Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 290-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Исходный акт (11.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.289
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
22.08.2017
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
22.08.2017
Дата вступления в силу
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017357

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հուլիսի 2017 թվականի թիվ 160-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

22 օգոստոսի 2017 թ. թիվ 290-Ն


Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 302-Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել հարկային մարմնի կողմից ներկայացված որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հաճախորդների բանկային հաշիվներում արգելադրված գումարի չափի մասին տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 106-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 302-Ն հրամանով հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» համատեղ որոշման (այսուհետ` համատեղ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

 

1) Համատեղ որոշմամբ հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» կարգի (այսուհետ՝ Կարգ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Յուրաքանչյուր Բանկի կողմից Հարկային մարմնին ուղարկվող թիվ 2 հաղորդագրության մեջ պետք է նշվի նաև տեղեկատվություն՝ ընդունված թիվ 1 հաղորդագրության մեջ նշված որոշման դիմաց փաստացի արգելադրված գումարի չափի մասին:»,

2) Կարգի 37-րդ կետում ուժը կորցրած ճանաչել՝ 7)-րդ ենթակետի ա) պարբերությունը,

3) Կարգի 37-րդ կետում լրացնել նոր 8)-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) Փաստացի Արգելադրված գումարի չափը և արժույթը»,

4) Համատեղ որոշման 2-րդ կետում «2017 թվականի սեպտեմբերի 4-ից» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. հուլիսի 21

Երևան


Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ

Վ. Հարությունյան

 

2017 թ. օգոստոսի 22
Երևան