Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 292-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Исходный акт (25.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.14/12(1370) Հոդ.49
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.12.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.12.2017
Дата вступления в силу
25.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 292-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունվարի 2018 թվականի թիվ 14-Ն


Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ՝ Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ՝ Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հաշվային պլանում բոլոր «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

2) Հաշվային պլանում բոլոր «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը՝ դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

3) Հաշվային պլանի 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

«

129

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր, փոխառություններ և այլ պահանջի իրավունքներ

 

1290

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություններին

   

12900

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված բանկերին

   

12901

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված վարկային կազմակերպություններին

   

12902

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ներդրումային ընկերություններին

   

12903

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին

   

12904

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ ֆինանսական կազմակերպություններին

       
 

1291

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց

   

12910

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին

   

12911

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին

   

12912

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված հիմնարկներին

   

12913

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին

   

12914

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին

   

12915

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆիզիկական անձանց

   

12916

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին

   

12917

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ անձանց

       
 

1292

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով

   

12920

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով

   

12921

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով

   

12902

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով

   

12923

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով

   

12924

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով

       
 

1293

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով

   

12930

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով

   

12931

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով

   

12932

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով

   

12933

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով

   

12934

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով

   

12935

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով

   

12936

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով

   

12937

Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով

»,

4) Հաշվային պլանի 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

«

138

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ

 

1380

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություններին

   

13800

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված բանկերին

   

13801

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված վարկային կազմակերպություններին

   

13802

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ներդրումային ընկերություններին

   

13803

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին

   

13804

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ֆինանսական կազմակերպություններին

       
 

1381

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց

   

13810

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին

   

13811

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին

   

13812

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված հիմնարկներին

   

13813

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին

   

13814

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին

   

13815

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆիզիկական անձանց

   

13816

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին

   

13817

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ անձանց

       
 

1382

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով

   

13820

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով

   

13821

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով

   

13802

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով

   

13823

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով

   

13824

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով

       
 

1383

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով

   

13830

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով

   

13831

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով

   

13832

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով

   

13833

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով

   

13834

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով

   

13835

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով

   

13836

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով

   

13837

Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով

»,

 

5) Հաշվային պլանի 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

14 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ

»,

 

6) Հաշվային պլանի 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

186

Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով ստացվելիք գումարներ

 

1860

Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք գումարներ

   

18600

Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք պարգևավճարներ

   

18601

Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք այլ գումարներ

»,

 

7) Հաշվային պլանից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,

8) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,

9) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

«
        
 

1923

Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19230

Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19231

Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19232

Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19233

Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19234

Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19235

Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

       
 

1924

Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19240

Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19241

Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19242

Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19243

Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19244

Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19245

Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

       
 

1925

Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ

   

19250

Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ»

»,

10) Հաշվային պլանի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,

11) Հաշվային պլանի 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

«

202

Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

 

2020

Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20000

Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20001

Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20002

Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20003

Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20004

Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20005

Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

       
 

2021

Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20210

Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20211

Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20212

Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20213

Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20214

Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20215

Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

       
 

2022

Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   

20220

Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

       

203

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ

 

2030

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ

   

20300

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ բանկերի գծով

   

20301

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ վարկային կազմակերպությունների գծով

   

20302

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ներդրումային ընկերությունների գծով

   

20303

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ապահովագրական ընկերությունների գծով

   

20304

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով

   

20305

Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ կազմակերպությունների գծով

»,

 

12) Հաշվային պլանի 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.

 

«

224

Գուդվիլ

 

2240

Գուդվիլ

   

22400

Գուդվիլ

 

2241

Գուդվիլի արժեզրկում

   

22410

Գուդվիլի արժեզրկում

»,

13) Հաշվային պլանի 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

23

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ

230

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ

 

2300

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ

   

23000

Հողամասեր

   

23001

Շենքեր և շինություններ

   

23002

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

   
 

2301

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

   

23010

Հողամասերի կուտակված արժեզրկում

   

23011

Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում

   

23012

Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

231

Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ

 

2310

Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ

   

23100

Հողամասեր

   

23101

Շենքեր և շինություններ

   

23102

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

     
 

2311

Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

   

23110

Հողամասերի կուտակված արժեզրկում

   

23111

Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում

   

23112

Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

»,

14) Հաշվային պլանի 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

250

Պաշարներ

 

2500

Պաշարներ

   

25000

Պաշարներ

     
 

2501

Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ

   

25010

Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ

»,

15) Հաշվային պլանից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը իր համապատասխան տողերով,

16) Հաշվային պլանի 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,

17) Հաշվային պլանի 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
    

3924

Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով

   

39240

Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով

»,

18) Հաշվային պլանի 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
      

4201

Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ

    

42010

Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ

»,

19) Հաշվային պլանի 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

511

Չվճարված կապիտալ

 

5110

Չվճարված բաժնետոմսեր

   

51100

Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքով

   

51101

Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքը գերազանցող չափով

   

51102

Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով

   

51103

Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքը գերազանցող չափով

       
 

5111

Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ

   

51110

Չվճարված բաժնեմասեր՝ անվանական արժեքով

   

51111

Չվճարված բաժնեմասեր՝ անվանական արժեքը գերազանցող չափով

   

51112

Չվճարված փայամասնակցություններ՝ անվանական արժեքով

   

51113

Չվճարված փայամասնակցություններ՝ անվանական արժեքը գերազանցող չափով

»,

20) Հաշվային պլանի 662 ենթաբաժինը 66231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«
      

6624

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ

   

66240

Հողամասերի արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ

   

66241

Շենքերի և շինությունների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ

   

66242

Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ

»,

 

21) Հաշվային պլանի 71-րդ «Ոչ տոկոսային ծախսեր» բաժինը 71300-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժնով.

 

«

714

Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

 

7140

Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

   

71400

Բանկերի մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

   

71401

Վարկային կազմակերպությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

   

71402

Ներդրումային ընկերությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

   

71403

Ապահովագրական ընկերությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

   

71404

Այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ

»,

22) Հաշվային պլանի 722-րդ ենթաբաժինը 72231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
       

7224

Գուդվիլի արժեզրկում

   

72240

Գուդվիլի արժեզրկում

 

7225

Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից առաջացած կորուստներ

   

72250

Հողամասերի արժեզրկումից առաջացած կորուստներ

   

72251

Շենքերի և շինությունների արժեզրկումից առաջացած կորուստներ

   

72252

Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից առաջացած կորուստներ

»,

 

23) Հաշվային պլանից հանել 73043-րդ «Ծախսեր չաշխատող ակտիվների` նախորդ ժամանակաշրջանում հաշվեգրված տոկոսների գծով» տողը,

24) Հաշվային պլանի 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժնով.

 

«

814

Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

 

8140

Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

   

81400

Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

 

8141

Հաճախորդի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

   

81410

Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

   

81411

Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

   

81412

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

   

81413

Այլ անձանց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ

»,

 

25) Հրահանգում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բոլոր բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

26) Հրահանգի 14-րդ բաժնի նկարագրությունում «մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

27) Հրահանգում «ՀՀՄՍ 39» բառը փոխարինել «ՖՀՄՍ 9» բառով,

28) Հրահանգի «Ընդհանուր դրույթներ» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ներդրումային ֆոնդերի հետ կապված հաշվառումն իրականացվում է «այլ ֆինանսական կազմակերպությունների» համար նախատեսված տողերում՝ անկախ ներդրումային ֆոնդերի կազմակերպական կամ իրավական կարգավիճակից:»,

29) Հրահանգի 12-րդ բաժնի նկարագրության մեջ «128 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «129 «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ»» բառերը,

30) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի նկարագրությունից հանել «Ենթաբաժնի մնացած հաշիվների հաշվառումը իրականացվում է նույն եղանակով, բացառությամբ օպցիոնների հաշվառման, որտեղ գործիքի ձեռքբերման պահին կատարվում է

Դտ - 12202

Կտ - Դրամական միջոցներ

այնուհետ հաշիվը ենթարկվում է վերագնահատման:» նախադասությունը,

31) Հրահանգի 12200-րդ հաշվի նկարագրության մեջ «72122» թիվը փոխարինել «72102» թվով,

32) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի 12203-րդ հաշվի նկարագրությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 12202-րդ հաշվի նկարագրությունը.

«12202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից գնված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով, ապագայում ձեռքբերման ենթակա գումարները արտացոլելով 80202, իսկ վաճառքի ենթակա գումարները` 80206 հաշիվներում:

Գնված գնման կամ վաճառքի (օրինակ՝ արտարժույթի) օպցիոնի դեպքում

Դտ - 12202 (պարգևավճարի չափով)

Կտ - Դրամական միջոցներ

այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում

Դտ - 12202

Կտ - 66102

իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում

Դտ - 72102

Կտ - 12202:

Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման դեպքում և դեբետագրվում տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:

Գնված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում

Դտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)

Կտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/(արտարժույթ, պայմանագրային գումար)

Դտ - 72102 (պարգևավճարի չափով)

Կտ - 12202 (հաշվեկշռային արժեքով)»,

33) Հրահանգի 13-րդ բաժնի նկարագրության մեջ «137 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «138 «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ»» բառերը,

34) Հրահանգի 13-րդ բաժնի 3-րդ նախադասությունում, «բացառությամբ մեկ տարբերության.» բառերը փոխարինել «բացառությամբ հետևյալ տարբերությունների. ճանաչումը իրականացվում է իրական արժեքով գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար և» բառերով,

35) Հրահանգի 14000-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`

Դտ - 14000 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար)

Կտ - Դրամական միջոցներ

Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,

36) Հրահանգի 14001-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`

Դտ - 14001 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսեր)

Կտ - Դրամական միջոցներ

Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,

37) Հրահանգի 19-րդ բաժնի առաջին պարբերությունից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,

38) Հրահանգի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,

39) Հրահանգի 20-րդ բաժնի առաջին նախադասությունում ««Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ինքնարժեքով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերից հետո լրացնել «,«202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ», «203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերը,

40) Հրահանգի 20-րդ բաժնում «Բաժին 200» բառերը փոխարինել «Ենթաբաժին 200» բառերով,

41) Հրահանգի 20-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» ենթաբաժնով.

 

«Ենթաբաժին 202

«Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

 

Ենթաբաժին 202-ում ներառված հաշիվները նախատեսված են կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվառման համար:

 

1-ին կարգի հաշիվ 2020

«Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

 

20200 «Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից բանկերի կանոնադրական կապիտալում նշանակալի ազդեցություն ձևավորող մասնակցությունների հաշվառման համար:

Բաժնեմասնակցության մեթոդի կիրառման դեպքում ներդրումը գրանցվում է ինքնարժեքով (ձեռքբերման արժեքով): Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներդրումներից եկամուտներն արտացոլվում են ներդրման օբյեկտի սեփական կապիտալի փոփոխությանը համապատասխան՝ կապիտալի ավելացման դեպքում ներդրողի մոտ ներդրման ծավալի ավելացմանը զուգահեռ կարձանագրվի եկամուտ և հակառակը: Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշումը կհանգեցնի ներդրման ծավալի նվազմանը:

Հաշիվը դեբետագրվում է ներդրման օբյեկտում ներդրում կատարելիս, ձեռքբերման արժեքով՝

Դտ - 20200

Կտ - Դրամական միջոցներ

Եթե ներդրումը ձեռք է բերվել այլ ակտիվների կամ բանկի բաժնետոմսերի փոխանակման միջոցով՝

Դտ - 20200

Կտ - Այլ ակտիվներ, 50 «Կանոնադրական հիմնադրամ»

Ներդրման օբյեկտի արդյունավետ գործունեության արդյունքում նրա կապիտալի ավելացման դեպքում՝

Դտ - 20200

Կտ - 6100

Ներդրման օբյեկտի գործունեության արդյունքում նրա կապիտալի նվազման դեպքում՝

Դտ - 7140

Կտ - 20200

Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժիններ հայտարարելու դեպքում՝

Դտ - 1923, 1924, 1925

Կտ - 20200»,

42) Հրահանգի 22-րդ բաժնի նկարագրությունում «223 «Շահագործումից դուրս գտնվող անորոշ ծառայության ժամկետով ոչ նյութական ակտիվներ»» բառերից հետո լրացնել «, «224 «Գուդվիլ»» բառերը,

43) Հրահանգի 22-րդ բաժինը «ընդգրկված հաշիվների դեպքում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224 «Գուդվիլ» ենթաբաժնով.

 

«224 «Գուդվիլ»

 

Ենթաբաժին 224-ում ներառված հաշիվը նախատեսված է գուդվիլի հաշվառման համար, որը հանդիսանում է կազմակերպությանը մեկ այլ կազմակերպության միացման գործընթացի արդյունքում առաջացող ներդրման գումարի և միացվող կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը: Գուդվիլի ճանաչման համար կազմակերպությանը անհրաժեշտ է առանձնացնել դրամաստեղծ միավորը: Գուդվիլը ենթակա է արժեզրկման դրամաստեղծ միավորի արժեզրկման փորձաքննության արդյունքում:»,

44) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24010» թիվը փոխարինել «24100» թվով,

45) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24020» թիվը փոխարինել «24200» թվով,

46) Հրահանգի 25-րդ «Այլ ակտիվներ» բաժնից հանել «253 «Բռնագանձված գրավ»,» բառերը և 253 «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը,

47) Հրահանգի 372-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3720-րդ հաշվի նկարագրությունը.

 

«1-ին կարգի հաշիվ 3720

«Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված առևտրային նպատակներով պահվող ածանցյալ գործիքներ»

 

37202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վաճառված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով:

Վաճառված գնման կամ վաճառքի (օրինակ՝ արտարժույթի) օպցիոնի դեպքում՝

Դտ - Դրամական միջոցներ

Կտ - 37202 (պարգևավճարի չափով)

այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում՝

Դտ - 37202

Կտ - 66102

իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում՝

Դտ - 72102

Կտ - 37202:

Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով՝ փոխարժեքի նվազման դեպքում և կրեդիտագրվում տարբերության աճի չափով՝ փոխարժեքի աճի պարագայում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:

Վաճառված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում

Դտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/ արտարժույթ, պայմանագրային գումար)

Կտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)

Դտ - 37202 (հաշվեկշռային արժեքով)

Կտ - 62102 (պարգևավճարի չափով)»,

48) Հրահանգի 50000-րդ «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50000 «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է բաժնետոմսերի անվանական արժեքով: Հաշիվը կրեդիտագրվում է սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխման արդյունքում կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցման դեպքում: Հաշիվը դեբետագրվում է սովորական բաժնետոմսերի ձեռքբերումից կամ հետգնումից հետո դրանց մարելու դեպքում՝ կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցումից հետո:»,

49) Հրահանգի 50010-րդ «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50010 «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» - հաշիվը նախատեսված է բանկի կողմից տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 2-րդ կարգի հաշիվ 50000-ի դեպքում:»,

50) Հրահանգի 51-րդ «Հետ գնված և չվճարված կապիտալ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 51

«ՀԵՏ ԳՆՎԱԾ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ»

 

Բաժին 51-ը ներառում է հետևյալ ենթաբաժինները՝ 510 «Հետ գնված կապիտալ», 511 «Չվճարված կապիտալ»:

Բաժին 51-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված բաժնային արժեթղթերի ընդհանրացման համար: Հաշիվներն ակտիվային են, կարգավորող:

Հաշվի դեբետում արտացոլվում են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասը, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ), ինչպես նաև կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված և դեռևս չտեղաբաշխված կամ չմարված բաժնային արժեթղթերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում՝ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց պարտքի մարումը կամ հետ գնված կամ ձեռքբերված բաժնային արժեթղթերի մարումը կամ տեղաբաշխումը:

 

Ենթաբաժին 511

«Չվճարված կապիտալ»

 

Ենթաբաժին 511-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Ենթաբաժին 511-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները՝ 5110 «Չվճարված բաժնետոմսեր», 5111 «Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ»:

 

1-ին կարգի հաշիվ 5100

«Չվճարված բաժնետոմսեր»

 

51100 «Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքով» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց պակաս վճարած գումարի չափով

Դտ - 51100

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:

 

51101 «Չվճարված սովորական բաժնետոմսեր՝ անվանական արժեքը գերազանցող չափով» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի պակաս վճարած մասով

Դտ - 51101

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի դիմաց կատարված վճարի գումարի չափով:

Ենթաբաժին 511-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 51100 և 51101 հաշիվների դեպքում:»,

51) Հրահանգի 71-րդ բաժնի երկրորդ նախադասությունում ««Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գծով ծախսեր»» բառերից հետո լրացնել «, «714 «Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ»» բառերը,

52) Հրահանգի 81-րդ բաժնի 1-ին նախադասությունում «813 «Պայմանական ակտիվներ և պարտավորություններ»» բառերից հետո լրացնել «, 814 «Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»» բառերը,

53) Հրահանգի 81-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ» ենթաբաժնով.

 

«Ենթաբաժին 814

«Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»

 

Ենթաբաժին 814-ում ներառված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, ինչպես նաև հաճախորդների կողմից կնքված այն ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, որոնց դեպքում կազմակերպությունը հանդիսանում է շահառու:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

Վ. Արամյան

 

2018 թ. հունվարի 19

Երևան