«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 292-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 19 հունվարի 2018 թվականի թիվ 14-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ՝ Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ՝ Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հաշվային պլանում բոլոր «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) Հաշվային պլանում բոլոր «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) Հաշվային պլանի 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
4) Հաշվային պլանի 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
5) Հաշվային պլանի 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
6) Հաշվային պլանի 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
7) Հաշվային պլանից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,
8) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
9) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
10) Հաշվային պլանի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
11) Հաշվային պլանի 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.
« |
|
», |
12) Հաշվային պլանի 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.
« |
|
», |
13) Հաշվային պլանի 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
14) Հաշվային պլանի 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
15) Հաշվային պլանից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը իր համապատասխան տողերով,
16) Հաշվային պլանի 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,
17) Հաշվային պլանի 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
18) Հաշվային պլանի 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
19) Հաշվային պլանի 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
20) Հաշվային պլանի 662 ենթաբաժինը 66231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
21) Հաշվային պլանի 71-րդ «Ոչ տոկոսային ծախսեր» բաժինը 71300-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժնով.
« |
|
», |
22) Հաշվային պլանի 722-րդ ենթաբաժինը 72231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
23) Հաշվային պլանից հանել 73043-րդ «Ծախսեր չաշխատող ակտիվների` նախորդ ժամանակաշրջանում հաշվեգրված տոկոսների գծով» տողը,
24) Հաշվային պլանի 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժնով.
« |
|
», |
25) Հրահանգում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բոլոր բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,
26) Հրահանգի 14-րդ բաժնի նկարագրությունում «մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով,
27) Հրահանգում «ՀՀՄՍ 39» բառը փոխարինել «ՖՀՄՍ 9» բառով,
28) Հրահանգի «Ընդհանուր դրույթներ» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ներդրումային ֆոնդերի հետ կապված հաշվառումն իրականացվում է «այլ ֆինանսական կազմակերպությունների» համար նախատեսված տողերում՝ անկախ ներդրումային ֆոնդերի կազմակերպական կամ իրավական կարգավիճակից:»,
29) Հրահանգի 12-րդ բաժնի նկարագրության մեջ «128 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «129 «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ»» բառերը,
30) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի նկարագրությունից հանել «Ենթաբաժնի մնացած հաշիվների հաշվառումը իրականացվում է նույն եղանակով, բացառությամբ օպցիոնների հաշվառման, որտեղ գործիքի ձեռքբերման պահին կատարվում է
Դտ - 12202
Կտ - Դրամական միջոցներ
այնուհետ հաշիվը ենթարկվում է վերագնահատման:» նախադասությունը,
31) Հրահանգի 12200-րդ հաշվի նկարագրության մեջ «72122» թիվը փոխարինել «72102» թվով,
32) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի 12203-րդ հաշվի նկարագրությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 12202-րդ հաշվի նկարագրությունը.
«12202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից գնված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով, ապագայում ձեռքբերման ենթակա գումարները արտացոլելով 80202, իսկ վաճառքի ենթակա գումարները` 80206 հաշիվներում:
Գնված գնման կամ վաճառքի (օրինակ՝ արտարժույթի) օպցիոնի դեպքում
Դտ - 12202 (պարգևավճարի չափով)
Կտ - Դրամական միջոցներ
այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում
Դտ - 12202
Կտ - 66102
իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում
Դտ - 72102
Կտ - 12202:
Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման դեպքում և դեբետագրվում տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:
Գնված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում
Դտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)
Կտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/(արտարժույթ, պայմանագրային գումար)
Դտ - 72102 (պարգևավճարի չափով)
Կտ - 12202 (հաշվեկշռային արժեքով)»,
33) Հրահանգի 13-րդ բաժնի նկարագրության մեջ «137 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «138 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ»» բառերը,
34) Հրահանգի 13-րդ բաժնի 3-րդ նախադասությունում, «բացառությամբ մեկ տարբերության.» բառերը փոխարինել «բացառությամբ հետևյալ տարբերությունների. ճանաչումը իրականացվում է իրական արժեքով գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար և» բառերով,
35) Հրահանգի 14000-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`
Դտ - 14000 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար)
Կտ - Դրամական միջոցներ
Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,
36) Հրահանգի 14001-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`
Դտ - 14001 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսեր)
Կտ - Դրամական միջոցներ
Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,
37) Հրահանգի 19-րդ բաժնի առաջին պարբերությունից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,
38) Հրահանգի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,
39) Հրահանգի 20-րդ բաժնի առաջին նախադասությունում ««Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ինքնարժեքով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերից հետո լրացնել «,«202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ», «203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերը,
40) Հրահանգի 20-րդ բաժնում «Բաժին 200» բառերը փոխարինել «Ենթաբաժին 200» բառերով,
41) Հրահանգի 20-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» ենթաբաժնով.
«Ենթաբաժին 202
«Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
Ենթաբաժին 202-ում ներառված հաշիվները նախատեսված են կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվառման համար:
1-ին կարգի հաշիվ 2020
«Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
20200 «Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից բանկերի կանոնադրական կապիտալում նշանակալի ազդեցություն ձևավորող մասնակցությունների հաշվառման համար:
Բաժնեմասնակցության մեթոդի կիրառման դեպքում ներդրումը գրանցվում է ինքնարժեքով (ձեռքբերման արժեքով): Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներդրումներից եկամուտներն արտացոլվում են ներդրման օբյեկտի սեփական կապիտալի փոփոխությանը համապատասխան՝ կապիտալի ավելացման դեպքում ներդրողի մոտ ներդրման ծավալի ավելացմանը զուգահեռ կարձանագրվի եկամուտ և հակառակը: Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշումը կհանգեցնի ներդրման ծավալի նվազմանը:
Հաշիվը դեբետագրվում է ներդրման օբյեկտում ներդրում կատարելիս, ձեռքբերման արժեքով՝
Դտ - 20200
Կտ - Դրամական միջոցներ
Եթե ներդրումը ձեռք է բերվել այլ ակտիվների կամ բանկի բաժնետոմսերի փոխանակման միջոցով՝
Դտ - 20200
Կտ - Այլ ակտիվներ, 50 «Կանոնադրական հիմնադրամ»
Ներդրման օբյեկտի արդյունավետ գործունեության արդյունքում նրա կապիտալի ավելացման դեպքում՝
Դտ - 20200
Կտ - 6100
Ներդրման օբյեկտի գործունեության արդյունքում նրա կապիտալի նվազման դեպքում՝
Դտ - 7140
Կտ - 20200
Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժիններ հայտարարելու դեպքում՝
Դտ - 1923, 1924, 1925
Կտ - 20200»,
42) Հրահանգի 22-րդ բաժնի նկարագրությունում «223 «Շահագործումից դուրս գտնվող անորոշ ծառայության ժամկետով ոչ նյութական ակտիվներ»» բառերից հետո լրացնել «, «224 «Գուդվիլ»» բառերը,
43) Հրահանգի 22-րդ բաժինը «ընդգրկված հաշիվների դեպքում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224 «Գուդվիլ» ենթաբաժնով.
«224 «Գուդվիլ»
Ենթաբաժին 224-ում ներառված հաշիվը նախատեսված է գուդվիլի հաշվառման համար, որը հանդիսանում է կազմակերպությանը մեկ այլ կազմակերպության միացման գործընթացի արդյունքում առաջացող ներդրման գումարի և միացվող կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը: Գուդվիլի ճանաչման համար կազմակերպությանը անհրաժեշտ է առանձնացնել դրամաստեղծ միավորը: Գուդվիլը ենթակա է արժեզրկման դրամաստեղծ միավորի արժեզրկման փորձաքննության արդյունքում:»,
44) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24010» թիվը փոխարինել «24100» թվով,
45) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24020» թիվը փոխարինել «24200» թվով,
46) Հրահանգի 25-րդ «Այլ ակտիվներ» բաժնից հանել «253 «Բռնագանձված գրավ»,» բառերը և 253 «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը,
47) Հրահանգի 372-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3720-րդ հաշվի նկարագրությունը.
