Գլխավոր տեղեկություն
Номер
N 1014-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.02/19(259) Հոդ.263
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.06.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.06.2007
Дата вступления в силу
12.07.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007243

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 հունիսի 2007 թ.
ք. Երևան
 N 1014-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման 2-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի  հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,»,

2) հրամանի հավելված N 1-ով հաստատված կարգի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում և կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերի հատկացման կարգը»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան