Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 299-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Ինկորպորացիա (25.02.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.15/6(609) Հոդ.50
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.12.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.12.2017
Дата вступления в силу
25.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի
թիվ 299-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հունվարի 2018 թ.
 թիվ 15-Ն


 
 Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին թիվ 205-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի թիվ 624-Ն հրամանով հաստատված Հավելվածներում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Հաշվապահական հաշվեկշիռ» բառերը փոխարինել «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» բառերով:

 

2) «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ում.

ա. 7.17-րդ կետում.

ա1. «Վարկերի և փոխատվությունների» բառերը փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկերի և փոխառությունների» բառերով:

ա2. «հաճախորդներին տրամադրված վարկերը և փոխատվությունները» բառերը փոխարինել «հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկերը և փոխառությունները» բառերով:

 

3) «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ում 1.18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.19-րդ կետ՝

«1.19 Հրահանգում կիրառվող ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվները ներառում են ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվները՝ բացառությամբ ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկերի և փոխառությունների:»:

 

4) «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» (ձև թիվ 2) Հավելված 2-ում «Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխառություններ» բառերը փոխարինել «Հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկեր և փոխառություններ» բառերով:

 

5) «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ում.

ա. 3.2-րդ կետում.

ա1. 12-րդ ենթակետում «վարկեր և փոխառություններ՝ բանկերին, հաճախորդներին» բառերը փոխարինել «բանկերին և հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ» բառերով:

ա2. 13-րդ ենթակետում բոլոր «վարկերի և այլ փոխատվությունների» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկերի և փոխառությունների» բառերով:

բ. 3.16-րդ կետում.

բ1. «տրված վարկեր և այլ փոխատվություններ» բոլոր բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկեր և փոխառություններ» բառերով:

բ2. «Հաճախորդներին տրամադրված ստանդարտ (աշխատող/չարժեզրկված) և խնդրահարույց (չաշխատող/արժեզրկված) վարկերի և փոխատվությունների» բառերը փոխարինել «Հաճախորդներին տրված ստանդարտ (աշխատող/չարժեզրկված) և խնդրահարույց (չաշխատող/արժեզրկված) ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկերի և փոխառությունների» բառերով:

բ3. «Հաճախորդներին տրամադրված արժեզրկված (չաշխատող) վարկերի և փոխատվությունների» բառերը փոխարինել «Հաճախորդներին տրված արժեզրկված (չաշխատող) ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկերի և փոխառությունների» բառերով:

գ. 3.16-րդ և 3.3-րդ կետերում, 3.32.1-րդ, 3.32.2-րդ և 3.32.3-րդ ենթակետերում «Հաճախորդներին տրված վարկեր և փոխատվություններ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

դ. 3.7-րդ կետում և 3.32.2-րդ ենթակետում «Հաճախորդներին տրված վարկեր, փոխատվություններ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

ե. 3.16-րդ և 3.31-րդ կետում «տրամադրված վարկեր և փոխատվություններ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկեր և փոխառություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

զ. 3.31-րդ կետում «մարված վարկեր և փոխատվություններ» բառերը փոխարինել «մարված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ» բառերով:

է. 3.2-րդ կետի 15-րդ ենթակետում և 3.18-րդ կետում «Մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական ակտիվների» բառերը փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվների» բառերով:

ը. 3.18-րդ կետում «Մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական ակտիվներում» բառերը փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվներում» բառերով:

թ. 3.32.2-րդ ենթակետում «Մինչև մարման ժամկետը պահվող ֆին. ակտիվներ» բառերը փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվներ» բառերով:

ժ. 3.32.3-րդ ենթակետի «Հաշվետու ժամանակաշրջան» աղյուսակի և «Նախորդ հաշվետու ժամանակաշրջան» աղյուսակի «Այլ պահանջներ» տողին նախորդող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«
 

Ֆինանսական ակտիվներ,
այդ թվում՝
Շահույթ/վնասով
վերաչափվող իրական
արժեքով հաշվառվող
իրական արժեքով՝
այլ համապարփակ
ֆինանսական արդյունքի
միջոցով չափվող Ամորտիզացված արժեքով
հաշվառվող այլ
ֆինանսական ակտիվներ Ռեպո համաձայնագրով
վաճառված

                   
»,

ժա. 3.11.3-րդ ենթակետում «առևտրային արժեթղթերի» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող արժեթղթերի» բառերով:

 

6) «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ի 3.16-րդ կետում և «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» Հավելված 7-ի 1.5-րդ կետում «Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ» բառերը փոխարինել «Հաճախորդներին տրված ամորտիզացված արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ» բառերով:

 

7) Հավելված 4-ի 1-ին կետում, «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ի 3.16-րդ կետում, «Միջանկյալ հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» (ձև թիվ 4) Հավելված 9-ի 1-ին կետում «վարկեր և փոխատվություններ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող տրված վարկեր և փոխառություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

8) «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» (ձև թիվ 2) Հավելված 2-ի 1.7-րդ կետում, Հավելված 4-ի 2-րդ կետում, «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ի 3.15-րդ, 3.17-րդ և 3.18-րդ կետերում, «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» Հավելված 7-ի 1.5-րդ կետում, «Միջանկյալ հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» (ձև թիվ 4) Հավելված 9-ի 2-րդ կետում և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ի 7.13-րդ և 7.22-րդ կետերում «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

9) «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ի 3.32.1-րդ և 3.32.2-րդ ենթակետերում, «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ի 7.22-րդ կետում «մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող այլ ֆինանսական ակտիվներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

10) «Հաշվետվություն համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» (ձև թիվ 1) Հավելված 1-ում, «Հաշվետվություն համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» (ձև թիվ 1ա) Հավելված 1.1-ում, «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» (ձև թիվ 2) Հավելված 2-ում, «Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին» (ձև թիվ 3) Հավելված 3-ում, Հավելված 4-ում, «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ում, «Միջանկյալ հաշվետվություն համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» (ձև թիվ 6) Հավելված 6-ում, Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» Հավելված 7-ում, «Միջանկյալ հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին» (ձև թիվ 8) Հավելված 8-ում, «Միջանկյալ հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» (ձև թիվ 4) Հավելված 9-ում և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ում «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով:

 

11) Հավելված 4-ում, «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ում, Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» Հավելված 7-ում, «Միջանկյալ հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» (ձև թիվ 4) Հավելված 9-ում և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ում «Առևտրային նպատակով պահվող» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

 

12) «Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» (ձև թիվ 2) Հավելված 2-ում, Հավելված 4-ում, «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» (ձև թիվ 5) Հավելված 5-ում, «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին» Հավելված 7-ում, «Միջանկյալ հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ» (ձև թիվ 4) Հավելված 9-ում և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» Հավելված 10-ում «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Արթուր Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան


Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

Վարդան Արամյան

 

2018 թ. հունվարի 19
      Երևան