«1-ին կարգի հաշիվ 3720
«Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված առևտրային նպատակներով պահվող ածանցյալ գործիքներ»
37202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վաճառված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով:
Վաճառված գնման կամ վաճառքի (օրինակ՝ արտարժույթի) օպցիոնի դեպքում՝
Դտ - Դրամական միջոցներ
Կտ - 37202 (պարգևավճարի չափով)
այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում՝
Դտ - 37202
Կտ - 66102
իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում՝
Դտ - 72102
Կտ - 37202:
Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման դեպքում և կրեդիտագրվում տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի պարագայում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:
Վաճառված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում
Դտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/ արտարժույթ, պայմանագրային գումար)
Կտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)
Դտ - 37202 (հաշվեկշռային արժեքով)
Կտ - 62102 (պարգևավճարի չափով)»,
48) Հրահանգի 50000-րդ «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50000 «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է բաժնետոմսերի անվանական արժեքով: Հաշիվը կրեդիտագրվում է սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխման արդյունքում կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցման դեպքում: Հաշիվը դեբետագրվում է սովորական բաժնետոմսերի ձեռքբերումից կամ հետգնումից հետո դրանց մարելու դեպքում՝ կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցումից հետո:»,
49) Հրահանգի 50010-րդ «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50010 «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» - հաշիվը նախատեսված է բանկի կողմից տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 2-րդ կարգի հաշիվ 50000-ի դեպքում:»,
50) Հրահանգի 51-րդ «Հետ գնված և չվճարված կապիտալ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲԱԺԻՆ 51
«ՀԵՏ ԳՆՎԱԾ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ»
Բաժին 51-ը ներառում է հետևյալ ենթաբաժինները՝ 510 «Հետ գնված կապիտալ», 511 «Չվճարված կապիտալ»:
Բաժին 51-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված բաժնային արժեթղթերի ընդհանրացման համար: Հաշիվներն ակտիվային են, կարգավորող:
Հաշվի դեբետում արտացոլվում են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասը, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ), ինչպես նաև կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված և դեռևս չտեղաբաշխված կամ չմարված բաժնային արժեթղթերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում՝ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց պարտքի մարումը կամ հետ գնված կամ ձեռքբերված բաժնային արժեթղթերի մարումը կամ տեղաբաշխումը:
Ենթաբաժին 511
«Չվճարված կապիտալ»
Ենթաբաժին 511-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):
Ենթաբաժին 511-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները՝ 5110 «Չվճարված բաժնետոմսեր», 5111 «Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ»:
1-ին կարգի հաշիվ 5100
«Չվճարված բաժնետոմսեր»
51100 «Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքով» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց պակաս վճարած գումարի չափով
Դտ - 51100
Կտ - Դրամական միջոցներ, 39240
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:
51101 «Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքը գերազանցող չափով» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի պակաս վճարած մասով
Դտ - 51101
Կտ - Դրամական միջոցներ, 39240
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի դիմաց կատարված վճարի գումարի չափով:
Ենթաբաժին 511-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 51100 և 51101 հաշիվների դեպքում:»,
51) Հրահանգի 71-րդ բաժնի երկրորդ նախադասությունում ««Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գծով ծախսեր»» բառերից հետո լրացնել «, «714 «Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ»» բառերը,
52) Հրահանգի 81-րդ բաժնի 1-ին նախադասությունում «813 «Պայմանական ակտիվներ և պարտավորություններ»» բառերից հետո լրացնել «, 814 «Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»» բառերը,
53) Հրահանգի 81-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ» ենթաբաժնով.
«Ենթաբաժին 814
«Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»
Ենթաբաժին 814-ում ներառված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, ինչպես նաև հաճախորդների կողմից կնքված այն ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, որոնց դեպքում կազմակերպությունը հանդիսանում է շահառու:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Արամյան |
2018 թ. հունվարի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|