքերի մուտքերի առջև անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում կայանքի ինքնաշխատ գործարկման անջատման մասին:

12.4.5 Հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում, բացի ընդհանուր պահանջներից, պետք է նախատեսված լինի.

ա) լուսային և ձայնային ազդանշանում կայանքի անսարքության մասին՝ ըստ 12.1.1 կետի «դ» ենթակետի և 12.3.1 կետի «բ» ենթակետի և կայանքի էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների վրա լարման անհետացման մասին (ձայնային ազդանշանն ընդհանուր է),

բ) լուսային ազդանշանում՝ ինքնաշխատ գործարկման անջատման մասին (ըստ պաշտպանվող սենքերի վերծանմամբ):

Օբյեկտի պաշտպանության համար հրդեհի ծխային ազդասարքերի կիրառման դեպքում, օդակախույթային ինքնաշխատ կայանքի լրակազմում անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ, որոնք կբացառեն նշված ազդասարքերի կեղծ գործարկումներն այն սենքերում, որոնք կից են սենքերին, որտեղ տեղի է ունեցել կայանքի մոդուլների գործարկում:

 

12.5 Նրբափոշիացված ջրով մարման կայանքներ

 

12.5.1 Բացի ընդհանուր պահանջներից, նրբափոշիացված ջրով մարման հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կառավարման ապարատուրան (այսուհետև՝ ըստ ենթաբաժնի տեքստի, կայանքներ) պետք է ապահովի.

ա) կայանքի հեռագործ գործարկումը (պաշտպանվող սենքի մուտքերի մոտ),

բ) գործարկման սարքվածքների կառավարման էլեկտրական շղթաների և գործարկման սարքվածքների շղթաների խզման ինքնաշխատ վերահսկողություն,

գ) հրդեհի մասին լուսային և ձայնային ազդարարումից հետո, հրամարիչ նյութի արձակման հապաղումն այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է մարդկանց տարահանման համար, բայց 10 վրկ ոչ պակաս: Պաշտպանվող սենքից տարահանման համար անհրաժեշտ ժամանակը որոշվում է ՝ ըստ հրդեհային անվտանգության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի,

դ) պաշտպանվող սենքի դռների բացման դեպքում կայանքի ինքնաշխատ և հեռագործ գործարկման անջատում՝ անջատված վիճակի ցուցանշմամբ:

12.5.2 Կայանքների գործարկման հեռագործ սարքվածքները հարկավոր է տեղադրել պաշտպանվող սենքի դրսի կողմից՝ տարահանման ելքերի մոտ:

Հեռագործ գործարկման սարքվածքների տեղադրումն իրականացվում է նաև հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.5.3 Պաշտպանվող սենքերի դռների վրա անհրաժեշտ է նախատեսել դռների բացման դեպքում կայանքի ինքնաշխատ գործարկումն անջատող սարքվածքներ:

Ինքնաշխատ գործարկումն անջատող սարքվածքները լրացուցիչ տեղադրվում են հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում:

12.5.4 Նրբափոշիացված ջրի հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքներով պաշտպանվող սենքերում և դրանց մուտքերի մոտ պետք է նախատեսված լինի ազդանշանում՝ ըստ օբյեկտների պաշտպանության հրդեհային տեխնիկայի վերաբերյալ ստանդարտի:

Միայն պաշտպանվող սենքերի միջով ելքեր ունեցող հարակից սենքերը պետք է սարքավորված լինեն համանման ազդանշանումով:

Պաշտպանվող սենքերի մուտքի առջև անհրաժեշտ է նախատեսել ազդանշանում՝ կայանքի ինքնաշխատ գործարկման անջատման մասին:

12.5.5 Հրդեհային կետի սենքում կամ շուրջօրյա հերթապահություն տանող անձնակազմով մի այլ սենքում, բացի ընդհանուր պահանջներից հարկավոր է նախատեսել.

 ա) լուսային և ձայնային ազդանշանում կայանքի անսարքության մասին՝ ըստ 12.1.1 կետի «դ» ենթակետի և 12.3.1 կետի «բ» ենթակետի և կայանքի էլեկտրամատակարարման հիմնական և պահուստային ներանցիչների վրա լարման անհետացման մասին (ձայնային ազդանշանն ընդհանուր է),

 բ) լուսային ազդանշանում՝ ինքնաշխատ գործարկման անջատման մասին (ըստ պաշտպանվող սենքերի վերծանմամբ):

 

13. ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
 

13.1 Ընդհանուր դրույթներ

 

13.1.1 Բոցի հրդեհի ազդասարքերը հարկավոր է կիրառել, եթե հրդեհի առաջացման սկզբնական փուլում վերահսկվող գոտում ենթադրվում է բաց բոցի հայտնվելը:

13.1.2 Բոցի ազդասարքի սպեկտրալ զգայունությունը պետք է համապատասխանի ազդասարքի վերահսկվող գոտում գտնվող այրվող նյութի բոցի ճառագայթման սպեկտրին:

13.1.3 Հրդեհի ջերմային ազդասարքեր կիրառում են, երբ հրդեհի առաջացման սկզբնական փուլում վերահսկվող գոտում ենթադրվում է նշանակալի ջերմանջատում:

13.1.4 Տարբերակված և առավելագույն-տարբերակված հրդեհի ջերմային ազդասարքերը հարկավոր է կիրառել հրդեհի օջախի հայտնաբերման համար, եթե հրդեհի վերահսկվող գոտում չեն ենթադրվում հրդեհի առաջացման հետ կապ չունեցող ջերմաստիճանի տատանումներ, որոնք կարող են առաջացնել այդ տեսակի հրդեհի ազդասարքերի գործարկում:

13.1.5 Հրդեհի ջերմային ազդասարքերի ընտրման դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ առավելագույն և առավելագույն-տարբերակված ազդասարքերի գործարկման ջերմաստիճանը սենքում օդի թույլատրելի առավելագույն ջերմաստիճանից պետք է բարձր լինի ոչ պակաս 200C:

13.1.6 Հրդեհի գազային ազդասարքերը կիրառվում են, եթե հրդեհի առաջացման սկզբնական փուլում վերահսկվող գոտում ենթադրվում է որոշակի տեսակի գազերի այնպիսի պարունակություն, որը կարող է առաջացնել ազդասարքերի գործարկում: Հրդեհի գազային ազդասարքերը չպետք է տեղադրվեն այն սենքերում, որտեղ հրդեհի բացակայության ժամանակ կարող են հայտնվել ազդասարքերի գործարկում առաջացնող պարունակությամբ գազեր:

13.1.7 Այն դեպքերում, երբ վերահսկվող գոտում հրդեհի գերիշխող գործոնը որոշված չէ, կիրառվում է հրդեհի տարբեր գործոնների վրա արձագանքող ազդասարքերի համակցում կամ հրդեհի համակցված ազդասարք:

13.1.8 Հրդեհի ազդասարքի տեսակի ընտրությունը, կախված պաշտպանվող սենքերի նշանակությունից և հրդեհի բեռնվածքի ձևից կատարվում է՝ ըստ Ե հավելվածի:

13.1.9 Հրդեհի ազդասարքերը հարկավոր է ընդունել՝ ըստ համապատասխան ստանդարտների, հրդեհային անվտանգության նորմերի, տեխնիկական փաստաթղթերի` հաշվի առնելով նրանց տեղադրման վայրի վրա տարբեր ազդեցությունները:

13.1.10 Ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքի կառավարման, ծխահեռացման, հրդեհի ազդարարման մասին ծանուցումների համար նախատեսված հրդեհի ազդասարքերը պետք է էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցությունների հանդեպ ունենան երկրորդ աստիճանից ոչ ցածր կոշտությամբ կայունություն:

13.1.11 Հրդեհի ազդանշանման շլեյֆով սնուցվող և ներկառուցված ձայնային ազդարարիչ ունեցող հրդեհի ծխային ազդասարքերը հարկավոր է կիրառել այն սենքերում, որտեղ հրդեհի տեղի որոշման և օպերատիվ, տեղայնային ազդարարման համար միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները.

ա) սկզբնական փուլում այրման օջախի առաջացման հիմնական գործոնը հանդիսանում է ծխի հայտնվելը,

բ) պաշտպանվող սենքերում հնարավոր է մարդկանց ներկայությունը:

Այդպիսի ազդասարքերը պետք է ներառվեն հրդեհի ազդանշանման միացյալ համակարգի մեջ, հերթապահ անձնակազմի սենքում տեղադրված հրդեհի ընդունող-վերահսկող սարքի վրա տագնապային ազդարարման արտանցմամբ:

Տվյալ ազդասարքերը կիրառվում են հյուրանոցներում, բուժական կազմակերպություններում, թանգարանների ցուցադրման դահլիճներում, պատկերասրահներում, գրադարանների ընթերցասրահներում, առևտրի սենքերում, հաշվողական կենտրոններում:

Տվյալ ազդասարքերի կիրառումը չի բացառում ազդարարման համակարգով շենքերի սարքավորումը:

 

13.2 Հրդեհի ազդանշանման վերահսկիչ գոտիների կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

 

13.2.1 Հրդեհի անհասցե ազդասարքերով հրդեհի ազդանշանման մեկ շլեյֆով թույլատրվում է սարքավորել վերահսկողության գոտին, ընդգրկելով.

ա) տարբեր հարկերում տեղաբաշխված 300 մ2 և պակաս ընդհանուր մակերեսով սենքերը,

բ) շենքի մեկ հարկում տեաղաբաշխված, 1600 մ2 ոչ ավելի գումարային մակերեսով, մինչև տասը մեկուսացված և հարակից սենքերը, ընդ որում, մեկուսացված սենքերը պետք է ունենան ելք դեպի ընդհանուր միջանցք, սպասասրահ, նախասրահ,

գ) շենքի մեկ հարկում տեաղաբաշխված, 1600 մ2 ոչ ավելի գումարային մակերեսով, մինչև քսան մեկուսացված և հարակից սենքերը, ընդ որում, մեկուսացված սենքերը պետք է ունենան ելք դեպի ընդհանուր միջանցք, սպասասրահ, նախասրահ՝ հրդեհի ազդասարքերի գործարկման մասին յուրաքանչյուր վերահսկվող սենքի մուտքի վերևում լուսային ազդանշանման առկայության դեպքում:

13.2.2 Հրդեհի հասցեական ազդասարքերով մեկ օղակավոր կամ շառավղային շլեյֆով պաշտպանվող սենքերի առավելագույն քանակը և մակերեսը որոշվում է ընդունող-վերահսկող ապարատուրայի տեխնիկական հնարավորություններով, շլեյֆում ներառված ազդասարքերի տեխնիկական բնութագրերով և կախված չի շենքում սենքերի դասավորությունից:

 

13.3 Հրդեհի ազդասարքերի տեղաբաշխումը

 

13.3.1 Հրդեհի ինքնաշխատ ազդասարքերի քանակությունը որոշվում է սենքերի վերահսկվող ամբողջ մակերեսի (գոտիների) բոցավառման հայտնաբերման անհրաժեշտությամբ, իսկ բոցի ազդասարքերի քանակը՝ նաև սարքավորանքի մակերեսով:

13.3.2 Յուրաքանչյուր պաշտպանվող սենքում պետք է տեղակայվի երկուսից ոչ պակաս հրդեհի ազդասարք:

13.3.3 Պաշտպանվող սենքում (գոտում) թույլատրվում է տեղակայել մեկ ազդասարք, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները.

ա) սենքի մակերեսը մեծ չէ հրդեհի ազդասարքի տեխնիկական փաստաթղթերում նշված նրանով պաշտպանվող մակերեսից և մեծ չէ 5 և 8 աղյուսակներում նշված միջին մակերեսից,

բ) ապահովվում է հրդեհի ազդասարքի աշխատունակության ինքնաշխատ վերահսկողությունը, հաստատելով նրա գործառույթի կատարումը, ծանուցելով ընդունող-վերահսկող սարքի անսարքության մասին,

գ) ընդունող-վերահսկող սարքով ապահովվում է անսարք ազդասարքի նույնականացումը,

դ) հրդեհի ազդասարքի ազդանշանով չի ձևավորվում հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կամ ծխահեռացման կամ 5-րդ տիպի հրդեհի մասին ազդարարման համակարգերի միացումը կատարող կառավարման ապարատների գործարկման ազդանշան:

Բացի այդ պետք է ապահովված լինի սահմանված ժամանակում անսարք ազդասարքի փոխանակման հնարավորությունը:

13.3.4 Հրդեհի կետային ազդասարքերը, բացի բոցային ազդասարքերից, պետք է տեղակայել ծածկերի տակ: Անմիջապես ծածկերի տակ ազդասարքերի տեղակայման անհնարինության դեպքում, թույլատրվում է դրանք տեղակայել պատերի, սյուների և այլ շինարարական կոնստրուկցիաների վրա, ինչպես նաև ամրապնդել ճոպանների վրա:

Հրդեհի կետային ազդասարքերը ծածկերի տակ տեղակայելու դեպքում դրանք պետք է տեղադրել պատից 0.1 մ ոչ պակաս հեռավորության վրա:

Հրդեհի կետային ազդասարքերը պատերի և հատուկ արմատուրի վրա տեղակայելու կամ ճոպանների վրա ամրապնդելու դեպքում դրանք պետք է տեղադրել պատից 0.1 մ ոչ պակաս և ծածկից 0.1 մինչև 0.3 մ հեռավորության վրա ներառյալ ազդասարքի եզրաչափքերը:

Ազդասարքերը ճոպաններից կախելու դեպքում պետք է ապահովվի նրանց կայուն դիրքը և կողմնորոշվածությունը տարածության մեջ:

13.3.5 Հրդեհի ջերմային և ծխային կետային ազդասարքերի տեղաբաշխումը պետք է կատարել հաշվի առնելով պաշտպանվող սենքում ներհոս և արտահոս օդափոխությամբ առաջացած ծխային հոսքերը, այդ դեպքում ազդասարքից մինչև օդափոխության անցքը պետք է լինի 1 մ ոչ պակաս:

13.3.6 Հրդեհի ծխային և ջերմային կետային ազդասարքերը պետք է տեղակայել առաստաղի յուրաքանչյուր 0.75մ և ավելի լայնությամբ հատվածամասերում՝ առաստաղից 0.4 մ ավելի ելուստված շինարարական կոնստրուկցիաներով սահմանափակված:

Եթե շինարարական կոնստրուկցիաները ելուստվում են առաստաղից 0.4 մ և ավելի, իսկ նրանցով առաջացած հատվածամասի լայնությունը պակաս է 0.75 մ, ապա 5 և 8 աղյուսակներում նշված ազդասարքերով վերահսկվող մակերեսը փոքրացվում է 40%:

Առաստաղի վրա 0.08 մինչև 0.4 մ ելուստների առկայության դեպքում, 5 և 8 աղյուսակներում նշված ազդասարքերով վերահսկվող մակերեսը փոքրացվում է 25%:

Վերահսկվող սենքում տուփախողովակների, 0.75 մ և ավելի լայնությամբ հոծ կոնստրուկցիաներով տեխնոլոգիական հարթակների առկայության դեպքում, որոնց տակի նիշը հեռացված է առաստաղից 0.4 մ ավելի հեռավորությամբ և 1.3 մ ոչ պակաս հատակի հարթությունից, անհրաժեշտ է նրանց տակ լրացուցիչ տեղակայել հրդեհի ազդասարքեր:

13.3.7 Հրդեհի ծխային և ջերմային կետային ազդասարքերը պետք է տեղակայել սենքի, նյութեղենի դարսակներով, դարակաշարերով, սարքավորանքով և շինարարական կոնստրուկցիաներով առաջացած յուրաքանչյուր հատվածամասում, որոնց վերին եզրը 0.6 մ և պակաս չափով հեռացած է առաստաղից:

13.3.8 Հրդեհի կետային ծխային ազդասարքերը 3 մ պակաս լայնությամբ սենքերում, կամ կեղծհատակների տակ, կամ կեղծառաստաղներից վեր և այլ 1,7 մ պակաս բարձրությամբ տարածություններում տեղակայելու դեպքում թույլատրվում է ազդասարքերի միջև 5 աղյուսակում նշված հեռավորություններն ավելացնել 1.5 անգամ:

13.3.9 Հրդեհի ազդասարքերը, որոնք տեղակայվում են կեղծ հատակների տակ կամ կեղծ առաստաղներից վեր, պետք է լինեն հասցեական կամ միացվեն հրդեհի ազդանշանման ինքնուրույն շլեյֆներին և պետք է ապահովված լինի դրանց դասավորման տեղերի որոշման հնարավորությունը: Կեղծ հատակի և կեղծ առաստաղի ծածկերի կոնստրուկցիան պետք է ապահովի մոտեցում դեպի հրդեհի ազդասարքերը՝ նրանց սպասարկման համար:

13.3.10 Հրդեհի ազդասարքի տեղակայումը պետք է կատարել տվյալ ազդասարքի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

13.3.11 Այն տեղերում, որտեղ առկա է ազդասարքերի մեխանիկական վնասումների վտանգ, պետք է նախատեսել նրա աշխատունակությունը և բոցավառման հայտնաբերման արդյունավետությունը չխախտող պաշտպանիչ կոնստրուկցիա:

13.3.12 Մեկ վերահսկվող գոտում հրդեհի ազդասարքերի տարբեր տեսակների տեղակայման դեպքում, նրանց տեղաբաշխումը, յուրաքանչյուր տեսակի ազդասարքի համար կատարվում է սույն նորմերի պահանջներին համապատասխան:

Համակցված (ջերմային, ծխային) հրդեհի ազդասարքի կիրառման դեպքում, նրանց պետք է տեղակայել ըստ 8 աղյուսակի:

13.3.13 Այն սենքերի համար, որտեղ համապատասխան Ե հավելվածի հնարավոր է ինչպես հրդեհի ծխային, այնպես էլ ջերմային ազդասարքերի կիրառում, թույլատրվում է նրանց համատեղ կիրառումը: Այդ դեպքում ազդասարքերի տեղաբաշխումը կատարվում է ըստ
8 աղյուսակի:

13.3.14 Հրդեհի կետային ծխային մեկ ազդասարքի վերահսկողության մակերեսը, ինչպես նաև առավելագույն հեռավորությունն ազդասարքերի միջև, ազդասարքի և պատի միջև, բացառությամբ 12.3.6 կետում վերապահվածից, անհրաժեշտ է որոշել ըստ 5 աղյուսակի, բայց չգերազանցելով ազդասարքի տեխնիկական պայմաններում և տեղեկաթերթիկներում նշված արժեքները:

13.3.15 Հրդեհի գծային ծխային ազդասարքի ճառագայթիչը և ընդունիչը պետք է տեղակայել պատերին, միջնապատերին, սյուներին և ուրիշ կոնստրուկցիաների վրա այնպես, որ նրանց օպտիկական առանցքն անցնի ծածկի հարթության մակարդակից 0.1 մ ոչ պակաս հեռավորության վրա:


Աղյուսակ 5

Պաշտպանվող սենքի
բարձրությունը, մ

Մեկ ազդասարքով վերահսկվող,
միջին մակերեսը, մ2

Առավելագույն հեռավորությունը, մ

ազդասարքերի
միջև

ազդասարքից
մինչև պատը

Մինչև 3.5

Մինչև 85

9.0

4.5

3.5-ից մինչև 6.0

Մինչև 70

8.5

4.0

6.0-ից մինչև 10.0

Մինչև 65

8.0

4.0

10.0-ից մինչև 12.0

Մինչև 55

7.5

3.5

 

13.3.16 Հրդեհի գծային ծխային ազդասարքի ճառագայթիչը և ընդունիչը պետք է տեղակայվեն սենքի շինարարական կոնստրուկցիաների վրա այնպես, որ շահագործման ընթացքում հրդեհի ազդասարքի հայտնաբերման գոտում չհայտնվեն տարբեր օբյեկտներ: Ճառագայթիչի և ընդունիչի միջև հեռավորությունը որոշվում է հրդեհի ազդասարքի տեխնիկական բնութագրով:

13.3.17 Պաշտպանվող գոտին երկու և ավելի գծային ծխային հրդեհի ազդասարքերով վերահսկման դեպքում, նրանց զուգահեռ օպտիկական առանցքների, օպտիկական առանցքի և պատի միջև առավելագույն հեռավորությունը, կախված հրդեհի ազդասարքերի բլոկների տեղակայման բարձրությունից պետք է որոշել՝ ըստ 6 աղյուսակի:

Աղյուսակ 6

Ազդասարքի տեղակայման բարձրությունը, մ

Առավելագույն հեռավորությունը ազդասարքերի օպտիկական առանցքների միջև, մ

Առավելագույն հեռավորությունը ազդասարքի օպտիկական առանցքից մինչև պատը, մ

Մինչև 3.5

9.0

4.5

3.5-ից մինչև 6.0

8.5

4.0

6.0-ից մինչև 10.0

8.0

4.0

10.0-ից մինչև 12.0

7.5

3.5

13.3.18 12 մ ավելի և մինչև 18 մ բարձրությամբ սենքերում ազդասարքերը պետք է տեղակայել հարկաբաժիններով՝ ըստ 7 աղյուսակի: Այդ դեպքում.

ա) ազդասարքերի առաջին հարկաբաժինը պետք է տեղադրել հրդեհի բեռնվածքի վերին մակարդակից 1.5-2 մ հեռավորությամբ, բայց 4 մ ոչ պակաս հատակի հարթությունից,

բ) ազդասարքերի երկրորդ հարկաբաժինը պետք է տեղադրել ծածկի մակարդակից 0.4 մ ոչ ավելի հեռավորությամբ:

13.3.19 Ազդասարքերը պետք է դասավորել այնպես, որ նվազագույն հեռավորությունը նրա օպտիկական առանցքից մինչև պատերը և շրջապատող իրերը լինի 0.5մ ոչ պակաս:


Աղյուսակ 7

Պաշտպանվող սենքի բարձրությունը, մ

Հարկա-բաժին

Ազդասարքի տեղադրման
բարձրությունը, մ

Առավելագույն հեռավորությունը, մ

ՀԳԾԱ օպտիկական առանցքների միջև

ՀԳԾԱ օպտիկական առանցքներից մինչև պատերը

12.0 ավելի մինչև 18.0

1

Հրդեհի բեռնվածքի մակարդակից 1.5-2, բայց հատակի հարթությունից 4մ ոչ պակաս

7.5

3.5

2

Ծածկից 0.4 ոչ ավելի

7.5

3.5

 

13.3.20 Հրդեհի կետային ջերմային մեկ ազդասարքով վերահսկվող մակերեսը, ինչպես նաև ազդասարքերի միջև, ազդասարքերի և պատերի միջև առավելագույն հեռավորությունը, բացառությամբ այն դեպքերի, որոնք վերապահված են 13.3.16 կետում, անհրաժեշտ է որոշել ըստ 8 աղյուսակի, չգերազանցելով ազդասարքերի տեխնիկական պայմաններում և տեղեկաթերթիկում նշված մեծությունները:

13.3.21 Հրդեհի կետային ջերմային ազդասարքերը պետք է դասավորվեն ջերմաճառագայթող լուսատուներից 500 մմ ոչ պակաս հեռավորության վրա:

13.3.22 Հրդեհի գծային ջերմային ազդասարքերը (ջերմամալուխ) պետք է դասավորել հրդեհի բեռնվածքի հետ անմիջական շփմամբ:


Աղյուսակ 8

Պաշտպանվող սենքի
բարձրությունը, մ

Մեկ ազդասարքով վերահսկվող,
միջին մակերեսը, մ2

Առավելագույն հեռավորությունը, մ

ազդասարքերի
միջև

ազդասարքից
մինչև պատը

Մինչև 3.5

Մինչև 25

5.0

2.5

3.5-ից մինչև 6.0

Մինչև 20

4.5

2.0

6.0-ից մինչև 9.0

Մինչև 15

4.0

2.0

13.3.23 Հրդեհի գծային ջերմային ազդասարքերը թույլատրվում է տեղակայել ծածկի տակ, հրդեհի բեռնվածության վերևում՝ ըստ 8 աղյուսակի, ընդ որում, աղյուսակում նշված մեծությունները չպետք է գերազանցեն պատրաստողի տեխնիկական փաստաթղթերում նշված համապատասխան մեծությունները:

Ազդասարքից հեռավորությունը մինչև ծածկը պետք է լինի 15 մմ ոչ պակաս:

Նյութեղենի դարակաշարային պահման դեպքում, թույլատրվում է ազդասարքերը տեղադրել հարկաբաժինների և դարակաշարերի վերևից:

13.3.24 Հրդեհի բոցային ազդասարքերը պետք է տեղակայվեն շենքերի և շինությունների ծածկերի, պատերի և ուրիշ շինարարական կոնստրուկցիաների վրա, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորանքի վրա:

Հրդեհի բոցային ազդասարքերի տեղաբաշխումն անհրաժեշտ է կատարել այն հաշվարկով, որ բացառվեն հնարավոր օպտիկական խանգարումների ազդեցությունները:

13.3.25 Պաշտպանվող մակերեսի յուրաքանչյուր կետ պետք է պաշտպանվի ոչ պակաս հրդեհի բոցային երկու ազդասարքով, իսկ ազդասարքերի դասավորությունը պետք է պաշտպանվող մակերեսի հսկողությունն ապահովի հակադիր ուղղություններից:

13.3.26 Բոցային ազդասարքով վերահսկվող սենքի կամ սարքավորանքի մակերեսը պետք է որոշվի՝ ելնելով ազդասարքի տեսադաշտի անկյան նշանակությունից և համապատասխան տեխնիկական փաստաթղթերում նշված նրա դասից (այրվող նյութի բոցի բացահայտման առավելագույն հեռավորությամբ):

13.3.27 Հրդեհի ձեռքի ազդասարքերը պետք է տեղակայել պատերի և կոնստրուկցիաների վրա՝ գետնի կամ հատակի մակարդակից 1.5 մ բարձրության վրա:

13.3.28 Հրդեհի ձեռքի ազդասարքերը պետք է տեղակայել էլեկտրամագնիսներից, հաստատուն մագնիսներից և այլ սարքվածքներից, որոնց ազդեցությունը կարող է առաջ բերել հրդեհի ձեռքի ազդասարքի ինքնակամ գործարկում, հեռացված տեղերում՝ ըստ Զ հավելվածի (պահանջները տարածվում են հրդեհի ձեռքի ազդասարքերի վրա, որոնց գործարկումը կատարվում է մագնիսաղեկավարվող հպակի փոխարկումով).

ա) շենքերի ներսում՝ իրարից 50 մ ոչ ավելի,

բ) շենքերից դուրս՝ իրարից 150 մ ոչ ավելի,

գ) ազդասարքերի ազատ մոտեցմանը խոչընդոտող կառավարման այլ միջոցներից և իրերից՝ 0.75 մ ոչ պակաս հեռավորության վրա:

13.3.29 Հրդեհի ձեռքի ազդասարքի տեղակայված վայրում լուսավորվածությունը պետք է լինի 50 լկ ոչ պակաս:

13.3.30 Հրդեհի գազային ազդասարքերը պետք է տեղակայվեն շենքերի և շինությունների ծածկերի, պատերի և այլ շինարարական կոնստրուկցիաների վրա, համապատասխան այդ ազդասարքերի շահագործման հրահանգի և մասնագիտացված կազմակերպությունների հանձնարարականների:

 

13.4 Հրդեհի ընդունող-վերահսկող և կառավարման սարքեր

 

13.4.1 Հրդեհի ընդունող-վերահսկող սարքերը, հրդեհի կառավարման սարքերը և ուրիշ սարքավորանքները պետք է կիրառել համապատասխան պետական ստանդարտների, հրդեհի անվտանգության նորմերի, տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

13.4.2 Սարքերը, որոնց ազդանշանից կատարվում են հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքի կամ ծխահեռացման գործարկումը, կամ հրդեհի ազդարարումը, պետք է կայուն լինեն երկրորդ աստիճանի կոշտությունից ոչ պակաս արտաքին խանգարումների ազդեցությունների նկատմամբ:

13.4.3 Հրդեհի անհասցե ազդասարքերի աշխատանքի համար նախատեսված ընդունող-վերահսկող սարքերի պահուստի ծավալը (շլեյֆների քանակը), որը կիրառվում է հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների հետ համատեղ, 10 և ավելի շլեյֆների դեպքում պետք է լինի 10% ոչ պակաս:

13.4.4 Ընդունող-վերահսկող սարքերը պետք է տեղակայել շուրջօրյա հերթապահ անձնակազմ ունեցող սենքերում:

13.4.5 Ընդունող-վերահսկող սարքերը և կառավարման սարքերը պետք է տեղակայել պատերի, միջնապատերի և չայրվող նյութերից պատրաստած կոնստրուկցիաների վրա: Նշված սարքավորանքի տեղակայումը այրվող նյութերից պատրաստված կոնստրուկցիաների վրա թույլատրվում է այն պայմանով, որ այդ կոնստրուկցիաները պաշտպանված լինեն 1 մմ ոչ պակաս հաստությամբ պողպատե թերթով, կամ այլ՝ 10 մմ ոչ պակաս հաստությամբ չայրվող թերթավոր նյութով: Ընդ որում, թերթային նյութը պետք է դուրս գա տեղակայվող սարքավորանքի եզրագծից 100 մմ ոչ պակաս չափով:

13.4.6 Ընդունող-վերահսկող սարքի և կառավարման սարքի վերին եզրի հեռավորությունը մինչև սենքի այրվող նյութերով իրականացված ծածկը պետք է լինի 1 մ ոչ պակաս:

13.4.7 Կից տեղաբաշխված մի քանի ընդունող-վերահսկող սարքերի և կառավարման սարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 50 մմ ոչ պակաս:

13.4.8 Ընդունող-վերահսկող սարքերը և կառավարման սարքերը պետք է տեղաբաշխվեն այնպես, որ բարձրությունը հատակի մակերևույթից մինչև նշված սարքերի գործողական տարրերը լինի 0.8-1.5 մ:

13.4.9 Հրդեհային կետը կամ շուրջօրյա հերթապահություն իրականացնող անձնակազմով սենքը պետք է տեղավորված լինեն առաջին հարկում կամ խարսխահարկում: Թույլատրվում է նշված սենքի տեղաբաշխումն առաջին հարկից վեր, միայն եթե կա ելք անմիջապես դեպի դուրս ելք ունեցող սանդղավանդակին կից նախասրահ կամ միջանցք:

13.4.10 Հրդեհային կետի կամ շուրջօրյա հերթապահություն իրականացնող անձնակազմով սենքի դռնից մինչև դեպի դուրս ելք ունեցող սանդղավանդակի հեռավորությունը չպետք է գերազանցի 25 մ:

13.4.11 Հրդեհային կետը կամ շուրջօրյա հերթապահություն իրականացնող անձնակազմով սենքը պետք է ունենա հետևյալ բնութագրերը.

ա) մակերեսը պետք է լինի 15 մ2 ոչ պակաս,

բ) օդի ջերմաստիճանը 80% հարաբերական խոնավության պայմաններում պետք է լինի 18-250C,

գ) պետք է ունենա բնական և արհեստական լուսավորություն, ինչպես նաև վթարային լուսավորություն՝ ըստ ՀՀՇՆ II-8.03,

դ) սենքի լուսավորվածությունը պետք է լինի.

բնական լուսավորության դեպքում՝ 100 լկ ոչ պակաս,

լյումինեսցենտային լամպերի դեպքում՝ 150 լկ ոչ պակաս,

շիկացման լամպերի դեպքում՝ 100 լկ ոչ պակաս,

վթարային լուսավորությունը՝ 50 լկ ոչ պակաս,

ե) բնական և արհեստական օդափոխության առկայությունը՝ ըստ ՀՀՇՆ IV-12.02.01,

զ) օբյեկտի կամ բնակավայրի հրդեհային մասի հետ հեռախոսային կապի առկայությունը:

Տվյալ սենքերում պահուստային սնման կուտակիչային մարտկոցներ չպետք է տեղակայվեն, բացի հերմետիկացվածներից:

13.4.13 Շուրջօրյա հերթապահություն տանող հերթապահ անձնակազմով սենքում հիմնական լուսավորության անջատման դեպքում, վթարային լուսավորությունը պետք է միացվի ինքնաշխատ:

 

13.5 Հրդեհի ազդանշանման շլեյֆները և հրդեհի ազդանշանման ու կառավարման ապարատուրայի համակարգերի միակցման ու սնման գծերը

 

13.5.1 Հրդեհի ազդանշանման շլեյֆների և միացման գծերի կազմավորման համար հաղորդալարերի և մալուխների տեղադրման եղանակների ընտրությունը պետք է կատարվի ըստ ԷՍԿ, ՍՆիՊ 3.05.06, սույն նորմերի պահանջների և հրդեհի ազդանշանման համակարգի սարքերի և սարքվածքների տեխնիկական փաստաթղթերի:

13.5.2 Հրդեհի ազդանշանման շլեյֆներն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ երկարությամբ դրանց ամբողջականության ինքնաշխատ վերահսկողության ապահովման պայմանով:

13.5.3 Հրդեհի ազդանշանման շլեյֆներն պետք է իրականացնել պղնձե ջիղեր ունեցող ինքնուրույն հաղորդալարերով և մալուխներով:

Հրդեհի ազդանշանման շլեյֆներն անհրաժեշտ է իրականացնել կապի հաղորդալարերով, եթե հրդեհի ընդունող-վերահսկող սարքերի տեխնիկական փաստաթղթերում չի նախատեսված հատուկ տեսակի հաղորդալարերի և մալուխների կիրառում:

13.5.4 Հրդեհի շառավղային տիպի ազդանշանման շլեյֆները պետք է միակցել հրդեհի ընդունող-վերահսկող սարքերին՝ տուփերի կամ կրոսների միջոցով:

Այն դեպքերում, երբ հրդեհի ազդանշանման համակարգը նախանշված չէ, հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների, ազդարարման, ծխահեռացման համակարգերի ու օբյեկտի հրդեհային անվտանգության և այլ ինժեներական համակարգերի կառավարման համար, մինչև
60 Վ լարման հրդեհի շառավղային տիպի ազդանշանման շլեյֆները հրդեհի ընդունող-վերահսկող սարքերին միակցելու համար կարելի է օգտագործել օբյեկտի կապի համալիր ցանցի պղնձե ջղերով հեռախոսային մալուխների միակցման գծերը՝ կապի կապուղու առանձնացման պայմանով: Այդ դեպքում, հրդեհի ազդանշանման շլեյֆի հավաքակցման ժամանակ առանձնացված օգտագործվող ազատ զույգերը կրոսից մինչև բաշխիչ տուփը պետք է յուրաքանչյուր բաշխիչ տուփի սահմաններում դասավորել խմբերով և մակնշել կարմիր ներկով:

Այլ դեպքերում, հրդեհի շառավղային տիպի ազդանշանման շլեյֆները հրդեհի ընդունող-վերահսկող սարքերին միացնող գծերը պետք է իրագործել՝ ըստ 13.5.2 կետի:

13.5.5 Հեռախոսային և ստուգիչ մալուխներով կատարված միացման գծերը, պետք է ունենան մալուխների ջղերի և միակցման տուփերի սեղմակների 10-ական % ոչ պակաս պահուստ:

13.5.6 Մինչև 20 շլեյֆ տեղեկատվական ունակությամբ հրդեհի ընդունող-վերահսկող սարքերով հրդեհային ազդանշանման համակարգերի հավաքակցման ժամանակ, թույլատրվում է հրդեհի շառավղային տիպի ազդանշանման շլեյֆներն անմիջականորեն միացնել հրդեհի ընդունող-վերահսկող սարքերին:

13.5.7 Հրդեհի օղակաձև տիպի ազդանշանման շլեյֆները պետք է իրականացնել կապի ինքնուրույն հաղորդալարերով և մալուխներով, որի դեպքում օղակաձև շլեյֆի սկիզբն ու վերջն անհրաժեշտ է միացնել հրդեհի ընդունող-վերահսկող սարքի համապատասխան սեղմակներին:

13.5.8 Հաղորդալարերի և մալուխների պղնձե ջղերի տրամագծերը պետք է որոշվեն ելնելով լարման թույլատրելի անկման հաշվարկից, բայց 0.5 մմ ոչ պակաս:

13.5.9 Ընդունող-վերահսկող սարքերի և հրդեհի ղեկավարման սարքերի էլեկտրասնուցման գծերը, ինչպես նաև ինքնաշխատ կայանքների, ծխահեռացման կամ ազդարարման ղեկավարման միացման գծերը պետք է կատարել ինքնուրույն հաղորդալարերով և մալուխներով: Չի թույլատրվում նրանց տարանցիկ տեղադրումը պայթավտանգ և հրդեհավտանգ սենքերով (գոտիներով): Հիմնավորման դեպքում, թույլատրվում է այդ գծերի տեղադրումը պայթավտանգ և հրդեհավտանգ սենքերով (գոտիներով) Կ0 դասի շինարարական կոնստրուկցիաների դատարկություններում կամ հրակայուն հաղորդալարերով ու մալուխներով կամ մետաղական խողովակներում անցկացված հաղորդալարերով ու մալուխներով:

13.5.10 Չի թույլատրվում մինչև 60Վ լարումով շլեյֆների և հրդեհի ազդանշանման, հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների, կառավարման և ազդարարման միացման գծերի համատեղ տեղադրումը 110Վ և ավելի լարումով գծերի հետ մեկ տուփախողովակում, խողովակում, քուղում, շինարարական կոնստրուկցիաների պարփակ անցքում կամ մեկ վաքում:

Նշված գծերի համատեղ տեղադրումը թույլատրվում է տափախողովակների և վաքերի տարբեր հատվածներում, որոնք ունեն չայրվող նյութից 0.25 ժ հրակայունության սահմանով երկայնական հոծ միջնապատեր:

13.5.11 Հրդեհի ազդանշանման, մինչև 60 Վ լարվածությամբ հաղորդալարերի ու մալուխների հեռավորությունն ուժային ու լուսավորման մալուխներից, բաց զուգահեռ տեղադրման դեպքում պետք է լինի 0.5 մ ոչ պակաս:

Թույլատրվում է նշված հաղորդալարերի և մալուխների տեղադրումն ուժային և լուսավորության մալուխներից 0.5 մ պակաս հեռավորության վրա, նրանց էլեկտրամագնիսական մակածումից էկրանավորման պայմանով:

Թույլատրվում է առանց մակածումից պաշտպանվելու հրդեհի ազդանշանման շլեյֆների հաղորդալարերից ու մալուխներից և միացման գծերից հեռավորությունը մինչև լուսավորման միակի հաղորդալարերը և ստուգիչ մալուխները պակասեցնել մինչև 0.25 մ:

13.5.12 Այն սենքերում, որտեղ էլեկտրամագնիսական դաշտերը և մակածումները գերազանցում են էլեկտրասարքվածքներից առաջացած ռադիոխանգարումների ստանդարտով սահմանված մակարդակը, հրդեհի ազդանշանման շլեյֆները և միացման գծերը պետք է պաշտպանված լինեն մակածումից:

13.5.13 Հրդեհի ազդանշանման շլեյֆները և միացման գծերը էլեկտրամագնիսական մակածումներից պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, պետք է կիրառել մետաղական խողովակներում, տուփախողովակներում և այլն անցկացրած էկրանացված կամ անէկրան հաղորդալարեր, կամ մալուխներ: Ընդ որում, էկրանացնող տարրերը պետք է հողակցվեն:

13.5.14 Հրդեհի ազդանշանման համակարգի արտաքին էլեկտրահաղորդման գծերը պետք է տեղադրվեն գետնի մեջ կամ կապուղիներում:

Նշված եղանակով տեղադրման անհնարինության դեպքում թույլատրվում է նրանց տեղադրումը շենքերի և շինությունների արտաքին պատերի վրայով, ծածկարանների տակով, փողոցից և ճանապարհից դուրս շենքերի միջև հենարանների և ճոպանների վրա՝ ԷՍԿ պահանջներին համապատասխան:

13.5.15 Հրդեհի ազդանշանման համակարգի էլեկտրասնուցման հիմնական և պահուստային գծերը պետք է տեղադրվեն տարբեր ուղեգծերով, ինչը կբացառի բոցավառման դեպքում վերահսկվող օբյեկտում նրանց միաժամանակյա շարքից դուրս գալու հնարավորությունը: Այդպիսի գծերի տեղադրումը պետք է կատարել մալուխային տարբեր շինությունների միջոցով:

Թույլատրվում է նշված գծերի զուգահեռ տեղադրումը սենքերի պատերի վրայով, եթե նրանց հեռավորությունը առլույս 1մ պակաս չէ:

Թույլատրվում է նշված մալուխային գծերի համատեղ տեղադրումը պայմանով, որ նրանցից թեկուզ մեկը տեղադրվի 0.75 ժ հրակայունության սահմանով չայրվող նյութերից իրականացված տուփախողովակի (խողովակի) մեջ:

 

14. ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻ ՀԵՏ

 

14.1 Հրդեհի ազդանշանման համակարգի ապարատուրան, հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կամ ծխահեռացման կամ հրդեհի մասին ազդարարման կառավարման համար հրահանգը պետք է ձևավորի ոչ պակաս հրդեհի ինքնաշխատ երկու ազդասարքից: Պաշտպանվող գոտու մակերևույթի յուրաքանչյուր կետ պետք է վերահսկվի ոչ պակաս, քան հրդեհի երկու ազդասարքով:

14.2 Հրդեհի ազդանշանման համակարգով բլոկավորված տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական և այլ սարքավորանքի կառավարումը թույլատրվում է իրականացնել հրդեհի մեկ ազդասարքի գործարկման ժամանակ:

14.3 Եթե հրդեհի ազդանշանման համակարգը նախատեսված է հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կամ ծխահեռացման, կամ հրդեհի մասին ազդարարման կառավարման համար, հրդեհի կրկնակի ազդասարքերը պետք է տեղակայված լինեն համապատասխան
5-8 աղյուսակներում որոշված նորմատիվային արժեքների կեսից ոչ ավելի հեռավորության վրա:

14.4 Ծխահեռացման համակարգի գործարկումն իրականացվում է հրդեհի ծխային ազդասարքերի միջոցով (օրինակ, օբյեկտում հրդեհաշիջման ցայտաջրմուղային համակարգերի կիրառման դեպքում):

14.5 Պաշտպանվող սենքերում չի թույլատրվում հրդեհաշիջման (գազային, փոշու և օդակախույթային) և ծխապաշտպանիչ համակարգերի միաժամանակյա միացում:


15. ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍՆՈՒՑՈՒՄ

 

15.1 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների և հրդեհի ազդանշանման համակարգերի էլեկտրաընդունիչները՝ ըստ էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման աստիճանի, համաձայն ԷՍԿ պետք է դասել I կարգին, բացառությամբ ճնշակների, ցամաքուրդների պոմպերի և փրփրարարի լրացուցիչ մղման էլեկտրաշարժիչների, որոնք պատկանում են էլեկտրամատակարարման III կարգին, ինչպես նաև 15.3, 15.4 կետերում նշված դեպքերում:

15.2 Էլեկտրաընդունիչների սնուցումը պետք է իրականացնել համաձայն ԷՍԿ հաշվի առնելով 15.3, 15.4 կետերի պահանջները:

15.3 Էլեկտրամատակարարման մեկ աղբյուրի առկայության դեպքում (էլեկտրամատակարարման հուսալիության III կարգի օբյեկտներում) թույլատրվում է որպես 15.1 կետում նշված էլեկտրաընդունիչների պահուստային սնուցման աղբյուր օգտագործել կուտակչային մարտկոցներ կամ անընդմեջ գործող սնուցման բլոկներ, որոնք պետք է ապահովեն սնուցումը հերթապահ գործելակարգում նշված էլեկտրաընդունիչների՝ 24 ժամվա ընթացքում և «Տագնապ» գործելակարգում՝ ոչ պակաս 3 ժամվա ընթացքում:

15.4 Եթե տեղական պայմաններից ելնելով, անհնար է 15.1 կետում նշված էլեկտրաընդունիչների սնուցումն իրականացնել երկու անկախ աղբյուրներից, թույլատրվում է, պատվիրատուի և պետական հրդեհային հսկողության մարմինների համաձայնությամբ, իրականացնել երկտրանսֆորմատորային էլեկտրաենթակայանների տարբեր տրանսֆորմատորներից կամ մոտակա, տարբեր ուղեգծերով անցկացված և տարբեր սնուցման գծերին միացված երկու մեկտրանսֆորմատորային ենթակայանների ցածր լարման կողմից՝ պահուստի ինքնաշխատ ներանցման սարքվածքով:

15.5 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների I կարգի հուսալությամբ էլեկտրամատակարարման էլեկտրաընդունիչների համար, որոնք ունեն ինքնաշխատ միացվող տեխնոլոգիական պահուստ (մեկ աշխատող և մեկ պահուստային պոմպի առկայությամբ), պահուստի ինքնաշխատ ներանցման սարքվածք չի պահանջվում:

15.6 Հրդեհաշիջման ջրափրփրային կայանքներում, որպես պահուստային սնուցում, թույլատրվում է կիրառել դիզելային էլեկտրակայաններ:

15.7 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների և հրդեհի ազդանշանման համակարգերի էլեկտրաընդունիչների սնուցումը պահուստային ներանցումից իրականացնելու դեպքում, թույլատրվում է նշված էլեկտրաընդունիչների էլեկտրասնուցումը ապահովել օբյեկտներում II և III կարգի հուսալիության էլեկտրամատակարարման էլեկտրաընդունիչների անջատման հաշվին:

15.8 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների և հրդեհի ազդանշանման համակարգերի էլեկտրական շղթաների պաշտպանությունն անհրաժեշտ է իրականացնել՝ ըստ ԷՍԿ:

Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների կառավարման շղթաներում չի թույլատրվում ջերմային և առավելագույն պաշտպանության սարքավորում, որի անջատումը հրդեհի օջախում կարող է բերել հրդեհաշիջման նյութերի մատուցման խափանման:


16. ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԱԿՑՈՒՄ ԵՎ ԶՐՈՅԱՑՈՒՄ

 

16.1 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների և հրդեհի ազդանշանման համակարգերի էլեկտրատեխնիկական սարքավորանքի տարրերը՝ էլեկտրական հոսանքի խոցումից մարդու պաշտպանության ձևով, պետք է համապատասխանեն էլեկտրական տարրերի անվտանգության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտին:

16.2 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների և հրդեհի ազդանշանման համակարգերի էլեկտրասարքավորանքի պաշտպանական հողակցումը (զրոյացումը) պետք է իրականացվի՝ ըստ ԷՍԿ, ՍՆիՊ 3.05.06, էլեկտրաանվտանգություն (պաշտպանական հողակցում, զրոյացում) վերաբերյալ ստանդարտի և արտադրող կազմակերպության տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

16.3 Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների տեղային գործարկման սարքվածքները պետք է ցանկապատվեն պատահական մոտեցումներից և կապարակնքվեն, բացառությամբ հրդեհաշիջման կայանների և հրդեհային կետերի սենքերում տեղակայված տեղական գործարկման սարքերից:

16.4 Տարբեր օբյեկտների պաշտպանության համար հրդեհի ճառագայթաիզոտոպածխային ազդասարքերի օգտագործման դեպքում պետք է պահպանված լինի ճառագայթման անվտանգությունը:


 Հավելված Ա

ՍԵՆՔԵՐԻ (ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ) ԽՄԲԵՐԸ՝ ԸՍՏ ՀՐԴԵՀԻ ԾԱՎԱԼՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ, ԿԱԽՎԱԾ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԵՎ ԱՅՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԲԵՌՆՎԱԾՔԻՑ

Սենքերի խումբը

Արտադրությունների, տեխնոլոգիական գործընթացների բնորոշիչ սենքերի ցուցակը

1

Գրապահոցների, գրադարանների, կրկեսների, թանգարանային այրվող արժեքների պահման, ձայնապահոցների, թանգարանների ու ցուցահանդեսների, պատկերասրահների, թատրոնների, համերգային ու կինոհամերգային դահլիճների, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, խանութների, կառավարման շենքերի, հյուրանոցների, հիվանդանոցների սենքեր

2

Փայտամշակման, մանածագործվածքների, հյուսվածքեղենի, հյուսվածքաարդուզարդեղենի, ծխախոտի, կոշիկի, կաշվի, մորթու, թաղանթային և տպագրական արտադրության, ներկման, տոգորման, ներկարարական, խառնուրդապատրաստման, յուղազերծման, պահածոյացման և ապապահածոյացման, դյուրաբոցավառվող հեղուկներ և այրվող հեղուկներ կիրառմամբ մասերի լվացման, բամբակի, արհեստական և թաղանթային նյութերի արտադրության, կարի արտադրության, ռետինատեխնիկական իրերի կիրառմամբ արտադրության, ավտոմոբիլների սպասարկման կազմակերպությունների, ավտոտնակների և ավտոկայանատեղերի, Վ3 կարգի (հրդեհային բեռնվածքը 181-1400 ՄՋ/մ2) սենքերի:

3

Սենքերի ռետինատեխնիկական իրերի արտադրության համար

4.1

Այրվող բնական և արհեստական մանրաթելերի արտադրության սենքերի, ներկման և չորացման խցիկների, ներկման և չորացման բաց տեղամասերի, դյուրաբոցավառվող հեղուկներ և այրվող հեղուկներ կիրառմամբ ներկապատրաստման, լաքապատրաստման, սոսնձապատրաստման Վ2 կարգի (հրդեհային բեռնվածքը 1400-2200 ՄՋ/մ2) սենքերի:

4.2

Ճնշակայանների մեքենայական դահլիճների, վերականգնող, ջրածնավորման, լուծահանման կայանների, այրվող գազեր, բենզին, սպիրտ, եթերային նյութեր և այլ դյուրաբոցավառվող հեղուկներ և այրվող հեղուկներ վերամշակող արտադրություններ Վ1 կարգի (հրդեհային բեռնվածքը 2200 ավելի ՄՋ/մ2) սենքերի:

5

Այրվող փաթեթավորմամբ չայրվող նյութերի պահեստներ:
Դժվարայրվող նյութերի պահեստներ:

6

Այրվող կարծր նյութերի պահեստներ, այդ թվում՝ ռետինի, ռետինատեխնիկական իրերի, կաուչուկի խեժերի:

7

Լաքերի, ներկերի, դյուրաբոցավառվող հեղուկներ և այրվող հեղուկներ պահեստներ:

ա) Սենքերի կարգերը որոշված են ըստ նրանց գործառութային նշանակության: Այն դեպքում, երբ անհնար է ընտրել նմանակ արտադրություն, խումբը պետք է որոշել ըստ սենքերի կարգի:

բ) Սենքերի կարգը որոշվում է հրդեհային բեռնվածքից կախված:

գ) 1-ին խմբին վերաբերող սենքերով շենքերում ներկառուցված պահեստային սենքերի համար, ջրային և փրփրային հրաշիջման կայանքների հարաչափերը պետք է ընդունել ըստ 2 խմբի սենքերի:

Հավելված Բ

ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԳԱԶԱՅԻՆ ՀՐԱՄԱՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ

Գազակերպ ազոտի (N2), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գազի խտությունը՝ P=101.3 կՊա և T-200C դեպքում կազմում է 1.17 կգմ-3:


Աղյուսակ 1

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

34.6

Էթանոլ

36.0

Բենզին

33.8

Մեքենայի յուղ

27.8

Գազակերպ արգոնի (Ar), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գազի խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 1.66 կգմ-3:


 Աղյուսակ 2

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

39.0

Էթանոլ

46.8

Բենզին

44.3

Մեքենայի յուղ

36.1

 

Ածխածնի երկօքսիդ (CO2), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 1.88 կգմ-3:


 Աղյուսակ 3

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

34.9

Էթիլային սպիրտ

35.7

Տեխնիկական ացետոն

33.7

Տոլուոլ

30.9

Իզոբուտիլային սպիրտ

33.2

Լուսավորման կերոսին

32.6

Լուծիչ

32.1

 

Վեցֆտորային ծծմբի (SF6), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 6.474 կգմ-3:

Աղյուսակ 4

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

10.0

Էթանոլ

14.4

Ացետոն

10.8

Տրանսֆորմատորային յուղ

7.2


Ֆրեոնի 23 (CF3H), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 2.93 կգմ-3:


 Աղյուսակ 5

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

14.6

 

Ֆրեոնի 125 (C2 F5H), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 5.208 կգմ-3:


 Աղյուսակ 6

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

9.8

էթանոլ

11.7

Վակումային յուղ

9.5

Ֆրեոնի 218 (C3 F8), ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 7.85 կգմ-3:


 Աղյուսակ 7

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

7.2

Տոլուոլ

5.4

Բենզին

6.7

Լուծիչ

6.1

 

Ֆրեոնի 227ea (C3 F7H) ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 7.28 կգմ-3:


 Աղյուսակ 8

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

7.2

Տոլուոլ

6.0

Բենզին

7.3

Լուծիչ

7.3

 

Ֆրեոնի 318Ц(C4F) ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P= 101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 8.438 կգմ-3:


 Աղյուսակ 9

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

7.8

Էթանոլ

7.8

Ացետոն

7.2

Կերոսին

7.2

Տոլուոլ

5.5

 

«Իներգեն» գազային բաղադրության (ազոտ (N2) - 52% (ծավ.), արգոն (Ar)-40% (ծավ.), ածխածնի երկօքսիդ (CO2)- 8% (ծավ.) ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը: Գոլորշու խտությունը՝ P=101.3 կՊա և T=200C դեպքում կազմում է 1.42 կգմ-3:


 Աղյուսակ 10

Այրվող նյութեղենի անվանումը

Ծավալային նորմատիվ հրամարիչ
պարունակությունը % (ծավ.)

H-հեպտան

36.5

Էթանոլ

36.0

Մեքենայի յուղ

28.3

Տեխնիկական ացետոն

37.2

Վերը թվարկված գազային ՀՇՆ ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությունը՝ Ա2 դասի հրդեհի մարման համար, պետք է ընդունել H-հեպտանի ծավալային նորմատիվ հրամարիչ պարունակությանը հավասար:

 

Ուղղման գործակիցը, որը հաշվի է առնում պաշտպանվող օբյեկտի տեղադրման բարձրությունը ծովի մակարդակի նկատմամբ։

Աղյուսակ 11

Բարձրությունը

Ուղղման գործակիցը K3

0.0

1.00

300

0.96

600

0.93

900

0.89

1200

0.86

1500

0.82

1800

0.78

2100

0.75

Անհերմետիկության հարաչափերի մեծությունները` կախված պաշտպանվող սենքի ծավալից:

Աղյուսակ 12

Անհերմետիկության հարաչափերը, ոչ ավելի

Պաշտպանվող սենքի ծավալը

0.044 մ-1

մինչև 10մ3

0.033 մ-1

10 մինչև 20մ3

0.028 մ-1

20 մինչև 30մ3

0.022 մ-1

30 մինչև 50մ3

0.018 մ--1

50 մինչև 75մ3

0.016 մ-1

75 մինչև 100մ3

0.014 մ-1

100 մինչև 150մ3

0.012 մ-1

150 մինչև 200մ3

0.011 մ-1

200 մինչև 250մ3

0.010 մ--1

250 մինչև 300մ3

0.009 մ-1

300 մինչև 400մ3

0.008 մ-1

400 մինչև 500մ3

0.007 մ-1

500 մինչև 750մ3

0.006 մ-1

750 մինչև 1000մ3

0.005 մ-1

1000 մինչև 1500մ3

0.0045 մ-1

1500 մինչև 2000մ3

0.0040 մ-1

2000 մինչև 2500մ3

0.0037 մ-1

2500 մինչև 3000մմ3

0.0033 մ-1

3000 մինչև 4000մ3

0.0030 մ-1

4000 մինչև 5000մ3

0.0025 մ-1

5000 մինչև 7500մ3

0.0022 մ-1

7500 մինչև 10000մ3

0.001 մ-1

10000մ3 ավելի (միայն ԳԻՀԿ համար)

Հավելված Գ

ՕԴԱԿԱԽՈՒՅԹԱՅԻՆ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԿԱՐԳԸ

1. Լիցքի զանգվածի հաշվարկը

1.1 Տրված ծավալով և անհերմետիկությամբ սենքերում ծավալային եղանակով հրդեհի վերացման (մարման) համար անհրաժեշտ օդակախույթաստեղծ բաղադրության լիցքի գումարային զանգվածը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

MՕՍԲ = K1 ● K2 ● K3● K4●qն ● V՝ կգ,

(1)

 

որտեղ՝ V - պաշտպանվող

սենքի ծավալն է մ3, qն - պաշտպանվող սենքում գտնվող այն նյութի կամ նյութեղենի համար նորմատիվ հրամարիչ ընդունակությունը, որի համար qն - մեծությունը հանդիսանում է առավելագույնը կգգմ-3 (qն մեծությունը պետք է նշված լինի գեներատորի տեխնիկական փաստաթղթերում), K1-գործակից, որը հաշվի է առնում օդակախույթի անհավասար բաշխումը սենքում՝ ըստ բարձրության, K2-գործակից, որը հաշվի է առնում պաշտպանվող սենքի անհերմետիկության ազդեցությունը, K3-գործակից, որը շահագործման գործելակարգում հաշվի է առնում մալուխների մարման առանձնահատկությունները, K4-գործակից, որը հաշվի է առնում տարածության մեջ տարբեր կողմնորոշում ունեցող մալուխների մարման առանձնահատկությունները:

1.2 Հավասարության (1) գործակիցները որոշվում են հետևյալ կերպ.

1.2.1 K1 գործակիցն ընդունվում է հավասար.

K1 = 1.0՝ սենքի 3.0 մ ոչ ավելի բարձրության դեպքում,

K1 = 1.15՝ սենքի 3.0 մինչև 5.0 մ բարձրության դեպքում,

K1 = 1.25՝ սենքի 5.0 մինչև 8.0 մ բարձրության դեպքում,

K1= 1.4՝ սենքի 8.0 մինչև 10.0 մ բարձրության դեպքում:

1.2.2 K2 գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.

K2 = 1 + U* tլ     

(2)

որտեղ U*-որոշված է՝ ըստ անհերմետիկության հարաչափերի d տվյալների արժեքների դեպքում օդակախույթի մատուցման հարաբերական ինտենսիվության արժեքների աղյուսակի և պաշտպանվող սենքում՝ ըստ բարձրության անհերմետիկության բաշխման հարաչափերի y, վ.-1, tլ չափային գործակից՝ վ.:

tլ  արժեքն ընդունվում է հավասար 6վ.՝ d-պաշտպանվող սենքի անհերմետիկության հարաչափը, որն որոշվում է պաշտպանվող սենքի մշտապես բաց բացվացքների գումարի ∑F և ծավալի V հարաբերությամբ,

d

∑F

 V 

, մ-1

y- պաշտպանվող սենքի՝ ըստ բարձրության անհերմետիկության հարաչափը, որոշված պաշտպանվող սենքի վերին կեսում գտնվող բաց բացվացքների Fվ և սենքի մշտապես բաց գտնվող բացվածքների գումարային մակերեսի հարաբերությամբ,

y

FB

∑F

x100%


 

1.2.3 K3 գործակիցն ընդունվում է հավասար.

K3-1.5՝ մալուխային շինությունների համար,

K3-1.0՝ այլ շինությունների համար:

1.2.4 K4 գործակիցն ընդունվում է հավասար.

K4= 1.15՝ մալուխային շինությունների երկայնական առանցքների հորիզոնի նկատմամբ 450 ավելի անկյան տակ տեղադրման դեպքում (ուղղաձիգ, թեք մալուխային կոլեկտորներ, թունելներ, միջանցքներ և մալուխային հորեր),

K4 = 1.0 այլ դեպքերում:

1.3 Պաշտպանվող սենքի հաշվարկային ծավալը V որոշելիս, այնտեղ տեղադրված սարքավորանքի ծավալը ընդհանուր ծավալից չի հանվում:

1.4 Պաշտպանվող սենքում այրվող նյութերի մարման համար կոնկրետ տեսակի գեներատորի բնապայման փորձարկման տվյալների առկայության դեպքում՝ տվյալ ծավալի սենքերի պաշտպանության համար օդակախույթաստեղծ բաղադրության (ՕՍԲ) լիցքի գումարային զանգվածը որոշվում է՝ հաշվի առնելով նշված փորձարկումների արդյունքները:


 2. Կայանքում գեներատորների անհրաժեշտ ընդհանուր քանակի որոշումը

 

2.1 Գեներատորների ընդհանուր քանակը N պետք է որոշել հետևյալ պայմանով.
կայանքում մտնող բոլոր գեներատորների ՕՍԲ լիցքի զանգվածի գումարը պետք է լինի ոչ պակաս (1) բանաձևում հաշվարկված ՕՍԲ լիցքի զանգվածի գումարից

i =N

mՀՕԳi ≥ MՕՍԲ     

i =1

(3)

որտեղ mՀՕԳԻ -լիցքի զանգվածն է ՕՍԲ մեկ գեներատորում, կգ:

2.2 ՕՀԻԿ նույնատիպ գեներատորների առկայության դեպքում հրամարիչ օդակախույթի գեներատորների (ՀՕԳ) ընդհանուր քանակը պետք է որոշել հետևյալ բանաձևով՝

N ≥

MՕՍԲ 

 MՀՕԳ 

 

,հատ:  (4)

 

Ստացված N կոտորակային արժեքը կլորացվում է դեպի մեծ կողմը, մինչև ամբողջ թիվը:

2.3 Գեներատորների ընդհանուր թիվ N-ը ճշգրտվում է դեպի մեծացումը՝ հաշվի առնելով կայանքի պատվիրատուի կողմից տրված հուսալիությունն ապահովելու համար կիրառվող գեներատորների գործարկման հավանականությունը:


3. Գեներատորի գործարկման ալգորիթմի որոշումը

 

3.1 Գեներատորների թողարկումը կարող է իրականացնել միաժամանակ (մեկ խմբով) կամ սենքում ավելցուկային ճնշման նվազեցման նպատակով, մի քանի խմբով՝ առանց հրամարիչ օդակախույթի մատուցման ընդհատումների:

Գեներատորների քանակը n խմբում որոշվում է՝ ըստ 3.2 և 3.3 կետերի պահանջների պահպանման պայմանի:

3.2 Գեներատորների յուրաքանչյուր խմբի աշխատանքի ժամանակ օդակախույթի մատուցման հարաբերական ինտենսիվությունը պետք է բավարարի հետևյալ պայմանին՝

U≥U* տես Գ հավելված՝ 1.2.2 կետը,

որտեղ U - օդակախույթի մատուցման հարաբերական ինտենսիվությունն է (հրամարիչ օդակախույթի մատուցման ինտենսիվության և տվյալ տեսակի գեներատորի համար օդակախույթի նորմատիվային հրամարիչ ընդունակության հարաբերությունը, U=I/qն ), վ.-1 . I - պաշտպանվող սենքում հրամարիչ օդակախույթի մատուցման ինտենսիվությունն է (կայանքի գեներատորների խմբում ՕՍԲ լիցքի գումարային զանգվածի ու նրանց աշխատանքի ժամանակի և պաշտպանվող սենքի ծավալի հարաբերությունը), կգ մ-3 վ.-1:

3.3 Կայանքի աշխատանքի ամբողջ ժամանակի ընթացքում (տես հավելված Դ) ավելցուկային ճնշումը սենքում չպետք է գերազանցի թույլատրելի սահմանային ճնշմանը (հաշվի առնելով ապակեպատումը):

Եթե հնարավոր չէ կատարել 3.2 և 3.3 կետերի պահանջները, ապա օդակախույթային հրդեհաշիջման կայանքի կիրառումը տվյալ դեպքում արգելվում է:

Գեներատորների խմբերի քանակը՝ J որոշվում է պայմանով, որ կայանքում դրանց ընդհանուր քանակը լինի 2.1-2.3 կետերում սահմանվածից ոչ պակաս:


4. Կայանքի ճշգրտված հարաչափերի որոշումը


4.1 Գեներատորների խմբերի քանակի j և խմբերում գեներատորների քանակի n որոշումից հետո, կայանքի հարաչափերը ենթակա են ճշտման հետևյալ բանաձևով՝
 

N*= 

j = J

j =1

j = J

ni

j =1

N (5)


 

j=N

M*ՕՍԲ=  

∑mՀՕԳi = MՕՍԲ, (6)
i=1  


j=N

t *օՀԻԿ 

tԽմբj, (7)
j=1  

 

որտեղ t *օՀԻԿ - կայանքի աշխատանքի ժամանակն է (կայանքի գործարկման համար տրված ազդանշանի պահից մինչև վերջին գեներատորի աշխատանքի ավարտն ընկած ժամանակահատվածը), վ., tԽմբj, - գեներատորների խմբի աշխատանքի ժամանակը (տվյալ խմբի գեներատորների գործարկման համար տրված ազդանշանի պահից մինչև վերջին գեներատորի աշխատանքի ավարտն ընկած ժամանակահատվածը), վ.:

4.2 Սենքում սահմանային ճնշման ավելացումից խուսափելու համար, սույն նորմերի Դ հավելվածի համապատասխան ավելցուկային ճնշում ունեցող սենքում ճշտված հարաչափերով կայանքների կիրառման դեպքում պետք է կատարել ճնշման ստուգիչ հաշվարկ: Եթե ստուգիչ հաշվարկի արդյունքում ճնշումը գերազանցում է թույլատրելի սահմանը, ապա պետք է ավելացնել կայանքի աշխատանքի ժամանակը, որին կարելի է հասնել գեներատորների խմբի J ավելացումով, համապատասխանաբար պակասեցնելով գեներատորների քանակը n խմբում և/կամ կիրառելով ավելի երկար ժամանակով աշխատող գեներատորներ: Այնուհետև սույն նորմերի Գ հավելվածի 1 կետից սկսած անհրաժեշտ է կատարել կայանքի ճշտված հարաչափերի հաշվարկ:

 

5. Գեներատորների պահուստի որոշումը

 

Կայանքը, բացի գեներատորների հաշվարկային քանակից պետք է ունենա 100% պահուստ (ՀՕԳ յուրաքանչյուր տեսակից):

Օբյեկտում օդակախույթային հրդեհաշիջման մի քանի կայանքների առկայության դեպքում, գեներատորների պահուստը նախատեսվում է այնքան, որքան անհրաժեշտ է օբյեկտի ցանկացած պաշտպանվող սենքում գործարկված կայանքի աշխատունակությունը վերականգնելու համար:


ՕԴԱԿԱԽՈՒՅԹԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Անհերմետիկության հարաչափը՝ d , մ-1

Սենքում օդակախույթի մատուցման հարաբերական ինտենսիվությունը U*, վ.-1, պաշտպանվող սենքում՝ ըստ բարձրության բաշխվող անհերմետիկության հարաչափի դեպքում y, %

0

5

10

20

30

40

50

60

70

80

90

100

0.000
0.001
0.002
0.003
0.004
0.005
0.006
0.007
0.008
0.009
0.010
0.011
0.012
0.013
0.014
0.015
0.016
0.017
0.018
0.019
0.020
0.021
0.022
0.023
0.024
0.025
0.026
0.027
0.028
0.029
0.030
0.031
0.032
0.033
0.034
0.035
0.036
0.037
0.038
0.039
0.040

0.0050
0.0056
0.0063
0.0069
0.0076
0.0082
0.0089
0.0095
0.0101
0.0108
0.0114
0.0120
0.0127
0.0133
0.0139
0.0146
0.0152
0.0158
0.0165
0.0171
0.0177
0.0183
0.0190
0.0196
0.0202
0.0208
0.0214
0.0221
0.0227
0.0233
0.0239
0.0245
0.0251
0.0258
0.0264
0.0270
0.0276
0.0282
0.0288
0.0294
0.0300

0.0050
0.0061
0.0073
0.0084
0.0095
0.0106
0.0117
0.0128
0.0139
0.0150
0.0161
0.0172
0.0183
0.0194
0.0205
0.0216
0.0227
0.0237
0.0248
0.0259
0.0269
0.0280
0.0291
0.0301
0.0312
0.0322
0.0333
0.0343
0.0354
0.0364
0.0375
0.0385
0.0395
0.0406
0.0416
0.0426
0.0436
0.0446
0.0457
0.0467
0.0477

0.0050
0.0073
0.0096
0.0119
0.0142
0.0164
0.0187
0.0209
0.0231
0.0254
0.0275
0.0297
0.0319
0.0340
0.0362
0.0383
0.0404
0.0425
0.0446
0.0467
0.0487
0.0508
0.0528
0.0549
0.0569
0.0589
0.0609
0.0629
0.0648
0.0668
0.0687
0.0707
0.0726
0.0745
0.0764
0.0783
0.0802
0.0820
0.0839
0.0857
0.0876

0.0050
0.0098
0.0146
0.0193
0.0240
0.0286
0.0331
0.0376
0.0420
0.0463
0.0506
0.0549
0.0591
0.0632
0.0673
0.0713
0.0753
0.0792
0.0831
0.0870
0.0908
0.0945
0.0982
0.1019
0.1055
0.1091
0.1126
0.1161
0.1195
0.1229
0.1263
0.1296
0.1329
0.1362
0.1394
0.1426
0.1458
0.1489
0.1520
0.1550
0.1580

0.0050
0.0123
0.0195
0.0265
0.0334
0.0402
0.0468
0.0532
0.0596
0.0658
0.0719
0.0779
0.0838
0.0896
0.0952
0.1008
0.1062
0.1116
0.1169
0.1220
0.1271
0.1321
0.1370
0.1418
0.1465
0.1512
0.1558
0.1603
0.1647
0.1691
0.1734
0.1776
0.1817
0.1858
0.1898
0.1938
0.1977
0.2015
0.2053
0.2090
0.2127

