Գլխավոր տեղեկություն
Номер
N 580-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.06.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.06.2005
Дата вступления в силу
16.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունիսի 2005 թվականի N 580-Ա

ք. Երևան

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Էմգարյա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Էմգարյա» ՍՊԸ-ի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000106 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Էմգարյա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան