Գլխավոր տեղեկություն
Номер
N 737-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.20/18(258) Հոդ.258
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.04.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.04.2007
Дата вступления в силу
30.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007232

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 737-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 876 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմեր և կանոններ» -ում կատարել հետևյալ լրացումները (այսուհետ` կանոններ).

1) Կանոնների 4.9 կետից հետո լրացնել «4.10» կետը հետևյալ բովանդակությամբ`

«4.10 Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով լրացուցիչ պետք է համապատասխանի հավելված 1-ում ներկայացված «Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշներին».

2) Հավելված 1-ը լրացնել նոր ցուցանիշներով հետևյալ բովանդակությամբ`

Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշները

 

Ցուցանիշ Չափման միավոր Նորմաներ
աղիքային ցուպիկ` «Esherichia
coli»
100մլ-ում մանրէների քանակ 0
էնտերոկոկկ-«Enterococci» 100մլ-ում մանրէների քանակ 0

 

Նախարար`

Ն. Դավիդյան