0.0050
0.0149
0.0244
0.0337
0.0428
0.0516
0.0602
0.0685
0.0767
0.0846
0.0923
0.0999
0.1072
0.1144
0.1214
0.1282
0.1349
0.1414
0.1477
0.1540
0.1600
0.1660
0.1718
0.1775
0.1830
0.1885
0.1938
0.1990
0.2041
0.2092
0.2141
0.2189
0.2236
0.2282
0.2327
0.2372
0.2415
0.3458
0.2500
0.2541
0.2582

0.0050
0.0173
0.0291
0.0406
0.0516
0.0623
0.0726
0.0826
0.0923
0.1016
0.1107
0.1195
0.1281
0.1363
0.1444
0.1522
0.1598
0.1672
0.1744
0.1814
0.1882
0.1948
0.2012
0.2075
0.2136
0.2196
0.2254
0.2311
0.2366
0.2420
0.2473
0.2525
0.2575
0.2625
0.2673
0.2720
0.2766
0.2811
0.2855
0.2898
0.2940

0.0050
0.0177
0.0299
0.0416
0.0530
0.0639
0.0745
0.0847
0.0946
0.1042
0.1135
0.1224
0.1311
0.1396
0.1477
0.1557
0.1634
0.1709
0.1781
0.1852
0.1921
0.1988
0.2053
0.2116
0.2178
0.2238
0.2297
0.2354
0.2410
0.2464
0.2517
0.2569
0.2619
0.2669
0.2717
0.2764
0.2810
0.2855
0.2899
0.2943
0.2985

0.0050
0.0177
0.0299
0.0416
0.0530
0.0639
0.0745
0.0847
0.0946
0.1042
0.1135
0.1224
0.1311
0.1396
0.1477
0.1557
0.1634
0.1709
0.1781
0.1852
0.1921
0.1988
0.2053
0.2116
0.2178
0.2238
0.2297
0.2354
0.2410
0.2464
0.2517
0.2569
0.2619
0.2669
0.2717
0.2764
0.2810
0.2855
0.2899
0.2943
0.2985

0.0050
0.0148
0.0244
0.0336
0.0426
0.0513
0.0597
0.0679
0.0759
0.0837
0.0912
0.0985
0.1057
0.1126
0.1194
0.1260
0.1324
0.1386
0.1448
0.1507
0.1565
0.1622
0.1677
0.1731
0.1784
0.1836
0.1886
0.1935
0.1984
0.2031
0.2077
0.2122
0.2166
0.2210
0.2252
0.2294
0.2334
0.2374
0.2413
0.2451
0.2489

0.0050
0.0114
0.0176
0.0237
0.0297
0.0355
0.0413
0.0469
0.0523
0.0577
0.0630
0.0681
0.0732
0.0781
0.0830
0.0878
0.0924
0.0970
0.1015
0.1059
0.1103
0.1145
0.1187
0.1228
0.1268
0.1308
0.1347
0.1385
0.1423
0.1459
0.1496
0.1531
0.1567
0.1601
0.1635
0.1668
0.1701
0.1734
0.1766
0.1797
0.1828

0.0050
0.0091
0.0132
0.0172
0.0211
0.0250
0.0288
0.0326
0.0362
0.0399
0.0434
0.0470
0.0504
0.0538
0.0572
0.0605
0.0638
0.0670
0.0702
0.0733
0.0764
0.0794
0.0824
0.0854
0.0883
0.0911
0.0940
0.0968
0.0995
0.1022
0.1049
0.1075
0.1102
0.1127
0.1153
0.1178
0.1203
0.1227
0.1251
0.1275
0.1298


Հավելված Դ


ՍԵՆՔՈՒՄ ՀՐԱՄԱՐԻՉ ՕԴԱԿԱԽՈՒՅԹԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԿԱՐԳԸ
 

1. Հերմետիկ սենքում d=0 հրամարիչ օդակախույթի մատուցման դեպքում ավելցուկային ճնշման Pm հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով,

Pm

0,0265xQxMՕՍԲ

[1-պահպ(-0,014x SxtՕՀԻԿ

)]կՊա

 SxtՕՀԻԿ

V

(1)

որտեղ Q - գեներատորի աշխատանքի ժամանակ տեսակարար ջերմաանջատումն է (ջերմության քանակը, որն անջատվում է պաշտպանվող սենքում գեներատորի աշխատանքի ընթացքում, հարաբերած ՕՍԲ զանգվածի միավորին, նշվում է գեներատորի տեխնիկական փաստաթղթերում), Ջո կգ-1, S - պաշտպանվող սենքի պատող կոնստրուկցիաների գումարային մակերեսը /պաշտպանվող սենքի պատերի մակերևույթի և հատակի ու առաստաղի մակերեսների գումարը), մ2:

2. Անհերմետիկ սենքերում ավելցուկային ճնշումն որոշվում է հետևյայ բանաձևով՝

Pm = k An,

որտեղ A - անչափս հարաչափ է, արտահայտված հետևյալ բանաձևով.

 

A=  1.1310-8(1-4,4.10-3

SxtՕՀԻԿ

) Q.I ,

V 

d

(2)

 

K, n - գործակիցներ են, որոնք հավասար են.

0.01≤ A ≤ 1.2 դեպքում՝ k= 20 կՊա, n = 1.7,

A > 1.2 դեպքում՝ k= 32 կՊա n =02:

Եթե հարաչափ A< 0.01 ճնշման հաշվարկ չի կատարվում և համարվում է, որ կայանքը բավարարում է Pm < Pսահմ։

MՕՍԲ, tՕՀԻԿ I, V, d մեծությունների արժեքները որոշվում են Գ հավելվածին համապատասխան:

 

Հավելված Ե

 

ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՍԱՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱԽՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ՍԵՆՔԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԵՎ ՀՐԴԵՀԻ ԲԵՌՆՎԱԾՔԻ ՏԵՍԱԿԻՑ

Արտադրության, տեխնոլոգիական գործընթացների բնորոշիչ
սենքերի ցուցակը

Հրդեհի ազդասարքի տեսակը

1. Արտադրական շենքեր.

 

1.1 Արտադրությունով և պահումով.

 

արհեստական խեժերով փայտանյութի, արհեստական մանրաթելի, պոլիմերային նյութեղենի, մանածագործական, մանածագործաարդուզարդի, կարի, կոշիկի, կաշվեղենի, ծխախոտի, մորթու և ցելյուլոզաթղթային իրերի, ցելուլոիդի, ռետինի, ռետինատեխնիկական իրերի, ռենտգենյան և կինո-ֆոտո այրվող ժապավենների, բամբակի

Ծխային, ջերմային, բոցի

լաքերի, ներկերի, լուծիչների, դյուրաբոցավառվող հեղուկների, այրվող հեղուկների, յուղման նյութերի, քիմիական ռեակտիվների, օղի-սպիրտային արտադրանքի

Ջերմային, բոցի

ալկալիական մետաղների, մետաղական փոշիների

Բոցի

ալյուրի, համակցված կերի և փոշի անջատող այլ նյութեղենի և առարկաների

Ջերմային, բոցի

1.2 Թղթի, ստվարաթղթի, պաստառների, անասնապահական և թռչնաբուծական արտադրանքի արտադրությամբ

Ծխային, ջերմային, բոցի

1.3 Այրվող փաթեթավորմամբ չայրվող նյութերի, կոշտ այրվող նյութերի պահմամբ

Ծխային, ջերմային, բոցի

Հաշվողական տեխնիկայով, ռադիոապարատուրայով, ինքնաշխատ հեռախոսակայանների սենքեր

Ծխային

2. Հատուկ շինություններ.

 

2.1 Մալուխների տեղադրման համար, տրանսֆորմատորների և բաշխիչ սարքվածքների, էլեկտրավահանակների սենքերը

Ծխային, ջերմային,

2.2 Տաք հեղուկների և յուղերի վերամղման սարքավորանքի և խողովակաշարերի, ներքին այրման շարժիչների և վառելիքային ապարատուրայի փորձարկման, գլանանոթները այրվող գազերով լցման սենքեր

Բոցի, ջերմային,

2.3 Ավտոմոբիլների սպասարկման կազմակերպությունների սենքեր

Ծխային, ջերմային, բոցի

3. Վարչական, կենցաղային և հասարակական շենքեր և շինություններ

 

3.1 Հանդիսասրահներ, փորձասրահներ, դահլիճներ, ճեմասրահներ, սպասասրահներ, միջանցքներ, հանդերձարաններ, գրապահոցներ, արխիվներ, կախովի առաստաղների հետևի տարածություններ

Ծխային

3.2 Դերասանական սենյակներ, զգեստասենյակներ, վերականգնման արվեստանոցներ, կինոխցիկներ, ֆոտոլաբորատորիաներ

Ծխային, ջերմային, բոցի

3.3 Վարչատնտեսական սենքեր, մեքենահաշվողական կայաններ, կառավարման վահաններ

Ծխային, ջերմային

3.4 Հիվանդասենյակներ, առևտրի կազմակերպություններ, հասարակական սննդի սենքեր, ծառայական սենյակներ, հյուրանոցների և հանրակացարանների բնակելի սենքեր

Ծխային, ջերմային

3.5 Թանգարանների և ցուցահանդեսների սենքեր

Ծխային, ջերմային, բոցի

Հավելված Զ


ՀՐԴԵՀԻ ՁԵՌՔԻ ԱԶԴԱՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՏԵՂԵՐԸ, ԿԱԽՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԻՑ)

 

Բնորոշ սենքերի տեսակներ

Տեղակայման տեղը

1 Արտադրական շենքեր, շինություններ և սենքեր (արտադրամասեր, պահեստներ և այլն)

1.1 Միհարկանի

Տարահանման ուղիների երկայնքով, միջանցքներում, արտադրամասերի և պահեստների ելքերի մոտ

1.2 Բազմահարկ

Նույնը, ինչպես նաև յուրաքանչյուր հարկի սանդղահարթակներում

2 Մալուխային շինություններ (թունելներ, հարկեր և այլն)

Թունելների մուտքի մոտ, հարկերում, թունելների վթարային ելքերի մոտ, թունելների ճյուղավորման մոտ

3 Վարչակենցաղային և հասարակական շենքեր

Միջանցքներում, սպասասրահներում, նախասրահներում, սանդղահարթակներում, շենքերի ելքերի մոտ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.02.2024, N 10-Ն 01.03.2024, N 75-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան