Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 39-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Исходный акт (02.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.05.23/15(618) Հոդ.124
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.03.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
11.04.2018
Дата вступления в силу
02.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 մարտի 2018 թվական թիվ 39-Ն

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 մարտի 2018 թվական թիվ 2-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում են.

1. Հաստատել վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության (այսուհետ՝ Տեղեկատվություն) փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության փոխանցման գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և վարկային բյուրոների տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

3. Վարկային բյուրոներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ կնքել Տեղեկատվության տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց

էթիկայի հանձնաժողովի նախագահ

Ս. Սահակյան

 

2018 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 39-Ն որոշմամբ

 

Հաստատված է
Բարձրաստիճան պաշտոնատար
անձանց էթիկայի հանձնաժողովի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 2-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է վարկային բյուրոների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ Տեղեկատվության փոխանցման կարգը:

2. Տեղեկատվության փոխանցման նպատակով ապահովվում է Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը վարկային բյուրոների տեղեկատվական համակարգի հետ` էլեկտրոնային ծառայության (Web Service) միջոցով:

3. Վարկային բյուրոն Տեղեկատվությունը տրամադրում է անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվից ավելի հարցումներ ներկայացվելու դեպքում, վարկային բյուրոները Տեղեկատվությունը տրամադրում են լրացուցիչ հարցման համար վճարի դիմաց, որի չափը սահմանվում է վարկային բյուրոների և Հանձնաժողովի միջև կնքված պայմանագրով:

 

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 39-Ն որոշմամբ

 

Հաստատված է
Բարձրաստիճան պաշտոնատար
անձանց էթիկայի հանձնաժողովի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 2-Ն որոշմամբ

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և վարկային բյուրոների տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկ

 

Հանձնաժողովի կողմից հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծության նպատակով վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ համակարգում հարցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները.

 

Զեկույց ստանալու նպատակով Հանձնաժողովի կողմից ներկայացվող տվյալների ցանկ

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Տեղեկության անվանումը

Տեղեկության նկարագրությունը

Լրացման կարգ

1.

Հայտի համար

Հայտի ունիկալ համար

պարտադիր

2.

Հարցման համար

Հանձնաժողովի կողմից ուղարկված հարցման ունիկալ համարը

պարտադիր

3.

Հարցման գեներացման ամսաթիվ և ժամ

Այն ամսաթիվը և ժամը, երբ գեներացվել է հարցումը

պարտադիր

4.

Սեսսիայի համար

Սեսսիայի համարը

պարտադիր

5.

Հայտարարատու անձի՝ հարցվողի կարգավիճակ

Ֆիզիկական անձ` (Օրինակ՝ կոդ =1 )

պարտադիր

6.

Զեկույցի տեսակ

Ցանկ տիպի դաշտ (Օր.՝ 01, որը կնշանակի «Հայտարարագրի զեկույց»)

պարտադիր

7.

Հարցման սուբյեկտի նույնականացման կոդ

Ավտոմատացված բանկային համակարգում սուբյեկտի եզակի կոդն է

պարտադիր

8.

Հայտարարագրի համար

Հանձնաժողովի կողմից ուղարկված հայտարարագրի հսկիչ համար

պարտադիր

9.

Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Հայտարարատու անձի կողմից հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը

օժանդակ

10.

Ֆիզիկական անձի անուն

Հարցման սուբյեկտի անունը (տեքստային դաշտ)

պարտադիր

11.

Ֆիզիկական անձի ազգանուն

Հարցման սուբյեկտի ազգանունը (տեքստային դաշտ)

պարտադիր

12.

Ծննդյան օր, ամիս, տարի

Հարցման սուբյեկտի ծննդյան ամսաթիվը (DD-MM-YYYY)

պարտադիր

13.

Սոց. քարտի համար (ՀԾՀ)

Հարցման սուբյեկտի սոց. քարտի համարը (ՀԾՀ) (տեքստային դաշտ)

պարտադիր

14.

Հարցման նպատակ

Ցանկ տիպի դաշտ (Օր. 1, որը կնշանակի «Հայտարարագրերի վերլուծություն»)

պարտադիր

15.

Հարցման ենթանպատակ

Ցանկ տիպի դաշտ (Օր.՝ 1. «Տարեկան հայտարարագիր», 2. «Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր», 3. «Պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր», 4. «Ուղղում-հայտարարագիր», 5. «Արխիվացված հայտարարագիր»)

պարտադիր

16.

Հաշվետու տարվա սկիզբ

Հայտարարագրման ենթակա տարվա սկզբի օրը, ամիսը և տարեթիվը

պարտադիր, եթե հարցման ենթանպատակը նշված է տարեկան հայտարարագիր կամ Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր

17.

Հաշվետու տարվա վերջ

Հայտարարագրման ենթակա տարվա ավարտի օրը, ամիսը և տարեթիվը

պարտադիր, եթե հարցման ենթանպատակը նշված է տարեկան հայտարարագիր կամ Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր

Հարցման արդյունքում Հանձնաժողովին տրամադրվող Տեղեկատվության ցանկ

 

Աղյուսակ 2

 

Հ/հ

Տեղեկության անվանումը

Տեղեկության նկարագրությունը

1.

Հայտի համար

Հայտի ունիկալ համար

2.

Հարցման համար

Հանձնաժողովի կողմից ուղարկված հարցման ունիկալ համարը

3.

Հարցման պատասխանի ձևավորման ամսաթիվ և ժամ

Հարցման պատասխան-ֆայլի ձևավորման ամսաթիվը և ժամը

4.

Հարցման պատասխան

ՕK կամ Error

5.

Սեսսիայի համար

Սեսսիայի համարը

6.

Հարցման սուբյեկտի նույնականացման կոդ

Ավտոմատացված բանկային համակարգում սուբյեկտի եզակի կոդն է

7.

Տվյալների առկայություն

0-Նշված անձի տվյալները բացակայում են տվյալների բազայում,
1-Վարկային զեկույցի առկայություն

8.

Վարկային զեկույցի համար

Վարկային զեկույցի համար

9.

Հայտարարագրի համար

Հանձնաժողովի կողմից ուղարկված հայտարարագրի հսկիչ համար

10.

Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Հայտարարատու անձի կողմից հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը

11.

Ֆիզիկական անձի անուն

Հարցման սուբյեկտի անունը (տեքստային դաշտ)

12.

Ֆիզիկական անձի ազգանուն

Հարցման սուբյեկտի ազգանունը (տեքստային դաշտ)

13.

Ծննդյան օր, ամիս, տարի

Հարցման սուբյեկտի ծննդյան ամսաթիվը (DD-MM-YYYY)

14.

Սոց. քարտի համար (ՀԾՀ)

Հարցման սուբյեկտի սոց. քարտի համարը (ՀԾՀ) (տեքստային դաշտ)

 

Վարկեր

Յուրաքանչյուր վարկի վերաբերյալ տեղեկատվություն

15.

Վարկի համար

Վարկի համար

16.

Վարկատու կազմակերպություն անվանում

Վարկատու կազմակերպության անվանում

17.

Վարկատու կազմակերպության ՀՎՀՀ

Վարկատու կազմակերպության ՀՎՀՀ

18.

Վարկի կարգավիճակ

Վարկի կարգավիճակը

19.

Վարկի տեսակ

Վարկի տեսակը

20.

Պայմանագրով նախատեսված վարկի գումար

Պայմանագրով նախատեսված վարկի գումարը

21.

Արժույթի կոդ

Վարկի արժույթի կոդը AMD, USD, RUR, EUR և այլն

22.

Վարկի փաստացի մայր գումարի մնացորդ

Վարկի փաստացի մայր գումարի մնացորդը

23.

Վարկի վերջին թարմացման ամսաթիվ

Վարկի վերջին թարմացման ամսաթիվ

 Եթե հարցումը կատարվել է.

1. «Տարեկան հայտարարագիր» կամ «Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր» ենթանպատակներից որևէ մեկով, ապա այդ դեպքում վարկային պատմության մեջ ներառվելու է միայն հաշվետու տարվա վերջի դրությամբ առկա գործող վարկերի և հաշվետու տարվա ընթացքում մարված վարկերի վերաբերյալ Տեղեկատվություն,

2. «Պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր», «Ուղղում-հայտարարագիր», կամ «Արխիվացված հայտարարագիր» ենթանպատակներից որևէ մեկով, ապա այդ դեպքում վարկային պատմության մեջ ներառվելու է միայն այդ պահի դրությամբ առկա գործող վարկերի մասին Տեղեկատվության հարցման պահի դրությամբ առկա տվյալներով: